Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/256

Այս էջը սրբագրված է

միտեի միջև կայացած համաձայնությամբ ստեղծվեց բուրժ․ ժամանակավոր կառավարություն, որով Սովետը փաստորեն իշխանությունը զիջեց բուրժուազիային։

Մարտի 9(22)-ին կազմակերպչորեն ձևավորվեց Պ․ ս–ի բոլշևիկյան ֆրակցիան (շուրջ 40 մարդ, հուլիսի սկզբին՝ արդեն 400 մարդ)։ Պ․ ս–ի կազմում արմատական բեկում կատարվեց կոռնիչովշչինայի ջախջախումից հետո, երբ հեղափոխական վերելքի ազդեցությամբ սկսվեց Սովետների զանգվածային բոլշևիկացումը։ Պ․ ս–ի օգոստ․ 31 (սեպտ․ 13)-ի նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց ՌՍԴ(բ)Կ ԿԿ–ի «Իշխանության մասին» բանաձևը։ Սեպտ․ 5(18)-ին այն ընդունեց նաև Մոսկվայի սովետը։ Սեպտ․ 25 (հոկտ․ 8)-ին կայացան Պ․ ս–ի Գործկոմի վերընտրություններ։ Սովետի ընտրած նախագահությունը հիմնականում կազմված էր բոլշևիկներից։ Հոկտ․ 12(25)-ին Գործկոմն ընդունեց Կանոնադրություն ռազմահեղափոխական կոմիտեի մասին, որը դարձավ զինված ապստամբության նախապատրաստման շտաբ։ Հոկտ․ 22 (նոյեմբ․ 4)-ին անցկացվեց «Պետրոգրադի սովետի օր»․ բոլոր ձեռնարկություններում տեղի ունեցան միտինգներ, ժողովներ, որի մասնակիցները պահանջում էին իշխանությունը հանձնել Սովետներին։ Հոկտ․ 25 (նոյեմբ․ 7)-ին ժամը 2 անց 35 րոպեին Սմոլնիում բացվեց Պ․ ս–ի արտակարգ նիստը, որտեղ Վ․ Ի․ Լենինը արտասանեց պատմական խոսքերը՝ «Ընկերներ։ Բանվորական և գյուղացիական հեղավւոխությունը, որի անհրաժեշտության մասին միշտ խոսում էին բոլշևիկները, կատարվեց» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 35, էջ 2)։ Նոյեմբ․ 27 (դեկտ․ 10)-ին Պ․ ս–ի պլենումում հաստատվեց նոր Գործկոմ (34 բոլշևիկ և 10 ձախ էսէռ)։ 1918-ի ապրիլից Սովետը կոչվեց Բանվորների և կարմիրբանակայինների դեպուտատների սովետ, 1920-ի օգոստոսից՝ Բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների դեպուտատների սովետ։

ՊԵՏՐՈԳՐԱՖԻԱ (հուն․ nexpoQ – ժայռ, քար և ․․․գրաֆիա), գիտություն ապարների, նրանց միներալային և քիմ․ կազմի, ստրուկտուրաների և տեքստուրաների, երկրակեղևում և Երկրի մակերևույթին տեղադրման ու տեղաբաշխման պայմանների, առաջացման ու փոփոխությունների մասին։ Նեղ իմաստով՝ ենթադրվում է այդ գիտության նկարագրական մասը, տարբերելով այն ւցետրոչոգիայից, որն զբաղվում է ապարառաջացման ծագումնաբանական հարցերով։

Պ․ որպես գիտության ինքնուրույն ճյուղ ձևավորվել է XIX դ․ 30-ական թթ․ և սերտորեն կապված է միներաւոգիայի, երկրաքիմիայի, հրաբխագիտության, տեկտոնիկայի, շերտագրության, օգտակար հանածոների մասին գիտությունների հետ։

Ըստ ուսումնասիրվող ապարների տարատեսակների տարբերում են հրային ապարների Պ․, մետամորֆային ապարների Պ․ և նստվածքային ապարների Պ․։ Պ․ օգտագործում է երկրբ․ քարտեզահանման, բյուրեղաօպտիկական, քիմ․, ֆիզիկական, ֆիզիկաքիմ․ մեթոդներ։ 1950-ից լայնորեն կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։ Ուսումնասիրվող առանձնահատկությունների և կիրառվող մեթոդների համապատասխան անջատում են Պ–ի հետևյալ բաժինները՝ պետրոքիմիա, պետրոֆիզիկա, պետրոտեկտոնիկա, ֆիզիկաքիմիական և փորձարարական Պ․, տեխ․ Պ․։ Այդ բաժինների զարգացման գործում մեծ դեր են խաղացել Ֆ․ Ցու․ Լնինսոն–Լեսինգի, Հ․ Ռոզենբուշի, Պ․ Նիգլիի, Ա․ Ն․ Ձավարից կա, Վ․ Ն․ Լոդոչնիկովի (պետրոքիմիա), Բ․ Զանդերի, Ն․ Ա․ Ելիսեեի (պետրոտեկտոնիկա), Դ․ Ս․ Կորժինսկու, Վ․ Ա․ ժարիկովի, Ա․ Ա․ Մարակուշեի, Լ․ Լ․ Պերչուկի (ֆիզիկաքիմիական Պ․), Ի․ Ա․ Օստրովսկու, Ն․ Ի․ Իփտարովի, Վ․ Ս․ Սոբոլևի, Հ․ Ցողերի, Ս․ Տիլիի, Դ․ Գրինի, Ա․ Րինգվուդի (փորձարարական Պ․) և ուրիշների հետազոտությունները։ 1970-ին ձևավորվեց Պ․ մի նոր ուղղություն՝ տիեզերական Պ․, որն զբաղվում է Երկնաքարերի, Լուսնի և այլ մոլորակների ապարների ուսումնասիրությամբ։ 1950–1970-ին նորագույն պետրոգրաֆիական, փորձարարական և երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների հիման վրա լայն քննարկման արժանացան գրանիտների և անդեզիտների առաջացման տարբեր վարկածները։ 1960–70-ին նոր գլոբալ տեկտոնիկայի տեսանկյունից մեծ ուշադրություն է դարձվում օվկիանոսի հատակի, օֆիոլիտային շարքերի ապարների, ինչպես նաև հրային ապարների կայուն համախմբություններ կազմող և ընդհանուր առանձնահատկություններով օժտված խմբերի՝ հրային ֆորմացիաների բազմակողմանի ուսումնասիրությանը։

ՍՍՀՄ–ում Պ․ հետազոտություններն իրագործում են ՍՍՀՄ և առանձին հանրապետությունների ԳԱ ինստ–ները, ՍՍՀՄ Երկրաբանության մինիստրության տերիտորիալ կացմակերպությունները։ 1952-ին ՍՍՀՄ ԳԱ երկրաբանության, երկրաֆիզիկայի և երկրաքիմիայի բաժանմունքին կից ստեղծվել է Համամիութենական պետրոգրաֆիական կոմիտե, որը 4–5 տարին մեկ անգամ հրավիրում է Համամիութենական և ռեգիոնալ Պ․ խորհրդակցություններ (1953-ից սկսած)։ ՀՍՍՀ–ում Պ․ ուսումնասիրություններ կատարվում են ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ–ում, ՀՍՍՀ երկրաբանական վարչությունում, Երևանի համալսարանի երկրաբանական ֆակուլտետում։ Ռ․ Մեչքոնյան

ՊԵՏՐՈԴՎՈՐԵՑ (մինչև 1944-ը՝ Պետերգոֆ), քաղաք ՌՍՖՍՀ Լենինգրադի մարգում, ենթարկվում է Լենինգրադի քաղսովետին։ Նավահանգիստ՝ Ֆիննական ծոցի հվ․ ափին։ Երկաթուղային կայարան՝ Լենինգրադից 29 կմ արմ․։ 66 հզ․ բն․ (1978)։ Ունի ժամացույցի գործարան։ Պ–ի կառուցումն սկսվել է 1709-ին, Պետրոս I-ի հրամանով։ Պ–ում է գտնվում XVIII – XIX դդ․ ճարտ․-պուրակային ամենանշանավոր անսամբլներից մեկը ՍՍՀՄ–ում (մոտ 1000 հա, այժմ՝ «Պետրոդվորեց քաղաքի պալատ–թանգարաններ և պուրակներ» թանգարան)։ Պ–ի կենտր․ մասը Պետրոս I-ի տոնական նստավայրն էր։ Նա է տվել կոմպոզիցիայի հիմնական գաղափարը, 1714–25-ին հսկել կատարվող աշխատանքը, երբ գցվել են կանոնավոր Վերևի (15 հա) և Ներքևի (102,5 հա) զբոսայգիները, կառուցվել Մեծ պալատը (ավարտվել է մոտ 1728-ին), Մոնպլեզիր, Մառլի պալատները, Մեծ ջերմատունն ու մի շարք տաղավարներ (բոլորը՝ բարոկկո), ստեղծվել է շատրվանների և ջրային կասկադների (առանձին կասկադներ և շատրվաններ ստեղծվել են ավելի ուշ) աշխարհում խոշորագույն համակարգը ու կատարվել դրանց քանդակային հարդարանքի մեծ մասը (կապարե, ոսկեզօծ բազմաթիվ արձաններ, բարձրաքանդակներ, մասկարոններ, սափորներ)։ 1799–1806-ին կապարե արձանները փոխարինվել են բրոնզյա ոսկեզօծ արձաններով (քանդակագործներ՝ Ի․ Պ․ Մարտոս, Ի․ Պ․ Պրոկոֆև, ժ․ Դ․ Ռաշետ, Ֆ․ Ի․ Շուբին, Ֆ․ Ֆ․ Շչեդրին)։ Անսամբլի հատակագծային կառուցվածքում ընդհանուր կոմպոզիցիայի կանոնավորությունն ու սիմետրիան զուգակցված են տեղանքի բնական ռելիեֆի նուրբ օգտագործմանն ու պուրակի առանձին հատվածների, տաղավարների և շատրվանների գեղարվեստական բազմազան լուծումներին։ XVIII դ․ կեսին վերակառուցվել և ընդարձակվել է Մեծ պալատը։ 1770-ական թթ–ից Պ–ի նախնական միջուկի շուրջ սկսել է կազմավորվել բնապատկերային զբոսայգիների համալիր՝ Անգլիական (1779–94, ճարտ․ Զ․ Կվարենգի), Ալեքսանդրիա (1826–29, ճարտ․ Ա․ Ա․ Մենելաս), Ալեքսանդրովսկի (այժմ՝ Պրոլետարսկի, 1830-ական թթ․) ևն՝ կլասիցիստական և կեղծ գոթական ոճերի պալատներով ու տաղավարներով։ 1941–45-ին ֆաշիստական զավթիչների ավերած անսամբլը վերականգնվում է 1945-ի նախագծով (ճարտ–ներ՝ Ն․ վ․ Բարանով, Ա․ է․ Գեսսեն, Ա․ Ա․ Օլ, Վ․ Մ․ Սավկով, Ե․ Վ․ Կազանսկայա և ուրիշներ)։ Վերաստեղծվել են կորսված բրոնզյա արձանները, վերագործարկվել 144 շատրվան ու կասկադ, տեսարժան դարձվել պալատների ու տաղավարների ինտերիերները։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1973-ի նոյեմբ․ 26-ի հրամանագրով Պ–ի թանգարանների ու զբոսայգիների վերականգնմանը քաղաքի աշխատավորության բերած մեծ ներդրման և պալատապուրակային անսամբլի 250-ամյակի