Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/229

Այս էջը սրբագրված է

է շրջագծի մեջ ներառված հավասարաթև խաչ։ Մուտքերը հվ–ից և արմ–ից են։ Աղոթասրահը երեք զույգ որմնասյուներով բաժանվում է չորս գրեթե հավասար մասերի։ Հուշարձանախմբի հվ․ կողմում կանգուն է փոքր, միանավ, թաղածածկ եկեղեցին (VI դ․), որի աբսիդը ներառված է պատերի ուղղանկյուն հատակագծի մեջ: Միակ մուտքը արմ–ից է։ Բազմաստիճան որմնախարսխի վրա բարձրացող շենքի ուղղանկյուն ծավալը կառուցված է սրբատաշ տուֆի քարերից։ Շքամուտքի շրջանակի զարդամոտիվը հանդիպում է Ավանի կաթողիկեում (VI դ․) և Հռիվւսիմեի տաճարում (VII դ․)։ ճակատներին քանդակված են հռոմեական ճարտ․ բնորոշ ծիծեռնակապոչ վերջավորությամբ, արձանագրությունների համար նախատեսված սալեր (tabula ansata)։ Երկու բազիլիկների միջև կարմրավուն խոշոր սրբատաշ տուֆաքարերով կառուցված է խաչաձև գմբեթավոր եկեղեցի (VI դ․), որի խորանարդաձև ծավալը պսակվում է տրոմպային փոխանցումով ութանիստ թմբուկով գմբեթով։ Բացի արմ․ ուղղանկյուն խաչաթևից4 մյուս երեքը կիսաշրջանաձև են։ Եկեղեցու հս–արլ․ և հվ–արլ․ անկյուններում կան ուղղանկյուն, եռահարկ, թաղածածկ, պատերի մեջ բազմաթիվ խորշերով թաքստոցներ։ Հս–արմ․ և հվ–արմ․ թաքստոցները բազիլիկներին կից լինելու պատճառով սեղանաձև են։ Պատերի շարվածքի կարանները ունեն եզրակոսներ, քարերի վրա կան վարպետների նշաններ, որպես հարդարանք օգտագործված են tabula ansata-ներ։ Հիմնական ծավալն ունի ողջ պարագծով ընթացող կամարիկներով քիվի հորիզոնական գոտի։ Լայն լուսամուտների երեսակալները բնորոշ են VI–VII դդ․ հայ ճարտ․։ Քանդակազարդ են գմբեթի երկրորդ շարքի տրոմպները։ Միակ4 արմ․ մուտքի տիմպանին քանդակված են Աստվածամայրը մանուկ Քրիստոսը գրկին, նրա առջև բազկատարած կտիտորը, վերևում՝ հրեշտակներ։ Իր հորինվածքով այս եկեղեցին բացառիկ է հայ վաղ միջնադարյան արվեստում։

Պ–ից հվ–արլ․, Լեռնակերտի ճանապարհին, գտնվում է Մակարավանքի Ա․ Աիոն եկեղեցին, որն ըստ արձանագրության կառուցել է ոմն Մահակ, 1001-ին․ Ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, միայն արմ․ որմնամույթերով։ Չորս ճակատներին «հայկական խորշեր» են։ Քանդված են ծածկերը և ութանիստ թմբուկով գմբեթի մի մասը։ Եկեղեցու շուրջը վանքի հին գերեզմանոցն է։ Ոչ հեռու, ձորի մեջ Մ․ Աստվածածին միանավ, թաղածածկ եկեղեցին է (XVII դ․)։ Պ–ի տարածքում է գտնվում Աոաքելոց վանքի (XI դ․) եկեղեցին, որն ունի Մ․ Սիոնի ճարտարապետությունը (տարբերությունը արմ․ ճակատում խորշերի բացակայությունն է)։ Միակ՝ արմ․ մուտքի առջև սրահ է կառուցված եղել։ Վանքի մյուս շենքերն ավերված են․ պահպանվել են միայն զանգակատան ստորին մասը, որը, ինչպես և եկեղեցին, շինված է կարմիր, սրբատաշ, խոշոր տուֆաքարերից։ Վանքից արմ․ Վահրամ Պահլավունու եղբայր Աբլղարիբի մահարձանն է եռաստիճան պատվանդանի վրա բարձրացող գեղաքանդակ խոշոր խաչքարով (կառուցել է Սարգիս վարդապետը 1036-ին)։ Պ–ի հվ–արլ․ կողմում հին գերեզմանատունն է՝ XIII–XIV դդ․ խաչքարերով։ Ավանի հվ–արլ․ բլրի գագաթին կան միջնադարյան ամրոցի պարիսպների հետքեր։

1940-ին Պ–ում գտնվել է մ․ թ․ ա․ II հազարամյակի բրոնզե և երկաթե իրերի (հիմնականում՝ զանազան տեսակի նետասլաքներ, զարդեր) հարուստ հավաքածու սև Փայլով խեցու բեկորների ու ար աոարկաների հետ։ Արժեքավոր է շաղախից պատրաստված4 առյուծի պատկերաքանդակ–կախիկը, որը հիշեցնում է ուրարտ․ արվեստի համանման ստեղծագործությունները։

Գրկ․ Եղիազարյան Հ․, Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները Ե․, 1975։ Ն․Սահակյան, Մ․ Հասրաթյան․

ՊԵՅԶԱՏ (Բեհզադ) Հովհաննես (Ու մետ) Պողոսի (1809, Կ․ Պոլիս – 24․4․1874, Կ․ Պոլիս), հայ նկարիչ։ Սովորել է նկարիչ Մ․ Քյուրքչյանի մոտ։ Մեծ հակում է ունեցել դեպի դեկորատիվ արվեստը (ձևավորել է Չրաղանի, Դոլմա–Բախչեի դահլիճները)։ Ստեղծել է դիմանկարներ («Աննա մայրապետը», «Զարուհի–Մաքրուհի», 1868), բնանկարներ («Նիագարայի շրվեժը», «Տեսարան Կ․ Պոլսից»), թեմատիկ պատկերներ («Վիեննայի գրավումը թուրքերի կողմից»)։ Պ–ի արվեստում առանձնակի տեղ են գրավում կրոն, թեմաներով նկարները, որոնց զգալի մասը պահպանվել է Կ․ Պոլսի հայկ․ եկեղեցիներում «Հիսուսը» (1836, Ս․ Գրիգոր Լուսավորիչ), «ւսորհրդավոր ընթրիք» (1853), «Խաչից իջեցնելը» (1869), «Գեթսեմանի այգում» (1872, բոլորը Ս․ խաչ) են։ Պ․ հետևել է իտալ․ ակադեմիական արվեստին, տուրք տվել նաև տեղի գեղագիտական սկզբունքներին։ Պ–ի ստեղծագործությունը նպաստել է ոչ միայն Կ․ Պոլսի հայկ․ նկարչական արվեստի զարգացմանը, այլև թուրք, հաստոցային գեղանկարչության ձևավորմանը։

Գրկ. յումետ Հովհաննես Պեյզատ, «Ծաղիկ», ԿՊ, 1908, № 1, էջ 1–21։ Մ․ Ղազարյան

ՊԵՅԼԱՆ, Պիլան (< հուն, лиХса – կիրճ, անցք), հայաբնակ ավան Ամանոսի լեռնանցքներից մեկում, Ալեքսանդրետ քաղաքից մոտ 15 կմ հվ–արլ․, Պեյլան գետակի ժայռապատ ձորալանջին։ Ալեքսանդրետի գավառի (սանջակի) Պեյլանի գավառակի (կազայի) կենտրոնն էր։ Զովաշունչ օդով, սառնորակ աղբյուրներով, այգիներով, պտղատու պարտեզներով ու ծառաստաններով (կաղնի, սոճի, թթենի ևն) հռչակված Պ․ աղեկսանդրեկցիների սիրած ամառանոցն էր։ XX դ․ սկզբին ուներ ավելի քան 1500 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով (գործում էին 110 խանութ և կրպակ), թռչնաբուծությամբ։ Ունեին եկեղեցի և դպրոց։ Պ–ում ապրում էին նաև հույներ և եվրոպացի այլ բնակիչներ։ 1915-ին, Մեծ եղեռնից փրկված հայերը 1920-ից (երբ Ալեքսանդրետի գավառը մտցվեց Ֆրանսիայի խնամակալության ներքո գտնվող Սիրիայի կազմի մեջ) վերադարձան Պ․։ Սակայն, երբ Թուրքիան 1938-ին ոազմակալեց, իսկ 1939-ին զավթեց Ալեքսանդրետի գավառը, տեղի շուրջ 40 հզ․ հայերի թվում հարկադրաբար Սիրիա և Լիբանան գաղթեցին նաև պելյանցիները։ Մ․ Կատվաչյան

ՊԵՏԼԵՐՅԱՆ Մառի (1880, Կ․ Պոլիս–1915), խմբագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Կրթվել և ապա դա սավանդ ել է Կ․ Պոլսի էսայան վարժարանում։ Եղել է Կ․ Պոլսի 1895-ի սեպտ․ 18-ի «Բաբը Ալիի» խաղաղ ցույցի կազմակերպիչներից, որի պատճառով հետապնդվել է և անցել ընդհատակ։ 1896-ին, ձերբակալությունից խուսափելով, ապաստանել է Եգիպտոսում։ Պաշտոնավարելով Ալեքսանդրիայի հայկ․ վարժարանում 1902–1903-ին հիմնել ու խմբագրել է <Արաեմիս> ընտանեկան, գրական հանդեսը։ 1908-ին, Օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո, Պ․ վերադարձել է Թուրքիա, դասավանդել Իզմիրի Կեդրոնական, ապա Եվդոկիայի հայկ․վարժարաններում։ Զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ։ Պ–ի հրապարակախոսական, մանկավարժական երկերում, գրական ստեղծագործություններում արծարծված են հայրենիքի ազատության, հայ կնոջ իրավահավասարության, մտավոր և ֆիզիկական դաստիարակության հարցեր։ Գ․ Գույումջյան

ՊԵՅՎԵ Ալեքսանդր Վոլդեմարովիչ [ծն․27․1(9․2)․1909], սովետական երկրաբան։ ՄՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964)։ Յա․ Վ․ Պեյվեի եղբայրը։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ավարտել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստ–ը (1930)։ 1929–35-ին աշխատել է պարարտանյութերի գիտական ինստ–ում։ 1932–35-ին դասավանդել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստ–ում, 1935-ից4 ՍՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստ–ում (1960-ից4 դիրեկտոր)։ Հիմնական աշխատությունները նվիրված են գեոսինկլինալների տեսության մշակմանը, հորիզոնական տեկտոնական շարժումների դերի բացահայտմանը, ինչպես նաև երկրբ․ անցյալի օվկիանոսային կեղևի և տարբեր օգտակար հանածոների առաջացման օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Պ․ խորքային խզվածքների և մագմատիզմի հետ մետաղածնության կապի մասին ուսմունքի հիմնադիրն է։ Աշխարհի տեկտոնական քարտեզի միջազգային ենթահանձնաժողովի պրեզիդենտ (1972-ից)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1946)։ Պարգևատրվել է Լենինի և երեք այլ շքանշաններով։

ՊԵՑՎԵ Ցան Վոլդեմարովիչ (1906–1976), սովետական ագրոքիմիկոս և պետական գործիչ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966),