րական դաշտի առաջացում կարող են տեղի ունենալ ոչ միայն ջերմաստիճանի փոփոխման, այլն Պ–ի դեֆորմացման դեպքում։ Այսպիսով, բոլոր Պ․ պիեզոէլեկտրիկներ են (տես Պիեզոէւեկարականություն), մինչդեռ հակառակ պնդումը ճիշտ չէ։ Ինքնակամ բևեռացման գոյությունը պայմանավորված է բյուրեղների բավականաչափ թույլ սիմետրիայով։ Պ–ի հատուկ խումբ են կազմում սեգնետաէւեկտրիկները։ Գոյություն ունի նաև պիրոէլեկտրականությանը հակառակ երևույթ, եթե պիրոէլեկտրիկը տեղադրվի էլեկտրական դաշտում, ապա բևեռացումը կփոխվի, և բյուրեղը կտաքանա կամ կհովանա, ընդ որում ջերմաստիճանի փոփոխությունը ուղիղ համեմատական կլինի էլեկտրական դաշտի լարվածությանը։ Այս երևույթը կոչվում է գծային էլեկտրակալորիական էֆեկտ։ Պ․ կիրառվում են տեխնիկայում իբրև ինդիկատորներ և ճառագայթման ընդունիչներ։
ՊԻՐՈԼ, C4HsN, հետերոցիկլային միացություն։ Բենզուի էլեկտրոնային նմանակն է, ունի թույլ արտահայտված արոմատիկ բնույթ։ Պ․ անգույն հեղուկ է, հալ․ ջերմաստիճանը՝ – 23,42°C, եռմանը՝ 130°C, խտությունը՝ 969,8 կգ/մ3։ Օդում մգանում է։ Դանդաղ խեժանում է թթուների ազդեցությամբ։ Լավ է լուծվում սպիրտում, եթերում, բենզոլում, սահմանափակ՝ ջրում։ Պ–ի միջուկը ւցորֆիրինների հիմնական կառուցվածքային բաղադրիչն է։ Պ–ի ածանցյալներն են․ հեմինը, քլորոֆիլը, բազմաթիվ ալկալոիդներ (նիկոտին, ատրոպին, կոկաին ևն) և ամինաթթուներ (պրոլին, տրիպտոֆան ևն)։ Հ․ Չամիչյանի հետազոտությունների շնորհիվ Պ–ի քիմիան օրգ․ քիմիայի լավ ուսումնասիրված բաժիններից է։ Հիդրվում է (H2, Ni, 200°C)՝ առաջացնելով պիրոլիդին, օքսիդանում՝ առաջացնելով մելամինաթթվի իմիդը։ Պ․ ստանում են լորձաթթվի ամոնիումային աղի չոր թորումով, նաև ֆուրանի և ամոնիակի խառնուրդից (A1203, 400–450 С)։ Օգտագործում են պիրոլիդին ստանալու, հականեխիչ և մանրէասպան դեղանյութերի (օրինակ՝ յոդոլի) սինթեզի համար։
ՊԻՐՈԼԻԶ, (< հուն, nvр – հուր և ХгЗai£ – քայքայում), բարձր ջերմաստիճաններում օրգ․ միացությունների դեստրուկցիայով ուղեկցվող փոխարկումները։ Նեղ իմաստով՝ Պ․ նավթային և բնական գազային հումքի բարձրջերմաստիճանային փոխարկումներն են՝ մոլեկուլների ջերմային դեստրուկցիան, իզոմերումը, պոլիմերումը ևն։ Պ․ նավթաքիմ․ սինթեզի կարևոր արտադրական եղանակ է, որի հիմնական նպատակն է ստանալ պլաստմասսաների, սինթետիկ մանրաթելերի, կաուչուկի և այլ կարևոր նյութերի արտադրությանն անհրաժեշտ հումք՝ չհագեցած ածխաջրածիններով (էթիլեն, պրոպիլեն, բուտադիեն ևն) հարուստ գազեր։ Պ–ի համար օգտագործում են բնական գազերը, նավթի թորման արդյունքները (գազային ածխաջրածիններից մինչև ծանր ֆրակցիաները), նաւ|յ»ը ևն։ Գազերից բացի Պ–ի հետևանքով ստացվում են նաև կողմնակի հեղուկ խեժեր, որոնց քանակությունը կախված է հումքի տեսակից, գազային հումքից ստացվում է մինչև 5%, իսկ բենզիններից՝ 20% խեժ։ Պ–ի հումքը նախ նոսրացնում են գերտաքացված ջրային գոլորշիով, ապա ենթարկում Պ–ի խողովակավոր վառարաններում։ Վառարանից դուրս եկող տաք (750–850°С) գազերն արագ սառեցնում են ջրով, ապա բարձր ճնշման գոլորշի արտադրող կաթսաներում և յուղային լվացման սարքերում, ուր կլանվում են մրի, կոքսի և խեժի մասնիկները։ Գազերը վերջնական սառեցումից հետո բաժանում են ջրից և ծանր ածխաջրածիններից։ Չհագեցած ածխաջրածիններն անջատում են գազաֆրակցիոն սարքերում։ Առաջացած խեժերը պարունակում են արոմատիկ և չհագեցած ածխաջրածիններ։ Պ․ ավելի շահավետ դարձնելու համար օգտագործում են կատալիզատորներ։ 1200°Շ–ում գազային հումքի Պ–ի հիմնական արգասիքը ացետիւենն է։ Նավթամթերքների և ածխաջրածնային այլ հումքերի բարձր ջերմաստիճանային վերամշակումը, որն իրականացվում է շարժիչային վառելանյութեր ստանալու նպատակով, կոչվում է կրեկինգ։
ՊԻՐՈԼՅՈՒԶԻՏ (< հուն, nvp – հուր և ХогЗш – լվանալ), պոլիանիտ, միներալ, քիմ․ կազմը Mn02, պարունակում է 55–63% Mn։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Հաճախ առաջացնում է գաղտնաբյուրեղ հողանման և փոշենման զանգվածներ մանգանի, մասամբ երկաթի ջրային օքսիդների, ինչպես նաև Si02, BaO, H20 և ուրիշ խառնուրդով։ Հազվադեպ հանդիպում է բարակ ձողաձև կամ սյունաձև բյուրեղներով։ Գույնը մոխրագույն կամ սև է, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը տատանվում է 2–3 (փուխրի համար) մինչև 6 (բյուրեղային տարբերակներ), խտությունը՝ 4700–5080 կգ/մ³։ Հանդիպում է առավելապես նստվածքային, հազվադեպ՝ հիդրոթերմալ հանքավայրերում։ Պ. մանգանի կարևոր հանքանյութ է։ Օգտագործվում է ֆեռոմանգանի համաձուլվածք ստանալու համար և այլ բնագավառներում։
ՀՍՍՀ–ում կա Իջևանի, Ազիզբեկովի և Գորիսի շրջաններում։
ՊԻՐՈԼՆԵՐ (Oriolidae), ճնճղուկ ազգիների կարգի թռչունների ընտանիք։ Ընդգրկում է մեկ սեռ, երկու տեսակ՝ սովորական Պ․ (Oriolus oriolus) և սևագլուխ կամ չինականՊ– (Օ․ chinensis)։ Սովորական Պ–ի մարմնի երկարությունը մինչև 25 սմ է։ Արուների փետրավորումը ոսկեդեղին է, էզերինը՝ կանաչավուն։ Տարածված են Հյուսիս–Արևմտյան Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում։ ՀՍՍՀ–ում չվող են, հանդիպում է ամենուր՝ պուրակներում, անտառներում, հատկապես գետերի երկայնքով տարածված հին այգիներում։ Մեղմ սուլոցը նման է ֆլեյտայի ձայնի, իսկ ուժեղ ճիչը՝ կատվի մռլտոցի, որի համար սովորական Պ–ին անվանում են «անտառային կատու»։ Բները կախվող են։ Դնում են 3–5 ձու, թխսում՝ 13–15 օր։ Ամռանը տալիս են մեկ սերունդ։ Սնվում են միջատներով, հատապտուղներով, մրգերով։ Գրանցված է ՀՍՍՀ Կարմիր գրքում։ Սևագլուխ Պ․ տարածված է Հեռավոր Արևելքում։
Գրկ․ Каталог птиц СССР, Л․, 1976․ Մ․ Աղամյան
ՊԻՐՈՒԱՂՈՂԱԹԹՈՒ, a-կետոպրոպիոնաթթու, СН3СОСООН, սուր հոտով անգույն հեղուկ է։ Ցանկացած հարաբերությամբ խառնվում է ջրի, էթիլ սպիրտի և եթերի հետ։ Հալ․ ջերմաստիճանը 13,6°Cէ, եռմանը՝ 165°С։ Ունի կետոններին և կարբոնաթթուներին բնորոշ քիմ․ հատկություններ։ Պարունակվում է բոլոր օրգանիզմների բջիջներում, ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների փոխանակության կարևորագույն միջանկյալ նյութ է։ Նյութափոխանակության որոշ խանգարումների (օրինակ, Bi ավիտամինոզի) դեպքում Պ–ի քանակն օրգանիզմում ավելանում է։
ՊԻՐՈԿԱՏԵԻԻՆ, օրթո-երկօքսիբենզոլ, CeH4(OH)2, երկատոմ ֆենոչ։ Անգույն է, բւուրեղներն արագ մգանում են օդում։ Ունի ֆենոլի հոտ։ Հալ․ ջերմաստիճանը 104°Cէ, եռմանը՝ 246°С։ Լուծվում է ջրում, սպիրտում, եթերում։ Առաջին անգամ ստացվել է արևադարձային կատեխու բույսի տարբեր տեսակների չոր թորումից (1839)։ Ֆտալային անհիդրիդի հետ հալելիս ստացվում են աչիզարին և հիստազարին ներկանյութերը, իզոբուտիլենով ալկիլացվում է մինչև երրորդային բուտիլպիրոկատեխինի, որը լուսանկարչության մեջ օգտագործվում է որպես հայտածիչ։ Պ․ ադրենափնի ստացման ելանյութ է։ Արդ․ մեջ Պ․ ստանում են օրթո–քլորֆենոլը կամ օրթո–ֆենոլսուլֆաթթուները ալկալու միջավայրում հալելիս։
ՊԻՐՈՄԵՏՐ (< հուն․ ягЗр – հուր և ․․․ մետր), հրաչափ, ջերմաստիճանը անկոնտակտ մեթոդով չափող սարք։ Պ–ի գործողությունը հիմնված է տաքացված մարմինների սեփական ջերմային ճառագայթման օգտագործման վրա։ Առավել տարածված է օպտիկական Պ․, որը բաղկացած է օպտիկական համակարգից (օբյեկտիվ, օկուլյար, դիաֆրագմա և մեներանգ լուսազատիչ), կլանող ապակիներից պիրոմետրական լամպից և էլեկտրաչափիչ սարքից։ Պիրոմետրական լամպը ծառայում է որպես չափվող պայծառային ջերմաստիճանի նմուշ։ Մեներանգ լուսազտիչը (կարմիր) թույլ է սալիս որոշակի գույնի ճառագայթներում չդիտել լամպի թելիկը՝ շիկացած մարմնի պատկերի ֆոնի վրա։ Օպտիկական Պ–ի ջերմաստիճանի չափման սահմաններն են 800–6000°С։
ՊԻՐՈՄԵՏՐԻՍ (< հուն․ яг>р – հուր և ․․․մետրիա), հրաչափություն, ջերմաստիճանի չափման մեթոդների խումբ։ Նախկինում Պ–ին են վերագրվել այն ջեր–