Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/26

Այս էջը սրբագրված է

րությանը (գրել է Պարթենոպեայի Հանրապետության հիմնը)։ Բազմաթիվ բուֆֆ– օպերաներից համաշխարհային ճանաչման է արժանացել «Գաղտնի ամուսնություն»-ը (1792)։ Չ․ ստեղծեւ է նաև սերիա–օպերաներ, դրանց թվում՝ «Հորացիոսներ և Կուրիացիոսներ»-ը (1796)։

ՉԻՄԲՈՐԱՍՈ (Chimborazo), հանգած հրաբուխ Անդերի Արևմտյան Կորդիլիերայի արլ․ լանջին (էկվադորում)։ Բարձրությունը 6262 մ է (ամենաբարձրը՝ երկրում): Լանջերին բարձրլեռնային հասարակածային մարգագետիններ են (պարամոս)։ 4700 մ բարձր հավերժական ձյուն է, կան սառցադաշտեր։

ՉԻՄԳԱՆ, կլիմայական և կումիսաբուժական կուրորտ Ուզբ․ ՍՍՀ Տաշքենդի մարզում, Տաշքենդից 90 կմ հեռու։ Գտնվում է 1400 – 1450 մ բարձրության վրա։ Ամառը շոգ է, չոր (հուլիսի միջին ջերմաստիճանը 20°C), ձմեռը չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը –5°C), տարեկան տեղումները՝ 790 մմ։ Գործում են առողջարաններ՝ թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձևերով հիվանդների համար։

ՉԻՄԵՆԵՆԻՃԷ, Չիմեն Ենիճե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Հաֆիգի գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաշ ուներ 200 տուն (1600 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Բնակիչները տեղահանվել և ոչնչացվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՉԻՄՔԵՆԴ, քաղաք, Ղազախ․ ՄՍՀ Չիմքենդի մարզի կենտրոնը։ Գտնվում է Բադամա և Սայրամա գետերի միջև։ Երկաթուղային հանգույց է։ 334 հզ․ բն․ (1982)։ Արդյունաբերության զարգացած ճյուղը գունավոր մետալուրգիան է, խոշոր ձեռնարկությունը՝ կապարի գործարանը։ Կան «Ֆոսֆոր» արտադրական միավորում, ավտոմատ մամլիչների, կարդանային լիսեռների, քիմիա–դեղագործական, հիդրոլիզի, ֆոսֆորական աղերի գործարաններ։ Կառուցվում է նավթավերամշակման գործարան։ Զարգացած է նաև թեթև, սննդի և շինանյութերի արդյունաբերությունը։ Օւնի 3 բուհ, Ալմա Աթայի ժողտնտեսության ինստ–ի մասնաճյուղ, տեխնիկումներ, ուսումնարաններ, 2 թատրոն, հայրենագիտական թանգարան։ Հայտնի է XII դարից։

ՉԻՄՔԵՆԴԻ ՄԱՐԶ (մինչև 1962-ը՝ Հարավ–Ղագախստանյան մարզ, 1962–64-ը՝ Հարավ–Ղազախստանյան երկրամասի մի մասը) Ղազախ․ ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1932-ի մարտի 10-ին։ Տարածությունը 116,3 հզ․ կմ2 է, բն․՝ 1617 հզ․ (1981)։ Բաժանվում է 15 վարչական շրջանի, ունի 8 քաղաք, 9 քտա։ Վարչական կենտրոնը՝ Չիմքենդ։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը։ Մարզը գտնվում է Թուրանի դաշտավայրի արլ․ մասի և Տյան Շանի արմ․ ճյուղավորությունների սահմաններում։ Տարածքի մեծ մասը թույլ բլրապատ հարթավայր է (բարձրությունը 200–300 մ)։ Հվ–արմ–ում Կզըլկումի և հս.-ում Մույընկումի թմբաբլրաշարային ավազուտներն են։ Ծայր ով–ում Մովյալ տափաստանն է, հս–ում՝ Բետպակ Դալա անապատը։ Մարզի կենտրոնական մասում ձգվում են Կարաթաու, հվ–արլ–ում՝ Տալասի Ալաթաու (արմ․ ծայրամասը), Կարժանթաու և Ուգամի (բարձրությունը մինչև 4238 մ) լեռնաշղթաները։ Կլիման խիստ ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 19–29°C է, հունվարինը՝ – 11°Շ–ից մինչև –2°C, տարեկան տեղումները․ 100–400՝ հարթավայրերում, նախալեռներում՝ 400–800, բարձրլեռնային մասերում՝ 1000 մմ, վեգետացիոն շրջանը՝ 230–320 օր։ խոշոր գետը Սիրդարյան է։ Մարզի հս–ով հոսում է Չուն։ Կան մի շարք լճեր։ Գետերն օգտագործվում են ոռոգման համար։ Սիրդարյայի վրա կառուցված է Չարդարայի ջրամբարը։ Գործում են Կիրովի անվ․, Արիսի, Թուրքեստանյան ջրանցքները։ Հարթավայրերում գերակշռում են անապատները, ավազային և ավազակավային, մոխրագույնգորշ հողերով, մոլախոտա–օշինդրային և աղուտային բուսածածկույթով, սև և սպիտակ սաքսաուլի մացառուտներով, Սիրդարյա և Չու գետերի հովիտներում ողողատամարգագետնային և աղակալած հողեր են՝ եղեգնուտներով և անտառներով, լեռներում բարձունքային գոտիականություն է։ Կենդանիներից կան կրծողներ, վայրի այծ, ոչխար, հովազ, արջ, անապատներում՝ սողուններ են։ Տալասի Ալաթաուի լանջերին է Աքսու Ջաբագլինյան արգելանոցը։

Բնակչությունը։ 47%-ը ղազախներ են։ Բնակվում են նաև ռուսներ, ուզբեկներ, ուկրաինացիներ, թաթարներ, ադրբեջանցիներ և արք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 13,7 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ մոտ 40% (1981)։ խոշոր քաղաքներն են Չիմքենդը, Արիսը, Կենթաուն, Լենգերը, Թուրքեստանը։

Տնտեսությունը։ Արդյունաբերության կարևոր ճյուղերն են հանքարդյունահանող արդյունաբերությունը և գյուղատնտ․ հումքի վերամշակումը։ էներգետիկան