Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/240

Այս էջը սրբագրված է

շրջանային, քաղաքային և գյուղական սովետներն օրենքով սահմանված շրջանակներում ընդունում են որոշումներ։ Որոշ հարցերով (օրինակ, տվյալ սովետի գործադիր կոմիտեի ընտրությունը, տեղական բյուջեի հաստատումը են) որոշումներ իրավասու են ընդունել միայն տեղական սովետները։ Գործադիր մարմիններին այդպիսի իրավունք չի վերապահված։ Տեղական սովետի ակտը կարող է չեղյալ համարել նույն սովետը կամ վերադաս սովետը։ Վերադաս սովետի գործկոմն այդ իրավունքը չունի, կարոդ է միայն կասեցնել ակտի կատարումը4 հարցը հանձնելով նույն կամ վերադաս սովետի վերջնական որոշմանը։ Տեղական սովետների ակտերի օրինականության նկատմամբ բարձրագույն հսկողությունը վերապահված է միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետներին։

Նման սկզբունքներով են գործում նաե սոցիալիստական երկրների ներկայացուցչական մարմինները։ Բուրժ․ երկրների մեծ մասում սահմանադրության և օրենքների ընդունումը ձևականորեն պառլամենտի բացառիկ իրավունքն է։ Իրականում մի շարք (այդ թվում՝ օրենսդրական) ֆունկցիաներ հաճախ տրվում են գործադիր իշխանություններին։

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԻԱՆՈՒԹՏԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ, տես ժողովրդական դեպուտատների սովետներ։

ՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավական նորմերի ամբողջություն, որն ամրապնդում է պետության հասարակական և պետ․ կարգի հիմքերը։ Պ․ ի–ի գլխ․ աղբյուրը սահմանադրությունն է, ուստի այն կոչվում է նաև սահմանադրական իրավունք։ Նրա սկզբունքները դրվում են իրավունքի մյուս ճյուղերի հիմքում։ Սովետական Պ․ ի․ ամրապնդում է պետության քաղ․ և տնտ․ հիմքերը, ժողովրդի լիիշխանությունը, հասարակության և պետության մեջ ՍՄԿԿ–ի ղեկավար դերը, սահմանում է հասարակական և պետ․ կառուցվածքի ձևերը, սովետական քաղաքացիների դեմոկրատական ազատությունները, նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները, այդ իրավունքների ու ազատությունների նյութական և իրավական երաշխիքները, որոշում է պետ․ մարմինների համակարգը, դրանց կազմակերպման կարգն ու լիազորությունները։ Սովետական Պ․ ի–ի առաջնակարգ սկզբունքներից են՝ մարդու կողմից մարդու շահագործման արգելումը, ամբողջ իշխանության և հասարակական հարստության կենտրոնացումը ժողովրդի ձեռքում, պետ․ իշխանության ընտրովի մարմիններում ժող․ ներկայացուցչությունն ապահովող ընտրական կարգը, դրանց գործունեության դեմոկրատական բնույթը, ընտրական մարմինների լիիշխանությունը, սովետական ազգերի փոխհարաբերություններում բոլոր ժողովուրդների ազգային-պետ․ ազատ զարգացումն ապահովող ինտերնացիոնալիզմն ու հավասարությունը։ Պ․ ի․ սահմանում է իրավական ակտերի հրապարակման կարգը, բոլոր իրավական ակտերի Փոխադարձ կապը, ամրապնդում է օրենքի առաջնայնության սկզբունքը՝ երաշխավորելով սոցիալիստական օրինականության միասնականությունը։ Պ․ ի–ի սուբյեկտներն են՝ սովետական ժողովուրդը, առանձին ազգերն ու ազգությունները, ամբողջ պետությունը, ազգային պետ․ կազմավորումները (միութենական և ինքնավար հանրապետությունները, ինքնավար մարզերն ու ինքնավար օկրուգները), պետության մարմինները (առաջին հերթին՝ պետ․ իշխանության ներկայացուցչական մարմինները), ներկայացուցչական մարմինների դեպուտատները, քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները։ Արտացոլելով տնտեսության, սովետական հասարակության դասակարգային հարաբերակցության և դասակարգային կառուցվածքի փոփոխությունները՝ Պ․ ի․ զարգանում է սովետական պետության զարգացման հիմնական փուլերին համապատասխան։ Այսպես, առաջին փուլում Պ․ ի․ արտահայտել է կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանի ֆունկցիաները՝ շահագործող դասակարգերի վերացում, սոցիալիզմի կառուցման ապահովում։ Սոցիալիզմի հաղթանակի հետևանքով ՍՍՀՄ–ում կատարված տնտ․ և սոցիալ.-քաղ․ փոփոխությունները արտացոլվեցին ՍՍՀՄ 1936-ի սահմանադրությունում, իսկ զարգացած սոցիալիզմի նվաճումները՝ ՍՍՀՄ 1977-ի սահմանադրությունում։

Գրկ․ Բրեժնև Լ․ Ի․, Սովետական Սոցիալիստական ՛Հանրապետությունների Միության սահմանադրության նախագծի մասին,

Ե․, 1977։ Уманский Я․ Н․, Советское государственное право, М․, 1970․

ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ, բուրժ․ պետություններում, բնակչության ազգ․ կազմից անկախ, դատավարության, հիմնակություններում գործավարության, դպրոցներում դասավանդման և այլ կիրառության համար տվյալ երկրում պարտադիր լեզուն։ Տիրող դասակարգը սովորաբար որպես պարտադիր լեզու օգտագործում է իր ազգ․ լեզուն։ Բազմազգ բուրժ․ պետություններում (օրինակ, Հնդկաստանում, Կանադայում, Շվեյցարիայում) Պ․ լ․, որպես կանոն, ամրագրվում է սահմանադրությամբ։ Զարգացող բազմազգ երկրներում, սովորաբար, որպես Պ․ լ․ է հաստատվում տվյալ երկրում առավել տարածված ազգ․ լեզուն, սակայն անցման շրջանում, երբեմն, որպես Պ․ լ․ պահպանվում է նաև այն երկրի լեզուն, որի գաղութն է եղել նախկինում այդ պետությունը (օրինակ, Բուրունդիում Պ․ լ․ են կիրունդին և ֆրանս․)։ Անդրադառնալով Պ․ լ–ի խնդիրներին՝ Լենինը նշել է, որ «դեմոկրատական պետությունն անպայման պետք է ընդունի մայրենի լեզուների լիակատար ազատությունը և մերժի լեզուներից մեկի որեէ արտոնություն» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 25, էջ 88)։

Սոցիալիստական երկրներում ապահովվում է լեզվական լիակատար իրավահավասարություն, ազգ․ փոքրամասնություններին՝ մայրենի լեզվից օգտվելու հնարավորություն։ ՍՍՀՄ–ում որոշ միութենական և ինքնավար հանրապետությունների (ՀՍՍՀ, Վրաց․ ՍՍՀ, Ադրբ․ ՍՍՀ, Աբխազ․ ԻՍՍՀ, Նախիջևանի ԻՍՍՀ) սահմանադրություններում ազգաբնակչության մեծամասնության լեզուն սահմանվել է որպես Պ․ լ„ որն արմատապես տարբերվում է Պ․ լ–ի բուրժ․ ըմբռնումից և չի նշանակում մայրենի լեզուների ազատության սահմանափակում, ազգ․ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում։ ՀՍՍՀ սահմանադրությամբ հայոց լեզուն հռչակված է Պ․ լ․ (հոդված 72)։ ՀՍՍՀ–ն պետ․ հոգատարություն է իրականացնում հայոց ւեգվի ըստ ամենայնի զարգացման նկատմամբ և ապահովում է դրա գործածությունը պետ․ և հասարակական մարմիններում, մշակույթի, լուսավորության ու այլ հիմնարկություններում։

ՀՍՍՀ–ում ապահովվում է նաև ռուսաց լեզվի և ուրիշ լեզուների ազատ գործածությունը, բացառվում այլ լեզուների նկատմամբ այս կամ այն լեզվի գործածության որևէ արտոնություն կամ սահմանափակում։ ՀՍՍՀ օրենքները, ՀՍՍՀ Գերագույն սովետի որոշումներն ու մյուս ակտերը հրատարակվում են հայ․, ռուս, և ադրբ․։

ՀՍՍՀ–ում դատավարությունը տարվում է հայերեն կամ տվյալ վայրի բնակչության մեծամասնության լեզվով։ Գործին մասնակցող այն անձանց համար, ովքեր չեն տիրապետում դատավարության լեզվին, ապահովվում է թարգմանի միջոցով գործի նյութերին լրիվ ծանոթանալու և դատարանում մայրենի լեզվով հանդես գալու իրավունքը (ՀՍՍՀ սահմանադրություն, հոդված 157)։ Ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ազատ զարգացման և օգտագործման իրավունքը լայնորեն իրականացվում է ժող․ կրթության, գիտության, գրականության, մամուլի, ռադիոհաղորդումների, մշակույթի և այլ բնագավառներում։ Հ․ Խաչատրյան

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, 1․ օրենսդրախորհրդակցական բարձրագույն մարմին Ռուսաստանում (1810–1917)։ Պ․ խ–ում նախատեսվում էր մինչե ցարի հաստատմանը ներկայացնելը բոլոր օրինագծերի քննարկումը, որը հաճախ չէր իրագործվում։ 2․ Արտասահմանյան որոշ պետություններում (Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ են) պետ․ կենտրոնական մարմին, որը վարչական արդարադատության բարձրագույն մարմին է, կամ սահմանադրական հսկողության մարմին, կամ (որոշ երկրներում՝ միաժամանակ) պետության գլխին առընթեր խորհրդակցական մարմին։ 3․ Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայի որոշ կանտոններում, ՉԺՀ–ում կառավարության պաշտոնական անվանումը։ 4․ Լեհաստանում, ԳԴՀ–ում, Ռումինիայում, Կաբայում պետ․ իշխանության բարձրագույն կոլեգիալ մարմին, որին ընտրում է իշխանության ներկայացուցչական մարմինը (սեյմը, ժող․ պալատը, Ազգային մեծ ժողովը)։

ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ, պետության ծախսերը՝ կապված նրա ֆունկցիաների իրականացման հետ։ Կապիտալիզմի ժամանակ օգտագործվում են գլխավորապես էկոնոմիկայի ռազմականացման ու շահագործման ապարատի պահպանման համար։ Պետ․-մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, ռազմ, նպատակների համար կատարվող հատկացումնե–