Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/291

Այս էջը սրբագրված է

վածքը, զարգացման արատները, ախտաբանական փոփոխությունները, հայտնաբերել ավազանի և միզածորանի քարերը, տուբերկուլոզային պրոցեսը, նորագոյացությունները են։ Տարբերում են ռետրոգրադային Պ․ (կոնտրաստային նյութը ներմուծում են ցիստոսկոպի և միզածորանային կաթետերի օգնությամբ) և անտեգրադային Պ․ (կատարում են երիկամի ավազանի մաշկային պունկցիայի օգնությամբ)։ Պնեմոպիելագրաֆիան կատարվում է ավազանի մեջ թթվածին ներարկելով։ էքսկրետոր ուրոգրաֆիայի դեպքում կոնտրաստ նյութը տրվում է ներերակային ճանապարհով։

ՊԻԵՄՈՆՏ (Piemonte), մարզ Իտալիայի հս–արմ–ում։ Ընդգրկում է Թուրին, Վերչելի, Կունեո, Ալեսսանդրիա, Նովարա, Աստի գավառները։ Տարածությունը 25,4 հզ․ կմ2 է, բն․ 4,2 մլն (1978)։ Վարչական և տնտ․ գլխավոր կենտրոնը՝ Թուրին։ Արդյունաբերության և կապիտալի համակենտրոնացումով երկրի տնտեսապես առավել զարգացած շրջաններից է։ Արդյունաբերության մեջ գերիշխում են երկրի խոշորագույն մոնոպոլիաները։ Զարգացած է մեքենաշինությունը (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն, մոտորաշինություն, ավիացիոն, էլեկտրատեխ․ արդյունաբերություն, գնդառանցքակալների, գրամեքենաների արտադրություն)։ Ավանդական ճյուղերից են տեքստիլ մեքենաների, ճշգրիտ սարքերի, գյուղատնտ․ գործիքների արտադրությունը են։ Բրդյա գործվածքների, արհեստական մետաքսի, ցեմենտի արտադրությամբ Պ․ գրավում է 1-ին տեղը երկրում։ Կան էլեկտրա մետալուրգիական, նավթավերամշակման, քիմ․, դեղագործական, սննդի ձեռնարկություններ, ՀԷԿ–եր, ՋԷԿ–եր, ԱԷԿ։ Մշակվող հողերը 1,5 մլն հա են (53% –ը՝ ցանքատարածություններ, 39% ը՝ մարգագետիններ ու արոտավայրեր, 8%-ը՝ պտղատու և խաղողի այգիներ)։ Բրնձի մշակմամբ երկրի առաջատար շրջաններից է։

ՊԻԵՌՈ ԴԵԼԼԱ ՖՐԱՆՉԵՍԿԱ (Piero della Francesca, մոտ 1420–1492), իտալացի նկարիչ։ 1439-ին աշխատել է Դոմենիկո Վենեցիանոյի արվեստանոցում։ Կրել է Մազաչչոյքւ, Ֆ․ Բրունեոեսկիի, ինչպես և նիդեր․ արվեստի ազդեցությունը։ Աշխատել է Ֆեռարայում (մոտ 1448–50), Ռիմինիում (1451 և 1482), Հռոմում (1459), Արեցցոյում (մինչե 1466), սակայն հիմնականում՝ Սան Սեպոլկրոյում և Ուրբինոյում։ Արդեն 1450-ական թթ․ աշխատանքներում ի հայտ են եկել Պ․ դ․ Ֆ–ի արվեստի հիմնական գծերը՝ կերպարների վեհությունը, ձեերի ծավալայնությունը, գունապատկերի թափանցիկությունը, տարածությունը հեռանկարչորեն կառուցելու հետևողականությունը («Քրիստոսի մկրտությունը», 1450–55, Ազգ․ պատկերասրահ, Լոնդոն, «Մադոննա դելլա Միզերիկորդիա», մոտ 1450–62, Կոմունալ պինակոտեկա, Սան Սեպոլկրո)։ 1452–1466-ին Պ․ դ․ Ֆ․ Արեցցոյի Սան Ֆրանչեսկո եկեղեցում ստեղծել է «կենարար խաչափայտի» լեգենդի թեմայով որմնանկարների շարք։ Այդ որմնանկարներն ունեն բաց վարդագույնի, մանուշակագույնի, կարմրի և կապույտի նրբագույն երանգներ, ընդհանրացնելով մարմինների ծավալաձեերը, պատի հարթության վրա զուգահեռաբար ծավալելով ռիթմիկ կոմպոզիցիան՝ Պ․ դ․ Ֆ․ հասել է գործողության հանդիսավորության։ Այս հատկանիշներն առավել ցայտուն են դարձել «Քրիստոսի հարությունը» որմնանկարում (մոտ 1463, Կոմունալ պինակոտեկա, Սան Սեպոլկրո)։ Մոտ 1465-ին Պ․ դ․ Ֆ․ ստեղծել է քանդակային բնութագրումներով աչքի ընկնող Ուրբինոյի դուքս Ֆեդերիգո դա Մոնտեֆելտրոյի և նրա կնոջ Բատիստա Սֆորցայի դիմանկարները (Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա), որոնք առանձնանում են լույսով և օդով հագեցած համայնապատկերային ֆոնով։ Պ․ դ․ Ֆ–ի ուշ շրջանի գործերում («Ծնունդ», մոտ 1475, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) լուսաստվերը ավելի մեղմ է դարձել, հորինվածքի կառուցվածքում առավել նշանակություն է ձեռք բերել ցրված արծաթագույն լույսը։ Կյանքի վերջին տարիներին գրել է գիտ․ երկու տրակտատ՝ «Հեռանկարը գեղանկարչությունում» և «Գրքույկ հինգ կանոնավոր մարմինների մասին»։ Պ․ դ․ Ֆ–ի արվեստը Միջին և Հյուսիսային Իտալիայի գեղանկարչությունում արմատավորել է Վերածննդի սկզբունքները, ազդել վենետիկյան և ֆլորենցիական դպրոցների վրա։ Պատկերազարդումը տես 304-րդ էջից հետո՝ ներդիրում։

Գրկ․ Лазарев В․ Н-, Пьеро делла Франческа, М․, [1966]․

ՊԻԵՍ (ֆրանս․ piece – մաս), դրամատիկական ստեղծագործություն, թատերախաղ։ Ընդհանուր առմամբ նշանակում է բեմական կոմպոզիցիա, ներառնում է դրամատիկական ժանրեր՝ ողբերգություն, կատակերգություն, ֆարս, վոդեիլ, դրամա և տարբեր տեսակի բեմարկումներ։ Պ․ են անվանում նաև «ընթերցումների համար գրված դրաման», երբեմն էլ՝ քնարական բովանդակություն ունեցող բանաստեղծությունները և երաժշտ․ փոքրիկ ստեղծագււրծությունները։

ՊԻԶԱ (Pisa), քաղաք Իտալիայի Տոսկանա մարզում, Առնո գետի ափին։ Պիզա գավառի վարչական կենտրոնն է։ 100,3 եզ․ բն․ (1978)։ Ջրանցքով կապված է Լիվոռնո նավահանգստի հետ։ Կա երկաթուղային սարքավորումների, ապակու, խեցեգործական իրերի արտադրություն, քիմ․, բրդեղենի, կարի արդյունաբերություն, հաշվողական կենտրոն։ Ունի միջազգային օդանավակայան, համալսարան (1343-ից), որտեղ սովորել և աշխատել է Գ․ Դալիլեյը։ Պ–ի ռոմանական կառույցները (կաթողիկեի համալիրը՝ մկրտարանը, սկսված 1153-ից, կաթողիկեն, 1063,–1160, կամպ անի լան, այսպես կոչված վայր ընկնող աշտարակը, 1174–1372) զգալի ազդեցություն են թողել Միջին Իտալիայի միջնադարյան ճարտ․ զարգացման վրա։ Նշանավոր հուշարձաններից են նաև Կամպոսանտո ծածկած գերեզմանատունը (1278-ից, ճարտ․ Ջ․ դի Սիմոնե), Ջ․ Վազարիի կառույցները [Պալացցո դեի Կավալիերի (1576–80) և Սան Ստեֆանո դեի Կավալիերի եկեղեցին (1565–69)]։ Պ–ի Սան Մատտեո ազգային թանգարանում ցուցադրվում են XII – XV դդ․ տոսկանական արվեստի գործեր։

Պ–ում հայերի գոյության մասին հնագույն հիշատակությունները XII դարից են։ 1115-ին Պ–ի բնակիչների մեջ հիշատակվում են այլակրոն արեելցիներ, որոնց մեծ մասը պետք է հայեր լինեին։ Պ․, ինչպես Վենետիկն ու Ջենովան, առետր․ հարաբերություններ է ունեցել Կիլիկիայի Հայկ․ թագավորության հետ։ 1216-ին պիզացիները Հայկ․ թագավորությունից ստացել են արտոնություններ։ Պիզացի վաճառականները, որոնք հաստատված էին Այասում, այնտեղ ունեցել են իրենց հյուպատոսը (XIII–XIV դդ․)։ 1282-ից սկսած Պ–ի դիվանի վավերագրերում հիշվում են հայեր։ 1320-ին հայերը Պ–ում ունեին «Հայոց տուն» և Ս․ Անտոն եկեղեցի ու վանք, որտեղ 1350–60-ին օրինակվել են ձեռագրեր։ Տես նաև Ի տա {իա, Հայերը Իտալիայում մասը։

ՊԻԶԱՆԵԼԼՈ (Pisanello, իսկականը՝ Անտոնիոդի Պուչչո դի Չեռեաո, Antonio di Puccio di Cerreto, 1395–1455), իտալացի նկարիչ և մեդալագործ։ Պ–ի գեղանկարչական գործերում («Ս․ Գեվորգը և արքայադուստրը» որմնանկարը Վերոնայի Սանտ Անաստազիա եկեղեցում, մոտ 1435–38) գոթական ավանդույթները իրենց տեղը զիջել են վերածննդյան նոր արտահայտչամիջոցներին։ Այս պրոցեսը առավել վառ արտահայտվել է բնօրինակի ճշգրտությունը վերապատկերող Պ–ի գծանկարներում (կենդանիներ, զգեստներ, մարմիններ պատկերող ճեպանկարներ)։ Լինելով իտալ․ առաջին դիմանկարիչներից (Զիներա դրստեի դիմանկարները, 1430-ական թթ․ Լուվր, Փարիզ)՝ Պ․ նաև վերածննդյան մե–