Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/199

Այս էջը սրբագրված է

գիանե, Սակաստան, Վրկան են] առկայության հեաեանքով։ III դ․ սկզբին Պ․ թ–ում միաժամանակ իշխել են Վաղարշ V և Արտավան V։ Պ․ թ–ից նախկինում կախման մեջ գտնվող Պարսքի տիրակալ Արտաշիր Պապականը Մարասաանի Հորմզդական (Որմիզդական) դաշտում 224-ի ապրիլին վճռական պարտության է մատնել Արտավան Y-ին։ Թեև Արտավան V-ի որդին՝ Արտավազդը, մինչև 228-ը իշխել է Մարաստանում․ Պ․ թ․ դադարել է գոյություն ունենալուց։ Պ․ թ–յան տարածքը մտել է Արտաշիր մ-ի հիմնած Սասանյանների պետության մեջ։ Արտավան V-ի որդիները և պարթև ավագանու ներկայացուցիչները ապաստանել են Հայաստանում։ Հայոց արքա Տրդատ Բ արշավել է Սասանյանների վրա՝ վերականգնելու համար Պ․ թ․, սակայն հաջողություն չի ունեցել։

Պ․ թ–յան պետ․ կառուցվածքի հիմքում ընկած էին բուն Պարթևքի վարչական կարգը, պարների տոհմական ավանդույթները և Սելևկյաններից ժառանգած տարրերը։ Արքայի իշխանությունը անսահմանափակ էր, կարևոր դեր էր խաղում նաև տոհմային ավագանին և քրմական դասը։ Պ․ թ–յան տարածքը (բացառությամբ Պէսրսքի և այլ իշխանությունների) բաժանված էր սատրապությունների։ Կենտր․ և արմ․ նահանգներում սատրապությունները բաժանված էին ավելի մանր վարչական միավորների։ Պ․ թ–յան տնտեսապես առավել զարգացած մարզերն էին արմ․ նահանգները և Միջագետքը։ Պ․ թ–յան կազմի մեջ մտնող հելլենիստական քաղաքներն ունեին որոշ ինքնուրույնություն։ Արքայական, տաճարային և մասնավոր հողաբաժիններում կիրառվել է ստրուկների աշխատանքը, սակայն երկրի տնտ․ հիմնական բջիջը գյուղական համայնքն էր։ Համայնքի շատ անդամներ աստիճանաբար ընկնում էին ազնվականության՝ ազատների իշխանության տակ։ Արքայական տնտեսությունները, որոնք գտնվում էին բոլոր սատրապություններում, հարկ էին վճարում պետ․ գանձարանին։ Նիսայի պարթև, դիվանը (մ․ թ․ ա․ I դ․) պատկերացում է տալիս բնամթերային և դրամական հարկերի համակարգի մասին։ Պ․ թ–յան տարածքով անցնում էին տարանցիկ առևտրի կարևորագույն ճանապարհներ, այդ թվում՝ «Մետաքսի ճանապարհի» մի մասը, որը Արեվելքի երկրներր կապում էր Հռոմի հետ։ Պ․ թ․ առևտր․ սերտ կապերի մեջ էր Հայաստանի, Պալմիրայի, Պաղեստինի, Եգիպտոսի և Չինաստանի հետ։ Պ․ թ–ից Հռոմ առաքվել է կաշի, մանվածք, երկաթ և Չինաստանից եկող մետաքս։ Պ․ թ․ է ներմուծվել արհեստավորական արտադրանք, ապակի։ Պ․ թ–ում դրամահատումը սկզբնապես կատարվել է Սելեկյանների օրինակով։ Մ․ թ․ ա․ II դ․ սկսվել են հատվել ինքնատիպ պարթև, դրամներ։ Մշակույթի բնագավառում Վաղարշ I-ի օրոք (որին վերագրվում է «Ավեստայի» խմբագրություններից մեկը) դրսևորվում են հակահելլենիստական ձգտումներ։ Պ․ թ–ում միասնական պետ․ կրոն գոյություն չուներ։ Արլ․ շրջաններում գերակշռել է զրադաշտականությունը, արմ․ նահանգներում և՝ կրոնում, և՝ մշակույթի մեջ միահյուսված էին հուն․, իրան, և սեմական տարրերը։

Պ․ թ–յան արքաների արքայացանկը տես Արշակունիներ Պարթև հոդվածում։

Պ․ թ–յան արվեստը եղել է հելլենիստական մշակույթի ճյուղերից։ Նվաճողների բերած հելլենական ՚ արվեստի տարրերը հետագայում մասամբ դուրս են մղվել, մասամբ էլ ստեղծագործաբար մշակվել տեղական բնակչության կողմից։ Պ․ թ–յան արյ․ մասին բնորոշ տաճարները հատակագծով (սենյակներով շրջապատված, կենտրոնում 4 սյուներով քառակուսի սրբարան) հավանաբար աղերսվում են հնում կառուցված կրակի տաճարներին (Պերսեպոլիսի տաճարը, մ․ թ․ ա․ III դ․)։ Պալատական անսամբլների շինությունները սովորաբար խմբավորված էին կենտր․ բակի շուրջը, դեպի ուր բացվում էին այվանների մուտքերը (Կուխե–խոջա լեռան պալատը Իրանում, I –III դդ․)։ Հելլենիստական քանդակագործական բերովի ստեղծագործությունների հետ Պ․ թ–յան արլ․ մասում տարածվել են տեղական կավե գեղազարդ արձանները (Նիսայի կառույցներում), մանրաքանդակները (Մարգիանեում)։ Հանրահայտ են հարթաքանդակային և ճակատային ժայռապատկերները (Բեհիսթունի՝ Բագհաստանայի ժայռի քանդակները, մ․ թ․ առաջին դարեր), Կուխե–իյոջա լեռան պալատի որմնանկարների հատվածները։ Պ․ թ․ արլ․ կողմի դեկորատիվ–կիրառական արվեստի կերտվածքներից առանձնապես մեծարժեք են տեղական ձևերով, հուն, և տեղական սյուժեներով քանդակազարդ գոտիներով Նիսայի պտյակները (փղոսկըր, մ․ թ․ ա․ II դ․)։

Պ․ թ–յան արմ․ մասի տաճարային ճարտարապետությանը բնորոշ է սրբարանների տիպերի բազմազանությունը։ Բաբելական տիպի տաճարները (ներընկած բակի պարագծով տեղադրված սենյակներ) կառուցվել են Նիպպուրում․ հունա–հռոմ․ ազդեցությունը նշանակալի է Հաթրայի տաճարների ճարտարապետությունում։ Ամրոցների և պալատների կառույցներում հուն, պերիստիլը և տեղական այվանը հաճախ համադրված են (Աշուրի պալատը, մ․ թ․ I դ․)։ Բնակարանների ճարտարապետությանը բնորոշ է հույների Պալատական համալիր (I–III դդ․) Կուխեիյոջա լեռան վրա, հատակագիծը և կտրվածքը բերած «պաստադային» տներից անցումը «այվանայինի»։ Մ․ թ․ առաջին դարերի գեղանկարչության (Դուրա–Եվրոպոսի տաճարներում) և քանդակագործության (թագավորների և աստվածների արձաններ Հաթրայից) ասպարեզում նկատելի են հորինվածքի ճակատայնության միտումները, հարթապատկերային լուծումը, մանր պլաստիկայի ոլորտում՝ հուն, տիպարներից աստիճանական անցումը տեղական սյուժեներին (պառկած աստվածուհի, հեծյալ)։

Գրկ․ Դանիելյան է․, Իսիդոր Քարակացու «Պարթևական կայանները», «ՊԲՏ», 1971, № 4։ Ն ու յ ն ի, Պարթեքը ըստ Պտղոմեոսի, «ՊԲՀ», 1961, JSfe 2։ Дьяконов И․ М․, Лившиц В․ А․, Документы из Нисы I в․ до н․ э․ Предварительные итоги работы, М․, 1960; Бокщанин А․ Г․, Парфия и Рим, [ч․ 1–2], М․, 1960–66; Дьяконов М․ М․, Очерк истории древнего Ирана, М․, 1961; Массон М․ Е․, К вопросу о времени возникновения Парфянского государства, «ИАН Туркм․ ССР», 1962, №5; Кошеленко Г․ А․, Культура Парфии, М․, 1966; Raw1i n sNo n G․, The Sixth Great Oriental Monarchy, N․ Y․, 1872; Gutschmid A․, Geschichte Irans․ Tubingen, 1888; Debevoise N- C․, A Political History of Parthia, Chicago, 1938; Ghirschman R․, Parthes et Sassanides, P․, 1962- Ն․ Արզումանյան

ՊԱՐԹԵՎԱՍՏԱՆ, պետություն Իրանի և հարևան երկրների տարածքում մ․ թ․ ա․ մոտ 250–մ․ թ․ 224-ին։ Տես Պարթևական թագավորություն։

ՊԱՐԹԵՎՍԱՆ Արա Միհրանի (ծն․ 1903, Կ․ Պոլիս), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար։ 1924-ից հաստատվել է Փարիզում, 1933-ին ավարտել «Scola cantorum»-^ 1929-ին հրատարակվել է Պ–ի «Նոր երգեր» շարքը, որին հաջորդել են Իսահակյանի, Տերյանի, Դուրյանի, Մեծարենցի, Ալազանի, Սարմենի խոսքերով գրված բազմաթիվ մեներգեր ու խմբերգեր։ Հեղինակ է օպերայի՝ «Տատրագոմի հարսը» (ըստ Կ․ Զարյանի), սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունների՝ «Ռապսոդիա», «Գեղջկական համերգ», «Կովկասյան սիմֆոնիա», «Անտառի մեջ, նոյեմբերին» պոեմի,