Ունի ժողովրդական դրամատիկական թատրոն։ Պ․ հայտնի է 1097-ից։ 1318-ից եղել է Լիէովայի, 1521-ից՝ լեհական իշխանության, 1793-ից՝ Ռուսաստանի կազմում, 1921-ին անցել է բուրժ․ Լեհաստանին։ 1939-ին Արևմտյան Բելոռուսիայի հետ մտել է Բելոռուս․ ՍՍՀ կազմի մեշ։
«ՊԻՈՆԵՐ» («Пионер»), ՀամԼԿԵՄ Կենտկոմի և Վ․ Ի․ Լենինի անվ․ համամիութենական պիոներական կազմակերպության կենտր․ խորհրդի գրական–գեղարվեստական և հասարակական–քաղ․ ամսագիր։ Հրատարակվում է 1924-ից, Մոսկվայոլմ։ «Պ․»-ի էշերում հանդես են եկելՆ․ Կրուպսկայան, Մ․ Կալինինը, Ս․ Մարշակը, Ա․ Դայդարը, Բ․ ժիտկովը, Կ․Պաուստովսկին և ուրիշներ։ Ունի դպրոցական ու պիոներական կյանքի, հրապարակախոսության, գիտության և տեխնիկայի, արվեստի, սպորտի, մանկական գեղարվեստական ստեղծագործության մշտական բաժիններ։ Կազմակերպում է թիմուրական ջոկատների ու խմբերի աշխատանքը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1974)։
«ՊԻՈՆԵՐ», մանկապատանեկան պատկերազարդ ամսագիր։ ՀԼԿԵՄ Կենտկոմի և համամիութենական պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի օրգան։ Լույս է տեսնում 1923-ից (1923–24-ին՝ <Պւստկոմ>, 1925–28-ին՝ «Պիոներ», 1929–50-ին՝ «Հոկտեմբերիկ»), Երևանում։ Խմբագիրներ՝ Դ․ Սևունց, Վ․ Տա լյան, Ս․ Հարությունյան, Ա․ Սահինյան (1969-ից)։ Պիոներ–դպրոցականներին դաստիարակում է հայրենասիրության ու ինտերնացիոնալիզմի ոգով, սեր արթնացնում դեպի ուսումն ու աշխատանքը, արվեստն ու գրականությունը։ Պատմում է հանրապետության պիոներների առօրյայի մասին, նյութեր տպագրում աշխարհի տարբեր երկրների երեխաների կյանքից։ «Մեր հյուրը» խորագրով ներկայացնում է արվեստի, գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության, սպորտի ու այլ բնագավառների անվանի մարդկանց։ Ծանոթացնում է նաև գիտության ու տեխնիկայի նորություններին, հանրամատչելի նյութեր զետեղում բուսական և կենդանական աշխարհի մասին։ Ամսագրում արձակ և չափածո ստեղծագործություններով հանդես են եկել Ա․ Խնկոյանը, Մ․ Զորյանը, Դ․ Դեմիրճյանը, Վ․ Անանյանը և ուրիշներ։ Աշխատակցում են հանրապետության ճանաչված արվեստագետներ ու գրողներ։ Թարգմանաբար ներկայացվում է սովետական և համաշխարհային մանկական գրականությունը։ Վ․ Գրիգորյան
«ՊԻՈՆԵՐ» (Pioneer), Լուսինը, մոլորակները, միշմոլորակային տարածությունն ուսումնասիրող ամերիկյան ԱՄԿ–ների սերիայի, ԱՄԿ–ների թռիչքների և մշակումների, ծրագրերի անվանում։ Արձակվում է 1958-ի հոկտ․ 11-ից։ 1979-ի հուլիսի 11-ին «Պ․– 10»-ը (արձակվել է 1972-ի մարտի 3-ին) հատել է Ուրանի ուղեծիրը (երկրային օբյեկտներից առաջինը) և շարունակում է արժեքավոր ինֆորմացիա հաղորդել Արեգակնային համակարգի արտաքին տիրույթի մասին։ 1979-ի սեպտ․ 1-ին «Պ․– 11»-ը (արձակվել է 1973-ի ապրիլի 6-ին) պտույտ է կատարել Սատուռնի շուրջը, կատարել միջմոլորակային տարածության, Սատուռնի օղակների և նրա մի քանի արբանյակների հետազոտություններ։
«ՊԻՈՆԵՐ ԿԱՆՉ», եռօրյա թերթ։ ՀԼԿԵՄ Կենտկոմի և Վ․ Ի․ Լենինի անվ․ պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի օրգան։ Լույս է տեսնում 1925-ից (1941–45-ին ընդհատվել է), Երևանում։ Խմբագիրներ՝ Հ․ Միրզոյան, Վ․ Շահումյան, Մ․ Հարենց, Ս․ Սարգսյան, Գ․ Ալեքյան, Ա․ Թադևոսյան, Ս․ Մնացականյան, ժ․ Մադոյան, Հ․ Խաչատրյան, Ռ․ Աբալյան, Ղ․ Հայրապետյան, Վ․ Պետրոսյան, Վ․ Քալանթարյան, Մ․ Զոհրաբյան (1981-ից)։ Առաջին տարիներին կարևոր դեր է կատարել նոր կյանքի կառուցման, երեխաների կոմունիստական դաստիարակության, անգրագիտության դեմ պայքարի ասպարեզներում։ Լուսաբանում է հանրապետության պիոներական դրուժինաների գործունեությունը, աջակցում նրանց նախաձեռնություններին։ Թերթի կոչով կազմակերպվում են ծառատնկումներ, զոհված մարտիկների հիշատակին ստեղծվում զբոսայգիներ և պուրակներ։ Պատմում է աշխարհի մանուկների առօրյայի, կապիտալիստական երկրների մատաղ սերնդի դժվարին մանկության մասին։ Խմբագրությանը կից գործում է բնության պահպանության շտաբ։ Ունի պատանի ստեղծագործողների ստուդիա, ուր գրական մկրտություն են ստացել Մ․ Կապուտիկյանը, Հ․ Հովհաննիսյանը, Վ․ Դավթյանը և ուրիշներ։ Ծանոթացնում է գիտության ու մշակույթի նորություններին, տպագրում մարզական լուրեր։ Վ․ Քարսնթաբյան
«ՊԻՈՆԵՐ ՂԵԿ», պիոներական կիսամսյա հանդես, ապա՝ ամսագիր։ ՀԼԿԵՄ ԿԿ–ին կից պատանի պիոներների կենտր․ բյուրոյի հրատարակություն։ Լույս է տեսել 1925–34-ին, Երևանում։ Խմբագիրներ՝ Ա․ Բզնունի, Մ․ Մարգսյան։ Լուսաբանել է հանրապետության պիոներական կյանքը, աջակցել պատանի լենինյանների կոմունիստական դաստիարակությանը, նպաստել քաղաքի ու գյուղի պիոներական կազմակերպությունների մերձեցմանը։ Տպագրել է «Պիոներ կոլվարների դասնթացներ» հոդվածաշարը, «Կառուցում ենք սոցիալիզմ» խորագրով ծանոթացրել ժողտնտեսության ձեռք բերած նվաճումներին, հայրենական գիտության ու տեխնիկայի նորություններին։ Տեղ է հատկացրել նաև հայ ժողովրդի պատմությանը, ֆիզկուլտուրայի ու սպորտի, առողջապահության հարցերին։ Ս․ Նազարյան
ՊԻՈՆԵՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ, պիոներների և դպրոցականների (7–15 տարեկան) դաստիարակչական–առողջարարական հիմնարկ, որը արհմիության, կոմերիտմիության, տնտ․ կազմակերպությունների, կոլտնտեսությունների, առողջապահության ու ժողկրթության մարմինների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու այլ գերատեսչությունների հետ կազմակերպում է երեխաների ամառային և ձմեռային հանգիստը։ Պ․ ճ–ները հիմնականում քաղաքամերձ են։ Տկար, խոսքի արատ, ինչպես նաև խրոնիկական և այլ հիվանդություններ ունեցող երեխաների համար գործում են առողջարանային ճամբարներ (որոնց մի մասը աշխատում է ամբողջ տարին)։ Ամռանը գործում են քաղաքային Պ․ ճ–ներ, որոնցում երեխաները մնում են ցերեկային ժամերին։ Միջնակարգ դպրոցների և պրոֆտեխ․ ուսումնարանների սովորողների համար կազմակերպվում են կազդուրիչ, սպորտային, ռազմասպորտային, տուրիստական, պրոֆիլային (պատանի տեխնիկների, բնասերների, երկրաբանների ևն), ինչպես նաև աշխատանքի և հանգստի ճամբարներ։Պ․ ճ–ներում ստեղծվում են պիոներական դրուժինաներ և գործում մանկական ինքնագործ խմբեր։ Խոշորագույն շուրջտարյա մանկական առողջարան–ճամբարներից են․ ՀԼԿԵՄ ԿԿ համամիութենական <Սրաեկ>, միութենական՝ «Օրլյոնոկ» (ՌՍՖՍՀ), «Մոլոդայա գվարդիա» (ՈւՍՍՀ), «Զուբրյոնոկ» (ԲՍՍՀ) են։
1980-ին ՍՍՀՄ բոլոր տիպի 59 հզ․ 577 ճամբարներում ընդգրկված էր 13 մյն պիոներ–դպրոցական։ ՀՍՍՀ–ում 1981-ին գործել է 1398 Պ․ ճ․ (ընդգրկվել է 216 հզ․ 379 պիոներ–դպրոցական)։ Առաջին Պ․ ճ. բացվել է 1924-ին, Դարաչիչակում (Ծաղկաձոր)։ «Հայկական Արտեկ»-ում (Կիրովական), Ծաղկաձորում ու Հանքավանում ամեն տարի հանգստանում են նաև արտասահմանցի շատ երեխաներ։ Գ․ Հայրումյան
ՊԻՈՆԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆԵՐ ԵՎ ՏՆԵՐ, արտադպրոցական հիմնարկներ միութենական հանրապետությունների լուսավորության մինիստրությունների համակարգում։ Աշակերտության արտադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմա–