պություն՝ ամեն տեղ պարտաղրէլով օլիգարխիական կառավարում։ Թեբեի դեմ պատերազմում Սպարտայի պարտվելուց (մ․ թ․ ա․ 362) հետո Պ․ մ․ կազմալուծվել է։ Մ․ թ․ ա․ IV դ․ 30-ական թթ․ Պ․ մ․ վերականգնելու փորձն ավարտվել է անհաջողությամբ։
ՊԵԼՈՊՈՆԵՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Մ․ Թ․ Ա. 431–404, պատերազմ հին հուն, պոլիսների երկու խոշոր խմբավորումների՝ Դելոսյան կամ Աթենական առաջին ծովային (Աթենքի գլխավորությամբ) և Պելոպոնեսյան (Սպարտայի գլխավորությամբ) միությունների միջև։ Ընդգրկել է ամբողջ Հունաստանը, Հարավային Իտալիայի և Միկիլիայի հուն, քաղաքները։ Պ․ պ․ ընդունված է պայմանականորեն բաժանել երեք հիմնական շրջանի․ 1․ Արքիդամոս– յան (Սպարտայի թագավոր Արքիդամոս II-ի անունով, 431-ի ապրիլ –421-ի ապրիլ), 2․ Սիկիլիական (420-ի ամառ – 413-ի սեպտեմբեր), 3․ Դեկելեական կամ Հոնիական (413–404-ի ապրիլ)։ Պ․ պ–ի պատճառներն էին մի կողմից Աթենքի, մյուս կողմից՝ Կորնթոսի ու Մեգարայի միջև մրցակցությունը առևտրական շուկաներին տիրելու, Աթենքի և Սպարտայի պայքարը Հունաստանում քաղ․, տնտ․ ն ռազմ, հեգեմոնիա հաստատելու համար։ Արքիդամոսյան պատերազմ։ Ռազմ, գործողությունները սկսել է Սպարտայի դաշնակից Թեբեն, որը 431-ի ապրիլին հարձակվել է Աթենքի դաշնակից Պլատեայի վրա։ 431-ի հունիսին և 430-ին պելոպոնեսյան ուժերը Սպարտայի թագավոր Արքիդամոսի գլխավորությամբ ներխուժել են Ատտիկա, որի բնակչությունը պատսպարվել է Աթենքում։ 430–429-ին Աթենքում բռնկվել է ժանտախտի համաճարակ, որը թուլացրել է Աթենքի ուժը։ Երկարատև պաշարումից հետո գրավվել է Պլատեան։ 425-ին աթենացիները Սփակտերիա կղզում (Պելոպոնեսի հվ–արմ․ ափի մոտ) պարտության են մատնել սպարտացիներին։ Ուժ չունենալով Աթենքի վրա հարձակվելու համար սպարտացիները փոքր զորախմբով, զորահրամանատար Բրասիդասի գլխավորությամբ, արշավել են Քաղկիդիկե և հարձակվել Աթենքի դաշնակիցների վրա, իսկ 422-ի հոկտեմբերին Ամփիպոլսի մոտ պարտության մատնել նույնպես Քաղկիդիկե արշաված աթենացիներին։ Աթենքում և Սպարտայում ուժեղացել են հաշտություն կնքելու վերաբերյալ միտումները։ 421-ին կնքվել է, այսպես կոչված, Նիկիասյան (Աթենքի պատվիրակության ղեկավար Նիկիասի անունով) հաշտու– թյունը՝ 50 տարով՝ նախկին վիճակը վերականգնելու պայմանով։ Սիկիլիական պատերազմ։ Նիկիասյան հաշտությունը չվերացրեց Պ․ պ․ ծնող պատճառները։ Աթենքում իշխանության գլուխ կանգնեց ռազմատենչ խմբավորումը՝ Աւքիբիադեսի (Ալկիբիադես) գլխավորությամբ, որի նախաձեռնությամբ ստեղծված Պելոպոնեսի մի քանի պոլիսների (Արգոս, Մանտինեա, Ելեա) դաշնակցությունը 420-ին ռագմ․ գործողություններ սկսեց Սպարտայի դեմ, սակայն 418-ին ջախջախվեց։ 415-ի գարնանը Աթենքը արշավանք կազմակերպեց դեպի Սիկիլիա՝ Սպարտայի դաշնակից Սիրակուսեի դեմ, սակայն 413-ի սեպտեմբերին լիովին ջախջախվեց, դա ուժեղ հարված էր Աթենքի հզորությանը։ Դեկլեական պատերազմ։ 413-ին սպարտացիները զավթեցին Ատտիկայի Դեկելեա քաղաքը և ռազմ, երկարատև գործողություններ ծավալեցին Ատտիկայում, իսկ աթենական նավատորմը 411–408-ին զգալի հաջողությունների հասավ Հոնիայում, 406-ին Արգենուսյան կղզիների մոտ պարտության մատնեց պելոպոնեսյան նավատորմին։ Սակայն 405-ին էգոսպոտամոսում և Հելլեսպոնտոսում աթենացիների նավատորմը ջախջախվեց։ 405-ի աշնանը սպարտացիները և նրա դաշնակիցները շրջապատեցին Աթենքը, որը 404-ի ապրիլին հանձնվեց։ Կնքված հաշտության պայմանագրով նախատեսվում էր Դելոսյան միությունը վերացնել, Աթենքի նավատորմը (բացառությամբ 12 պահականավի) հանձնել հաղթողներին, քանդել Պիրեևսի (Պիրեա) ամրությունները և Պիրեևսը Աթենքի հետ միացնող Երկար պարիսպները, Աթենքը պետք է միություն կազմեր Սպարտայի հետ՝ ընդունելով վերջինիս հեգեմոնիան ևն։Աթենքում հաստատվել է «երեսուն տիրանների» օլիգարխիական վարչակարգը՝ Երկարատև ու ավերիչ Պ․ պ․ թուլացրին Հունաստանի միջազգային հեղինակությունը։ Տնտեսության քայքայումը, գյուղացիների և արհեստավորների աղքատացումը, սոցիալական պայքարի սրումը և պառակտչական պատերազմները մ․ թ․ ա․ IV դ․ հանգեցրին պոլիսային համակարգի ճգնաժամին և, ի վերջո, Հունաստանի նվաճմանը Հին Մակեդոնիայի կողմից։
Գրկ․Պ լոււոարքոս Քերովնացի, Ջուգակշիռք, հ․ 1–6, Վնտ․, 1832–35։ Фукидид, История, т․ 1–2, М․, 1915; Ксенофонт, Греческая история, Л․, 1935; Аристотель, Афинская полития, М․, 1937; Ленцман Я․ А․, Пелопоннесская война, в кн․։ Древняя Греция, М․, 1956․
ՊԵԼՏԻԵԻ ԵՐԵՎՈՒՅԹ [ֆրանսիացի ֆիզիկոս և օդերևութաբան ժ․ Պելտիեի (J․ Peltier, 1785–1845) անունով], տես Ջէրմաէլեկտրական երևույթներ։
ՊԵԿ (< հոլանդերեն рек – խեժ), ձյութերի կամ խեժերի թորումից որպես մնացորդ ստացվող կարծր կամ մածուցիկ ամորֆ սև նյութ, ստանում են պինդ վառելիքի (ածուխ, տորֆ, այրվող թերթաքար, փայտանյութ) ջերմային վերամշակման կամ նավթի ջերմաքայքայման միջոցով (նավթային պեկ)։ Պ․ օգտագործվում է էլեկտրոդներ և պեկային լաքեր պատրաստելու համար, որպես կապակցանյութ (պինդ վառելիքի բրիկետացման դեպքում), ջրամեկուսիչ նյութ՝ տոլի և ռուբերոիդի արտադրության մեջ։
ՊԵԿԻՆ (չինարեն Բյցգին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք), Չինաստանի մայրաքաղաքը, երկրի անտ․, գիտական և մշակութային խոշոր կենտրոնը։ ՉԺՀ–ի 2-րդ քաղաքը Շանհայից հետո։ Գտնվում է Չինական Մեծ հարթավայրում, Սիշանյան լեռների ստորոտում, Ցունղինհե գետի ավազանում։ Առանձնանում է որպես կենտրոնական ենթակայության ինքնուրույն վարչական միավոր։ Տարածությունը 17,8 հզ․ կմ² է, բն․՝ 9,231 մլն, արվարձաններով, 1982։ Քաղաքային կառույցները գրավում են Պ–ի տարածության 2%-ը, որտեղ բնակվում են 4 մլն մարդ։ Կլիման բարեխառն է, մուսսոնային։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ – 4,6°Cէ, հուլիսինը՝ 26°С, տարեկան տեղումները՝ 630–640 մմ։ Պ–ի տարածքում կան քարածխի, երկաթի, մարմարի, կրաքարի հանքավայրեր։
Պատմական տեղեկանք։ ժամանակակից Պ–ի տարածքում բնակավայրի գոյության մասին առաջին տեղեկությունները մ․ թ․ ա․ II հազարամյակից են։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի –մ․ թ․ X դ․ տարեգրություններում Պ․ հիշատակվում է Ցզի անունով։ 936-ին անվանվել է Սիցզրն, 937-ից՝ Նանցզին (կիդանիների պետության հվ․ մայրաքաղաքն էր մինչև XII դ․ կեսը), XII դ․ կեսից՝ Չժունդու կամ Դասին (չժուրչժենների Ցզին պետության մայրաքաղաքներից մեկը)։ 1215-ին նվաճել են մոնղոլները։ XIII–XIV դդ․ Դադու կամ մոնղ․ Հանբալըկ անվամբ եղել է մոնղ․ Ցուան կայսրության մայրաքաղաքը։ 1368-ից, մոնղ․ լծից Չինաստանի ազատագրումից հետո, կոչվել է Բեյպին («Խաղաղեցված հյուսիս»)։ 1421-ին, դառնալով չին․ Մին կայսրության մայրաքաղաքը, անվանվել է Բեյցզին (այստեղից էլ՝ ռուս, և եվրոպական Պ․ անվանումը)։ 1644-ին Պ․ գրավել են ապստամբած գյուղացիները, նույն ժամանակ էլ՝ մանջուրները, որոնք Չինաստանում հիմնեցին Ցին դինաստիան։ 1860-ին, 1900-ին Պ․ զավթել են օտարերկրյա զորքերը։ 1912-ին, Սինհայի