և տրամագծի մեծացմամր։ Քրոմոնեմների պարույրների գալարների քանակը մնում է հաստատուն յուրաքանչյուր քրոմոսոմի համար։ Պ–ման արագությունը տարբեր հատվածներում տարբեր է, որը հանգեցնում է քրոմոսոմների մորֆոլոգիայի օրինաչափ փոփոխությանը միաոզի և մեյոզի փուլերում։
ՊԱՐՈՒՐԻՉ, հարթության կորերի ընտանիքի (տարածության մակերևույթների ընտանիքի), կոր (մակերևույթ), որն իր յուրաքանչյուր կետում շոշափում է ընտանիքի մի կորի (մակերևույթի), որը շոշափման կետի ցանկացած չափով փոքր շրջակայքում տարբեր է Պ–ից։
Եթե ընտանիքը տրված է F(x, у, с)=0 հավասարումով (c-ն պարամետր է, որին տալով տարբեր արժեքներ, ստանում ենք ընտանիքի կորերը), ապա Պ–ի հավասարումը որոշվում է
F(х, у, с) = 0 F՝c(x, у, c) = 0
համակարգից՝ с պարամետրի արտաքսումով․ ընդ որում պետք է տեղի ունենա (F՝x)2+(F՝y)2=^0 պայմանը։
Օրինակ, միևնույն R շառավղով և մեկ ուղիղ գծի վրա ընկած կենտրոններով շրջանագծերի ընտանիքի Պ․ տրված գծին զուգահեռ երկու ուղիղներ են։ Ցուրաքանչյուր կոր Պ․ է այդ կորին տարված (բոլոր) շոշափողների ընտանիքի համար։ Ս․ Հարությունյան
ՊԱՐՕԴՈՆՏՈԶ (< պարա․․․ և հուն, ббоис;, սեռ․ հոլով՝ 666vxog – ատամ), ալվեոլային թարախահոսություն, հարատամնային հյուսվածքի (պարօդոնտ) ախտահարում, արտահայտվում է ալվեոլային ելուստների առաջնթաց ապաճումով։ Պատճառները լրիվ պարզված չեն։ Հաճախ առաջանում է շաքարախտի և ներզատիչ գեղձերի գործունեության այլ խանգարումների, ներքին օրգանների քրոնիկական հիվանդությունների ժամանակ։ Պ–ի ընթացքը ծանրանում է ատամների քարերի առկայության և բերանի խոռոչը ոչ մաքուր պահելու դեպքում։ Սկզբնական շրջանում լնդերն արյունահոսում են, թուքը դառնում է մածուցիկ, ատամներն առավոտյան լինում են փառակալված։ Ակտիվ ընթացքի ժամանակ ատամները թափվում են։ Պ–ի բարդացած ձևերի դեպքում կլինիկական դրսեվորումները բազմազան են․ լնդաբորբ, թարախահոսություն ատամնալնդային գրպանիկներից, բերանի տհաճ հոտ, ատամների ախտաբանական շարժունություն ևն։ Լնդերի վրա հաճախ առաջանում են թարախակույտեր և խուղակներ, մեծանում են ենթածնոտային ավշահանգույցները։ Բարդացած ձևերը կարող են ուղեկցվել մանրէային ալերգիայով։ Պ–ի վաղ ախտորոշման համար կատարում են ռենտգենաբանական և լաբորատոր հետազոտություններ։
Բուժումը․ խիստ անհատական է և կոմպլեքսային, մեթոդների ընտրությունը պայմանավորված է հիվանդության փուլով, բարդության բնույթով և օրգանիզմի ընդհանուր վիճակով։ Կիրառում են տեղային միջոցներ, հեռացնում ատամների քարերը, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, С և В խմբի վիտամիններ, կենսածին խթանիչներ, վիրաբուժական և օրթոպեդիկ միջամտություն, դիետային և առողջարանային բուժում, հոգեկան հանգիստ։ Կանխարգել ու մը․ կոշտ սննդի օգտագործում, ատամների քարերի ժամանակին հեռացում և ատամների պլոմբում (տես նաև Ատամների հիվանդություններ)։
ՊԱՅԱԵՎ Վիկտոր Իվանովիչ (1933-1971), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, Սովետական Միության հերոս (1971, ետմահու)։ ՍՄԿԿ անդամ 1968-ից։ 1955-ին ավարտել է Պենզայի ինդուստրիալ (այժմ՝ պոլիտեխնիկական) ինստ–ը։ ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում եղել է 1969-ից։ 1971-ի մայիսին եղել է Երևանում։ 1971-ի հունիսի 6-ին, որպես փորձարկող օդաչու, Գ․ Տ․ Դոբրովոչսկու և Վ․ Ն․ Վոչկովի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ–11» տիեզերանավով։ 1971-ի հունիսի 7-ից թռիչքն ընթացել է ապրիլի 19-ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ։ Ուղեծրում փորձարկել է <Օրիոն–1> տիեզերական աստղադիտակը։ Հունիսի 30-ին թռիչքի ծրագիրն ավարտելուց հետո Երկիր վերադառնալիս՝ Պ․ և անձնակազմի մյուս անդամները զոհվել են։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։
ՊՍՑԻՖԻԶՄ (լատ․ pacificus, <pax;–խաղաղություն և facere – անել), հակապատերազմական շարժում, որի մասնակիցները պատերազմները կանխելու գլխ․ միջոց համարում են դրանց բարոյազուրկ բնույթի դատապարտումը։ Պացիֆիստները դատապարտում են բոլոր պատերազմները, նույնիսկ ժխտելով արդարացի, ազգային–ազատագր․ պատերազմների օրինաչափությունը։ Նրանք հավատում են, որ միայն համոզելու և խաոաղ ցույցերի միջոցով, առանց պատերազմը ծնող սոցիալ–տնա․ և քաղ․ արմատները վերացնելու, հնարավոր է կանխել պատերազմները։ Պ․ իր ազդեցության ոլորտի մեջ է առնում դեմոկրատական լայն շրջանները։ Պացիֆիստական առաջին կազմակերպություններն առաջացել են Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ–ում նապոլեոնյան պատերազմներից հետո։ XIX դ․ 80–90-ական թթ․ պացիֆիստական շարժումն ավելի է տարածվել, պացիֆիստների միջազգային համաժողովները հանդես են եկել պատերազմներն արգելելու, ընդհանուր զինաթափում անցկացնելու, իսկ պետությունների միջև ծագած վեճերը՝ միջազգային միջնորդ դատարաններում լուծելու առաջարկություններով։ Հեղափոխության վերելքի պայմաններում Պ․ ժող․ զանգվածներին հեռացնում է հակաիմպերիալիստական ակտիվ պայքարից։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին Վ․ Ի․ Լենինը նշել է․ «Բանվոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը պացիֆիզմն ու հաշտության վերացական քարոզն է» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 26, էջ 197)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո, միջազգային ասպարեզում սոցիալիզմի օգտին ուժերի հարաբերակցության փոփոխման պայմաններում, կոմունիստական և բանվ․ կուսակցությունները պատերազմի վտանգի դեմ պայքարում ձգտում են միավորել բոլոր խաղաղասեր ուժերին, այդ թվում և պացիֆիստներին (նշելով հանդերձ Պ–ի բացասական կողմերը)։ Շատ պացիֆիստներ և որոշ պացիֆիստական կազմակերպություններ ընդգրկվել են խաղաղության կողմնակիցների շարժման մեջ։
ՊԱՈՒԵԼ, Փաուել (Powell) Սեսիլ Ֆրանկ (1903–1969), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1949)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը, այնուհետև երկու տարի աշխատել Կավենդիշի լաբորատորիայում, է․ Ռեզերֆորդի մոտ։ 1928-ից աշխատել է Բրիստոլի համալսարանում (1948-ից՝ պրոֆեսոր)։ Տիեզերական ճառագայթների ուսումնասիրման նպատակով գունդ–զոնդերի արձակման եվրոպական արշավախմբի դիրեկտոր (Իտալիա, 1952–61)։ Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկային։ Եղել է միջուկային հետազոտությունների Եվրոպական կենտրոնի ստեղծման նախաձեռնողներից։ Պագուոշյան մշտական կոմիտեի նախագահ (1967–1969)։ Ֆոտոմիջուկային էմուլսիաների մեթոդի մշակման և տիեզերական ճառագայթներում я-մեզոնների հայտնաբերման (1947) համար արժանացել է նոբելյան մրցանակի (1950)։ ՍՍՀՄ ԴԱ արտասահմանյան անդամ (1958)։
ՊԱՈՒԼ (Paul) Հերման (1846–1921), գերմանացի լեզվաբան–գերմանագետ։ Դասախոսել է Ֆրայբուրգի (1874-ից) և Մյունխենի (1893–1916) համալսարաններում։ Երիտքերականների դպրոցի տեսաբաններից (տես Երիւոքերականություն)․ այդ դպրոցի հիմնական դրույթներն է ձևակերպել «Լեզվի պատմության հիմունքներ» (1880) գրքում։ Գրել է գերմ․ լեզուների պատմությանը վերաբերող աշխատություններ, «Գերմաներենի բառարան» (1897, 7 հրտ․, 1960) և «Գերմաներենի քերականություն» (հ․ 1–5, 1916–20, 5 հրտ․, 1958)։ Վ․ Բրաունի հետ հիմնել և խմբագրել է «Բայտրեգե ցուր գեշիխտե դեր դոյչեն շպրախե ունդ լիտերատուր» («Beitrage zur Geschichte der deutschen Sprache und Literatur», 1874) հանդեսը։ Պ–ի խմբագրությամբ և մասնակցությամբ հրատարակվել է «Գերմանական բանասիրության հիմունքները» (հ․ 1–3, 1891 – 1893, 1911-ից՝ նույնանուն մենագրությունների շարք) կոլեկտիվ աշխատությունը, որը գերմ․ բանասիրությանն ու