Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/21

Այս էջը սրբագրված է

գիսարային ա։ Գլխավոր նավահանգիստներն են Ուասկոն, Վալպարաիսոն, Կալդերան, Կոկիմբոն են։ Զարգացած է օդագնացությունը։

Արտաքին առևտուրը։ 1980-ին արտահանումը կազմել է 4036 մլն դոլլար, ներմուծումը՝ 4555 մլն դոլլար։ Արտահանում է պղինձ, երկաթի հանքանյութ, բորակ։ Ներմուծում է հումք, կիսաֆաբրիկատներ, վառելիք, մեքենաներ, սարքավորում, պարեն։ Առավել լայն տնտ․ կապեր ունի ԱՄՆ–ի, ԳՖՀ, Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, ճ․ապոնիայի, ՉԺՀ հետ։

Դրամական միավորը չիլիական պեսոն է։ 39 պեսոն =1 ամերիկյան դոլլարի (1980)։

VIII․ Զինված ուժերը Զինված ուժերը (85 հզ․ մարդ, 1979) կազմված են ցամաքային զորքերից (50 հզ․ մարդ), ռազմաօդային (11 հզ․ մարդ) և ռազմածովային (24 հզ․ մարդ, այդ թվում՝ 3800-անոց ծովային հետևակ) ուժերից։ Գերագույն գլխավոր հրամանատարը պրեզիդենտն է, անմիջական ղեկավարությունն իրականացնում է զինվորական խունտան։ համալրվում են զինապարտության օրենքի հիման վրա, ծառայության ժամկետը 12 ամիս է։ Սպայական կազմը պատրաստվում է տարբեր ռազմ, ուսումնարաններում, երեք ակադեմիայում (ըստ զորատեսակների) և ռազմապոլիտեխ․ ակադեմիայում։ Ցամաքային զորքերը կազմված են 6 դիվիզիայից, զրահահեծելազորային 3, հեծելազորային 3, աերոմոբիլային 1 գնդերից, զենիթային հրանոթների մի քանի ստորաբաժանումներից, ունեն 100 միջին և մոտ 120 թեթև տանկ են։ ՌՕՈԻ ունեն մարտական 100, տրանսպորտային 75, ուսումնամարզական 90 ինքնաթիռ և 30 ուղղաթիռ։ ՌԾՈԻ ունեն ավելի քան 30 մարտական և օժանդակ նավ, ավիացիա (մոտ 22 ինքնաթիռ, 36 ուղղաթիռ, տրանսպորտային 10 ինքնաթիռ)։ Կան նաև ներքին պահպանության զորքեր (կարաբինավորներ, 30 հզ․ մարդ)։

IX․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը և առողջապահությունը 1974-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 25,4, մահացությունը՝ 7,4, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 63,3։ Կյանքի միջին տևողությունը 62,6 տարի է։ Տարածված են վարակիչ, սիրտանոթային հիվանդությունները և չարորակ ուռուցքները։ Գերակշռում են սիֆիլիսը, ստամոքսաաղիքային վարակիչ, ճիճվային հիվանդությունները, համաճարակային լյարդաբորբը։ Առողջապահության կենտրոնական մարմինը առողջապահության մինիստրությունն է։ Առողջապահության ծառայության ազգային նոր համակարգի (ընդունված 1975-ին) համաձայն, կրճատվել է բնակչության ընդգրկումը պետ․ բուժսպասարկման մեջ, լայնորեն տարածվել է մասնավոր բժշկ․ պրակտիկան։ 1974-ին կար 295 հիվանդանոցային հիմնարկ՝ 37,2 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 3,6 մահճակալ), այդ թվում՝ 256 պետ․ հիվանդանոց (35,4 հզ․ մահճակալով)։ Աշխատում էին 4,3 հզ․ բժիշկ (2,4 հզ․ բնակչին 1 բժիշկ), 1,4 հզ․ ատամնաբույժ և ավելի քան 22 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում համալսարանների բժշկ․ 6 ֆակուլտետները։

X․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները 1973-ի զինվորական հեղաշրջումից հետո կրճատվեք է դպրոցներում սովորողների թիվը։ Տարրական դպրոցը 8-ամյա է, պարտադիր՝ 6–15 տարեկանների համար։ Նրա հիմքի վրա գործում են 4-ամյա միջնակարգ հանրակրթական, պրոֆ–տեխ․, դպրոցներ և մանկավարժական ուսումնարաններ։ 8 համալսարաններից (6-ը մասնավոր) խոշորներն են՝ Չիլիի, Տեխնիկական պետ․ (Սանտյագո, 1947), Չ–ի կաթոլիկական (Սանտյագո, 1888)։ Կան նաև 3 բարձրագույն կոլեջ, կոնսերվատորիա և Կիրառական արվեստի դպրոց, 18 գրադարան, խոշորագույնը Չ–ի ազգայինն է (Սանտյագո, 1813-ին, 2 մլն գիրք, 1974)։ Թանգարաններից են՝ Ազգային պատմական, Գեղարվեստի ազգային, Բնապատմական ազգային են։

Գիտական հիմնարկների մեծ մասը գտնվում է Սանտյագոյում։ Գիտատեխ․ քաղաքականությունը պլանավորող պետ․ գերատեսչությունը գիտության և տեխ․ ազգային հանձնաժողովն է (հիմնվել է 1966-ին, վերակառուցվել՝ 1969-ին)։ Պետ․ գիտահետազոտական հիմնարկներից են՝ օդերևութաբանական ծառայությունը (1884)՝ Չիլիի մանրէաբանության (1829), Ռազմ, աշխարհագրության (1922), Երկրաբանության (1957) ինստ–ները, Միջուկային էներգիայի ուսումնասիրման ազգային․ կենտրոնը են։ Մասնավոր գիտահետազոտական հիմնարկներից են՝ Վալպարաիսոյի օվկիանոսագրության (1945), Լեբուի գիտական (1945) ինստները, մի շարք այլ ԳՀԻ–ներ և ակադեմիաներ։

XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 1973-ին, ռազմ, խունտայի իշխանության գլուխ անցնելուց հետո բոլոր առաջադիմական թերթերն ու հանդեսներն արգելվել են, ռադիոկայանները փակվել։ Առավել ազդեցիկ թերթերն են՝ «Մերկուրիո» («Е1 Mercurio», 1900-ից), «Սեգունդա» («La Segunda», 1931-ից), «Պատրիա* («La Patria», զինվորական խունտայի պաշտոնական օրգան, 1973-ից), «ունիդադ անտիֆասիստա» («Unidad Antifascista», ՉԿԿ օրգան, լույս է տեսնում անլեգալ), հանդեսները՝ «Վեա» («Vea>, 1939-ից), «Պրինսիպիոս* («Los Principios», ՉԿԿ Կենտկոմի տեսական հանդես, լույս է տեսնում անլեգալ)։ Ռադիոհաղորդումներն սկսվել են 20-ական թթ–ից, հեռուստահաղորդումները՝ 1959-ից։

XII․ Գրականությունը Իսպանիայի գաղութային տիրապետության ժամանակաշրջանից (XVI դ․) գրականությունը զարգանում է իսպաներեն։ XVI դ․ նշանավոր ստեղծագործությունը իսպանացի Ս․ դե էրսիլյա ի Սունյիգայի (1533 – 1594) «Արաուկանա» (մաս 1–3, 1569–89) պոեմն է, որտեղ նկարագրվում է արաոլկանների պայքարը գաղութարարների դեմ։ Ամերիկայում իսպ․ գաղութների անկախության համար մղվող պատերազմի շրջանում (1810–26) գլխ․ ժանրը հրապարակախոսությունն էր։ Անկախության ձեռքբերումից (1818) հետո Չ–ում բարենպաստ պայմաններ են ստեղծվել մշակութային վերելքի համար։

1842-ին, բացելով Չ–ի Գրական ընկերությունը, լատինաամերիկյան ռոմանտիզմի տեսաբան №․ Վ․ Լաստառիան (1817–88) բանաձևեց ազգ․ գրականության ստեղծման խնդիրը։ Ռոմանտիզմի հիմքի վրա հիմնականում զարգացան պոեզիան և դրամատուրգիան։ Արձակում իշխում էր կենցաղագրական միտումը (կոստումբրիզմ)։ XIXդ․ կեսին Չ–ի գրականության մեջ երևան եկավ քննադատական ռեալիզմը (Ա․ Բլեստ Գանա, 1830–1920, Դ․ Բառոս Գրես, 1834–1904, Լ․ Օռեգո Լուկո, 1886–1948)։ XIX–XX դդ․ սահմանագծին բանաստեղծները հիմնականում ընթացան լատինաամերիկյան մոդեռնիզմի (Պ․ Ա․ Գոնսալես Բաստիաս, 1863 – 1905 և ուրիշներ), արձակագիրները՝ կրեոլիզմի (վառ արտահայտված ազգային կենցաղագրություն՝ նատուրալիստական սևեռումներով) հունով (Մ․ Լատոռե, 1886–1955, Ֆ․ Գանա, 1867–1926)։

1920-ական թթ․ պոեզիայում տիրապետող դարձան Գ․ Միստրալի (1889–1957) քնարականությամբ հագեցած և չիլիական «կրեասիոնիզմի» (< իսպաներեն՝ сгеаг–ստեղծել) հիմնադիր Վ․ Օւիդոբրոյի (1893–1948) ստեղծագործությունները։ 30-ական թթ․ քաղաքացիական հնչեղություն ստացան Պ․ Ներուդայի (1904–73) պոեմներն ու բանաստեղծությունները։ 40–50-ական թթ․ Չ–ում զարգացավ ռեալիստական, 50–60-ական թթ․՝ հոգեբանական վեպը։

Ֆաշիստական խռովությունը (1975-ի սեպտ․) խախտեց Չ–ի գրականության զարգացման բնականոն ընթացքը։ խռովության ողբերգական իրադարձություններին է նվիրված Ա․ Մկարմետի «Երազում վառվող ձյուն տեսա» (1975) վեպը։

XIII․ ճարտարապետությունը և կերպարվեստը Հնդկացիների հնագույն արվեստը (հատկապես երկրի հս–ում) աղերսվում է Պերուի զարգացած մշակույթին։ Պահպանվել են ամրոցների, բնակավայրերի ավերակներ, կենդանիների պատկերներով և երկրաչափական նախշերով ձևավոր խեցեղեն իրեր, մետաղյա զարդեր, մարդկանց, ուղտայծերի և որսի տեսարաններով ժայռապատկերներ։ Այդ արվեստի ավանդույթները մասամբ պահպանվել են Չ–ի ժող․ ստեղծագործության մեջ (փայտե գերեզմանասյուներ, ջուլհակություն, արծաթագործություն, բրուտագործություն,