Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/278

Այս էջը սրբագրված է

կան» պատկերներ («Թռչնորսը», 1870, «Որսորդները դադարքատեղում», 1871, «Ձկնորսը», 1871, նշված բոլոր գործերը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Պ–ին աշակերտել են4 Ն․ Ա․ Կասատկինը, Ս․ Ա․ Կորովինը, Մ․ Վ․ Նեսաերովը և ուրիշներ։ Հայաստանի պետ․ պատկերասրահում են Պ–ի «Գյուղացու թաղումը» («Ննջեցյալի հուղարկավորությունը», գործի հեղինակային կրկնօրինակ), «Պետրուշկա» գործերը։

ՊԵՐՈՎՍԿԱՅԱ Սոֆյա Լվովնա (1853–1881), ռուս հեղափոխական, նարոդնիկ։ Ծագումով ազնվական։ 1873-ին Պետերբուրգում պահել է գաղտնի բնակարաններ, պրոպագանդա տարել բանվորների շրջանում։ 1874-ի հունվարին ձերբակալվել է և բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում։ «193-ի դատավարությամբ» ար դարացվել Է։ 1878-ի ամռանը մտել է <Զեմլյա ի վոյա> կազմակերպության մեջ, շուտով նորից ձերբակալվել է և աքսորվել, ճանապարհին փախել է և անցել ընդհատակ։ 1879-ի աշնանից <Նարոդնայա յա ոլյա»-ի Գործադիր կոմիտեի, այնուհետև Կարգադրիչ հանձնաժողովի անդամ Էր․ զբաղվել է կազմակերպչական հարցերով, մասնակցել է «Ռաբոչայա գազետա»-ի ստեղծմանը, կապ է պահպանել Պետերբուրգի քաղ․ բանտարկյալների հետ։ Մասնակցել է Ալեքսանդր II-ի դեմ մահափորձերին (1879, 1880, 1881-ի մարտի 1)։ Ձերբակալվել է 1881-ի մարտի 10-ին դատապարտվել մահվան։

ՊԵՐՈՎՍԿԻՏ [ռուս կոմս Լ․ Ա․ Պերովսկու (1792–1856) անունով], 1․ միներալ՝ օքսիդների դասից։ Բաղադրությունը համապատասխանում է CaTiOa բանաձևին (41,24% CaO և 58,76% ТЮ2), երբեմն պարունակում է Се (կնոպիտ), Nb, Се, Fe (դիզանալիտ), Na, Ce, Ti, Nb (լոպարիտ) խառնուրդներ։ Բյուրեղային համակարգը կեղծ խորանարդային Է․ կարծրությունը՝ 6–7, խտությունը՝ 3950–4040 կգ/մ³։ Լինում է սև, մոխրագույնսև, գորշ դարչնագույն։ Շատ բնորոշ է գերհիմքային ալկալային ապարների և նրանց հետ կապված հանքային սեգրեգացիաների և կարբոնատիտների համար։ Հանդիպում է կոնտակտային հանքավայրերում։ Օգտագործվում է ցերիումի խմբի հազվագյուտ հողային տարրեր ստանալու համար։ 2․ Պ–ի բյուրեղական կառուցվածքը և ABX3 ընդհանուր բանաձևն ունեցող քիմ․ միացություններ։ A-ն՝ մինչև չորս, B-ն մինչև յոթարժեք կատիոններ են․ X-ը՝անիոններ (հաճախ թթվածին)։ Դրանցից շատերը սեգնետոէլեկտրիկներ են (ВаТЮз, LiNbOa ևն), մի քանիսը՝ կիսահաղորդիչներ, գերհաղորդիչներ (SiTi03 ևն), ֆեռոմագնիտիկներ։

ՊԵՐՊԵՏՈՒՈՒՄ ՄՈԲԻԼԵ (< լատ․ perpetuum mobile– հավերժ շարժվող), «հ ավերժական շարժ ու մ», վիրտուոզ բնույթի գործիքային պիեսի անվանում, որ հանդիպում է XIX դ․ ։ Մեղեդին ծավալվում է միանման կարճատև հնչյունների արագ և անընդհատ շարժումով։ Լայնորեն ճանաչված են Ֆ․ Մենդելսոն–Բարտոլդիի (դաշնամուրի համար, երկ․ 119), Ն․ Պագանինիի (ջութակի և նվագախմբի համար, երկ․ 11) այդ անվանումով պիեսները, է․ Միրզոյանի «Ինտրոդուկցիա և Պ․ մ․»-ն ջութակի և նվագախմբի համար։ Տես նաև Հավերժական շարժիչ։

ՊԵՐՊԵՐՅԱՆ Արա ավազդ Շահանի (ծն․ 1923, Վառնա), հայ նկարիչ։ Շ․ Պերպերյանի որդին։ Աշակերտել է Օ․ Ավեաիսյանին, 1949-ին տեղափոխվել Փարիզ, հա ճախել Գրան–Շոմիե ակադեմիա և Գեղար վեստի ազգ․ բարձրագույն դպրոցը։ 1951-ի «Աշնան» սալոնում հանդես է եկել «Ցուցարարները» նկարով։ 1964-ին արժանացել է «Գեղարվեստի եվրոպական ակադեմիայի» մրցանակին։ Պ–ի գեղանկարչական լեզուն ռեալիստական է, երփնագիրը հյութեղ, մուգ–կապտավուն գունապատկերներով։ Նկարում է բանվորական թաղամասեր, աշխատավոր մարդկանց, գյուղական անշուք բակեր, ինչպես նաև միայնությամբ ու թախիծով տոգորված դիմանկարներ, փարիզյան բնանկարներ («Հանգստացող բանվորը», «Երեխան խրճիթում», «Ածխահատը», «Նավակներ», Մեսրոպ Մաշտոցի, Մխիթար Հերացու, Մխիթար Գոշի դիմանկարները)։ 1960–1970-ական թթ․ Պ․ Լիոնի, Բեյրութի և Երուսաղեմի հայկ․ եկեղեցիներում կատարել է որմնանկարներ և դիմանկարներ։ Այցելելով Սովետական Հայաստան, ստեղծել է հայրենիքի կառուցողական վերելքին նվիրված գեղանկարչական և գրաֆիկական պատկերներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սիրիայում (1948), Լիբանանում (1949), Երևանում (1968)։ Պ․ եղել է ֆրանսահայ երիտասարդական միության (ԺԱՖ) ղեկավարներից․ ֆրանսահայ մշակութային միության փոխնախագահն է։ Մասնակցել է 1973-ին Փարիզում հրատարակված «Հայ պոեզիայի անթոլոգիայի» ստեղծմանը, կազմել հայ ժողովրդի պատմության և քաղաքակրթության ակնարկը, կատարել գրքի ձեվավորումը։ Շ․ Խաչատրյան

ՊԵՐՊԵՐՅԱՆ Համբարձում Բաղդասարի (ծն․ 25․5․1905, Ադանա), հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ։ 1930-ին ավարտել է Աթենքի կոնսերվատորիան իբրև ջութակահար, խմբավար, կոմպոզիտոր, ծավալել բազմակողմանի երաժշտական–հասարակական գործունեություն Մերձավոր Արևելքի երկրներում, 1963-ից՝ ԱՄՆ–ում։ 1970-ից ԱՄՆ–ի և Կանադայի հայ գաղթավայրերի ՀԲԸՄ–ի ընդ հանուր երաժշտ․ ղեկավարն ու տնօրենն է։ Մեծ է Պ–ի ծառայությունը մանկական երգչախմբերի ստեղծման, հայ մանուկներին երաժշտական արվեստին հաղորդակից դարձնելու գործում։ Հեղինակ է «Շողիկ» օպերայի, «Արեգնազան», «Մեր ուխտը» օպերա–կանտատների (Հ․ Թումանյանի պոեմների հիման վրա), «Թիթեռ» մանկական օպերա–բալետի, «խորհուրդ Վարդանանց» «Աղոթք վաղվա օրվա սեմին», «Եկեղեցին հայկական» օրատորիաների, «Ռեքվիեմ»-ի (Կոմիտասի հիշատակին), բազմաթիվ մեներգերի, խմբերգերի՝ Ե․ Չարենցի, Վ․ Թեքեյանի և այլոց խոսքերով, ջութակի, թավջութակի կոնցերտների ևն։ 1961-ին, 1978-ին և 1982-ին հեղինակային համերգներով եղել է Սովետական Հայաստանում։ Հայաստանի կոմպոզիտորների միության Կոմիտասի անվ․ մրցանակ (1981)։ Ց․ Բրուտյան

ՊԵՐՊԵՐՅԱՆ Շահան Ռեթեոսի [1․1(13․1)․1891, Կ․ Պոլիս –9․10․1956, Փարիզ], հայ մանկավարժ, երաժշտագետ, խմբավար, հոգեբան, փիլիսոփա։ Ավարտել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանը, 1906–07-ին նույն վարժարանում դասավանդել է գրականություն և գիտություններ։ 1908-ից Փարիզում հետևել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության և արվեստների մասնաճյուղերի դասընթացներին։ 1911-ին ստանձնել է Պերպերյան վարժարանի տնօրինությունը (մինչև 1922-ը)։ 1918-ին ընտրվել է Հայ ուսուցչական միության կեդրոնական վարչության ատենապետ, 1919-ին՝ Կեդրոնական ուս․ խորհրդի անդամ, գործուն մասնակցություն ունեցել Կ․ Պոլսի Հայ արվեստի տան (Հայարտուն) հիմնադրմանը, ստանձնել նախագահությունը։ Հրապարակախոսական աշխատանք է տարել պոլսահայ մամուլում («Ոստան» ևն), 1922-ին Գ․ Գավաֆյանի, Վ․ Թեքեյանի, Հ․ Օշականի և Կ․ Զարյանի ընկերակցությամբ հրատարակել է <Բարձրավանք> գրական–գեղարվեստական հանդեսը։ 1922-ի աշնանը մեկնել է Գերմանիա,