Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/22

Այս էջը սրբագրված է

փայտի փորագրազարդում)։ XVI դարից կառուցվել են ամրաշինություններ, փողոցների ուղղանկյուն ցանցով քաղաքներ, եկեղեցիներ, ներքին բակով միահարկ աներ, երևան են եկել կրոնական թեմաներով գեղանկարչությունն ու քանդակագործությունը։ XVIII դ․– XIX դ․ սկզբին կառուցվել են ներքին բակով, շքամուտքերով և մանդակորմներով քաղաքատիպ բնակելի տներ, բարոկկոյի և կլասիցիզմի ոճով եկեղեցիներ, պալատներ (ճարտ–ներ՝ Խ․ Տոեսկա ի Ռիչի, Մ․ դե Խառա), տարածում են գտել դեկորատիվ գեղանկարչությունն ու քանդակագործությունը, դիմանկարի ժանրը, փորագրությունը (Ա․ Սանտելիսես)։ XIX դ․ ճարտ․ մեջ գերակշռել է էկլեկտիկան, XX դ․ սկգբին՝ «մոդեռն» ոճը։ XIX դ․ կեսից –XX դ․ սկիզբը աշխատել են նկարիչներ Ֆ․ Խ․ Մանդիոլան, Ա․ Գանան, Պ․ Լիրան, Մ․ Ա․ Կարոն, Ա․ Վալենսուելա Լյանոսը, է․ Պլասան, Ֆ․ Գոնսալեսը, Ա․ Գորդոնը, քանդակագործներ Ն․ Պլասան, վ․ Արիասը։ XX դ․ սկսվել են քաղաքաշինական աշխատանքներ (Սանտյագոյի կենտրոնի վերակառուցումը), զարգացել ժող․ ճարտ․ ավանդույթները։ XX դ․ կեսին հաստատվել են ժամանակակից ճարտ․ սկզբունքները (ճարտ․ Ս․ Լառայն, է․ Դուարտ, Ռ․ Դավիլա, խ․ Մարտինես)։ Գեղանկարչության և գրաֆիկայի մեջ մոդեռնիստական «Մոնպառնաս» խմբավորմանը (Կ․ Մորի), սյուրռեալիզմին (Ռ․ Մատտա) և աբստրակցիոնիզմին (Ն․ Անտունիես) զուգընթաց ծնունդ է առել սոցիալական հարցեր շոշափող ռեալիստական արվեստը (Կ․ էրմոսիլիա Ալվարես, Գ․ Նունիես), քանդակագործության մեջ վերածնվել են մոնումենտալ ձևերը, հին ավանդույթները (Լ․ Դոմինգես, Ս․ Ռոման Ռոխաս)։

XIV․ Երաժշտությունը Հին երաժշտ․ մշակույթը պահպանում են Չ–ի բնիկների հետնորդները (առաջին հերթին արաուկանները)։ Նրանց պարերը, մեներգերն ու խմբերգերը բազմազան են։ Արաուկանների նվագարաններից են՝ կուլտրուն թմբուկը, ուադա(հարվածային), տրուտրուկա, լոլկին, պիֆիլկա (փողային)։ Չ–ի ժող․կրեոլական երաժշտությունը մոտ է արգենտինականին։ Բնորոշ երգերն ու երգ–պարային ձևերն են՝ տոնադա, սամակուեկա (հաճախ4 կուեկա), կուենդո։ Հիմնական նվագարաններն են՝ կիթառը, տավիղը, կիթառոնը։ Պրոֆեսիոնալ երաժշտարվեստն սկսել է զարգանալ անկախության և հանրապետության հռչակման պայքարի տարիներին։ XIX դ․ Սանտյագոյում ստեղծվել է ֆիլհարմոնիկ ընկերություն (1827), բացվել են երաժշտ․ դպրոցը (1849, 1851-ից՝ կոնսերվատորիա), «Տեատրո մունիսիպալ»-ը (1857), ուր բեմադրվել են նաև երաժշտ․ ներկայացումներ։ էական դեր են խաղացել օտարերկրացիների հյուրախաղերը (1830-ին իտալ․ օպերային թատերախումբը)։ XIX դ․ կոմպոզիտորներից են՝ Մ․ Ռոբլեսը, Խ․ Սապիոլան, է․ Օրտիս դե Սարատեն («Լուգանոյի ծաղկավաճառուհին», 1895, առաջին չիլիական օպերայի հեղինակը)։ XX դ․ 1-ին կեսին ձևավորվել են 2 հիմնական ուղղություններ՝ ազգ․ ոճի կողմնակիցներ (կոմպոզիտորներ Կ․ Լավին, Պ․ Ու․ Ալիենդե Սարոն, Կ․ Իսամիտ Ալարկոն, Ռ․ Ասևեդո, 1ս․ Ուռուտիա Բլոնդել) և եվրոպ․ երածշտ․ հոսանքներին հարող երաժիշտներ [կոմպոզիտորներ է․ Սորո, Դ․ Սանտա Կրուս (Ուիլսոն), Ա․ Լետելիեր Լյոնա, Ի․ Օռեգո Սալաս, Գ․ Բեսեռա]։ Երաժիշտներից են՝ դիրիժորներ Ա․ Կառվախալ, Վ․ Տևա, դաշնակահարներ Կ․ Առաու, 1ս․ Ռեյես, Ֆ․ Գեռա, ջութակահար Պ․ դ’Անդուրայն, ժող․ երգերի կատարողներ Վ․ Պառա, Մ․ Լոյոլա։ Երաժշտ․ հիմնական կոլեկտիվներն ու «հիմնարկությունները կենտրոնացած են Սանտյագոյում․ Չ–ի սիմֆ․ նվագախումբը (հիմն․ 1941), Սանտյագոյի մունիցիպալ սիմֆ․ նվագախումբը (հիմն․ 1955), Չիլիական նհամալսարանի երգչախումբը (հիմն․ 1945), Սանտյագոյի լարային քառյակը (հիմն․ 1954), Ազգ․ կոնսերվատորիան, Երաժշտարվեստը տարածող ինաո–ը (հիմն․ 1940)։

Իշխանությունը գրաված զինվորական խունտան դաժանորեն հետապնդում է Չ–ի մշակույթի առաջադեւք գործիչներին։ 1973-ին գազանաբար սպանվել է հեղափոխական երգեր կատարող Վ․ Խարան։ Բազմաթիվ ե՛րաժիշտներ հեռացել են երկրից։

XV․ Բալետը Չ–ում բալետը, որպես արվեստի ինքնուրույն տեսակ, ձևավորվել է 1940-ական թթ․։ Զարգացել է երկու ուղղությամբ՝ էքսպրեսիոնիստական (նաև «մոդեռն» պար) և դասական։ 1945-ին կազմակերպվել է բալետային թատերախումբ (1957-ից՝ Չ–ի Ազգային բալետ)։ 1951-ին Մ․ Լ․ Սոլարին բեմադրել է ազգ․ առաջին բալետը՝ Օռերո Սալասի «Երազի նախադուռը»։ Սոլարիի նախաձեռնությամբ Չիլիի համալսարանին կից բալետի դպրոցում աշխատանքի է հրավիրվել սովետական բալետմայստեր–մանկավարժ Ե․ Պ․ Վալուկինը, որը 1969–72-ին կրթեւ է դասական պարի մանկավարժներ և արտիստներ։ 1949-ին Սանտյագոյում ստեղծվել է բալետային խումբ (1959-ից՝ ժամանակակից արվեստի բալետ, 1965-ից՝ Մունիցիպալ բալետ), որը հետագայում դարձել է առաջատար։ 1969-ին լուսավորության մինիստրությանը կից ստեղծվել է «Երիտասարդ բալետ» դպրոցը և բալետային խումբը, 1970-ին՝ Ազգ․ բանահյուսական բալետը։ Բալետային խմբեր են երևան եկել նաև այլ քաղաքներում։ Չ–ի բալետի արտիստներից և բալետմայստերներից են Ցա․ Կաևսկին, Կ․ Ցոսսը, Է․ Ուտհոֆը, Դ․ Կերին, Վ․ Ռոնկալը, Պ․ Բունստերը, Օ․ Չինտոլեզին, Ի․ Միլովանը, վ․ Սուլիման, Մ․ Լ․ Սոլարին, Խ․ Պոլը, Խ․ Պոլդրիգը, Է․ Հառլին, Ռ․ Գալգիլիոսը։ Զինվորական–ֆաշիստական հեղաշրջումից հետո բալետի առաջադեմ շատ գործիչներ հեռացել են երկրից։

XVI․ Թատրոնը ժամանակակից Չ–ի տերիտորիայում բնակվող հնդկացիների պարերն ու ծիսական արարողությունները պարունակել են դրամ, գործողության տարրեր, որոնք դարձել են ազգ․ թատրոնի ձևավորման հիմքը։ XVII–XVIII դդ․ ճիզվիտները կազմակերպել են կրոն, սյուժեներով (բանահյուսության տարրերով) ներկայացումներ (առաջինը՝ 1646-ին)։ 1709-ին Սանտյագոյում, իսկ 1791-ին՝ Վալպարաիսոյում կառուցվել են առաջին թատեր․ շենքերը։ 1815-ին Սանտյագոյում բացվել է «Կոլիսեո» թատրոնը։ Չ–ի անկախությունից (1818) հետո Սանտյագոյում գործել է «Ռամադա» թատրոնը, ուր բեմադրվել են ազգ․ դրամատուրգների պիեսներ՝ Մ․ Մագալյանեսի «Հարավի դուստրը կամ Չիլիի անկախությունը» (1823) են։ XIX դ․ երկրի շատ քաղաքներում ստեղծվել են թատրոններ։ XIX դ․ չիլիական բեմարվեստի զարգացման մեջ մեծ ներդրում ունեն լատինա–ամերիկյան դերասաններ և ռեժիսորներ Կ․ Ագիլարը, Խ․ Ա․ Կասակուպերտան, Խ․ Մորալեսը և ուրիշներ։ 1912-ին ստեղծվել է դրամատուրգների ընկերությունը, 1915-ին՝ Չ–ի թատրոնի դերասանների ընկերությունը, որին 1954-ին ձուլվել է 1920-ական թթ․ ստեղծված թատրոնի դերասանների սինդիկատը։ 1920-ական թթ․ Չ–ի թատերարվեստում վերելք է սկսվել։ Թատրոնի հետագա ձևավորման համար մեծ նշանակություն է ունեցել Ազգ․ դրամ, ընկերության (հիմն․ 1913-ին) և «Բյուրլե–Բագենի թատերախմբի» (հիմն․ 1917-ին) գործունեությունը։ 1941-ին ստեղծվել է Չիլիի համալսարանի Փորձարարական թատրոնը (1959-ին՝ Չիլիի համալսարանին կից Թատրոնի ինստ․), 1946-ին՝ Անկախ թատրոնը։ 1950–60-ինկազմակերպվել են թատեր․ փառատոներ։ Այդ շրջանում բեմադրվել են չիլիացի դրամատուրգներ Խ․ Դիասի, Լ․ Ա․ Էյրեմանսի և այլոց պիեսները։ Հայտնի դերասաններից և ռեժիսորներից են՝ է․ Գախարդոն, Մ․ Ֆրանկը, Մ․ Մալուենդան, Ա․ Սիրեն, Ս․ Պինեյրոն, Օ․ էսկամեսը, Մ․ Դոնսալեսը և ուրիշներ։ Ռազմաֆաշիստական հեղաշրջումը (1973) կասեցրել է Չ–ի թատերարվեստի հետագա զարգացումը։