«Պատարագ» օրատորիայի՝ նվիրված 1915-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին (գրված հայկ․ պատարագի կանոնական տեքստով, 1979-ին գրի է առնված ձայնապնակի վրա, Փարիզ), բազմաթիվ կամերային երկերի։ Ավելի քան 40 տարի Փարիզում ղեկավարել է հայկ․ երգչախումբ։ Իբրև նվագախմբային դիրիժոր հանդես է գալիս 1932-ից Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Կ․ Պոլսում՝ հայտագրում ունենալով եվրոպ․ կոմպոզիտորների, ինչպես և Ա․ Սպենդիարյանի, Ա․ Տեր-Ղևոնդյանի, Հ․ աոեվւանյանի և այլոց ու սեփական ստեղծագործությունները։ 1963-ին և 1979-ին հեղինակային համերգներով հանդես է եկել Սովետական Հայաստանում։ Ց․ Բրուտյան
ՊԱՐԹԵՎՏԱՆ Սուրեն (Պարտիզպանյան Սիսակ, 1876, Կ․ Պոլիս–1921, Ալեքսանդրիա), հայ գրող, հրապարակախոս։ Սովորել է Կ․ Պոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ 1895-ին անցել է Եվրոպա, 1903-ին՝ ԱՄՆ, 1908-ին՝ Թուրքիա, ապա՝ Եգիպտոս։ Այդ տարիներին խմբագրել է «Վաղվա ձայնը» (1898, Մանչեստր), «Նոր կյանք» (Լոնդոն), «Ձայն հայրենյաց», «Ազգ», «Դաշինք», «Անապատին հուշարձանը» և այլ պարբերականներ։ Հրապարակախոսական երկերում արծարծել է ազգային–ազատագրական շարժման հարցեր։ Դրել է տպավորությունների մի շարք՝ կապված Ադանայի կոտորածի հետ («Կիլիկյան արհավիրքը», 1909)։
Պ–ի պատմվածքների, նովելների ու վիպակների թեման 1894–96-ի կոտորածների, Մեծ եղեռնի իրադարձությունների, հայ ժողովրդի ընդվզումի ու պայքարի դրվագներն են։ Պ․ գործածել է Տերտունի, Մ․ Պարթե գրական ծածկանունները։ Գ․ Գույամջյան
ՊԱՐԹԵՎՆԵՐ, մ․ թ․ ա․ I հազարամյակում – մ․ թ․ առաջին դարերում Կասպից ծովի հվ–արլ․ մասում (Պարթավա, Պարթնք մարզում, այժմյան խորասանի և Թուրքմենստանի հվ–ի տարածքում) բնակվող ժողովուրդ։ Հիմնական զբաղմունքը երկրագործությունն (դեռևս մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբից Պ․ օգտագործել են արհեստական ոռոգում) ու անասնապահությունն էր։
Պ․ սկզբնապես գտնվել են Մարաստանի, այնուհետև Աքեմենյան Պարսկաստանի տիրապետության տակ, որոնց տրամադրել են զորք (հատկապես հեծյալ աղեղնավորներ) և վճարել հարկ։ Դարեհ I ճնշել է մ․ թ․ ա․ 521-ին Պարթևքում և Վրկանում ծագած ապստամբությունը։ Մ․ թ․ ա․ IV դ․ վերջին Ալեքսանդր Մակեդոնացին նվաճել է Պ–ին, իսկ մ․ թ․ ա․ 281-ին Պ․ մտել են Մելևկյանների պետության կազմի մեջ։ Մ․ թ․ ա․ մոտ 250-ին (որոշ, տվյալներով ավելի վաղ) առաջացել է Պ–ի ինքնուրույն պետությունը (տես Պարթևական թագավորություն), որի նախնական տարածքը Պարթևքն էր։
Պ–ի լեզուն պատկանել է իրան, լեզվախմբի արմ․ ենթախմբերից մեկին, մ․ թ․ ա․ 1 հազարամյակ –մ․ թ․ V– VI դդ․ պարթևերենը եղել է Իրան, բարձրավանդակում կազմավորված պետությունների պետ․ և վարչական լեզուն։ Պ–ի լեզվի բառապաշարը թափանցել է իրան, լեզուներ, հատկապես պարսկերենի (որը և դուրս է մղել պարթևերենը) մեջ․ առկա է նաև հայերենում։ Պ–ի գիրը առաջացել է արամեական այբուբենի հիման վրա՝ մ․ թ․ ա․ II դ․ վերջին։ Պ–ի լեզուն դուրս է մղվել մ․ թ․ մոտ VI դ․՝ պարսկերենի կողմից։ Պարթև, գրականության հազվագյուտ նմուշներ պահպանվել են պարսկերեն խմբագրությամբ։ Պ–ի հիմնական կրոնը զրաղաշւոականությունն էր։ Լայն տարածում ուներ Միթրայի (Միհրի) և Անահիտայի (Անահիտի) պաշտամունքը։ Մոտ VI դ․ Պ․ Իրանի արլ–ում (Խորասանում) ձուլվել են պարսիկների, իսկ Միջին Ասիայում (այժմյան Թուրքմենստանի տարածքում)՝ տեղի բնակչության հետ։
Գրկ․ Массон В․ М․, Древнеземледельческая культура Маргианы, М․–JI-, 1959; Лившиц В․ А․, Иранские языки народов Средней Азии, в кн․։ Народы Средней Азии и Казахстана, т․ 1, М․, 1962․ Ն․ Արզումանյան
ՊԱՐԻԱ (< թամիլերեն պարայյար), անձեռնմխելի, ամենաստորին կաստաներից Հվ․ Հնդկաստանում։ Պ–ները սերվել են տարբեր կաստաների միջև սեռական կապը արգելող ավանդույթին հակառակ։ Որպես մեղսական սեռական կապի ծնունդ Պ–ները համարվել են ապականված և զրկվել բոլոր իրավունքներից, անգամ արգելվել է նրանց դիպչելը (այստեղից էլ՝ «անձեռնմխելիներ» անվանումը)։ Պ–ները զբաղվել են մյուս կաստաների համար «անվայել» համարվող աշխատանքներով։ Պ–ին համանման սոցիալական խավեր եղել են Հին աշխարհում, Արևելքում, միջնադարում, ինչպես նաև ժամանակակից պետություններում (տես Սեգրեգացիա), որոնք, սակայն, ստրկության, ռասայականության, ազգ․ կամ կրոն, թշնամանքի արդյունք էին և ոչ միշտ էին հասարակությունից լրիվ մեկուսացվում։ Ավելին, որոշ երկրներում (օրինակ, ճապոնիայում) արվեստի վերելքը տեղական Պ–ների գործունեության արգասիք է։ Հնդկաստանի Հանրապետությունում Պ–ները մյուս ստորին կաստաների հետ պայքարում են սոցիալական անհավասարության դեմ։
«Պ․» հասկացությունը փոխաբերական իմաստով նշանակում է թշվառ, վտարյալ, մերժված։ Ա․ Աղի բեկ յան․
ՊԱՐԻԻ ԱՐՇԻՊԵԼԱԳ (Parry Islands), Կանադական Արկտիկական արշիպելագում։ Տարածությունը մոտ 100 հզ․ կմ² է։ Խոշոր կղզիներն են Մելվիլը, Արքայազն Պատրիկը և Բաթերսթը։ Ռելիեֆը հիմնականում հարթավայրային է, հվ․ կղզիները՝ լեռնային (£լու Հիլս, 1067 մ)։ Լանդշաֆտում տիրապետում են Բևեռային անապատները։ Մշտական բնակավայրերը Ռեզոլյուտը և Մոուլդ Բեյն են։ Պ․ ա․ է անվանվել ի պատիվ Արկտիկան ուսումնասիրող անգլիացի Ու․ է․ Պարիի (1790- 1855)։
ՊԱՐԻԿՈՍ (հուն․ яар01Х0£ – հարևան, նորաբնակ, եկվոր), կախյալ գյուղացիների կատեգորիա Բյուզանդիայում IX–XV դդ․։ Հիմնականում բաժանվել են մասնատիրականի և պետականի։ Մասնատիրական Պ–ները ժառանգաբար պահում էին ֆեոդալին պատկանող հողը, նրան վճարում բնամթերային և դրամական ռենտա, կատարում աշխատանքավճարային պարհակներ։ IX– XI դդ․ իրավունք ունեին սեփականատիրոջ համաձայնությամբ փոխանակել, օտարեւ իրենց հողաբաժինր (այս դեպքում պարհակները նույնպես փոխանցվում էին)։ XIII դ․, որոշ տեղերում Պ–ները ճորտացվեցին։ Պետ․ Պ–ները պահում էին պետ․ հողերը, կատարում պետ․ պարհակներ (արքունիքին մատակարարում մթերքներ, սպասարկում փոստը, պետ․ ձիաբուծարանները ևն)։
ՊԱՐԻԱ (հուն․ Пари;), Հոմերոսի «Իլիական> դյուցազներգության հերոս։ Տրոյայի Պրիամոս թագավորի և Հեկաբեի որդին։ Ծնվելուց հետո ծնողները նրան նետել են անտառի թավուտը (Իդա լեռան վրա), որովհետև ըստ պատգամախոսի գուշակության, նա դառնալու էր Տրոյայի կործանման պատճառը։ Սկզբում Պ–ին սնել է արջը, այնուհետև հովիվների խնամքի ներքո հասակ առնելով՝ կարգվել է թագավորական հովիվ։ Զևսի ընտրությամբ եղել է Հերա, Աթենաս և Աֆրոդիտե դիցուհիների միջև վեճի դատավորը, ոսկե կռվախնձորը տալով Աֆրոդիտեին՝ նրան ճանաչել է ամենագեղեցիկը։ Այնուհետև դիցուհին ամենուր հովանավորել է նրան, օգնել է առևանգել Հեղինեին (Սպարտայի Մենելայոս թագավորի կնոջը), որը և առիթ է ծառայել Տրոյական պատերազմի համար։ Պատերազմի վերջում Պ․ սպանել է Աքիււեսին, իսկ ինքը զոհվել Փիլոկտետեսի թունավոր նետից։ Անտիկ արվեստում Պ․ պատկերված է որպես գեղեցիկ պատանի՝ փռյուգիական բնորոշ գդակով։ Պ–ի կերպարն արտացոլված է նաև նոր ժամանակների արվեստում (Լ․ Կրանախ, Պ․ Ռուբենս, Ա․ Վատաո ևն)։
ՊԱՐԼԵՐ (Parler), Պարլերժ (չեխ․ Раг1ёг), XIV դ․–XV դ․ սկզբի ճարտ–ների ու քանդակագործների ընտանիք։ Աշխատել են Դերմանիայում և Չեխիայում։ Ուշ գոթական ոճի նշանավոր հուշարձաններ են ստեղծել՝ Հայնրիխ I Պ․ (1351-ից Շվեբիշ–Դմյունդում կառուցել է Հայլիգկրյոյցկիրխեն, որը դարձել է XIV– XV դդ․ հվ–գերմ․ դահլիճավոր եկեղեցիների նախատիպ), 3 ո հ ան Պ․ (1354 – 1363-ին կառուցել է Ֆրայբուրգ–իմ–Րրայսգաուի տաճարի նոր ավագ խորանը), Հայնրիխ II Պ․ (մոտ 1377–83-ին Միխայել II Պ–ի և Հայնրիխ III Պ–ի հետ ղեկավարել է Ուլմի տաճարի ավագ խորանի շինարարությունը), Միխայել III Պ․ (1383-ից ղեկավարել է Ստրասբուրգի տաճարի շինարարությունը)։ Չեխ․ գոթիկայի խոշորագույն ներկայացուցիչ, ճարտ․ և քանդակագործ Պետեր Պ․ (1330, Շվեբիշ–Դմյունդ –13․7.1399, Պրագա) 1356-ից աշխատել է Չեխիայում, ղեկավարել Պրագայի Ս․ Վիտ տաճարի (շարունակել են որդիները՝ Վացլավը և 6 ա ն ը), Կարլի կամրջի (1357–72) շինարարությունը, կառուցել Կոլինի Ս․ Րարդուղիմեոս եկեղեցու ավագ խորանը (1360–78)։ Քանդակային ստեղծագործություններից աչքի են ընկնում քարե կիսանդրիները (1374–85), Օտակար I-ի և Օաակար II-ի մահարձան–