Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/228

Այս էջը սրբագրված է

լու հեգնական իմաստ։ Արգոնավորդների առասպելում հիշվում է, որ Արգո նավը պատրաստվել է Պ–ի վրա աճող անտառի փայտից։ Պ–ի գագաթի քարայրում իբր ապրել է Հերակլեսի բարեկամ, շատ հերոսների (այդ թվում՝ Աքիլլեսի) դաստիարակ Քիրոն կենտավրոսը։ Պ–ի լանջին եղել է Զևսի սրբարանը։

ՊԵՂՈՒՄՆԵՐ հնագիտական, պատմ․ ուսումնասիրությունների նպատակով հնագիտական հուշարձանների որոնումներ (բրումներ)։ ՄՍՀՄ–ումՊ–ի կազմակերպումն իրագործում են հնագիտ․ հատուկ հիմնարկությունները (գիտահետազոտական ինստ–ներ, համալսարանների հնագիտ․ ամբիոններ, թանգարաններ ևն)։ Պ․ կարող են վարել միայն մասնագետ–հնագետները՝ ՍՍՀՄ կամ հանրապետական ԳԱ–ների տված պեղման իրավունքի փաստաթղթի՝ «Puig թերթիկի» հիման վրա։ Հնագիտությունը մշակել է Պ–ի գիտ․ եղանակների ամբողջություն։ Բնակավայրի Պ․ կատարվում են բավարար մեծ տարածքի վրա (հանդիպող կառույցները ընդգրկելու համար), ըստ շերտերի (շերտի սահմանում՝ որոշակի հաստության հողաշերտերով) ու քառակուսիների՝ ընդհուպ մինչև մշակութային շերտի ստորոտը։ Պարտադիր է Պ–ի հստակ փաստաթղթավորումը (գրավոր, գծագրական, լուսանկարչական)։ Պ–ի ժամանակ ուսումնասիրվում է մշակութային շերտը (դամբարաններում՝ վերին հողաշերտը և դամբարանափոսի լիցքը), կառույցները, հայտնաբերված նյութերը, մարդկանց ու կենդանիների ոսկորները, բույսերի մնացորդները ևն։ Շերտագրական ուսումնա սիրությունները հնարավորություն են ընձեռում պարզել շերտերի ու կառույցների հաջորդականությունն ու փոխադարձ կապը, նրանց հարաբերական թվագրումը ևն։ Պ–ի ժամանակ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում՝ գտնված առարկաներն ու դեռևս կարգի չբերված կառույցները կոնսերվացնելու համար։ Մի շարք դեպքերում վերլուծումների համար վերցնում են փորձանմուշներ (հին բույսեր, ծառեր ևն)։ Հնագիտ․ արշավախմբերի կազմում երբեմն ներգրավվում են հողագետներ, երկրաբաններ, կենդանաբաններ, ֆիզիկոսներ ևն։ Պ․ կատարվում են զանազան գործիքներով (բահ, քլունգ, դանակ, վրձին ևն)։ Երբեմն հնարավոր է դամբարանաբլրի հողաշերտը պեղել հողափոր մեքենաներով։ Ուսումնասիրված և գտածոներից զատված հողի հեռացման համար օգտագործվում են տրանսպորտյորներ, ամբարձիչներ, բուլդոզերներ։ Հետազոտվող բնակավայրի լրիվ բացումը նյութ է ընձեռում դրա անցյալ կյանքի վերականգնման համար, իսկ դամբարանների ոաումնասիրությունը հնարավորություն է տալիս պարզաբանել մարդաբանական կազմվածքի, էթնոգենեզի, տնտեսության, գաղափարախոսության, հասարակական կարգի հարցեր։ Հնագետների հայտնագործությունները թույլ են տալիս վերականգնել շատ ժողովուրդների պատմ․ կյանքի պատկերը նախնադարյան համայնական, ստրկատիր․ և ֆեոդալ, հասարակարգերի ընթացքում։ Տես նաև Հնագիտություն։

Գրկ․ Авдусин Д․ А․, Археологические разведки и раскопки, М․, 1959; Блаватский В․ Д․, Античная полевая археология, М․, 1967․

ՊԵՄԶԱ (< լատ․ pume – Փրփուր), չեչաքար, թեթև (ջրում չսուզվող), սպիտակ, բաց դեղնավուն, դարչնագույն, խիստ ծակոտկեն և թելանման կառուցվածք ունեցող թթվային հրաբխային ապակի։ Առաջանում է գազով հագեցած մածուցիկ մագմաներից, որոնցում ժայթքման ժամանակ ճնշման անկման շնորհիվ գազերը խիստ ընդարձակվում են և լավան վերափոխվում է սպունգանման զանգվածի։

ՍՍՀՄ–ում Պ–ի հիմնական հանքավայրերը գտնվում են ՀՍՍՀ–ում (Պեմգաշեն, Իրինդ, Անիպեմզա ևն)։ Օգտագործվում են որպես լցանյութ թեթե բետոնների համար, պլաստմասսաների և ռետինի արտադրություններ ում։ Պ–ի մանրուքն օգտագործվում է քիմ․ արդյունաբերության մեջ, որպես հղկանյութ ապակու, սարքաշինական և արդյունաբերության այլ ճյուղերում։

ՊԵՄԶԱԲԵՏՈՆ, թեթե բետոն, որում որպես լցանյութ օգտագործվում է պեմզան (բնական, խարամային)։ Ըստ նշանակման Պ․ լինում էջեր մամեկուսիչ (կիրառվում է, գլխավորապես, բազմաշերտ պատող կոնստրուկցիաներում), կոնստրուկտիվ–ջերմամեկուսիչ (օգտագործվում է, հիմնականում, պատի միաշերտ պանելներում) և կոնստրուկտիվ (նախատեսվում է շենքերի և կառույցների կրող կոնստրուկցիաների համար)։ Պ–ի ծավալային զանգվածը 500–1800 կգ/մ³ է, սեղմման ամրությունը՝ 0,5–30 Մն/մ², ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,15–0,7 վտ/մ–K)։

Պ–ի առաձգականության մոդուլը սովորական (ծանր) բետոնի համեմատությամբ փոքր է (մոտ 2 անգամ)։ Տես նաև Բետոն։

ՊԵՄԶԱՇԵՆ, քաղաքատիպ ավան (1961-ից) ՀՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հվ–արմ․։ Կա երկաթուղային կայարան։ Պ–ով է անցնում Երևան-Արթիկ ավտոխճուղին։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Արդյունաբերության հիմնական ճյուղը շինանյութերի (տուֆ, պեմզա, բազալտ, երեսպատման տուֆասալիկներ) արդյունահանումն է։ 1967-ին «Արթիկտուֆից» առանձնացվեց «Պեմգաշենի հանք վարչությունը»։ Տարեկան արդյունահանվում է 216 հզ․ մ² շինաքար։ Ավանում գործում է նաև հիդրոապարատների ձեռնարկությունը, ՀՍՍՀ թեթե արդյունաբերության մինիստրության Պեմզաշենի կարի ֆաբրիկան, որն իր մասնաճյուղերն ունի Փանիկ, Անուշավան, Դուսանագյուղ և Սառնաղբյուր գյուղերում։ Կան ցերեկային և հեռակա միջնակարգ դպրոցներ, 2 մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման օբյեկտներ, 2 մսուր–մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից, էրզրումից, Ալաշկերտից, ՒՎւուսից։

Պ–ի կենտրոնում գտնվում է միմյանց կից կառուցված եկեղեցիներից կազմված վաղ միջնադարյան եզակի հուշարձանախումբ։ Հս․ կողմում 1970-ական թթ․ պեղումներով բացված խոշոր միանավ բագիլիկն է (V դ․, պահպանվել են սրբատաշ տուֆի խոշոր քարերից կառուցված բավական հաստ պատերի ստորին շարքերը և բազմաստիճան որմնախարիսխը)։ Ներսից պայտաձև աբսիդը դրսից հնգանիստ է եղել։ Կենտրոնական նիստին քանդակված