հաղթանակը մեր երկրում գործնականորեն հերքեցին տրոցկիզմն ընդհանրապես։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդլայնվող ու խորացող համաշխարհային հեղափոխական պրոցեսը, այլ երկրների անցումը սոցիալիզմին վերստին հաստատում են անընդհատ հեղափոխության վերաբերյալ մարքս–լենինյան տեսության ճշմարտացիությունը։
Գրկ․ Лейбзон Б․ М․, Мелкобуржуазный революционаризм, М․, 1967; Ленинская теория социалистической революции и современность, М․, 1972, гл․ 6․
ՊԵՐՄԵԱՄԵՏՐ (< լատ․ регшаге – թափանցել և ․ ․ ․ ւէեւոր), ֆեռոմագնիսական նյութերից պատրաստած շինվածքների մագնիսական բնութագրերը չափելու սարք։ Տարբերում են հզոր և միջին դաշտերի Պ–եր։ Բաղկացած է փափուկ մագնիսական նյութից պատրաստած շրջանակից՝ լծից, որը, որպես կանոն, հանդերձված է շարժական մասերով կամ բևեռային ծայրապանակներով։ Վերջինները սեղմում են փորձարկվող նմուշն այնպես, որ այն լծի հետ կազմում է փակ մագնիսական շղթա։ Նկարում պատկերված է չափման բալիստիկ մեթոդով աշխատող Պ–ի տեսակներից մեկի սխեման։ Չափման սխալանքը 3–4%։
ՊԵՐՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, Երկրի պատմության պալեոզոյան դարաշրջանի վեր ջին՝ 6-րդ ժամանակաշրջանը։ Սկսվել է 225 մլն տարի առաջ (ըստ ռադիոլոգիական մեթոդներով որոշման) և տևել 40 մլն տարի։ Պ․ ժ․ անվանումը տվել է անգլիացի երկրաբան Ռ․ Մուրչիսոնը 1841-ին Ռուսաստանում անցկացված էքսկուրսիայից հետո։
ՍՍՀՄ–ում ընդունված է Պ․ ժ․ ստորաբաժանել ստորին (Pi) և վերին (P2), ԱՄՆ–ում՝ ստորին (Pi), միջին (P2) և վերին (P3) մասերի։
Պ․ ժ–ում ավարտվել են հերցինյան լեռնակազմական շարժումները, որոնք հատկապես ուժեղ են եղել Ուրալա–Տյանշանյան, Հերցինյան և Սպպալաչյան գեոսինկլինալային գոաիներում, աշխուժացել հրաբխականությունը (հիմքային լավաների ամենախոշոր արտավիժումներ եղել են Սիբիրական պլատֆորմում՝ արտահայտված տրապների ձևով), տեղի է ունեցել Երկրի պատմության ամենախոշոր ռեգրեսիաներից մեկը, որի հետևանքով փոքրացել են ծովերի մակերևույթները և տեղի ունեցել կլիմայական վւոփոխություններ։ Պ․ ժ–ի կենդանական և բուսական աշխարհը բազմազան է եղել։ Առաջին անգամ ի հայտ է եկել փշատերև բուսականությունը։ Այդ ժամանակաշրջանի նստվածքների հետ են կապված ՍՍՀՄ–ում Պեչորայի, Կուզնեցկի և Տունգուսկայի քարածխային ավազանները, Ուրալի նավթը (Իշիմբայևո և այլուր), Մերձուրալյան (Սոլիկամսկ) և Մերձկասպյան (Բասկունչակ) աղերի հանքավայրերը։ Սիբիրյան տրապները հարուստ են մագնետիտային երկաթի, ցինկի, կապարի, պղնձի հանքավայրերով։
ՀՍՍՀ տարածքում Պ․ ժ․ ներկայացված է լրիվ (ավելի մեծ տարածում ունեն ստորին Պ․ ժ–ի նստվածքները) և բնորոշվում է նստվածքային (հիմնականում կրաքարային) ապարներով, որոնք պարունակում են բրածո կորալներ, ֆուզուլինիդներ, ուսոտանիներ։ Այս նստվածքների ընդհանուր հաստությունը 300–900 մ է։ Պ․ ժ․ հաստվածքն ընդգրկում է բոլոր հարկերը, որոնք ունեն տեղական շերտագրական անվանումներ և համապատասխանում են այն վայրերի աշխարհագրական անուններին, որտեղ այդ նստվածքները լրիվ են արտահայտված։ Պ․ ժ–ի նստվածքները տրանսգրեսիվ կերպով տեղադրված են ավելի հին հասակի՝ դևոնյան և քարածխային ժամանակաշրջանի տարբեր հորիզոնների վրա։ ՀՍՍՀ Պ․ ժ–ի ապարները երկրի մակերեսին մերկանում են Սևանի ավազանում, Եղեգնաձորի, Արարատի, Ղափանի շրջաններում և այլուր։ Ստորին պերմը ներկայացված է կրաքարակորալային–ֆուզուլինիդային ֆացիաներով, վերին պերմը՝ կրաքարային ապարներով և բիտումային թերթաքարերով, որոնք պարունակում են կորալներ, ֆուզուլինիդներ և ուսոտանիներ։ Վերին պերմի նստվածքներն աստիճանաբար անցնում են տրիասի ժամանակաշրջանի (մեզոզոյան դարաշրջան) նստվածքներին։ Այս հանգամանքը հիմք է հանդիսացել ուսումնասիրելու կենդանական աշխարհի այստեղ հայտնաբերված բոլոր խմբերի բրածո մնացորդները, ճշտելու պալեոզոյան և մեզոզոյան դարաշրջանների սահմանը։
ՀՍՍՀ պերմի նստվածքներն աղքատ են օգտակար հանածոներով, միայն վերաբյուրեղացած որոշ կրաքարեր օգտագործվում են մարմարի փոխարեն։
ՊԵՐՄԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմվել է 1938-ի հոկտ․ 3-ին։ Տարածությունը 160,6 հզ․ կէՐ է, բն․ 3001 հզ․ (1981)։ Մարզի կազմում է Կոմի Պերմյակական ինքնավար օկրուգը։ Վարչական կենտրոնը՝ Պերմ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1967-ին)։
Բնությունը։ Պ․ մ․ գտնվում է Արևելա–Եվրոպական հարթավայրի հս–արլ․ մասում, Միջին և Հյուսիսային Ուրալի արմ․ լանջերին (բարձրությունը մինչև 1469 մ)։ Մակերևույթը բլրաալիքավոր է։ Արմ–ում՝ Վերին Կամայի բարձրությունն է (200–300 մ), հս–արմ–ում՝ Հյուսիսային ուվալները (200–250 մ)։ Զարգացած է կարաոը։ Օգտակար հանածոներից կան նավթ, բնական գազ, կաւիում–մագնեզիումական աղեր, կերակրի աղ, տորֆ, քարածուխ, քրոմիտներ։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 15°Շ–ից մինչև – 18°Cէ, հուլիսինը՝ 16°С, 18,5°С։ Տարեկան տեղումները 450–600 մմ են, հս–արլ–ում՝ մոտ 800 մմ։ Գլխավոր գետը Կաման է՝ Վեսլյանա, Վիշերա, Ցայվա, Կոսվա, Ինվա, Օբվա վտակներով։ Մարզի տարածքում Կաման նավարկելի է։ Հողերը պոդզոլային, ճմապոդզոլային, անտառային մոխրագույն և դեգրադացված սևահողեր են ու ճահիճներ։ Տարածքի 60%–ը զբաղեցնում են անտառները։
Կենդանիներից կան սկյուռ, անտառային կզաքիս, ջրաքիս, կրծողներ, թռչուններ։
Բնակիչները հիմնականում ռուսներ են։ Բնակվում են նաև թաթարներ, կոմի–պերմյակներ, բաշկիրներ, ուկրաինացիներ, ուդմուրտներ։ Միջին խտությունը 1 կմ²–ի վրա 18,7 մարդ է (1981), քաղաքային բնակչությունը՝ 75%։ Խոշոր քաղաքներն են՝ Պերմը, Բերեզնիկին, Սոլիկամսկը, Կունգուրը, Լիսվան, Չուսովոյը, Կրասնոկամսկը, Չայկովսկին։
Տնտեսությունը։ Պ․ մ․ բարձր զարգացած ինդուստրիալ շրջան է։ Զարգացած է մեքենաշինությունը (լեռնամետալուրգիական, նավթի, ածխի, փայտամշակման արդյունաբերության սարքավորումների արտադրության, էլեկտրատեխ․ արդյունաբերության ձեռնարկություններ, էներգամեքենաշինություն, նավաշինություն, հաստոցաշինություն), քիմ․, կոքսաքիմ․, նավթաքիմ․ արդյունաբերությունը, մետալուրգիան։ Կա ֆեռոձուլվածքների արտադրություն, քրոմիտների, նավթի, բնական գազի արդյունահանում, ստեղծվել է տիտան-մագնեզիումային արդյունաբերություն։ Պ․ մ․ փայտանյութի մթերմամբ և վերամշակմամբ երկրում գրավում է առաջին տեղերից մեկը, թղթի արտադրությամբ՝ 1-ին աեղը։ Անտառանյութի ստացման հիմնական շրջանները հս–ում և հս–արլ–ում են, փայտամշակման ձեռնարկությունները՝ Կամայի և նրա վտակների ափերին (Վիշերսկի, Սոլիկամսկի, Կամայի թաղանթանյութի–թղթի, Պերմի թղթի կոմբինատներ են)։ Զարգացած է հանքային շինանյութերի արդյունահանումն ու վերամշակումը, ցեմենտի և երկաթբետոնե կառուցվածքների արտադրությունը։ Արդ․ արտադրանքի մոտ 1/5-ը տալիս է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Գործում է Ալմետիևսկ (Թաթարական ԻՍՍՀ)– Պերմ նավթամուղը։
Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են անասնապահությունն ու հացահատիկի արտադրությունը։ Մշակում են տարեկան, ցորեն, վարսակ, կարտոֆիլ, բանջարեղեն, վուշ։ 1981-ին մարգում կար 214 կոլտնտեսություն, 207 սովետական տնտեսություն, 851,5 հզ․ խոշոր եղջերավոր, 199,8 հզ․ մանր եղջերա վոր անասուն, 404,8 հզ․ խոզ։
Երկաթուղիների երկարությունը 1,5 հզ․ կմ է, ավտոճանապարհներինը՝ 14961 կմ (1981)։ Կարևոր նշանակություն ունի ջրային, օդային և խողովակաշարային տրանսպորտը։