Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/249

Այս էջը սրբագրված է

բյուրոկրատական ավտոմատիզմը, կենդանի, ստեղծարար սոցիալիզմը հենց ժողովրդական մասսաների ստեղծագործությունն է» Լևնին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 35, էշ 61)։ Սոցիալիզմը ենթադրում է պետության դեմոկրատական կազմակերպում, այն անհնար է առանց լայն դեմոկրատիայի աշխատավորության զանգվածների համար, որոնց առաջնորդում է բանվոր դասակարգը՝ մարքսլենինյան կուսակցությունների գլխավորությամբ։

Գրկ․ Մարքս Կ․, Դոթայի ծրագրի քննադատությունը, Ե․, 1955։ Էնգելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Լևնին Վ․ Ի․, Ավգուստ Բեբել, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 23։ Նույնի, Պետություն և հեղափոխություն, նույն տեղում, հ․ 33։ Блан Л., Организация труда, пер с франц․, Л․, 1926․

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Սոցիաւիսաական սեփականություն։

ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ, վարկային հարաբերությունների համակարգ, որոնցում կողմերից մեկը պետությունն է։ Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում գոյություն է ունեցել փոխառությունների ձեով, որոնք հաճախ կրել են հարկադրական բնույթ և միահյուսել հարկի ու փոխառության տարրեր։ Կապիտալիզմի ժամանակ Պ․ վ–ի հիմնական ձևերն են պետական փոխառությունները, ինչպես նաև գանձարկղային կարճաժամկետ պարտավորությունները (մուրհակներ ևն), խնայդրամարկղերում բնակչության ավանդները, որոնցով վերջիններս ձեռք են բերում (ուղղակիորեն կամ բանկի միջոցով) պետ․ արժեթղթեր։ Պ․ վ–ի կապիտալիստական համակարգը (առաջացել է XIV –XVIII դդ․) արտահայտում է այնպիսի ֆինանսական հարաբերություններ, որոնցում պետությունը հանդես է գալիս որպես դրամական միջոցների փոխառու և վարկատու (երկրի ներսում կամ այլ պետությունների նկատմամբ)։ Այստեղից էլ՝ համապատասխանաբար տարբերում են ներքին և միջազգային Պ․ վ․։ Ներքին վարկի դեպքում, երբ վարկատուները բանկերն են, կառավարական հիմնարկները, արդ․ կորպորացիաները, ապահովագրական ընկերությունները ևն, պետությունը կատարում է դրամական միջոցների փոխառոփ, իսկ երբ փոխառուները իշխանության տեղական մարմիններն են, ազգայնացված ձեռնարկություններն ու կորպորացիաները՝ վարկատուի դեր։ Պ․ վ․ վերածվում է միջազգայինի, երբ պետությունը, որպես վարկատու և պարտապան, փոխհարաբերությունների մեջ է մտնում այլ երկրների հետ։ Պ․ վ․ պետության ռազմ, (այսինքն՚ անարտադրողական) ծախսերի համար դրամական միջոցներ ներգրավելու միջոց է, օգտագործվում է պետ․ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, որի հետևանքով աճում են պետական պարտքի և կեղծ կապիտափ չափերը։ Վարկի մարման և դրա տոկոսի վճարման աղբյուրը ուղղակի և անուղղակի հարկերն են, որոնց հիմնական ծանրությունն ընկնում է աշխատավորության վրա։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի պայմաններում արագորեն աճում են արտաքին պարտքերը, որոնք իմպերիալիստական վարկատու–պետություէներն օգտագործում են պարտապաներկրներում իրենց տնտ․ և քաղ․ գերիշխանությունն ուժեղացնելու համար։

Սոցիալիզմի ժամանակ Պ․ վ․ ձեռնարկությունների ժամանակավորապես ազատ դրամական միջոցների և բնակչության խնայողությունների մոբիլիզացման մեթոդներից է։ Ունի արտադրողական և հանրորեն օգտակար բնույթ, վերաղարձնելիության սկզբունքով օգտագործվում է սոցիալիստական արտադրության ընդլայնման համար։ Դա պետությանը հնարավորություն է տալիս պետ․ փոխառության պարտատերերին շահումների և տոկոսի ձևով որոշակի եկամուտ վճարել և մարել սեփական պարտքը։ Բնակչության ավանդների ընդունման, փոխառության պարտատոմսերի իրացման և շահումների վճարման գործառնություններն իրականացնում են խնայդրամարկղերը։ Դ․ Աչավերդյան

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, պետ․ իշխանության իրականացման ձև։ ՍՍՏՍ–ում կազմակերպական տարբեր ձեվերով կիրառում են պետ․ բոլոր մարմինները։ Նպատակն է՝ ապահովել պետ․ և աշխատանքային կարգապահությունը, օրինականությունը, հասարակական կարգի պահպանությունը, արտադրական, տնտ․ և ֆինանսական գործունեությունը բոլոր բնագավառներոււք։ Լայն իմաստով Պ․ վ․ ժող․ դեպուտատների սովետների (ՍՍՏՍ Գերագույն սովետ, միութենական և ինքնավար հանրապետությունների գերագույն սովետներ, դրանց նախագահություններ ու մշտական հանձնաժողովներ, տեղական սովետներ) և պետ․ կառավարման մարմինների (միութենական և ինքնավար հանրապետությունների մինիստըրների խորհուրդներ, մինիստրություններ, պետ․ այլ մարմիններ) վերահսկողական գործունեությունն է։ ժող․ դեպուտատների սովետները վերահսկում են պետ․ կառավարման ապարատի բոլոր օղակների գործունեությունը, որն իր բընույթով սահմանադրական վերահսկողություն է։ Պետ․ կառավարման ընդհանուր իրավասության մարմինները Պ․ վ․ իրականացնում են պետ․ կառավարման ճյուղային և միջճյուղային կառավարման նըկատմամբ (մինիստրների խորհուրդները՝ մինիստրությունների, պետ․ կոմիտեների, գերատեսչությունների նկատմամբ ևն), պետ․ կառավարման միջճյուղային մարմինները (պետ․ կոմիտեներ)՝ ճյուղային կառավարման մարմինների նկատմամբ, պետ․ կառավարման ճյուղային մարմինները՝ իրենց ենթակա մարմինների նկատմամբ (գերատեսչական վերահսկողություն)։ Պ․ վ․ իրականացնում են նաև ֆինանսական և վարկային մարմինները։ Պ․ վ–յան ֆունկցիա ունեն նաև ժող․ դատարանները, որոնք դատական քննության ընթացքում օրենքի խախտման դեպքեր բացահայտելիս կայացնում են մասնավոր որոշումներ կամ աշխատանքային գործեր քննելիս վերացնում աշխատանքային օրենսդրության խախտումները։

Նեղ իմաստով Պ․ վ․ իրականացնում են հատուկ այդ նպատակով ստեղծված մարմինները [օրինակ, ժողովր՛դական վերահսկողության միութենական և հանրապետական կոմիտեները, առանձին տեսչությունները (տես Տեսչություններ պետական)]։

ՍՍՀՄ–ում Պ․ վ–յան առաջին մարմինները ստեղծվել են հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից անմիջապես հետո (տես Բանվորական վերահսկողության)։ 1918-ին կազմավորվել են Կենտրոնական վերահսկողության կոլեգիա և հաշվառման–վերահսկման կոլեգիաներ, տեղերում՝ վերահսկիչ հանձնաժողովներ։ 1918-ի հուլիսին Կենտրոնական վերահսկողության կոլեգիան վերակազմավորվել է ժողկոմատի, իսկ վերջինս, 1920-ի փետր․՝ Բանվորա–գյաղացիական տեսչաթյան (ԲԴՏ)։ 1934-ին ստեղծվել են ՀտամԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության հանձնաժողովը և ԺԿԻյ–ին առընթեր Սովետական վերահսկողության հանձնաժողովը (ՍՎՏ)։ ՍՎՏ–ն 1940-ին վերակազմավորվել է միութենական հանրապետական ժողկոմատի (1946-ից՝ մինիստրություն), վերջինս էլ հետագայում՝ ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների Պ․ վ–յան հանձնաժողովների։ 1962–65-ին ՍՍՀՄ–ում գործում էին կուսակցական–պետական վերահսկողության կոմիտեներ, 1965-ից՝ ժող․ վերահսկողության կոմիտեներ։

Սոցիալիստական մյուս երկրներում Պ․ վ․ իրագործվում է հաշվի առնելով ՍՍՏՄ փորձը և տվյալ երկրի պետականության զարգացման առանձնահատկությունները, սակայն վերահսկողության մարմինների կազմակերպական կառուցվածքն ու դրանց իրավական դրությունը որոշ չափով այլ են։ Բուրժ․ պետություններումՊ․վ–յան իրականացման ձևերը տարբեր են։ Այսպես, ԱՍՆ–ում Պ․ վ․ իրականացնում են պրեզիդենտի գործադիր վարչության մարմինները (Սպիտակ տան ապարատը, կառավարման և բյուջեի բյուրոն, արտակարգ պլանավորման վարչությունը, գիտության և տեխնիկայի վարչությունը ևն)։ Սահմանադրական վերահսկողությունն իրականացնում է գերագույն դատարանը։ Վերահսկողության ֆունկցիաներ ունեն պառլամենտական հանձնաժողովները։ Կան նաև ֆինանսական և միջգերատեսչական վերահսկողության հատուկ մարմիններ։

ՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ, վարկային հարաբերություններ, որոնցում փոխառուն կամ փոխատուն պետությունն ու նրա տեղական մարմիններն են։ Սովորաբար կատարվում են դրամական ձևով, երբեմն (թղթադրամի արժեզրկման պայմաններում)՝ նաև բնեղենով։ տիմնականում տարածվում են կամավոր հիմունքներով, բայց առանձին դեպքերում դրանց բաժնեգրումը կարող է կրել պարտադիր բնույթ։ Ըստ մարման ժամկետի լինում են կարճաժամկետ (ընթացիկ, մինչև 1 տարի), միջին ժամկետի (1–5 տարի) և երկարաժամկետ (5 տարուց ավելի), ըստ եկամտաբերության ձևի՝ տոկոսային (դրանց տերերը կայուն եկամուտ են ստանում հաստատուն դրույքներով) ու շահող (եկամուտները բաժնետերերին վճարվում