Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/257

Այս էջը սրբագրված է

կապակցությամբ Պ․ պարգևատրվել է «Պատվո նշաև» շքանշանով։

ՊԵՏՐՈԶԱՎՈԴՍԿ, Կարելական ԻՍՍՀ մայրաքաղաքը։ Նավահանգիստ և երկաթուղային հանգույց է Օնեգա լճի ափին։ Ունի օդանավակայան։ 241 հզ․ բն․ (1981)։ Պ–արդ․ խոշոր կենտրոն է։ Առաջատար են մեքենաշինությունը (տրակտորաշինություն, հաստոցաշինություն, նավաշինություն, թղթարտադրության ծանր մեքենաշինություն ևն), մետաղամշակումը։ Կան փայտասղոցման, տնաշինական և կահույքի կոմբինատներ, փայլարի ֆաբրիկա։ Զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Ունի 2 բուհ (այդ թվում՝ համալսարան), ՍՍՀՍ ԳԱ Կարելական և Լենինգրադի կոնսերվատորիայի մասնաճյուղեր, 13 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, թանգարաններ, 4 թատրոն, դասական ոճի (XVIII դ․) շենքերի անսամբլ։ Հիմնադրվել է 1703-ին, քաղաք է 1777-ից։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1978-ին)։

ՊԵՏՐՈԼՈԳԻԱ (հուն, яётрод – ժայռ, քար և ․․․ չոգիա), գիտություն հրային ապարների մասին։ ՍՍՀՍ–ում մասնագետների մեծամասնությունը օգտագործում է որպես պետրոգրաֆիա տերմինի հոմանիշ։ Արտասահմանում հաճախ Պ․առանձնացվում է որպես ապարների մասին գիտության մի ճյուղ, որն զբաղվում է հրային ապարների ծագումնաբանական հարցերով՝ հիմք ընդունելով փորձարարական և ֆիզիկաքիմիական պետրոգրաֆիայի տվյալները։

ՊԵՏՐՈՆԱՍ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Պետրոնաս պատրիկ (Մամիկոնյան՝ ըստ Ն․ Ադոնցի) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), IX դ․ բյուզ․ հայազգի ռազմ, գործիչ։ Փոքրասիական Թրակեսիոն բանակաթեմի զորավար։ Կայսրուհի Թեոդորայի (842– 856) և կեսար Վարդասի եղբայրը։ Եղբոր՝ Վարդասի հետ գահընկեց է արել Թեողորային։ 856-ին ավերել է պավլիկյանների մի շարք բնակավայրեր։ 863-ին փայլուն հաղթանակ է տարել Սելիտենեի արաբ ամիրայի նկատմամբ։ Այդ հաղթանակից հետո Պ․ Մ․ նշանակվել է սխոլերի դոմեստիկոս (սպարապետ), ստացել մագիստրոսի պատվաստիճան։ Հ․Բարթիկյան

ՊԵՏՐՈՆԻՈՍ, Գայռս Պետրոնիոս Դատավոր (Gaius Petronius Arbiter) (ծն․ թ․ անհտ․–մ․ թ․ 66), հռոմեացի գրող։ Ներոնի պալատում կոչվել է «դատավոր նրբագեղության»։ Պալատական դավերի մեջ խճճվելով՝ ինքնասպան է եղել։ Առավել հավանական հեղինակն է հռոմ․ հասարակության բարոյական այլասերումը պատկերող «Սատուրաներ»-ի կամ «Սատիրիկոն»-ի՝ գրված «Մենիպյան սատիրայի» ձևով։ Հետաքրքըրական է «Տրիմալքիոնի խնջույքը» (վեպի մի մասը), որտեղ նկարագրվում են ազատարձակ ստրուկների կենցաղն ու բարքերը։

ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՅԱՆ ԱՄՐՈՑ (մինչև 1917-ի փետր․՝ Սանկտ–Պետերբուրգյան, մինչև 1917-ի նոյեմբ․ Պետրոգրադյան) Լենինգրադում, Զայաչյի կղզու վրա։ Սանկտ Պիտեր–բուրխ ամրոցի (ավելի ուշ՝ Պ․ ա․) կառուցումն սկսելու օրը՝ 1703-ի մայիսի 16(27)-ը, համարվում է քաղաքի հիմնադրման թվականը։ Պ․ ա․ կառուցվել է Պետրոս I-ի կազմած նախագծով, ունեցել է պարսպով միմյանց միացված ելուստային անկյունաձև 6 փոքր ամրոց։ XVIII դ․, վերջից Պ․ ա․ դարձել է քաղ․ բանտ, որտեղ կալանավորվել են ինքնակալության և ճորտատիրության դեմ պայքարող մարտիկները։ Որպես բանտ առաջին անգամ օգտագործվել է դեռևս Պետրոս I-ի օրոք (1718-ին այստեղ է պահվել նրա որդին՝ թագաժառանգ Ալեքսեյ Պետրովիչը)։ 1790-ին բանտարկվել է առաջին հեղափոխականներից մեկը՝ Ա․ Ռադիշչևը, այնուհետև դեկաբրիստները (որոնց հինգ ղեկավարները 1826-ի հուլիսի 13-ին կախաղան բարձրացվեցին ամրոցում), պետրաշևականները, Ն․ Չեռնիշևսկին, Մ․ Նալբանդյանը, նարոդովոլականները, ավելի ուշ՝ 1896–98-ին Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» անդամներ, ՌԱԴԲԿ II համագումարի կազմկոմիտեի անդամներ, իսկրայականներ, 1905–07-ին՝ Մ․ Գորկին և ուրիշներ։ Պ․ ա․ կարևոր դեր է խաղացել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ժամանակ (այստեղ էր տեղավորված ապստամբության դաշտային դատարանը)։ 1924-ից Պ․ ա․ պատմահեղափոխական թանգարան էր, այժմ՝ Լենինգրադի պատմության թանգարանի մասնաճյուղ։

Պ․ ա–ի պատմաճարտարապետական հուշարձաններից են Պետրոսի (1717–18, ճարտ․ Դ․ Տրեզինի, «Սիմոն Մոգի տապալումը» փայտե ռելիեֆը՝ Կ․ Օսների) և Նևայի (1784–87, ճարտ․ Ն․ Ա․ Լվով, կլասիցիզմ) դարպասները, արտաբերդը։ Ամրոցի տարածքում են՝ Պետրոպավլովյան տաճարը [1712–33, ճարտ․ Դ․ Տրեզինի, ոսկեզօծ սայրով պսակված զանգակատնով բարոկկո ոճի եռանավ բազիլիկ է, փայտե փորագրազարդ պատկերակալը՝ 1722–27, ներսում ռուս, կայսրերի՝ Պետրոս 1-ից մինչև Ալեքսանդր III (բացառությամբ Պետրոս II-ի և Իվան VI Անտոնովիչի) հանգստարանն է], Պետրոս I-ի միակայմ նավակի տաղավարը (1761–1762, ճարտ․ Ա․ Ֆ․ Վիստ), Մոնետնի դվորը (Փողերանոցը, 1798–1806, վերագրվում է ճարտ․ Ա․ Պորտոյին), ուր հատվել են ոսկե, արծաթե, պղնձե դրամներ, 1929-ից պատրաստվում են շքանշաններ և մեդալներ։

Գրկ ․Бастарева l․H․, Сидорова В․ И․, Петропавловская крепость, [Путеводитель, 2 изд․], Л․, 1972․

ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՍԿ, քաղաք, Ղազախական ՍՍՀ Հյուսիս–Ղազախստանյան մարզի վարչական կենտրոնը, Իշիմ գետի աջ ափին։ Երկաթուղային հանգույց է։ Պ–ով է անցնում Անդրսիբիրյան երկաթուղու մայրուղին։ 212 հզ․ բն․ (1981)։ Հիմնադրվել է 1752-ին, որպես ամրոց։ Քաղաք է 1807-ից։ 1824–39-ը եղել է Օմսկի մարզի օկրուգային, 1868–1918-ը՝ Ակմոլինսկի մարզի գավառական քադաք և միջինասիական երկրների հետ ռուս, առևտրի գլխավոր կետ։ 1918-ին գրավել են սպիտակ չեխերը, 1919-ին ազատագրվել է սպիտակգվարդիականներից։ Սովետական իշխանության տարիներին զարգացել են մեքենաշինությունը, մետաղամշակումը, թեթև, սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Կա մանկավարժական ինստ․, Ուրալի պոլիտեխնիկական ինստ–ի մասնաճյուղ, տեխնիկումներ, ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, ֆիյհարմոնիա, հայրենագիտական թանգարան։

ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՍԿ ԿԱՄՉԱՏԿԱՑԻ, տես Կաչատկայի Պետրոպավլովսկ։

ՊԵՏՐՈՍ [հուն․ Штро£, բառացի վեմ, քար, ժայռ (իսկական անունը՝ Շմավոն, Սիմոն)], նորկտակարանային ավանդություններում՝ առաքյալ, Քրիստոսի 12 մերձավոր աշակերտներից, ձկնորս Հովնան Բեթսայիդցու որդին։ Ավետարաններում Պ–ի կերպարը հակասական է․ ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Պ․ առաջինն է