Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/20

Այս էջը սրբագրված է

վեցին սոցիալիստական եբկրների հետ։ Պրոլետարիատի հեգեմոնիան նախապայմաններ ստեղծեց հակաիմպերիալիստական, դեմոկրատական հրավախությունը սոցիալիստականի վերափոխելու համար։ Միաժամանակ ձախ ուժերի մեջ թերագնահատվեց այն, որ քաղ․ նվաճումները ետ էին մնում հասարակական տնտ․ վերափոխումներից։ Պետ․ ապարատը, առաջին հերթին՝ բանակը, ոստիկանությունը, դատական համակարգը, օրենսդրական մարմինները չէին գտնվում հեղափոխական կազմակերպությունների հսկողության տակ։ ԺՄ–ի տեղական կոմիտեները չվերածվեցին իշխանության տեղական մարմինների։ Ձախ ուժերի աոջե կանգնած էին նաև օբյեկտիվ դժվարություններ․ Ս․ Ալիենդեի կառավարությունը չէր կարող զինված հենարան ստեղծել ժող․ զանգվածների մեջ, դա կառաջացներ բանակի հակահեղափոխական ելույթը։ Չ–ում ըսկըսված հեղափոխությունը հանդիպեց ներքին հետադիմության կատաղի դիմադրությանը, որն աջակցություն էր ստանում օտարերկրյա իմպերիալիստներից։ Հետադիմականները սաբոտաժի էին ենթարկում կառավարության միջոցառումները, արհեստականորեն ստեղծում տնտ․ դժվարություններ, կատարում բացահայտ դիվերսիոն և տեռորիստական գործողություններ։

1973-ի սեպտեմբերի 11-ի զինվորական խռովության հետևանքով, որը նախապատրաստել էր ներքին և արտաքին հետադիմությունը, ԺՄ–ի կառավարությունը տապալվեց, պրեզիդենտ Մ․ Ալիենդեն սպանվեց։ Իշխանության գլուխ անցավ ռազմաֆաշիստական խունտան՝ բանակի գլխավոր հրամանատար գեն․ Ա․ Պինոչետ Ուգարտեի գլխավորությամբ։ Խունտան դադարեցրեց սահմանադրության գործողությունդ արձակեց ազգային կոնգրեսը,արգելեց քաղ․ կուսակցությունների և կազմակերպությունների գործունեությունը, ծավալեց արյունալի հալածանք, տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, տանջանքի ենթարկվեցին, «անհետ կորան»։ Վերականգնվեց խոշոր բուրժուազիայի տիրապետությունը, հողը վերադարձվեց լատիֆունդիստներին, փոխհատուցում տրվեց օտարերկրյա մոնոպոլիաներին են։ ՄՄՀՄ և սոցիալիստական մյուս պետությունները խզեցին դիվանագիտական հարաբերությունները Չ–ի հետ։ 1974-ի դեկտեմբերին Ա․ Պինոչետը հռչակվեց Չ–ի պրեցիդենտ։ Ռազմաֆաշիստական վարչակարգը պահպանելու համար ԱՄՆ (իր հետ կապված միջազգային տնտ․ կազմակերպությունների հետ) Չ–ին տրամադրեց 2,5 մլրդ դոլլարի փոխառություններ և վարկեր։ Խունտան ռազմականացրեց տնտեսությունը, ամրապնդեց կապերը իմպերիալիստական պետությունների հետ։ Ա․ Պինոչետի վարչակարգի քաղաքականությունը՝ մարդու իրավունքների ոտնահարումը առաջ բերեց միջազգային հասարակայնության վրդովմունքը։

1981-ի մարտի 11-ին ընդունվեց նոր «սահմանադրություն», որը կոչված է օրինականացնելու վարչակարգը։ Միաժամանակ Ա․ Պինոչետի պրեզիդենտական լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև 1989-ը, իսկ ազգային ժողովի ընտրությունները նախատեսվում են անցկացնել 1990-ին։

Չ–ի Ժող․ զանգվածների պայքարը ֆաշիստական բռնապետության դեմ բարոյաքաղ․ աջակցություն է ստանում ամբողջ աշխարհի դեմոկրատական և առաջադիմական ուժերի կողմից։ Ս․ Միկոյան

VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Բոլոր ձախ կուսակցություններր, որոնք մինչև հեղաշրջումը մտնում էին ժողովրդական միասնության կոալիցիայի մեջ, օրենքից դուրս են հայտարարված․ Չ ի լիիկոմունիստական կուսակցություն (ՉԿԿ), հիմնադրվել է 1922-ին, Չիլիի սոցիալիստական կուսակցություն (ՉՄԿ), հիմնադրվել է 1933-ին, ՄԱՊՈԻ (միասնական ժող․ գործողության շարժում) բանվորագյուղացիական կուսակցություն, հիմնադրվել է 1969-ին, Չիլիի ռադիկալ կուսակցություն (ՉՌԿ), ստեղծվել է 1883-ին, Ձախ քրիստոնյաների կուսակցություն, ստեղծվել է 1971-ին․ նշված կուսակցությունները գործում են անլեգալ պայմաններում։ Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն (ՔԴԿ), հիմնադրվել է 1957-ին։ Բուրժուառեֆորմիստական խոշոր կուսակցություն է։ 1977-ին արգելվել է նրա գործողությունը։ Աշխատավորների միասնական արհմիութենական կենտրոն։ Հիմնադրվել է 1953-ին, միավորում է երկրի առաջադեմ արհմիությունների մեծ մասը։ Հեղաշրջումից հետո նրա գործունեությունն արգելված է։

VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ Չ․ Լատինական Ամերիկայի համեմատաբար զարգացած երկրներից է։ Տնտեսության մեջ գերակշռում է արդյունաբերությունդ որին բաժին է ընկնում համախառն ներքին արդյունքի ավելի քան 1/3-ը, գյուղատնտեսությանը՝ մոտ 1/10-ր: Զինվորական խունտան իրականացնում է ժողովրդական միասնության կառավարության իշխանության տարիներին ազգայնացված ձեռնարկություններն ու հողերը նախկին տերերին վերադարձնելու կուրս։ էկոնոմիկայի մեջ ներթւաիանցելու լայն հնարավորություն է ստացել օտարերկրյա (հիմնականում՝ ամերիկյան) կապիտալը։

Արդյունաբերության մեջ կարևոր դեր ունի հանքարդյունահանությունը։ Րորակի և յոդի արտադրությամբ Չ․ կապիտալիստական աշխարհում գրավում է 1-ին տեղը, պղնձի և մոլիբդենի արդյունահանմամբ՝ 2-րդ․ 3-րդ տեղերը։ Պղնձամոլիբդենային խոշորագույն հանքավայրերն են Չուքիկամատան, էլ Տհնիենտեն, էլ Մալվադորը։ ծորակի հանքավայրերը գտնվում են Ատակամա անապատի արմ․ մասում։ Արդյունահանում են նաև նավթ, գազ, ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութ, ծծումբ, սնդիկ, ոսկի, արծաթ։ Կա գուանոյի (թռչնաղբի) շերտերի շահագործում։

Զարգացած է տեքստիլ (Վալպարաիսո, Մանտյագո, Կոնսեպսիոն) և սննդի (Սանտյագո, Վալպարաիսո և Վալդիվիա) արդյունաբերությունը։ Կա գունավոր մետալուրգիա (Չուքիկամատա, Պայպոտե, Պոտրերիլիոս, Լաս Վենտանաս, Չագրես, Կալետոնես), մեքենաշինություն (Սանտյագո, Վալպարաիսո, Կոնսեպսիոն, Արիկա, Տալկաուանո), սև մետալուրգիա (Ուաչիպատո), նավթավերամշակում (Կոնսեպսիոն, Կոնկոն, Մանանտյալես), քիմ․ արդյունաբերություն (Վալպարաիսո, Մանտյագո, Անտոֆագաստա)։

Գյուղատնտեսությունը։ Մշակվում է երկրի տարածքի մոտ 8%–ը։ Հողագործության գլխավոր շրջանը Չ–ի կենտրոնական մասն է՝ Առափնյա Կորդիլիերայի լանջերը և Երկայնակի հովիտը։ Հիմնական կուլտուրաների բերքը 1980-ին կազմել է (հզ․ տ) ցորեն՝ 965, գարի՝ 105, վարսակ՝ 173, եգիպտացորեն՝ 405, կարտոֆիլ՝ 903, շաքարի ճակնդեղ՝ 451, բրինձ՝ 95։ Զարգացած են պտղաբուծությունը (գլխավորապես խնձոր, ցիտրուսներ, դեղձ) և խաղողագործությունը։ Անասնապահությունը հիմնականում արոտային է՛ 1980-ին կար 3607 հզ․ խոշոր, 7002 հզ․ մանր եղջերավոր անասուն, 1028 խոզ։ Զարգացած է ձկնորսությունը (որսը՝ 2,3 մլն ա, 1979)։

Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 9757 կմ է, ավտոճանապարհներինը՝ մոտ 80 հզ․կմ (այդ թվում՝ Պանամերիկյան խճուղին)։ Ծովային առևտրական նավատորմի (ավելի քան 100 բրուտտո ռեգիստրային նավերի) տոննաժը 1980-ին կազմել է 614 հզ․ բրուտտո ռե–