են փոխառությունների խաղարկման ժամանակ), ըաո տարաբաշխման վայրի՝ ներքին (տարածվում են երկրի ներսում, ազգային վալյուտայով) ու արտաքին (իրացվում են օտարերկրյա դրամաշուկաներում, վարկատու, փոխառու կամ երրորդ երկրի վալյուտայով)։ Պ․ փ․ բնակչության շրշանում տարաբաշխվում են բաժնեգրմամբ, բանկերի ու խնայդրամարկղերի միջոցով, բորսայում և աճուրդով վաճառքի ուղիով։
Պ․ փ․, գլխավորապես արտակարգ պայմանների դեպքում, առաջինը կիրառվել է ստրկատիրական հասարակարգում։ Կապիտալիզմի ժամանակ այն պետական վարկի գործողության հիմնական ձեն է։ Բուրժ․ պետությունը Պ․ փ–ի միջոցով կարճ ժամանակամիջոցում մոբիլիզացնում է դրամական խոշոր միջոցներ։ Քանի որ փոխառությունների մարումն ու դրանց տոկոսների վճարումը իրականացվում են հարկերի ավելացման հաշվին, ապա Պ․ փ–ի ծանրությունը հիմնականում կրում են աշխատավորները, մինչդեռ կապիտալիստները տոկոսների ձևով ստանում են երաշխավորված եկամուտների մեծ բաժինը։ Իմպերիալիզմի փուլում Պ․ փ․ օգտագործվում են պետ․ բյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար, որոնք կապված են էկոնոմիկայի ռազմականացման, պատերազմների նախապատրաստման ու վարման, ուռճացած պետ․ ռազմաոստիկանական ապարատը պահպանելու հետ։ Պ․ փ–ի հետևանքով անխուսափելիորեն աճում է բուրժ․ պետությունների պեաական պարտքը։
ՍՍՀՄ–ում Պ․ փ–ի միջոցների աղբյուրը բնակչության լայն շրջանների աշխատանքային խնայողություններն են, իսկ հիմնական նպատակը՝ տնտ․ և կուլտուրական շինարարության համար ժամանակավորապես ազատ դրամական միջոցների մոբիլիզացումը։ Արտադրողական նշանակությունը, մասսայական ու կամավոր բնույթը, միջոցների օգտագործումն ամբողջ ժողովրդի շահերի համար՝ սովետական Պ․ փ–ի բնորոշ գծերն ու առանձնահատկություններն են։ Սովետական առաջին պետ․ բնեղեն փոխառությունը բաց է թողնվել 1922-ի մայիսի 20-ին (10 մլն փութ վարսակ, 8 ամիս ժամանակով), դրամականը՝ 1922-ի հոկտ․ 31-ին (100 մլն ռուբլի ոսկով, 10 տարով)։ 1924–28-ին թողարկվել են չորս փոխառություններ, 900 մլն ռուբլի ոսկով, ինչպես նաև գյուղացիական շահող փոխառություններ։ Կիրառվել է փոխառության տարաբաշխման նոր ձև՝ աշխատավորների շրջանում փոխառության բաժանորդագրում վճարման հետաձգմամբ։ Լայն մասշտաբ են կրել ինդուստրացման (1–3 թողարկում), «հնգամյակը 4 տարում», պաշտպանության ամրապնդման, երրորդ հնգամյակի (1–4) և այլ փոխառությունները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին սովետական Պ․ փ․ կարևոր դեր են կատարել ռազմ, ծախսերի ֆինանսավորման (ռազմ, փոխառությունների 1–4 թողարկում), ետպատերազմյան շրջանում՝ ժողտնտեսության վերականգնման ու զարգացման (5 թողարկում, 1946–50) գործում։ Նախապատերազմյան հնգամյակներում Պ․ փ–ից ՍՍՀՄ պետբյուջե մուտք է եղել մոտ 50, պատերազմի տարիներին՝ 76, 1946–58-ին՝ 260 մլրդ ռուբլի (մինչև 1961-ի դրամական մասշտաբով)։ 1958-ից բնակչության շրջանում բաժնեգրմամբ տարածվող Պ․ փ–ի թողարկումը դադարեցվեց, 1974-ից սկսվեց դրանց մարումը, որը կավարտվի 1990-ին։ 1938-ից շրջանառում են 3%-անոց ներքին շահող փոխառության պարտատոմսեր, որոնք կանխիկ դրամով ազատ գնվում ու վաճառվում են բոլոր խնայդրամարկղերում։ Դրանք իրենց տերերին եկամուտներ են բերում շահումների ձևով։
ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՊՔՎ), 1922-ից ՌՍՖՍՀ–ում (ՍՍՀՄ կազմավորումից հետո՝ միութենական հանրապետություններում) պետական անվտանգության մարմին, որը կոչված էր պայքարելու լրտեսության, հակահեղափոխության և բանդիտիզմի դեմ։
ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ, Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում պետ․ բարձրագույն պաշտոն։ Օրինակ, ԱՄՆ–ում Պ․ ք․ պետական դեպարտամենտի ղեկավարն է։ Մեծ Բրիտանիայում Պ․ ք–ներ են կոչվում որոշ գերատեսչությունների (ներքին գործերի, պաշտպանության են) ղեկավարները, Բելգիայում՝ մինիստրների տեղակալները։ Հարավսլավիայում Պ․ Ք-ները ղեկավարում են արտաքին գործերի և պաշտպանության պետ․ քարտուղարությունները։
ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՍՀՄ-ում, ավարտական քննություններ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում։ Բժշկ․, մանկավարժական, գյուղատնտ․, ֆիզիկական կուլտուրայի ինստ–ներում և տեխնիկումներում, կոնսերվատորիաներում, կուլտուրայի ինստ–ներում շրջանավարտները, որպես կանոն, Պ․ ք․ են հանձնում հասարակական–քաղ․ մեկ և հիմնական մասնագիտական 2–3 առարկաներից, համալսարաններում, տնտեսագիտական և թատերական բուհերում՝ հասարակական–քաղ․ մեկ առարկայի Պ․ ք–յան հետ միասին պաշտպանում են դիպլոմային աշխատանք։ Բարձրագույն տեխ․ ուս․ հաստատություններում Պ․ ք–յան փոխարեն պաշտպանում են դիպլոմային նախագիծ, գեղարվեստական ինստ–ներում դիպլոմային աշխատանք։
Պ․ ք․ անցկացնում են բուհերի պետ․ քննական և միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատությունների պետ․ որակավորող հանձնաժողովները։
ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ հասարակության տնտ․ հարաբերությունների ամբողջություն, պետության գոյության և գործունեության նյութական պայման հանդիսացող դրամական ֆոնդերի կազմավորում, բաշխում և օգտագործում։ Մինչսոցիալիստական հասարակական–տնտ․ բոլոր ֆորմացիաներում Պ․ ֆ–ի որոշիչ մասը գոյանում է հարկերից ու գանձույթներից, որոնց հիմնական ծանրությունը կրում են աշխատավորները։
Սոցիալիզմի պայմաններում Պ․ ֆ․ պետության տնտ․ և ֆինանսական քաղաքականության, սոցիալիստական վերափոխումների իրականացման կարևորագույն միջոցներից են։ Դրանց հաշվին ապահովվում են սոցիալիստական ընդլայնված վերարտադրության, ժողովրդի նյութական ու կուլտուրական մակարդակի բարձրացման, պետ․ ապարատի պահպանման, երկրի պաշտպանունակության ամրապնդման ֆինանսական պահանջմունքները։ Պ․ ֆ–ի բնորոշ գծերն են կայունությունը, ռեսուրսների արտադրողական օգտագործումը, միջոցների արագ շրջապտույտը, սերտ կապը նյութական արտադրության հետ։ ՍՍՀՄ Պ․ ֆ–ի համակարգն ընդգրկում է համապետական ֆինանսները՝ պետ․ բյուջեն (տես Բյուջե պետական), պետ․ գույքային, անձնական և սոցիալական ապահովագրությունը, ինչպես նաև ժողտնտեսության՝ սոցիալիստական ձեռնարկությունների ու տնտեսության ճյուղերի ֆինանսները։ Պետ․ ֆինանսական ռեսուրսների աղբյուրներն են պետ․ սոցիալիստական ձեռնարկությունների և տնտեսության ճյուղերի եկամուտներն ու կուտակումները, եկամտահարկն ու գյուղատնտ․ հարկերը կոոպերատիվ–կոլտնտեսային սեկտորում ստացվող զուտ եկամտից, հարկերն ու գանձույթները բնակչությունից ևն։ Պ․ ֆ–ի միջոցով կազմավորվում և բաշխվում են պետ․ դրամական ֆոնդերը (բաշխման ֆունկցիա), հաշվառում և ռուբլով վերահսկողություն է իրականացվում հասարակական ամբողջական արդյունքի պլանաչափ կազմավորման, բաշխման ու օգտագործման, ազգային եկամտի բաշխման ու վերաբաշխման և ձեռնարկությունների գործունեության նկատմամբ (վերահսկիչ ֆունկցիա)։ Ապահովվում են նաև ժողտնտ․ համամասնություններն ու կապերը, պլանաչափորեն բաշխվում աշխատանքային, նյութական ու դրամական ռեսուրսները։
Աճում է Պ․ ֆ–ի դերը սոց․ երկրների միջե տնտ․ համագործակցության ամրապնդման ու զարգացման, զարգացող և կապիտալիստական երկրների հետ տնտ․ կապերի գործերում։ Շ․ Նազարյան
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տերմին, որը քաղաքական գրականության մեջ օգտագործվում է․ 1․ որպես ընդհանրապես պետության կամ որևէ պատմական տիպի պետության (բուրժ․ Պ․, սոցիալիստական Պ․) հոմանիշ, ինչպես նաև պետության զարգացման փուլը նշելու համար․ 2․ որոշակի դասակարգի դիկտատուրայի կարգը (պրոլետարական Պ․) կամ հասարակության քաղ․ կառուցվածքը նշելու համար։ Այդ իմաստով «Պ․» տերմինն օգտագործվում է ՍՄԿԿ ծրագրում, սոցիալիստական պետության հետագա զարգացման խնդիրները քննարկելիս (1973, էջ 158)․ 3․ պետության մարմինների համակարգը՝ պետ․ ապարատը նշելու համար․ 4․ պետության որևէ ընդհանուր գծերն ու հատկանիշները որոշակի խմբում միավորելիս (օրինակ, ազգային Պ․, դեմոկրատական Պ․)։
ՊԵՏԵԼԵՅԻ (Petelei) Իշտվան (1852–1910), հունգ․ գրող։ Ծագումով հայ։ 1886–91-ին Կլուժում խմբագրել է «Կոլոշվար» («Kolosvar») թերթը։ 1880–90-ական թթ․ հրատարակվել են Պ–ի «խաչեր», «Գավառական մարդիկ», «Կյանք», «Սոխակ» պատմվածքների ժողովածուները։ Նրա