Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/269

Այս էջը սրբագրված է

իշխանության սուվերենությունը, այսինքն՝ ներքին ու արտաքին հարաբերություններում գերագույն իշխանության մենաշնորհը։ Պ․ որպես հասարակության պաշտոնական ներկայացուցիչ և ղեկավար ուժ, հասարակության ընղհանուր գործերի կառավարումն ապահովելու համար իրականացնում է նաև տնտ․ և համասոցիալական գործունեություն (արտադրության, տրանսպորտի, կապի, լուսավորության, առողջապահության կազմակերպում են)։

Պ–յան ծագման, էության ու դերի մասին մինչբուրժ․ և բուրժ․ տեսաբաններն առաջ են քաշել մի շարք հակագիտական տեսություններ, որոնց բոլորի նպատակը նրա ծագման բուն պատճառների, դասակարգային էության սքողումն է։ Ըստ այդ տեսությունների,Պ․ կա՝մ արարել է աստված (աստվածաբանական տեսություն), կա՜մ այն հասարակական դաշինք է (հասարակական դաշինքի տեսություն), կա՜մ կենդանի օրգանիզմ է, որի վրա տարածվում են կենսաբանական օրենքները (օրգանական տեսություն), կա՜մ ներքին ու արտաքին բռնության արդյունք (բռնության տեսություն), կա՜մ օրենսդիր և դատական ֆունկցիաներն անկախ իրականացնող մարմինների միացություն («իշխանությունների բաժանման տեսություն») ևն։ Պ–յան մասին գիտ․ տեսություն մշակել, նրա իսկական էությունը, հատկանիշները, նպատակներն ու դերը դասակարգային հասարակության մեջ բացահայտել է մարքսիզմը։ Ըստ մարքսիստական ըմբռնման, յուրաքանչյուր ֆորմացիայի համապատասխանում է Պ–յան որոշակի պատմ․ տիպ և ըստ այդմ տարբերում են՝ ստրկատիրական, ֆեոդ․, բուրժ․, սոցիալիստական Պ–ներ։ Առաջին երեքը, առանձնահատկություններով հանդերձ, ունեն ընդհանրություններ, բոլորի տնտ․ հիմքն արտադրության միջոցների մասնավոր սեփականությունն է, հասարակությունը բաժանված է շահագործող և շահագործվող դասակարգերի, քաղ․ իշխանությունը գտնվում է ունևոր փոքրամասնության ձեռքին։ Ստրկատիրական Պ–յան տնտ․ հիմքը ստրկատերերի լիակատար սեփականությունն էր արտադրության միջոցների, այդ թվում ստրուկների, նկատմամբ։ Ստրկատիրական առաջին Պ–ները առաջացել են մ․ թ․ ա․ IV – III հազարամյակներում (Բաբելոն, Եգիպտոս, Չինաստան, Ասորեստան), որոնք կառավարման ձևով բացարձակ միապետություններ էին։ Ստրկատիրական Պ–յան դասական ձևերին (Հին Հունաստան, Հին Հռոմ) հատուկ էր ինչպես ստրկատիրական (Սպարտա) կամ դեմոկրատական (Աթենք) հանրապետությունը, այնպես էլ միապետությունը (Հռոմ․ կայսրություն)։ Ձևերի բազմազանությամբ հանդերձ, բոլորի էությունը ստրկատերերի դիկտատուրան էր։ Ֆեոդ․ Պ․ առաջացել է ֆեոդ, արտադրահարաբերությունների ձևավորման հետևանքով՝ V–VI դդ․, Եվրոպայում։ Ֆեոդ․ Պ–յան տնտ․ հիմքը հողի նկատմամբ ֆեոդալի սեփականությունն էր, իսկ ֆեոդ․ Պ․ ֆեոդալների դիկտատուրան՝ ճորտերի նկատմամբ։ Ֆեոդ, հասարակությունը բաժանված էր դասերի, որոնք միմյանցից տարբերվում էին օրենքով ամրապնդված իրավունքներով ու պարտականություններով։ Ֆեոդ․ Պ–յան հիմնական ձևը միապետությունն էր։ Սկգբում այն ապակենտրոնացված քաղ․ միավորում էր՝ թույլ կենտրոնական իշխանությամբ։ Հետագայում ձևավորվել է դասային ներկայացուցչական միապետությունը (տես Միապետություն դասային), որտեղ որոշ դեր էին խաղում դասային ներկայացուցչական մարմինները։ Ֆեոդ, պետության վերջին ձևը բացարձակ միապետությունն էր։ Ֆեոդ․ Պ–ները, որպես բացառություն, հանդես են եկել նաև հանրապետությունների (Վենետիկ, Ֆլորենցիա, Նովգորոդ, Պսկով ևն) ձևով, որտեղ իշխանությունը պատկանում էր քաղաքային բնակչության ունևոր վերնախավին։ Բուրժ․ Պ․ առաջացել է բուրժ․ հեղափոխությունների հետևանքով և դրսևորվել տարբեր ձևերով (սահմանադրական միապետություններ, բուրժուադեմոկրատական հանրապետություններ)։ Ինչպես նշել է Լենինը, «Բուրժուական պետությունների ձևերը չափազանց բազմազան են, բայց նրանց էությունը մեկ է․ այդ բոլոր պետություններն այսպես թե այնպես, բայց վերջին հաշվով անպայման բուրժուազիայի դիկտատուրա են> (նույն տեղում, էջ 45)։ Մինչմոնոպոլիստական բուրժ․ Պ–ներին բնորոշ են․ 1․ ընտրական ցենզերի վճռական նշանակությունը պետ․ իշխանության կառուցման հարցում․ 2․ Պ–յան բոլոր, հատկապես քաղ․, հարկադրական ֆունկցիաների ուժեղացումը․ 3․ պետ մեխանիզմում ազնվականների ու կալվածատերերի դիրքի պահպանումը։ Բուրժ․ Պ–յան զարգացման հաջորդ փուլում կտրուկ շրջադարձ է կատարվում կապիտալիզմի ազատ զարգացումից դեպի իմպերիալիզմ, դեմոկրատիայից դեպի քաղ․ հետադիմություն Իմպերիալիզմի, հատկապես կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում, ծայր աստիճանի սրվում են կապիտալիզմի տնտ․, քաղ․, դասակարգային, ազգ․ հակասությունները։ Այդ շրջանում խիստ ուռճանում է պետ․ ապարատը, աճում է Պ–յան ներգործությունը հասարակական կյան քի հիմնական ոլորտների վրա։ Սոնոպոլիաներն ամեն կերպ ամրապնդում են իրենց տիրապետության հիմնական զենքը՝ Պ․ ու նրա ռազմաքաղ․ ապարատը։ Պ–յան դերի ուժեղացումը կապված է ռազմականացման և պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացման հետ։ Հարկադրանքի ֆունկցիայի ընդլայնման հետ աճում են բուրժ․ Պ–յան տնտ․ ֆունկցիաները, ինչպես նաև նրա գաղափարական ակտիվությունը երկրի ներսում ու դրսում։ Բուրժ․ կարգը փրկելու, ազգայինազատագր․ շարժումները ճնշելու, զավթողական պատերազմներ սանձազերծելու նպատակով մոնոպոլիաներն իրենց ուժը միավորում են Պ–յան ուժի հետ։ Պ․ վեր է ածվում մոնոպոլիստական բուրժուազիայի գործերը կառավարող մարմնի։ Դեմոկրատիայից դեպի հետադիմության շրջադարձի ցայտուն արտահայտությունը ֆաշիստ, դիկտատուրայի հաստատումն է (ֆաշիստ․ Գերմանիա, ֆաշիստ․ Իտալիա ևն)։ Իմպերիալիզմի շրջանում ուժեղանում է կապիտալիզմի զավթողական քաղաքականությունը։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներն այդ քաղաքականության հետևանքներն են։ Իմպերիալիստական պետությունները ծավալում են ակտիվ քայքայիչ գործունեություն սոցիալիստական երկրների դեմ, շահագործման նոր ձևեր են կիրառում Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում (տես Նեոգաղութատիրություն)։ Բուրժ․ գաղափարախոսների կարծիքով, իմպերիալիստական Պ․ վերաճել է <համընդհանուր բարօրության պետությանն։ Նրանք գտնում են, որ քաղ․ կառուցվածքի բարդացման հետևանքով տեղի է ունենում «իշխանության դիֆուզիա», այսինքն՝ հասարակության մեջ քաղ․ կազմակերպությունները (կուսակցություններ, արհմիություններ, ձեռնարկատիրական միություններ ևն), մասնակցելով պետ․ իշխանության իրականացմանը, հանգեցրել են Պ–յան փոշիացմանը։ Իրականում Պ․ եղել և մնում է բուրժուազիայի զենքը, կոչված է խոչընդոտելու հասարակության առաջընթացը։

Գաղութատիրության խորտակման դարաշրջանում, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրներում, ստեղծվել են մի շարք անկախ Պ–ներ, որոնց զգալի մասը սոցիալ–տնտ․ հատկանիշներով զարգանում է ոչ կապիտալիստական ուղիով։ Այդ Պ–ներում իրականացվում են սոցիալ–տնտ․ էական վերափոխումներ՝ կատարվում են դեմոկրատական ագրարային բարենորոգումներ, տնտեսության մեջ ստեղծվում է պետ․ սեկտոր, ազգայնացվում է արտասահմանյան մոնոպոլիաների սեփականությունը ևն։ Նրանց քաղ․ հիմքը ազգի բոլոր առաջադեմ, հայրենասիրական ուժերի դեմոկրատական բլոկն է, որը պայքարում է հանուն ազգ․ անկախության ու դեմոկրատական առաջադիմության։

Բուրժ․ Պ–յանը հաջորդում է պետության բարձրագույն ձևը՝ սոցիաւիստական պետությունը։

Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1–3, Ե․, 1972–78 (ըստ առարկայացանկի)։ Մարքս Կ․, Գռթայի ծրագրի քննադատությունը, Ե․, 1955։ Լենին Վ․ Ի․, Պետություն և հեղափոխություն, Երկ․ լիակտ․ ժող․․ Երկ․, հ․ 33։ Նույնի, Սովետական իշխանության հերթական խնդիրները, նույն տեղում, հ․ 36։ Նույնի, Դեմոկրատիայի և դիկտատուրայի մասին, նույն տեղում, հ․ 37։ Նույնի․ Մեծ նախաձեռնություն, նույն տեղում, հ․ 39։ Նույնի, Պետության մասին, նույն տեղում։ ՍՄԿԿ ծրագիրը, Ե․, 1974։ ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե․, 1976։ ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե․, 1981։ Բրեժնև Լ․ Ի․, ՍՍՀՄ սահմանադրության նախագծի մասին, Ե․, 1977։ Денисов А․ И․, Сущность и формы госу дарства, М․, 1960; Чхиквадзе В․ М․, Государство, демократия, законность, М․, 1967; Фарберов Н․ П․, Государство и демократия в период строительства комму низма, М․, 1968; КосицинА․ П․, Со циалистическое государство, М․, 1970; Ф․ Энгельс о государстве и праве, М․, 1970, с․ 48–136; Бурлацкий ф․ М․, Ленин, государство, политика, М․, 1970; Социали стическое государство, М․, 1976․ Վ․ Մուսախանյան