Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/252

Այս էջը սրբագրված է

Վարդանանց պատերազմը («Գիրք որ կոչի Եղիշէ պատմագիրք», 1787), իր՝ Խալդարյանի հայ–ռուսերեն բառարանը («Գիրք որ կոչի շսսիղ լեզուագիտութեան», 1788), Կ․ Սարաֆյանի «Գիրք որ կոչի բանալի գիտութեան» (1788) ձեռնարկը են։ Այնուհետե ապարանն անցել է էջմիածնի տնօրինությանը, և Հ․ Արդությանն այն տեղափոխել է Նոր Նախիջեվան, հետո՝ Աստրախան։ 1810-ին Պետերբուրգի «Մորսկայա տիպոգրաֆիա»-ում աստրախանցի մշակութային գործիչ և տպագրիչ Հ․ Հովհաննիսյանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու աղոթքը պարունակող գրքույկ («Մաղթանք գիշերայինք»)։ Նույն թվականին հիմնել է իր սեփական տպարանը և մինչե 1827-ը լույս ընծայել 10-ից ավելի հայերեն գրքեր, այդ թվում՝ «Քարոգք նորին կայսերական մեծութեան․․․» (հայերեն և ռուս․, 1811), Մ․ Իաճենցի «Բարառնական դիմառնութիւն․․․» (1812), հայատառ թուրք․ Նոր կտակարան (1814, 1817, 1819), Աստվածաշունչ (1817) են։ 1828-ին Լագարյան ճեմարանը Պետերբուրգում բացել է իր տպարանը, որտեղ լույս են ընծայվել պաշտոնական վավերագրեր (հայերեն և ռուս․), ինչպես՝ «Արձանագրութիւնք, որք վերաբերին առ հաստատութիւն հաշտութեանն ընդ Պարսկաստանի» (1828), «Գումար բարձրագոյն հրովարտակաց․․․» (1839)։ Պետերբուրգում 1838-ից գործել է Ալ․ Խոէդարաշյանի տպարանը, որը նույն թվականին հրատարակել է տպարանատիրոջ «Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ» երկհատոր աշխատանքը, 1839-ին նրա գրադարանի գրացուցակը («Ցանկ տպագրեալ և ձեռագիր գրոց․․․»)։ 1860-ական թթ․ այստեղ գործել է Ռ․ Պատկանյանի տպարանը, որը, ի թիվս այլոց, տպագրել է <Հյուսիս> հանդեսը։ XIX դ․ 2-րդ կեսին և հետո Պետերբուրգում հայերեն ԳՐՔերը հիմնականում հրատարակվել են տեղի տարբեր ապարաններում, այդ թվում՝ գիտությունների ակադեմիայի, Բակոտիի, Գոլովինի, Ի․ Սկորոխոդովի, Լիբերմանի (վերջին երկուսի տպարաններում մի քանի հայերեն գրքերից բացի, տպագրվել է <Արաքս> հանդեսը), Բորպանովսկու (1913-ին հրսէտարակել է «Շողեր» ժողովածուն)։ Բեղմնավոր է եղել «Պուշկինյան» հայկ․ տպարանը, որը 1890–1900-ական թթ․ լույս է ընծայել բժիշկ Ա․ Բուդուղյանի բժշկ․ գիտահանրամատչելի մի շարք աշխատություններ, այլ գրքեր, ինչպես և «Բանբեր գրականության և արվեստի» (1903–04), «Սափրիչ» (1906–08) հանդեսները, «Արցունքներ» ժողովածուի համարները (1907)։ Պետերբուրգում 1867–72-ին գործել է Մ․ Միանսարյանցի հայկ․ հրատարակչությունը, որը տարբեր տպարաններում, հրատարակչի տպատառերով, լույս է ընծայել մանկավարժական բնույթի թարգմանական գրքեր և իր՝ Միանսարյանցի «Քնար հայկական»-ը (1868), «Կանոնավոր և վայելուչ գրության պատմություն և տեսություն» (1872)։

Գրկ. Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ Լեոնյան Գ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե․, 1958։ Իշխանյան Ռ․, հայ գիրքը, Ե․, 1981։ Ռ․ Իշխանյան

ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1723, ռուս–պարսկ․ պայմանագիր, ստորագրել են սեպտեմբերի 12(23)-ին, Պետերբուրգում Պետրոս I և Թահմագ II շահի անունից՝ պարսկ․ դեսպան Իսմայիլ–բեկը։ Պայմանագրի կնքումը պայմանավորված էր 1723-ի գարնանը Անդրկովկասի և Պարսկաստանի դեմ Թուրքիայի սկսած ագրեսիայով։ Պայմանագիրը նախատեսում էր Ռուսաստանի զինված օգնությունը Պարսկաստանին՝ իր տարածքը ներխուժած թուրքերի, ինչպես և ապստամբ աֆղանների դեմ։ Օգնության դիմաց պարսկ․ կառավարությունը պարտավորվում էր ճանաչել Դերբենտ և Բաքու քաղաքների ու հարակից շրջանների պատկանելությունը Ռուսաստանին, ինչպես նաև վերջինիս էր զիջելու Գիլան, Մազանդարան և Աստաբադ նահանգները։ Պայմանագիրը հռչակում էր մշտնջենական բարեկամություն երկու երկրների միջև, երկու կողմերի հպատակներին տրամադրվում էր առևտրի և երթևեկության ազատություն։ Սակայն Թահմազ II շահը հրաժարվեց վավերացնել պայմանագիրը։ 1724-ին Ռուսաստանը պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ (Տես Ռուս–թուրքական պայմանագիր 1724}։ Միաժամանակ ռուս, կառավարությունը հորդորեց Արցախի և Սյունիքի հայ ապստամբներին համաձայնության գալ Պարսկաստանի հետ և համատեղ դիմագրավել թուրք, ագրեսիային, ինչը և իրագործվեց։ Վ․ Դիչոյան

ՊԵՏԵՐՄԱՆ (Petermann) Հայնրիխ Հուլիոս (12․8․1801, Գլախավ–1876, Պատնաուհայմ), գերմանացի լեզվաբան, հայագետ, սեմագետ։ Հայերենի պատմահամեմատական ուսումնասիրության հիմնադիր։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1837-ից)։ 1832–37-փն Վենետիկում է․ Հյուրմյուզյանի աջակցությամբ հմտացել է հայերենի և թուրքերենի մեջ։ ճանապարհորդել է Արևելքում (1852–55, Դամասկոս, Երուսաղեմ, Կիլիկիա, Մոսուլ, Բաղդադ են), գրել «ճանապարհորդություն դեպի Արևելք» (հ․ 1–2, 1860–1861) աշխատությունը, որը պարունակում է հետաքրքիր տեղեկություններ նաև հայերի մասին։ 1837-ին լույս է տեսել Պ–ի «Հայերենի քերականությունը» (1 հրտ․ 1842,2 հրտ․ 1872)։ Բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը նվիրված է հնչյունական–արտասանական միավորներին, գրությանն ու կետադրությանը։ Այստեղ Պ․ անդրադարձել է հայոց այբուբենին, ուղղագրությանն ու արտասանությանը (արևմտահայերենի, 2-րդ հրտ․ մեջ նաև արևելահայերենի), տվել հնչյունների դասակարգումը, պարզաբանել շեշտի, հնչյունազուգորդումների, վանկակազմության, համառոտագրությունների հետ կապված և հարակից այլ հարցեր։ Այս կապակցությամբ հաստատել է հնչյունական մի շարք համապատասխանություններ (հիմնականում՝ հայերենի ու այլ ցեղակից լեզուների միջև)։ Համեմատել է 103 բառ, մերձավոր ցեղակցություն տեսել հայերենի և իրան, լեզուների միջև։ Գրքի երկրորդ մասը հիմնականում նվիրված է խոսքի մասերին։ Այստեղ Պ․ նախապես անդրադարձել է արմատների կազմությանն ու արմատատիպերին (հայերենի արմատի հնչյունական կաղապարներին)։ Ընդունել է յոթ հոլովում, հետևելով Գ․ Ավետիքյանին՝ գրաբարում զանազանել վեց հոլով։ Ընդլայնել է դերանունների շրջանակը՝ տարբերակել է 10 խումբ։ Պ–ի քերականությունը կարևոր ներդրում էր հայերենագիտության պատմության մեջ։ Նրա շնորհիվ հայերենը ճանաչվեց իբրև հնդեվրոպ․ լեզու և մտավ հնդեվրոպ․ լեզուների համեմատական քերականության ոլորտը, ինչ–որ չափով պարզվեցին հայերենի ծագման ակունքները և նրա ցեղակցության հարցերը։ Սակայն այդ գիրքը փաստորեն դարձավ «հայերենը՝ իրանական բարբառ (լեզու)» սխալ տեսության անկյունաքարը։ 1866-ին Պ․ հրապարակել է ուսումնասիրություններ Ագուլիսի և Թիֆլիսի բարբառների մասին։ Գրախոսել է (1867) Ա․ Այաընյանի «Քննական քերականությունը»։

Երկ․ Grammatica linguae armeniacae, В․, 1837․

Գրկ․ Աղայան է․ Բ․, ՝Հայ լեզվաբանության պատմություն, Ե․, 1958։ Ջահուկյան Գ․ Բ․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974։ Հ․ Պեարոսյան

ՊԵՏԵՐՍ (Peeters) Պոլ (20․9․1870, Տուռնե, Բելգիա –18․8․1950, Բրյուսել), բելգիացի արևելագետ, հայագետ։ Բելգիայի (1935), Հռոմի հնագիտության (1942), Ֆրանսիայի գեղեցիկ դպրությանց (1945) ակադեմիաների անդամ, Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դ–ր, Լուվենի համալսարանի բանասիրության և աստվածաբանության դ–ր (1947)։ Լուվենի համալսարանում ուսանելու տարիներին սովորել է հայերեն (գրաբար և աշխարհաբար)։ 1902-ին Բեյրութում հաճախել է Հիսուսյանների համալսարանը, կատարելագործել հայերենը։ 1904-ին վերադարձել է Բրյոաել, նվիրվել ասորական, եթովպ․, հայկ․, վրաց․, ինչպես նաև արաբախոս ժողովուրդների, ղպտիների գրականությունների ուսումնասիրմանը։ Զբաղվել է նաև քրիստոնյա Արևելքի պատմությամբ, փիլիսոփայությամբ։ Պ․ թղթակցել է «Անալեկտա Բոլանդիանա» (Analecta Bollandiana) հանդեսին (Բելգիայում հայագիտության տարածման համար մեծ դեր խաղացած Բոլանդյան ընկերության պարբերական), որտեղ լույս է տեսել նրա գործերի մեծ մասը։ Պ–ի հայագիտական ուսումնասիրությունները նվիրված են հայ բանասիրությանը, պատմափիլ․ այլևայլ հարցերի, հայկ․ այբուբենին, աշխարհագրական անուններին («Շապուհի հալածանքի սկզբնավորումը