Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/315

Այս էջը սրբագրված է

(ծայրափողակի) ձև ունեցող ջրահովացվող պղնձե անոդի միջև աղեղային պարպման պրոցեսում։ Սոլենոիդի օգնությամբ Պ–ի պարպման խցիկում ստեղծվում է ծայրափողակի հարթությանն ուղղահայաց ուժեղ մագնիսական դաշտ, որն ստիպում է աղեղի հոսանքուղուն անընդհատ պտտվել՝ շրջանցելով անոդային օղակը (հակառակ դեպքում այն կհալվեր)։ Հաճախ աշխատանքային գազը խցիկ է մրանում պարուրաձև անցուղիներով, որի հետևանքով գոյանում է աղեղի սյունը շրջափչող գազային մրրիկ, կենտրոնախույս ուժերի ազդեցությամբ սառը գազը, սեղմվելով խցիկի պատերին, մեկուսացնում է դրանք աղեղից (աղեղի կայունացում գազային «փաթաթումով»)։ Խցիկում չիոնացած գազի ատոմները (մոլեկուլները), անցնելով ծայրափողակով, իոնանում են աղեղի պտտվող տեղամասի շնորհիվ։ Ծայրափողակի մոտ պլազմայի ջերմաստիճանը, կախված էլեկտրաաղեղային Պ–ի տեսակից և աշխատանքի ռեժիմից, տատանվում է 3000–25000 К սահմաններում։ Աղեղային Պ–ի պլազման անխուսափելիորեն պարունակում է էլեկտրոդների նյութի մասնիկներ։ Ավելի «մաքուր» պլազմա ստացվում է բարձրհաճախային Պ–ում (նկ․ 2)։ Որոշ բարձրհաճախային Պ–ներում աշխատանքային գազը խցիկում իոնանում է կոճինդիկատորի էլեկտրամագնիսական դաշտի գրգռած անէլեկտրոդ բարձրհաճախային պարպման ժամանակ։ Բարձրհաճախային Պ–ի այլ տեսակներում (պսակային պարպման, բարձրհաճախային պսակի հիման վրա աշխատող) կա երկու էլեկտրոդ, որոնցից մեկն ունի օղակի (ծայրափողակ), մյուսը՝ բարակ սայրի ձև։ Իոնացման ինտենսիվությունը սայրի մոտ առավելագույնն է, քանի որ էլեկտրական դաշտի ւարվածությունը սայրի շրջակայքում ավելի մեծ է, քան պարպման մյուս տեղամասերում։ Բարձրհաճախային Պ–ի աշխատանքային հաճախականությունները չափվում են տասնյակ Մհց–ով։ Պլազմայի ջերմաստիճանը պարպման տիրույթի կենտրոնում 10000–15000 К է։ Ստեղծվել են նաև հազարավոր ու տասնյակ հազարավոր Մհց աշխատանքային հաճախականությամբ գերբարձրհաճախային Պ–ներ, որոնց համար սնման գեներատոր են ծառայում մագնետրոնները: Բարձրհաճախային Պ–ներում նույնպես հաճախ օգտագործում են գազային «փաթաթումը»։ Դա թույլ է տալիս Պ–ների խցիկները պատրաստել ցածր ջերմակայունություն ունեցող նյութերից (օրինակ, սովորական կամ օրգ․ ապակուց)։ ժամանակակից տեխնիկայում Պ–ները «սառը» պլազմայի հիմնական աղբյուրն են և կիրառվում են, օրինակ, պլազմաքիմիական տեխնոլոգիայում, ւցւազւէային Աեաաչարգիայում։

Գրկ. Генераторы низкотемпературной плазмы, М․, 1969; Жуков М․ Ф․» Смоляхов В․ Я․, Урюков Б․ А․, Электродуговые нагреватели газа (Плазмотроны), М․, 1973; Физика и техника низкотемпературной плазмы, под ред․ С․ В․ Дресвина, М․, 1972․

ՊԼԱԶԱՈԴԵՍՄՆԵՐ (պչազմա և < հուն. беадбс; – կապ), բուսական հարևան բջիջների պրոտոպլաստները միմյանց կապող բջջապլազմային թելիկներ։ Մանրադիտակով լավ երևում են հաստ պատեր ունեցող կենդանի, ինչպես նաև էցչազմուիզի ենթարկված բջիջներում։ Տրամագիծը 180–680 (հաճախ 300–400) А° է; Պ–ի քանակը տարբեր բջիջներում տարբեր է։ Ապահովում են գրգիռների հաղորդումը և նյութերի տեղափոխությունը բջջից բջիջ։

ՊԼԱԶՄՈԴԻՈՒՄ (Plasmodium), հեմոսպորիդների կարգի մակաբույծ նախակենդանիների սեռ։ Հայտնի է ավելի քան 60 տեսակ, որոնք մարդու, ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում առաջացնում են մալարիա հիվանդությունը։ Միջնորդ տերեր են մարդը, կապիկները, այծերը, շները, շատ թռչուններ ևն, իսկ վերջնական տերերը մոծակների մի քանի տեսակներն են։ Պ–ի զարգացման փուլերի մասին տես Մաչարիա հոդվածում։

ՊԼԱԶՄՈԼԻԶ Լպւազմա և < հուն․ Xijaig – քայքայում), պրոտոպլաստի (բջջի պարունակության) անջատումը բջջաթաղանթից հիպերտոնիկ լուծույթում։ Բնորոշ է հիմնականում բուսական բջիջներին, որոնք ունեն ամուր, թաղանթանյութից կազմված թաղանթ։ Կենդանական բջիջները հիպերտոնիկ լուծույթում կնճռոտվում են։ Կախված պրոտոպլազմայի մածուցիկությունից, բջջի և լուծույթի օնմոտիկ ճնշումների տարբերությունից, տարբերում են ուռուցիկ, գոգավոր, ջղաձիգ և թասակավոր Պ–ներ։ Երբեմն Պ–ի ենթարկված բջիջները կենդանի են մնում և ջրի կամ հիպոտոնիկ լուծույթների մեջ տեղավորելիս վերադառնում նախնական վիճակին (դեպլազմոլիզ)։

ՊԼԱԶՄՈՆ, պլազմայի խտության տատանումների քվանտ։ Պ–ի հաճախականությունը պարզագույն դեպքում որոշվում է co2=4jtne2(l + ak2D2)/m առնչությամբ, որտեղ D-ն Դեբայի շառավիղն է, k-ն՝ ալիքային թիվը, a-ն թվային գործակից է (^1), ո–ը՝ էլեկտրոնների խտությունը, e-ն և և m-ը՝ էլեկտրոնի լիցքը և զանգվածը։ Այս առնչությունից հետևում է, որ ալիքի մեծ երկարություն (>D) ունեցող Պփ էներգիան՝ E=frco=fr յ 4япе2/т (ft-ը Պլանկի հաստատունն է)։ Երբ kD<l, Պ․ կարելի է դիտարկել որպես քվազիւէասնիկ, հակառակ դեպքում պլազմային ալիքներն արագ մարում են; Պինդ մարմնի պլազմայում այդպիսի քվազիմասնիկների գոյությունը դրսևորվում է, երբ բարակ թաղանթի միջով անցնում է էլեկտրոնների փունջ։ Չափումները ցույց են տալիս, որ թաղանթով անցած էլեկտրոնի էներգիան նվազում է տվյալ նյութի համար բնորոշ E էներգիային բազմապատիկ ընդհատ արժեքի չաւիով։ Մի շարք նյութերի համար E-ի արժեքն ավելի լավ է համապատասխանում փորձի արդյունքներին, եթե հաշվի են առնվում նաև արժեքական էլեկտրոնները։ Ա․Նավւսրյան

ՊԼԱԿԱՏ (գերմ․ Plakat, < ֆրանս․ placard – հայտարարություն, ազդագիր), 1․ գրաֆիկայի տարատեսակ։ 2․ Արվեստի ստեղծագործություն՝ հակիրճ տեքստով, լակոնիկ, աչքի զարնող պատկեր (սովորաբար՝ գունավոր, թղթի մեծ թերթի վրա), որ կատարվում է ագիտացիոն, ռեկլամային, ինֆորմացիոն կամ ուսուցողական նպատակներով։ ժամանակակից Պ․ սովորաբար նկարչի ստեղծած բնօրինակի պոլիգրաֆիական ընդօրինակումն է։ Մինչև XIX դ․ 2-րդ կեսը երբեմն Պ․ են կոչվել խոշոր չափերի ագիտացիոն փորագրանկարները (օր․՝ «թռչող թերթիկները» XVI դ․ Դերմանիայում՝ Գյուղացիական պատերազմի և Ռեֆորմացիայի շրջանում), քաղ․ ազդագրերը XVIII դ․ Ֆրանսիայում են։ Պ․ պետք է ընկալելի լինի հեռվից, առանձնանա ինֆորմացիայի այլ աղբյուրներից, հետաքրքրի ու գրավի դիտողի ուշադրությունը, ակտիվացնի նրա ընկալումը, գիտակցությունը նպատակամղի անհրաժեշտ ուղղությամբ։ Պ–ում լայնորեն կիրառվում են գեղարվեստական մի շարք առանձնահատուկ արտահայտչամիջոցներ՝ փոխաբերություն, խորհրդանիշ, առարկաների ընդհանրացված ձևեր, տարբեր մասշտաբներով պատկերների և տարբեր ժամանակներում կատարված իրադարձությունների համադրություն ևն։ Պ–ի ի հայտ գալը (սկզբում՝ ռեկլամային, հետագայում՝ քաղ․) կապված է կապիտալիստական տնտեսությունում առևտր․ և արդ․ սուր մրցակցության, հաս․-քաղ․ և մշակութային կյանքի ինտենսիֆիկացիայի հետ (արդ․ և գեղ․ ցուցահանդեսներ, մասսայական ցույցեր ևն)։ Վիմագրության կիրառումը (այդ թվում՝ գունավոր) հնարավորություն է ընձեռել արագ և մեծ տպաքանակով թողարկել գունավոր Պ–ներ։ Ռեկլամային Պ․ ի հայտ է եկել XIX դ․ 2-րդ կեսին Արմ․ Եվրոպայում թատերական տպատառային ազդագրերից վերաճելով այնպիսի ազդագրերի, ուր տեքստը հետզհետե զիջել է զարդապատկերներին (թատերական Պ․ հաճախ ավանդաբար անվանում են ազդագիր)։ XIX դ․ վերջին Պ․ մեծ զարգացում է ապրել Ֆրանսիայում (ժ․ Շերե, Ա․ Թուլուզ-Լոտրեկ, Թ․ Ատեյնլեն)։ Պ–ի գեղարվեստական լեզվի յուրահատուկ գծերը՝ ձեվերի ընդհանրացվածությունը, պատկերի կադրավորվածությունը, ուրվապատկերի, վառ, լոկալ գունաբծի մեծ դերը, առաջին