կալիական աղեր, երրորդային ամիններ) առկայությամբ. Պ․ ո․ ընկած է կումարինի արդ․ սինթեզի (սալիցիւալդեհիդից և քացախաթթվի ան հիդրիդից) հիմքում։ Ռ․ հայտնաբերել է Ու․ Պերկին ավագը (1868)։
ՊԵՐԿՈՒՍԻՍ (< լատ․ percussio – բախում), տես Ընդբախում։
ՊԵՐՀԻԴՐՈԼ (լատ․ per – վեր և հուն․ Обсор – ջուր), տես Ջրածնի պերօքսիդ։
ՊԵՐՀԻԴՐՕՔՍԻԼ, գերհիդրօքսիլ, Н02( ջրածնի վերգերօքսիդային միջան կյալ մասնիկ։ Չափազանց անկայուն է։ Հայտնի են նրա աղերը՝ վերգերօքսիդները (K02, Rb02, Ва04 են)։ Որպես միջանկյալ մասնիկ Պ․ առաջանում է այրման, թթվածնով և ջրածնի գերօքսիդով օքսիդացման երևույթների ժամանակ։
ՊԵՐՄ (1940–57-ին՝ Մոլոտով), քաղաք, ՌՍՖՍՀ Պերմի մարզի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ Կամա գետի ափին։ 1028 հզ․ բն․ (1982)։ Երկաթուղային հանգույց Է, արդ․ խոշոր կենտրոն։ Զարգացած են մեքենաշինությունը (մետալուրգիական, հանքարդյունահանող սարքավորումների, Էլեկտրատեխ․, մոտորաշինական գործարաններ), նավթագազավերամշակման, քիմ․, փայտամշակման արդյունաբերությունը։ Կան թեթև, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերության ձեռնարկություններ, ՋԷԿ, ՀԷԿ։ Ունի 7 բուհ (այդ թվում՝ համալսարան), 20 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 4 թատրոն (այդ թվում՝ օպերայի և բալետի), պատկերասրահ, հայրենագիտական թանգարան։
Հիմնադրվել է XVII դ․ առաջին կեսին Ցագոշիխա գյուղի տեղում։ Քաղաք է 1781-ից։ 1971-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՊԵՐՄԱԼՈՅ [< անգլ․ permalloy, < perm (eability – թափանցելիություն և alloy – համաձուլվածք)], երկաթի հետ նիկելի համաձուլվածքների խմբի ընդհանուր անվանումը, որոնք բնութագրվում են մեծ մագնիսական թափանցեփությամբ, փոքր կոերցիաիվ ուժով և հիստերեզիսին բաժին ընկնող փոքր կորուստներով։ Տարբերում են ցածրնիկելային (40–50% նիկել) և բարձրնիկելային (70–83% նիկել) Պ–ներ։ Օգտագործվում են ռադիոտեխնիկայում, կապի տեխնիկայում և թույլ հոսանքների կիրառման այլ բնագավառներում։ Պ–ները մագնիսափափոլկ նյութեր են։ Սշակվել է ԱՍՆ–ում, արդ․ մասշտաբներով կիրառվել 1920-ական թթ․։
ՊԵՐՄԱՆԳԱՆԱՏԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, գերմանգանատաչափություն, քանակական քիմ․ վերլուծության տիտրաչափական (ծավալային) եղանակ, որը հիմնված է կափումի պերմանգանատը՝ КМп04, որպես օքսիդիչ օգտագործելու վրա։ Ստանդարտ աշխատանքային լուծույթները (0,01–0,1 Մ КМп04) վառ գունավորված են (կարմրամանուշակագույն) և տիտրման վերջնակետը որոշելու համար հատուկ ինդիկատորների կիրառումն անհրաժեշտ չէ։ Քանի որ КМО հատկապես լույսի և վերականգնիչների ազդեցությամբ մասնակի քայքայվում է և առաջացած МпОг-ն արագացնում է քայքայումը, նրա լուծույթը նախ ֆիլտրում են և տիտրելուց հետո պահում մուգ գույնի մաքուր սրվակներում։ Որոշվող վերականգնիչներից շատերը՝ Fe(II), Mn(II), Mo(iii), Ti(iii), sb(iii), As(iii), U(iv), Br, I , N02 , As02 , C204 , H202 են տիտրամ են ուժեղ թթվային (սովորաբար 0,5 Մ H2S04) լուծույթում՝ Мп04-+8Н++5е-^Мп2++4Н20։ Որոշ մետաղներ՝ Mg, Ca, Ba, Si, Zn, Co(II), Pb(II), La(III), Th(IV) որոշում են թրթնջկաթթվի աղի ձևով նստեցնելուց հետո։ Սուլֆիտները, սուլֆիդները, թիոսուլֆատներն ավելի հեշտ են օքսիդանում չեզոք կամ հիմնային միջավայրում՝ Мп04-+4Н++Зе^Мп02Н-2Н20։ Հիմնային միջավայրում որոշում են բազմաթիվ օրգ․ միացություններ՝ գլիցերինը, մեթանոլը, էթիլեն գլիկոլը, ֆենոլը, մրջնալդեհիդը, մրջնաթթուն, գինեթթուն, գլյուկոզը ևն։ Պ․ կիրառում են նաև որոշ օքսիդիչներ՝ Mn04, N03, СЮз-, Ст20 f, s2of, uof , PbOi, Mn02 որոշելու համար, այդ նպատակով նրանց վրա ավելացնում են վերականգնիչ [օրինակ, Fe(II)], որի ավելցուկը տիարում են КМп04 ստանդարտ լուծույթով։ Ֆ․ Միրզոյան
ՊԵՐՄԱՆԳԱՆԱՏՆԵՐ, գերմանգանատներ, գերմանգանական թթվի՝ НМп04 աղերը։ Բյուրեղական նյութեր են, համարյա սև՝ կանաչամանուշակագույն երանգով։ Ջրում առավել լավ լուծվում են նատրիումի և երկարժեք մետաղների Պ․։ Լուծույթները կարմրամանուշակագույն են։ Պ․ ուժեղ օքսիդիչներ են, տաքացնելիս քայքայվում են։ Կիրառական նշանակություն ունի կափումի պերմանգանատը КМп04, որը 200°Շ–ից բարձր տաքացնելիս քայքայվում է՝2ՃՒ4ո04=1Հշ1Վո044- +Мп024–02։ Նրա վրա խիտ H2S04 ավելացնելիս առաջանում է պայթուցիկ Мп207։ Օքսիդացնում է օրգ․ նյութերը՝ երբեմն պայթյունով (օրինակ՝ գլիցերինը)։ Օքսիդիչ են նաև կալիումի պերմանգանատի լուծույթները, թթվային լուծույթում վերականգնվում է մինչև Мп2+, չեզոքում՝ Мп02, հիմնայինում՝ К2Мп04։ Քիմ․ լաբորատորիաներում և օրգ․ սինթեզում օգտագործվում է որպես օքսիդիչ։ Բժշկության (նաև անասնաբուժության) մեջ՝ որպես ախտահանիչ միջոց՝ (ողողում ների, լվացումների ևնի համար)։
ՊԵՐՄԱՆԵՆՏ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, անընդհատ, շարունակվող հեղափոխություն, որի գաղափարը առաջադրել են Կ․ Սարքսը և Ֆ․ էնգելսը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ում (1848) և «Կոմունիստների միությանը ուղղված Կենտրոնական կոմիտեի դիմում»-ում (1850)։ Հետագայում այն զարգացրել է Վ․ Ի․ Լենինը։ «Կոմունիստների միությանը ուղղված Կենտրոնական կոմիտեի դիմում»-ում ասված է․ «Սինչդեռ դեմոկրատական մանր բուրժուաներն ուզում են ․․․ ըստ կարելվույն արագ կերպով վերջացնել հեղափոխությունը, մեր շահերը և մեր խնդիրներն այն են, որ հեղափոխությունը դարձնենք անընդհատ այնքան ժամանակ, մինչև որ ավելի կամ պակաս ունևոր դասակարգերը չհեռացվեն տիրապետությունից, մինչև որ պրոլետարիատը չնվաճի պետական՝ իշխանությունը ․․․» (Սարքս Կ․, Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1, Ե․, 1972, էջ 236)։ Սարքսիզմի հիմնադիրներն անընդհատությունը հասկանում էին որպես հեղափոխական պրոցեսի փուլերի հետևողական հերթափոխում։ Նրանք գտնում էին, որ պրոլետարիատը չի կարող շարժման սկզբում առաջադրել զուտ կոմունիստական միջոցառումներ, հասնել պետ․ իշխանության և իրականացնել իր դասակարգային շահերը, առանց լիակատար անցման հեղափոխական զարգացման երկարատև ուղին։
Պատմ․ նոր պայմաններում, իմպերիալիզմի դարաշրջանում զարգացնելով մարքսիզմը, Վ․ Ի․ Լենինը առաջադրեց բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու տեսությունը։ 1905-ին գրված «Սոցիալ–դեմոկրատիայի վերաբերմունքը դեպի գյուղացիական շարժումը» հոդվածում վ․ Ի․ Լենինը գրում էր․ «․․․դեմոկրատական հեղափոխությունից մենք իսկույն ևեթ կսկսենք անցնել և հենց մեր ուժի, գիտակից ու կազմակերպված պրոլետարիատի ուժի չափով, կսկսենք անցնել սոցիալիստական հեղափոխության։ Սենք կանգ չենք առնի կես ճանապարհին» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 11, էջ 277–278)։ Վ․ Ի․ Լենինը վճռականորեն քննադատեց օպորտունիստական այն տեսակետը, ըստ որի բուրժուա-դեմոկրատական և սոցիալիստական հեղափոխությունների միջև գոյություն ունի անդունդ, որ այդ հեղափոխությունների միջև ընկած է 50–100 տարվա ժամանակամիջոց, որից հետո միայն «հասունացած» պրոլետարիատը կարող է սկսել սոցիալիստական հեղափոխությունը։ Վ․ Ի․ Լենինը և նրա զինակիցները քննադատեցին և մերժեցին նաև տրոցկիստական Պ․ հ–յան տեսությունը։ Չըմբռնելով անընդհատ հեղափոխության մարքս–լենինյան գաղափարը, Տրոցկին 1905-ին առաջադրում էր «առանց ցարի, բայց իշխանությունը բանվորական» արկածախնդրական լոզունգը, որը ժխտում էր հեղափոխության անընդհատականությունը, այսինքն՝ հեղափոխության առաջին փուլի շրջանցում, հակացարական, դեմոկրատական ուժերի հետ դաշինքի բացասում։ ժխտում էր պրոլետարիատի ու գյուղացիության դաշինքը, հեղափոխության մեջ Ռուսաստանի գյուղացիության կարևոր դերը, գյուղացիությանն իր ետևից տանելու պրոլետարիատի ունակությունը։ Հետագայում տրոցկիստական տեսությունը մերժում էր Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի հնարավորությունը, սոցիալիզմի հաղթանակը ՍՍՀՄ–ում, դրանց իրականացման համար պարտադիր համարելով զարգացած կապիտալիստական երկրներում սոցիալիստական հեղափոխությունների հաղթանակը և նրանցից պետ․ ուղղակի աջակցություն ստանալը։ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիզմի