Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/225

Այս էջը սրբագրված է

ստեղծվել է ընթերցասիրաց ընկերություն (Պ․ մ․ վ–ի շրջանավարտներից), որի տնօրինական մարմնի մեջ են եղել վարժարանի ուսուցիչներ Հ․ Ոսկանը, Մ․ Աղաթոնը, Կ․ Ութուճյանը և ուրիշներ։ Նրանց ջանքերով վարժարանում ստեղծվել է մատենադարան (շուրջ 1000 ձեռագիր ու մատյան)։ 1858–59-ի տարեշրջանում Պ․ մ․ վ․ ունեցել է 264 աշակերտ, ուս․ ծրագրում ավելացել են ֆիզիկա, քիմիա, տոմարակալություն, բնագիտություն, ֆրանս․, անգլ․ և այլ առարկաներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ և եվրոպ․ ձայնագրության ուսուցմանը։ XX դ․ սկզբին վարժարանը դարձել է երկսեռ։ Կ․ Պոլսի Մխիթարյան և այլ դպրոցների փակվելուց հետո աշակերտների և ուսուցիչների մի մասը անցել է Պ․ մ․ վ․։

Այժմ գործում է միջնակարգ դպրոցի ծրագրով, բացի հայոց լեզվից ու կրոնից բոլոր առարկաների ուսուցումը թուրք, է։

Տարբեր ժամանակներում դասավանդել են Ղ․ Աբրահամյանը, Գասպար դպիրը, Հ․ Թուլյանը, Մ․ Չ երազը, Հ․ Հինդլյանը և ուրիշներ։

Գրկ․ Չոր միսյան Լ․, Համապատկեր արևմտահայոց մեկ դարու պատմության, հ․ 1, Բեյրութ, 1972։ Բ․ Մաթևոսյան

ՊԵԼԱԳԻԿ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ (հուն, яёЛа- Պօգ – ծով), խոր և բաց ծովերի աբիսալ զոնաների օրգանածին և ոչ օրգանածին նստվածքներ։ Զեավորվում են օվկիանոսի հատակին ափերից շատ հեռու (300–500 կմ) և մեծ խորություններում (3–9 կմ)։

Պ․ ն–ին են պատկանում օրգանածին կրաքարային կամ սրանց սիլիկահողերով հարստացած տղմային տարատեսակները, որոնք առաջանում են ի հաշիվ ազատ լողացող (պլանկտոն) միկրոօրգանիզմների (ֆորամինիֆեր, ռադիոլարներ, պտերոպոդներ և դիատոմային ջրիմուռներ) խեցիների կուտակման և վերափոխման հաշվին։ Պ․ ն–ին են վերագրվում խորջրյա հրաբխածին կարմիր կավատդմային առաջացումները։ Պ․ ն․ բրածո վիճակում հայտնի են անցյալի երկրբ․ բոլոր համակարգերում։ Վ․ Հասբաթյան

ՊԵԼԱԳՐԱ (< իտալ․ pelle agra – կոպիտ, անհարթ մաշկ), ավիտամինոզների խմբի հիվանդություն, պայմանավորված է օրգանիզմում PP վիտամինի (տես Նիկոտինաթթու) անբավարարությամբ։ Արտահայտվում է դեմքի և պարանոցի մաշկի բորբոքումով, լեզվի, ստամոքսի և աղիքների լորձաթաղանթների խոցոտումով, ստամոքսի հյութազատության և շարժողական ֆունկցիայի խանգարմամբ, բազմանյարդաբորբով ևն։

Բուժումը․ նիկոտինաթթու՝ սովորաբար В խմբի այլ վիտամինների հետ, В խմբի վիտամիններով (խմորասնկեր, լյարդ, ձու, ընդավորներ) և տրիպտոֆանով (կաթ) հարուստ լիարժեք սնունդ։

ՊԵԼԱՍԳՆԵՐ (հուն․ ПеХаауоС), անտիկ, ավանդության համաձայն Հին Հունաստանի (Բալկանյան թերակղզու հարավի, Եգեյան ծովի կղզիների, Թեսալիայի, էպիրոսի, Կրետեի, Փոքր Ասիայի արևմտյան ծովեզերքի) նախահունական բնակչությունը։ Եվրիպիդեսը Պ–ին անվանում է հելլեններ։ Հնագիտական տվյաւները հաստատում են այդ շրջանների նախահուն․ բնակչության մշակույթների մոտի՝ կոլթյունը։

ՊԵԼԵՆԳ (< հոլ․ peiling), 1․ նավագնացության մեջ, դիտողի միջօրեականի հարթության և դիտման կետով ու դիտվող օբյեկտով անցնող ուղղաձիգ հարթության միջև ընկած անկյունը։ Կախված միջօրեականի (որտեղից այն հաշվվում է) անվանումից՝ Պ․ կոչվում է իսկական, մագնիսական կամ կողմնացուցային։ Կան Պ–ի հաշվարկի շրջանային, կիսաշրջանային, քառորդային, ինչպես նաև հատվածամասային համակարգեր։ Տես նաև Ազիմուտ։ 2․ Ինքնաթիռների շարք, որոնք հետևում են առաջատարին նրանից ետ մնալով աջից (աջ Պ․) կամ ձախից (ձախ Պ․)։

ՊԵԼԵՆԳԱՏՈՐ, սարք, որն օդային և ծովային նավագնացության մեջ կիրառվում է արտաքին կողմնորոշիչների (ափում գտնվող կամ լողացող օբյեկտներ, երկնային լուսատուներ ևն) անկյունային ուղղությունները որոշելու համար։ Պ–ի օգնությամբ կատարում են պեւենգի հաշվարկ։ Տարբերում են տեսողական, օպտիկական, ձայնային և ռադիո– Պ–ներ։

ՊԵԼԻՏՆԵՐ (հուն․ րդ^6ց – կավ), նրբահաաիկ բեկորային նստվածքային ապարներ։ Պ–ի բաղադրիչ մասնիկների տրամագիծը 0,01–0,005 մմ է, կառուցվածքը հողակավային, պելիտային։ Քվարցի պարունակության կամ նրա բացակայության դեպքում առանձնացնում են կավային, կավաքվարցային և քվարցային պելիտներ։ Պ–ի խմբի ապարներին, անկախ ծագումից և միներալային կազմից, վերագրում են կավերը, մերգելները, արգիլիտները․ հրաբխային մոխիրները, լյոսերը ևն։

ՊԵԼՇԵ Արվիդ Ցանովիչ [26․1(7․2)․1899, Մազայս դաստակերտում, Դրյունվալդի գավառամասում, այժմ՝ Լատվիական ՍՍՀ–ում –29․5․1983, Մոսկվա], սովետական կուսակցական և պետական գործիչ, պատմաբան, Լատվիական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1946), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1969, 1979)։ ՍՄԿԿ անդամ 1915-ից։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1914-ից բանվորություն է արել Ռիգայում, ուր մտել է Լատիշական երկրամասի ս–դ․ կազմակերպության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին աշխատել է Վիտեբսկում, Խարկովում, Պետրոգրադում, Արխանգելսկում։ Մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը (1917)։ Ընտրվել է Պետրոգրադի սովետի անդամ, Արխանգելսկի կուսկազմակերպության կողմից՝ ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի պատգամավոր։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության (1917) նախապատրաստմանն ու իրականացմանը։ 1918-ին՝ ՎՉԿ–ի աշխատակից Մոսկվայում։ 1919-ին աշխատել է Սովետական Լատվիայոււք, մասնակցել Ռիգայի մոտ սպիտակլատիշների դեմ մղվող մարտերին։ 1919–29-ին, կուսքաղ․ և դասախոսական աշխատանքներ է կատարել կարմիր բանակում և ռազմածովային նավատորմում։ 1931-ին ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը, 1931–33-ին՝ ասպիրանտ նույն ինստ–ում։ 1933–37-ին աշխատել է Ղազախական ՍՍՀ Մագաջանյան, ապա՝ Չեռնոիրտիշյան սովխոզների քաղբաժնի պետ, ՍՍՀՄ սովխոզների ժողկոմատի քաղվարչության սեկտորի պետի տեղակալ։ 1937–40-ին դասախոսական աշխատանքներ է կատարել Մոսկվայում։ 1941–59-ին եղել է Լատվիայի կոմկուսի ԿԿ քարտուղար։ Հայրենական պատերազմի տարիներին (1941–45) աշխատել է Սովետական Լատվիայում կուսակցական և սովետական կադրերի պատրաստման ասպարեզում։ 1959–66-ին եղել է Լատվիայի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար։ 1966 –83-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ։ ՍՄԿԿ XX, XXII–XXVI համագումարների պատվիրակ է։ 1961-ից ՍՄԿԿ ԿԿ, 1966 –83-ին՝ ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ ՍՍՀՄ II–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Հեղինակ է ՍՄԿԿ պատմությանը, ինչպես նաև Լատվիայում հեղափոխական շարժումներին նվիրված աշխատությունների։ Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։

Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մեջ։

ՊԵԼՈՊՈՆԵՍ (ПeXoл6vvդаoQ), թերակղզի և պատմաաշխարհագրական մարզ Հունաստանում։ Մայր ցամաքին միանում է Կորնթոսի պարանոցով։ Տարածությունը 21,5 հզ․ կմ² է։ Ափերը կտրտված են։ Ռելիեֆը լեռնային է, բարձրությունը՝ մինչե 2404 մ (Այոս Իլիաս լեռ)։ Բուսածածկույթը մացառուտային է։ Տիրապետում են ֆրիգանան, մակվիսը, մնացորդային անտառները։ Բնակչությունը զբաղվում է ձիթենու, հացահատիկի մշակությամբ։ Պ–ում են Սպարտա, Կորնթոս, Պատրա քաղաքները և Միկենե ու Օլիմպիա քաղաքների ավերակները։

ՊԵԼՈՊՈՆԵՍՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Հին Հունաստանում Պելոպոնեսի պոլիսների (բացի Արգոսից և մասամբ Աքայայից) միավորումը՝ Սպարտայի գլխավորությամբ։ Սկսել է ձևավորվել մ․ թ․ ա․ VI դարից՝ Սպարտայի և մյուս պոլիսների միջե համաձայնություններ կնքելու միջոցով։ Սպարտան ստեղծելով Պ․ մ․՝ ձգտել է հեգեմոնիա հաստատել հելլենական աշխարհում և դաշնակից ապահովել հեչոտների ապստամբությունները ճնշելու ժամանակ։ Իրենց հերթին, Պելոպոնեսի մյուս պոլիսները հույս ունեին ստանալ Սպարտայի ռազմ, օգնությունը Պ․ մ–յան մեջ չմտնող հուն, մյուս պոլիսների դեմ պայքարում։ Պ․ մ․ աջակցել է Հին Հունաստանի պոլիսների օլիգարխիական խմբավորումներին, իսկ Պհւոսքոնեսյան պատերազմում մ․ թ․ ա․ 431–404 հաղթելուց հետո դարձեւ է համահուն․ կազմակեր–