Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/215

Այս էջը սրբագրված է

րաինայում, Բելոռուսիայում, Մերձբալթիկայում, Ռուսաստանի մարզերում։ Ընդհատակայինների թիվը մեծ էր հատկապես Ղրիմում Ա Հս․ Կովկասում։ Հայ պարտիզանների զգալի մասն ընդգրկված էր <Հաղթանակ> է Միկոյանի անվան (տես Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատ) № 10, №41 ազգային շոկատներում, ինչպես նաև տարբեր միավորումներում։ «Հաղթանակ»–ը (հրամանատար Ս․ Հարությունյանց, քաղղեկ՝ Հ․ Պետյան, աչքի են ընկել կոմունիստներ Մ․ Խաչատրյանը, Ա․ Ֆահրոյանը, Վ․ Տոնյանը, Հ․ Հակոբյանը, Լ․ Ամիրյանը, Բ․ Գալստյանը, Ա․Պողոսյանը, Ե․ Ղասաբյանը, Ս․ Ւոսլաթյանը և ուրիշներ) կռվել է Արմ․ Ուկրաինայում, սկզբում միայնակ, այնուհետև միացել է Կովպակի անվ․ ուկր․ պարտիզանական դիվիզիային։ Միկոյանի անվ․ ջոկատը (հրամանատար՝ Ա․ Հովսեփյան, քաղղեկ՝ Պ․ Վելիչկո, ապա Յու․ Պավլովսկի, Ա․ Վասյանովիչ) մարտնչել է Մ․ Նաումովի Ուկր․ հեծյալ պարտիզանական միավորման կազմում։ № 10 ջոկատը (հրամանատար՝ Ա․ Տերյան, քաղղեկ՝ Ա․ Աստվածատրյան) ստեղծվել է 1943-ի նոյեմբ․ 4-ին, կռվել է Ղրիմում, մասնակցել Ստարի Կրիմի (Հին Ղրիմ) ազատագրմանը, ապա համալրել 89-րդ Թամանյան հայկ․ դիվիզիայի շարքերը։ № 41 ջոկատը (հրամանատար՝ Ա․ Սաղումյան) կազմակերպվել է 1943-ի օգոստ․ 5-ին, Գերմանի անվ․ 3-րդ պարտիզանական բրիգադի կազմում, որի մարտական գործողությունները ծավալվել են Լենինգրադի և Կալինինի մարզերում։ Ջոկատը մասնակցել է 70 մարտի, պայթեցրել 25 երկաթուղային գնացք, 8 կամուրջ, ոչնչացրել 2000-ից ավելի հիտլերական են։ Հարյուրավոր հայ պարտիզաններ կռվել են լեգենդար հերոսներ Կովպակի, Վերշիգորայի, Ֆեոդորովի, Շուկաեի և ուրիշների գլխավորած պարտիզանական միավորումներում։ Վորոշիլովի անվ․ պարտիզանական միավորման 2-րդ ջոկատը (գործել է 1943-ի մայիսից մինչե 1944-ի հունվարը), որի միջուկն էին կազմում հայ պարտիզանները և որի հրամանատարն էր Գ․ Ռ․ Ստեփանյանը, կատարել է 26 մարտական գործողություն, ազատագրել Պլոսկոյե, Բոգդանովկա են գյուղեր։ Եղել են հրամանատարներ և քաղղեկներ (Ար․ Պետրոսյան, Գ․ Ստեփանյան, Ա․ Արզումանյան, Ս․ Կիտյան, Խ․ Մաթևոսյան, Ան․ Պետրոսյան, Ս․ Հակոբյան, Հ․ Խաչատրյան, Վ․ Աղաջանյան, Ա․ Գրիգորյան, Գ․ Սարգսյան, Ա․ Փոլադյան, Հ․ Սոխիկյան, Ն․ Սարաբյան, Ա․ Մալխասյան, Ս․ Մարգարյանց, Հ․ Չոբանյան, Գ․ Խումարյան և ուրիշներ), շարքայիններ (Ի․ Լելյան, Մ․ Բոստանջյան, Ա․ Հովհաննիսյան, Ս․ Ղազարյան, Օ․ Հովհաննիսյան, Վ․ Գրիգորյան, Լ․ Բալայան և շատ ուրիշներ), կապավորներ (Վ․ Ավանեսյան, Բ․ Հովհաննիսյան, Կ․ Գրիգորյան, Օ․ Օսիպյան, Զինաիդա Հարությունյան, Լյուդմիլա Սիմոնյան և ուրիշներ)։ Խիզախ ընդհատակայիններ էին Վ․ Հայրապետովը, Մ․ Բաղդասարյանը, Մ․ Մաթևոսյանը, Գ․ Հովսեփյանը, Գ․ Հարությունյանցը, Եվգենյա և Սոֆյա Լազարևա քույրերը, Պ․ Թոփալովը, Լ․ Սարգսյանը, Վ․ Աբրահամյանը, Ն․ Աղաբաբյանը, Հ․ Ջաքարյանը, Ա․ Կարապետյանը, Գուրգեն և Գարեգին Ասլանյան եղբայրները, Հ․ Մարտիրոսյանը, Ա․ Ամեաովան (Բալյան), Ալ․ Հայրապետովը, Վ․ Սարկիսովը, Ս․ Հարությունյանը և շատ ուրիշներ։ Քարտեզը տես 225-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ Ղազախեցյան Վ․ Ն․, Միկոյա»նի անվան պարտիզանական ջոկատը, Ե․, 1965։ Նաումով Մ․, Անդունդի վրայով, Ե․, 1971։ Խալեյան Ե․Մ․, Հայ ժողովրդ զավակների մասնակցությունը Բելոռուսիայի համար մղված մարտերին, Ե․, 1975։ Նույնի․ Ղրիմի և Հյուսիսային Կովկասի պարտիզանական շարժման պատմությունից (1941–1944 թթ․), Ե․, 1981։ История Великой Отечественной войны Советского Союза, 1941 – 1945, т․ 3, М․, 1961; Бычков Л․ Н․, Партизанское движение в годы Великой Отечественной войны, М․, 1965․ Վ․ Ղազախեցյան, Ե․ խաչեյան

ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐ (ֆրանս․ partisan), առանձին անձինք կամ կազմակերպված ջոկատներ, որոնք չեն մտնում կանոնավոր բանակի կազմի մեջ, սակայն կամավոր մարտնչում են օտարերկրյա զավթիչների դեմ։ Պարտիզանական շարժումը ձևավորվել է դարերի ընթացքում։ XIX դ․ 2-րդ կեսից փորձեր են արվել ամրապնդել պարտիզանական պատերազմի կանոնները միջազգային կոնվենցիաներում։ Առաջին կանոնները հռչակվել են Բրյուսելի դեկլարացիայում (1874)։ Պ–ի ստատուտը հատուկ քննարկվել է Հաագայի կոնֆերանսներում (1899, 1907)։ Հաագայի IV կոնվենցիայով Պ․ ճանաչվել են օրինական կոմրատանտներ։ ժնևի կոնվենցիայում (տես ժնևյան կոնվենցիաներ 1949) օրինական կոմբատանտների թվին են դասվել ոչ միայն զինված ուժերի անձնակազմը, այլև աշխարհազորայիններն ու կամավորական ջոկատները, այդ թվում՝ դիմադրության կազմակերպված շարժումների անձնակազմերը։ ժնևյան կոնվենցիայի որոշմամբ Պ․ պարտավոր են պահպանել որոշակի պայմաններ, հատկապես՝ պատերազմի օրենքներն ու սովորույթները։ Ըստ միջազգային արդի իրավունքի, ագրեսիայի զոհ դարձած կողմը իրավունք ունի ագրեսորի դեմ օգտագործել պատերազմի օրենքներով ու սովորույթներով թույլատրվող ամեն միջոց, ներառյալ պարտիզանական պայքարը։

ՊԱՐՏԻԶԱՑ ՓՈՐ, Պարտիզափոր, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգում, Ուխտիքի Պարտեզ վտակի վերին և միջի հոսանքների շրջանում։ Կենտրոնն էր Պարտեզ ավանը, որի անունով կոչվել է գավառը։ Արլ–ից Կարմիր Փորակ (այժմ՝ Սողանլու) լեռներով բաժանվում էր Այրարատ նահանգի Վանանդ գավառից, հվ–ից Մեծրաց լեռներով՝ Բասեն և Աբեղյանք գավառներից, հս–ից սահմանակից էր Բերդաց փոր, արմ–ից՝ Բոխա գավառներին։ Ըստ Մ․ Երեմյանի, գավառն զբաղեցրել է 662 կմ² տարածություն։

ՊԱՐՏԻԶՊԱՆՅԱՆ Պարույր (1887, Կ․ Պոլիս –1932, Կահիրե), հայ նկարիչ։ Սովորել է Կ․ Պոլսի Գեղարվեստի վարժարանի ճարտ․ բաժնում։ 1923-ից հաստատվել է Կահիրեում։ Նրա կտավները մեծ մասամբ ներկայացնում են Մտամբուլի գեղատեսիլ վայրերը, բնապատկերներ ու փողոցային տեսարաններ։ Պ–ի գունապատկերը հագեցված է արլ․ մոտիվներով․ նրա գործերի առանձնահատուկ խտություն և թափանցիկություն ունեցող երանգները հիշեցնում են Կուտինայի հայկ․ սալիկների կապույտը։ Մասնակցել է Կահիրեում կազմակերպված ցուցահանդեսներին (1936-ին՝ ետմահու, անհատական)։

ՊԱՐՏԻԶՈՒՆԻ (Թադևոսյան) Վաչե Զոհրաբի (ծն․ 15․5․1915, գ․ Ղարահամզալու, այժմ՝ Բուրաստան, ՀՍՍՀ Արտաշատի շրջանում), հայ սովետական գրականագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1957), պրոֆեսոր (1957)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1940-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Նույն թվականից Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժական ինստ–ի հայ գրականության ամբիոնի դասախոս, 1951-ից՝ ամբիոնի վարիչը։ Պ․ բազմաթիվ ուսումնասիրություններ է նվիրել հայ նոր և սովետական գրականության ներկայացուցիչներին։ Գրել է «Խաչատուր Աբովյան» (1952), «Մուրացան» (1956), «Վահան Տերյան» (1968), «Ավ․ Իսահակյանը և Վ․ Տերյանը» (1975) մենագրությունները։ «Գրականության ուժն ու հմայքը» (1963), «Տաղանդի ուժը» (1977) գրականագիտական ժողովածուներում արձագանքել է ժամանակակից գրականության մի շարք հրատապ հարցերի։ Պ․ ավանդ ունի տեր յանազի տ ութ յան բնագավառում։ Կազմել է Վ․ Տերյանի երկերի (հ․ 1–4, 1972–79) բնագրերը, գրել առաջաբան, ընդարձակ ծանոթագրություններ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Ա․ Դուուխանյան

ՊԱՐՏԻՑՆԱՅԱ ԺԻԶՆ» («Партийная жизнь», «Կուսակցական կյանք»), ՍՄԿԿ ԿԿ երկշաբաթյա հանդես։ Հիմնադրվել է 1919-ին, Մոսկվայում, կուսակցության VIII համագումարի որոշմամբ։ 1919–26-ին լայս է տեսել «Իգվեստիա ՑԿ ՌԿՊ(բ)» [«Известия ЦК РКП(б)»], 1926–29-ին՝ «իզվեստիա ՑԿ ՎԿՊ(բ)» [«Известия ЦК ВКП(б)»], 1929–46-ին՝ «Պարտիյնոյե ստրոիտելստվո» («Партийное строительство») անուններով։ «Պ․ ժ․»՝ 1946-ից։ 1948–54-ին չի հրատարակվել։ Պրոպագանդում է սովետական պետության քաղաքականությունը, լուսաբանում կուսակցական շինարարության հարցերը, օժանդակում ներկուսակցական դեմոկրատիայի զարգացմանը և կուսակցական կարգապահության ամրապնդմանը, կուսկազմակերպությունների աշխատանքների գիտ․ կազմակերպմանը։ Հանդեսում արտացոլվում է ՍՄԿԿ և մյուս եղբայրական կուսակցությունների պայքարը համաշխարհային սոցիալիստական համագործակցության, միջազգային կոմունիստական և բանվ․ շարժման միասնության ամրապնդման համար։ Հրապարակում է ՍՄԿԿ ԿԿ որոշումները, նյութեր կուսշինարարության տեսական և գործնական խնդիրների վերաբերյալ, ընթերցողներին ծանոթացնում տնտեսության կուսակցական ղեկավարման փորձին,