Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/281

Այս էջը սրբագրված է

յում (է․ Մունիե, ժ․ Լակրուա), Անգլիայում (Հ․ Քեռ), Գերմանիայում (Վ․ Շւոեռն), Շվեյցարիայում են։ Պ–ի գոյաբանական հիմնադրույթը իդեալիստական պյուրալիզմն է՝ բազմաթիվ անձնավորությունների, կամքերի, գիտակցությունների անկախ և ինքնաբավ գոյության ընդունումը։ Իրականությունն ամբողջովին արդյունք է անձնավորությունների անսահմանափակ ստեղծարար հոգեոր–կամային ակտիվության, իսկ գերագույն համապարփակ անձնավորությունը՝ տիեզերական արարիչը, աստվածն է (տես Թեիզմ)։ Ճիշտ արձանագրելով մարդկային կեցության սցիենտիստական (նատուրալիստական) և հակասցիենտիստական (մարդաբանական) ըմբռնումների միակողմանիությունը, Պ․ հավակնում է տալ սուբյեկտի հիմնավորման նոր ըմբռնում, «ամբողջական անհատի փիլիսոփայություն», սակայն, ի վերջո, մնում է ֆենոմենոլոգիական սուբյեկտիվիզմի, կրոն, մարդաբանության դիրքերում։ Սոցիալական պրոբլեմների պատճառը Պ․ փնտրում է առավելապես անձի ներքին կոնֆլիկտներում, հռչակում է անձի և հասարակության անհաղթահարելի հակամարտություն, անձի ինքնահաս տատ ման հիմնական ուղին է համարում ներքին կատարելագործումը։ Պ–ի ֆրանս․ տարբերակը, ի տարբերություն ամերիկյանի, ունի որոշակի հակակապիտալիստական գծեր, առաջադրում է սոցիալական վերափոխումների ծրագիր՝ «պերսոնալիստական և համայնական հեղափոխություն», որը մեկնաբանվում է իբրե Պ–ի գաղափարների տարածման, դաստիարակության արդյունք (ընդ որում անձեռնմխելի է մասնավոր սեփականությունը)։ Կապիտալիզմը քննադատելիս Պ․ փորձում է հենվել Կ․ Մարքսի ուսմունքի վրա, համադրել մարքսիզմը, էկզիստենցիալիզմը և ֆրեյդիզմը քրիստոնեական–իդեալիստական աշխարհայացքի հիման վրա։ Սերժելով ակտիվ քաղ․ պայքարը, Պ․ դուրս չի գալիս բուրժ․ ռեֆորմիզ մի շրջանակներից, ի վիճակի չէ հաղթահարել մանրբուրժ․ աշխարհայացքի սահմանափակությունները, ուտոպիական մոլորությունները։

Գրկ․ Вдовина И․ С․, Французский персонализм, М․, 1977; Современная бур жуазная философия, [ч․ 2], М․, 1978; F1еwelling R․ F․, Man and the History, N․ Y․, 1952; Domenach J․–M․f Emma nuel Mounier, P․, 1972․ Վ․ Մքւրզոյան

ՊԵՐՎՈՄԱՅՍԿ, հայաբնակ ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ադըղեական Ինքնավար Մարզի Մայկոպի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հվ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, բուժկայան։ Հիմնադրել են շրջակա գյուղերիցեկած հայերը, 1947-ին։

ՊԵՐՎՈՄԱՅՍԿԻ Լեոնիդ Սոլոմոնովիչ (Իլյա Շլյոմովիչ Գուրեիչ, 4( 17)․5․1908–9․12․1973), ուկրաինացի սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ Տպագրվել է 1924-ից։ 1941–45-ին եղել է միութենական ռադիոյի զինվ․ թղթակից, 1943-ից՝ նաե «Պրավդայի» թղթակից։ «Կոմսա» (1926), «Բծեր արեի վրա» (1928), «Գավառի մասշտաբով» (1930) պատմվածքների և «Տտիպ խնձորներ» (1929), «Հերոսական բալլադներ» (1932), «Նոր քնարերգություն» (1937), «Կուսածաղկի աշխարհ» (1940) բանաստեղծությունների ժողովածուներում Պ․ վերստեղծել է քաղաքացիական պատերազմում (1918–20) դասակարգային պայքարի հերոսականությունը, սոցիալիզմի կառուցման պաթոսը, կոմերիտական առօրյայի ռոմանտիկան։ Պատերազմական տարիների բանաստեղծություններն ամփոփված են՝ «Ծննդյան օրը», «Երկիր» (երկուսն էլ՝ 1943, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), «Զինվորական երգեր» (1946) ժողովածուներում։ 1960– 1970-ական թթ․ Պ–ի պոեզիային ներհատուկ է իրականության փիլ․ իմաստավոր ման խորացումը («Рит», 1960, «Պոեզիայի դասերը», 1968, «Իմացության ծառ», 1971, ժողովածուներ)։ Արձակը ներկայացնում է «Հարազատ արյուն» (1944), «Կրակներ Կարպատների վրա» (1945), «Տարբեր տարիների պատմվածքներ» (1960), «Սիրո բանաստեղծությունների փոխարեն» (1962) գրքերով։ «Վայրի մեղրը» (1963) հոգեբանական վեպը նվիրված է պատերազմի տարիներին սովետական ժողովրդի կատարած սխրագործությանը։ «Անհայտ զինվորներ» (1931), «Վահրամի գիշերը» (1934), «ճակատամարտի սկիզբը» (1942) և այլ պիեսներ հագեցած են ողբերգական կոնֆլիկտներով։ Թարգմանել է Հ․ Հայնեի, Շ․ Պետեֆիի, Յու․ Ֆուչիկի ստեղծագործություններից։ Հանդես է եկել քննադատական և գրականագիտական հոդվածներով։ Պարգեատրվել է 4 շքանշանով։

ՊԵՐՎՈՈՒՐԱԼՍԿ, քաղաք (1933-ից) ՌՍՖՍՀ Սվերդլովսկի մարզում, Չուսովայա գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 132 հզ․ բն․ (1982)։ Առաջացել է 1732-ին։ Կան խողովակագլանման, քրոմպիկի, հրակայուն նյութերի, սանիտարատեխ․ իրերի, երկաթբետոնե կոնստրուկ ցիաների, տեխնոլոգիական և լեռնահանքային սարքավորումների գործարաններ։ Գործում են Ուրալի պոլիտեխ․ ինստ–ի ընդհանուր տեխ․ ֆակուլտետը և երեկոյան մետալուրգիական տեխնիկումը։ ՊԵՐՏ (Perth), քաղաք Ավսարալիայում, Արևմտյան Ավստրալիա նահանգի վարչական կենտրոնը, Սուոն գետի ափին։ 805 հզ․ բն․ (1976, արվարձաններով)։ Արդ․ և առետրատրանսպորտային կենտրոն է։ Արտահանում է գյուղատնտ․ և հանքարդյունահանող արդյունաբերության արտադրանք։ Կա մեքենաշինություն, քիմ․, տեքստիլ, փայտամշակման, սննդի արդյունաբերություն, 2 համալսարան։

ՊԵՐՏԻՏ (Կանադայի Պերւոա վայրի անունով), կալիումային դաշտային սպաթ ալբիտի կամ թթու պլագիոկլագի սերտաճումներով։ Տարբերում են տրոհման Պ․ և տեղակալման Պ․։ Առաջինը գոյանում է կալիումնատրիումային դաշտային ապարներից ջերմաստիճանի իջեցման պայմաններում, երբ К ու Na չեն կարող միմյանց տեղակալել իոնային շառավիղների մեծ տարբերության հետեանքով։ Տրոհման Պ․ հետագա ալբիտացման դեպքում կարող է անցնել տեղակալման Պ–ի։ Ըստ սերտաճումների չափերի տարբերում են Պ–ներ, միկրոպերտիտներ և գաղտնապերտիտներ։

ՊԵՐՐԵՆ (Perrin) ժան Բատիստ (1870–1942), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1923), ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1929)։ 1898-ից աշխատել է Փարիզի համալսարանում (1910-ից՝ պրոֆեսոր)։ 1940-ին մեկնել է ԱՍՆ։ Պարզել Է, որ կաթոդային ճառագայթը Էլեկտրոնների հոսք Է։ Րրոունյան շարժման նրա հետազոտությունները վերջնականապես հաստատեցին մոլեկուլի գոյությունը, դարձան Էյնշտեյն–Սմոլուխովսկու տեսության փորձնական ապացույցը։ Փորձերի միջոցով Պ․ որոշեց Ավոգադրոյի թիվը (Na), որը մեծ ճշտությամբ համընկավ այլ եղանակներով որոշված Na արժեքի հետ։ Պարզել է, որ օճառի պղպջակի ամենաբարակ թաղանթն ունի երկմոլեկուլային կառուցվածք։ Ուսումնասիրել է նաև ռենտգենյան ճառագայթները և ֆլորեսցենցման երևույթը։ Նոբելյան մրցանակ(1926)։

ՊԵՐՐԻ (Parry) Չարլզ Հյուբերտ Հեյսթինգս (1848–1918), անգլիացի կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտագետ։ Անգլ․ ազգային երաժշտ․ մշակույթի վերածննդի շարժման նախաձեռնողն է։ 1883–1908-ին դասավանդել է Լոնդոնի թագավորական երաժշտ․ կոլեջում (1891-ից՝ պրոֆեսոր, 1894-ից՝ դիրեկտոր), միաժամանակ (1900–08-ին) Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Եղել է անգլ․ երաժշտ․ բազմաթիվ ընկերությունների նախագահ։ Անտիկ և աստվածաշնչյան սյուժեներով իր օրատորիաներում, կանտատներում, խմբերգերում (տեսարաններ Պ․ P․ Շելլիի «Ազատագրված Պրոմեթես»-ից, «Հուդիթ», «Սավուղ արքա» են) շարունակել է Գ․ Ֆ․ Հենղեւի ավանդույթները։ Գրել է նաև 5 սիմֆոնիա, նախերգանքներ, գործիքային և վոկալ անսամբլներ, եկեղեցական խմբերգեր, դրամատիկ թատրոնի երաժշտություն։ Հեղինակ է «Ուսումնասիրություններ մեծ կոմպոզիտորների մասին» (1886), «Երաժշտության արվեստը», «Երաժշտության արվեստի էվոլյուցիան» և այլ աշխատությունների։

Գրկ․ Graves Ch․ Լ․, Hubert Parry, v․ 1-2, Լ․, 1926․

ՊԵՐՈՒ (Peru), Պերուի Հանրապետություն (Republica del Peru)

Բովանդակություն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 282
II․ Պետական կարգը 
 282
III․ Բնությունը 
 282
IV․ Բնակչությունը 
 282