Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/317

Այս էջը սրբագրված է

յանը, Գ․ Արամյանը։ Լայն տարածում է գտել Պ–ի տարատեսակներից կինոթատերական Պ․ (Գ․ իյարախանյան, Լ․ Կարսյան, Դ․ Նավասարդյան)։ Պատկերազարդումը տես 320-րդ էջից հետո՝ ներդիրում։

Գրկ. Սարգսյան Մ․, Սովետական Հայաստանի գրաֆիկան, Ե,, 1961։ Демосфенова Г․, Ну рок А․, Шантыко Н․, Советский политический плакат, М․, 1962; Schindler Н․, Monographie des Plakats, Munchen, [1972]․ Մ․ Եբզնկյան

«ՊԼԱՆԱՅԻՆ ԿԱՄ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ», Ժամանակակից բուրժ․ ռեֆորմիստական և ռևիզիոնիստական տեսութունների ամբողջություն, որոնք փորձում են ապացուցել, որ էկոնոմիկայի պետ․ կարգավորման հիման վրա իբր հնարավոր է հաղթահարել արտադրության անարխիան, մրցակցությունը, տնտ․ ճգնաժամերը և ապահովել տնտեսության պլանային զարգացումը։ Առաջացել են XX դ․ սկզբին և տարածում ստացել պետ․-մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում։ «Պ․ կամ կ․ կ․»-ի տեսաբանները կապիտալիստական էկոնոմիկայի ցիկլային զարգացման պատճառը սովորաբար համարում են կապիտալ ներդրումների անհամաչափությունն ու սպառողական պահանջարկի տատանումները և պահանջում կարգավորել դրանց ընդհանուր չափերը։ Պետ․–մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացման սկզբնական փուլում կապիտալիստական ցիկլի հաղթահարման բուրժ․ տեսություններում կենտր․ տեղ էին զբաղեցնում վարկային կարգավորման (կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի փոփոխման ուղիով) առաջարկությունները (Ա․ Հան, Ռ․ Հաութրի, Ա․ Վեբեր), որոնք, սակայն, 1929–33-ի տնտ․ ճգնաժամի պայմաններում հերքվեցին։ 1930-ական թթ․ վերջերից պետ․–մոնոպոլիստական կարգավորման ծրագրերի տեսական հիմքը դարձավ Զ․ Քեյնսի մշակած արդյունավետ պահանջարկի մակրոտնտ․ կոնցեպցիան (տես Քեյնսականություն)։ Տարերային զարգացման հիմնական պատճառը համարելով արդյունավետ պահանջարկի անբավարարությունը, քեյնսականության կողմնակիցները որպես տնտ․ կարգավորման կարևորագույն միջոց էին առաջադրում բուրժ․ պետության կողմից պահանջարկի ընդլայնման փոխհատուցումը (կառավարական, հատկապես ռազմ, ծախսերի ավելացման ուղիով)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Քեյնսի հետևորդները (Ա․ Հանսեն, Ս․ Հարիս և ուրիշներ) պնդում էին, որ ժամանակակից կապիտալիստական էկոնոմիկան նպատակամղված «խառը» տնտ․ համակարգ է, կարգավորվում է ավտոմատ ձևով (համակողմանի ավտոմատ կարգավորիչների՝ հատկապես հարկադրման համակարգի ու սոցիալական ապահովության մասհանումների փոփոխության շնորհիվ) և կառավարության հատուկ տնտ, միջոցառումներով (ֆինանս․, դրամավարկային քաղաքականություն, տնտեսության որոշ ճյուղերում արտադրության պայմանների պետ․–մոնոպոլիստական կարգավորում ևն)։ ժամանակակից բուրժ․ տնտեսագիտական գրականության մեջ կան «Պ․ կամ կ․ կ․»–ի զանազան տարբերակներ (կառավարվող վալյուտայի, կարգավորվող վճարային հաշվեկշռի, էկոնոմիկայի վերահսկվող կառուցվածքի են), որոնց միավորում է իմպերիալիստական պետության կողմից էկոնոմիկայի պլանային զարգացման ապահովման հնարավորության գաղափարը։

Մարքս–լենինյան տնտեսագիտությունը դեռևս XX դ․ սկզբին հիմնավորել է ազատ մրցակցությունից մոնոպոլիաների տիրապետությանն անցնելու հետ պլանաչափության միտումների (որը սակայն չի նշանակում կապիտալիզմի էության արմատական փոփոխություն) առաջացման եզրակացությունը։ Արտադրամիջոցների մասնավոր սեփականության պայմաններում ամբողջ էկոնոմիկայի պլանային վարում հնարավոր չէ, այն անխուսափելիորեն առաջացնում է արտադրության տարերայնություն, անհամամասնություններ, գործազրկություն ու գերարտադրության ճգնաժամեր։ «Պ․ կամ կ․ կ․»-ի պրոպագանդումը սոցիալիզմի երկրներում ժողտնտեսության պլանային զարգացման հաջողությունների նկատմամբ բուրժ․ քաղաքատնտեսության հակազդեցությունն է։ Այս տեսությամբ բուրժ․ տնտեսագետները փորձում են ապացուցել, որ էկոնոմիկայի զարգացման պլանայնությունը սոցիալիզմի առավելությունը չէ, որ այն բնորոշ է նաև ժամանակակից կապիտալիզմին, որի էությունը, իբր, արմատապես Փոխվել է։ Ինչ վերաբերում է պետությանը, ապա չնայած պետ․–մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում նրա տնտ․ դերը մեծացել է, սակայն իր բնույթի պատճառով այն չի կարող ապահովել ամբողջ էկոնոմիկայի պլանաչափ զարգացումը, հաղթահարել կապիտալիստական էկոնոմիկայի զարգացման տարերայնորեն գործող տնտ․ օրենքները, վերացնել մրցակցությունն ու արտադրության անարխիան։

ՊԼԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ, ժողովրդա-տնտեսական պլանավորման կարևորագույն միջոց։ Արտահայտում են պլանների քաղ․ և տնտ․ խնդիրները՝ կոնկրետ առաջադրանքների տեսքով։ ՍՍՀՄ–ում գոյություն ունի պլանավորման միասնական, փոխկապակցված ցուցանիշների համակարգ, որն ընդգրկում է ձեռնարկությունների ու ճյուղերի, երկրի տնտ․ շրջանների ու միութենական հանրապետությունների գործունեության բոլոր կողմերը, ինչպես նաև սոցիալիստական ընդլայնված վերարտադրության և ժողովրդի բարեկեցության բարձրացման ընդհանուր ցուցանիշները։ Հասարակական վերարտադրության պրոցեսում ունեցած դերից կախված տարբերվում են՝ բնակչության, աշխատանքային ռեսուրսների և դրանց օգտագործման, հիմնական և շրջանառու ֆոնդերի, գիտատեխ․ առաջընթացի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապիտալ ներդրումների, շինմոնտաժային, երկրաբանական–հետախուզական, նախագծային աշխատանքների, ֆինանսական, ժողովրդի կենսամակարդակի և սոցիալ–կուլտուրական զարգացման, շրջակա բնական միջավայրի պահպանման, արտաքին տնտ․ կապերի, հասարակական արտադրության արդյունավետության ևն Պ․ ց․։ Դրանց համակարգը մշակվում է ելնելով ժողտնտ, պլանավորման ընդհանուր սկզբունքներից, տնտեսության համամասն և արդյունավետ զարգացման պլանային առաջադրանքների դիրեկտիվության և հասցեայնության ապահովման, ճյուղային և տարածքային պլանավորման զուգակցման խնդիրներից (տես Պճնավորում ժողովրդական տնտեսության)։

Պ․ ց․ բաժանվում են երկու հիմնական խմբի՝ հաստատվող (դիրեկտիվ), որոնք պարտադիր առաջադրանք են բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների, մինիստրությունների, գերատեսչությունների, միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների համար, և հաշվարկային, որոնք օգտագործվում են պլանային առաջադրանքների հիմնավորման և կապակցման համար։ Ըստ տնտ․ բովանդակության դրանք լինում են բնեղեն՝ արտադրության նյութաիրային կառուցվածքի բնութագրման, և արժևքային՝ ժողտնտ․ զարգացման ընդհանուր տեմպերն ու համամասնությունները, բնակչությանն պետության եկամուտների ստեղծումը, բաշխումը և օգտագործումը որոշելու համար։ Պ․ ց․ բաժանվում են նաև ք անակականի (թողարկված արտադրանքը և կատարված աշխատանքը բնութագրում են ֆիզիկական ծավալներով) և որակականի (արտահայտում են արտադրության կառուցվածքն ու տնտ․ արդյունավետությունը, աշխատանքի ու սարքավորման արտադրողականությունը)։

Պ․ ց–Ի յուրաքանչյուր խմբի մշակման մեթոդները տարբեր են, սակայն ունեն ընդհանուր հիմք՝ պետք է ճիշտ արտացոլեն ամբողջ ժողտնտեսության և նրա առանձին ճյուղերի զարգացման արտադրատեխ․ և սոցիալ–տնտ․ պրոցեսները, բացահայտեն զարգացման առավել արդյունավետ ուղիները, բարելավեն արտադրության կազմակերպումն ու կառավարումը, լինեն փոխկապակցվող, օրգանապես կապվեն տնտ․ կառավարման ու խթանման համակարգի հետ, ապահովեն ՏՓԽ–ի անդամ–երկրների պլանների կոորդինացման խնդիրները։ Հ․ Սարգսյան

ՊԼԱՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, արտադրության կազմակերպման և իրականացման սոցիալիզմին բնորոշ ձև, երբ հասարակական վերարտադրության համամասնությունները սահմանվում և պահպանվում են գիտակցաբար։ Աշխատանքի ամեն մի պրոցես ենթադրում է գիտակցված կազմակերպում՝ Պ․։ Այդ իմաստով այն հատուկ է հասարակական–տնտ․ բոլոր ֆորմացիաներին, սակայն դրա շրջանակները պայմանավորված են հասարակության արտադրողական ուժերի զարգացման մակարդակով և տիրապետող արտադրական հարաբերություններով։ Հասարակական արտադրության պլանաչափ կազմակերպման նյութական նախադրյալները ստեղծվում են խոշոր մեքենայական արտադրության առաջացման Կ զարգացման պրոցեսում, որը որակական նոր աստիճանի է