Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/32

Այս էջը սրբագրված է

Դւսնսու–Նինսյա շրջանները (տես Հյուսիս–արևմտյան արշավանք 1934 – 1936)։ Արշավանքի Ժամանակ, 1935-ի հունվարին Ցզոլնյի քաղաքում տեղի ունեցավ ՉԿԿ ԿԿ Քաղբյուրոյի, այսպես կոչված, ընդլայնված խորհրդակցություն, որտեղ փովւոխություններ կատարվեցին ՉԿԿ ԿԿ–ի ղեկավարության կազմում, դա ուժեղացրեց Մ աո Ցզե Դանի և նրա կողմնակիցների դիրքերը, որոնք ունեին մանրբուրժուական–ագգայնական հայացքներ։

ՉԿԲ–ի և գոմինդանականների զորքերի միջե զինված ընդհարումները դադարեցին 1937-ին՝ Չ–ի վրա ճապոնիայի հարձակման պատճառով։ Ճապոնիան, որը դեռևս 1931-ին զավթել էր Չ–ի հս–արլ․ շրջանները՝ Մանջուրիան, 1937-ին դարձյալ հարձակվեց Չ–ի վրա՝ այն գաղութացնելու նպատակով։ Սկսվեց ազատագրական պատերազմ (տես Չին ժողովրդի ազգային–ազատագրական պատերազմ ճապոնական զավթիչների դեմ 1937–1945)։ ՍՍՀՄ–ը մեծ օգնություն ցույց տվեց Չ–ին, տրամադրեց զենք, չին օդաչուների հետ կողք–կողքի կռվում էին նաև սովե– տական օդաչուները։ Սովետական կառավարությունը մեծ քանակությամբ զորք էր կենտրոնացրել Հեռավոր Արևեւքում, որով կաշկանդում էր ճապոն, ագրեսորներին։ Դոմինդանական կառավարության վարած պասսիվ պատերազմի հետևանքով ճապոն, զորքերը գրավեցին Չ–ի տարածքի զգալի մասը։

Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45) ֆաշիստ․ Գերմանիայի և միլիտարիստական ճապոնիայի ջախջախումը, որում վճռական դեր խաղաց ՍՍՀՄ–ը, սովետական զորքերի կողմից Մանջուրիայի ազատագրումը, Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում սոցիաւիստական ուղու ընտրությունը, բարենպաստ պայմաններ ստեղծեցին Չ–ում ժողովրդադեմոկրատական հեղափոխության հաղթանակի համար։ 1946-ին գոմինդանական վարչակարգը ԱՄՆ–ի աջակցությամբ քաղաքացիական նոր պատերազմ սանձազերծեց դեմոկրատական ուժերի դեմ, որոնց գլխավորում էր ՉԿԿ։ ՄՍՀՄ մեծ օգնություն ցույց տվեց Չ–ի դեմոկրատական ուժերին։ 1945-ի օգոստոսին ճապոն․ Կվանտունյան բանակի ջախջախումից հետո, սովետական հրամանատարությունը Չ–ի ժողովրդաագատագրական բանակին հանձնեց ճապոն, ռազմավարը։ ՍՍՀՄ խափանում էր ԱՄՆ–ի՝ ինտերվենցիան ընդլայնելու պլանները։ Չին ժողովրդի ժողովրդաագատագրական պայքարն (1946–49) ավարտվեց ժողովրդադեմոկրատական հեղափոխության հաղթանակով։ 1949-ի հոկտ․ 1-ին հռչակվեց ՉԺՀ–ի կազմավորումը։ Գոմինդանական զորքերի մնացորդները փախան Տայվան, ուր ամրացան ԱՄՆ–ի զինված ուժերի օգնությամբ։

ՍՍՀՄ առաջին պետությունն էր, որը ճանաչեց (1949-ը հոկտ․ 2-ին) ՉԺՀ։ 1950-ի փետր․ 14-ին կնքվեց սովետա–չին․ պայմանագիր բարեկամության, դաշինքի և փոխադարձ օգնության մասին։ ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս պետությունների օգնությամբ չին ժողովուրդը 1949 - 1952-ին վերականգնեց քայքայված տնտեսությունը։ ժող․ իշխանությունը պետ․ հսկողություն սահմանեց արտաքին առևտրի վրա, Ազգայնացրեց օտարերկրյա կապիտալիստների սեփականության մեծ մասը, բռնագրավեց խոշոր (այսպես կոչված, բյուրոկրատական) կապիտալի սեփականությունը։ 1953-ի փետրվարին ՉԺՀ–ում (բացի մի քանի ազգ․ շրջաններից) ավարտվեց ագր․ ռեֆորմը։

1954-ին ժող․ ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) նստաշրջանը ընդունեց ՉԺՀ սահմանադրությունը, որը նպատակ դրեց կառուցել սոցիալիզմ, ամրապնդել բարեկամությունը ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ։ Մինչև 1956-ը գյուղացիական տնտեսությունները (96,3%) միավորվեցին գյուղատնտ․ արտադրական կոոպերատիվների մեջ։ Մինչև 1956-ի վերջը մասնավոր կապիտալիստական արդ․ և առևտր․ ձեռնարկությունները վերակազմվեցին պետ․ մասնավոր ձեռնարկությունների, որոնք ղեկավարում էր պետությունը։ Կոոպերացվում էին մասնավոր մանր և տնայնագործական ձեռնարկությունները։ I հնգամյակում (1953–57) ՍՍՀՄ–ի մեծ օգնության շնորհիվ ստեղծվեցին նոր, ժամանակակից արդ․ ճյուղեր՝ ավիացիոն, հաստոցաշինական, քիմ․, մեքենաշինական։ Կատարվեց գյուղատնտ․ զարգացման պլանը, բարելավվեց ժողովրդի նյութական և մշակութային կյանքը։ ՍՍՀՄ, հետևողականորեն վարելով սովետա–չին․ բարեկամության զարգացման և ամրապնդման, չին ժողովրդին բազմակողմանի օգնություն ցույց տալու քաղաքականություն, ՉԺՀ–ին տրամադրեց արտոնյալ վարկեր՝ մոտ 2 մլրդ ընդհանուր գումարով, անվարձահատույց հանձնեց 24 հզ․ կոմպլեկտ գիտատեխ․ դոկումենտացիա, ավելի քան 10 հզ․ սովետական մասնագետ մասնակցեց Չ–ի սոցիալիստական վերափոխման գործին, ավելի քան 22 հզ․ չինացիներ (բանվորներ, ինժեներներ, ուսանողներ, գիտաշխատողներ) ՍՍՀՄ–ում ստացան մասնագիտական պատրաստություն և կրթություն։ ՍՄՀՄ–ի օգնությամբ ՉԺՀ–ում կառուցվեց ավելի քան 250 արդ․ խոշոր ձեռնարկություն։ ՝‘Հաջողությամբ զարգանում էին սովետա–չին․ առևտր․, մշակութային կապերը։ ՉԺՀ–ին օգնում էին նաև ԳԴՀ, Լեհաստանը, ՉԱԱՀ, Հունգարիան և սոցիալիստական մյուս երկրները։

ՉԿԿ VIII համագումարը (1956-ի սեպտեմբեր) հաստատեց ՉԺՀ–ի զարգացման սոցիալիստական ուղին, կոչ արեց ամրապնդել ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ բարեկամությունը և համագործակցությունը, միաժամանակ հաստատեց II հնգամյա պլանի (1958–1962) կոնտրոլ թվերը, նշեց, որ կուսակցության հիմնական նպատակն է «ժողովրդի կյանքի նյութական և մշակութային պահանջմունքների առավելագույն բավարարումը»։

1950-ական թթ․ վերջից չին․ ղեկավարության մեջ սկսեցին տիրապեւոել մեծապետական, ազգայնական միտումները։ Մաո Ցզե Դունի խումբը սկսեց վարել իր «հատուկ» կուրսը, որը նահանջ էր մարքսիզմ–լենինիզմի դիրքերից։ վերանայվեցին ՉԿԿ VIII համագումարի որոշումները, 1958-ին հռչակված արկածախնդրական «երեք կարմիր դրոշների» (նոր «գլխավոր գիծ», «մեծ թռիչք», «ժող․ կոմունա») քաղաքականությունն անտեսում էր սոցիալիստական հասարակարգի զարգացման օբյեկտիվ օրենքները։ Վերանայվեցին II հնգամյակի առաջադրանքները՝ դրանք կտրուկ ավելացնելու նպատակով, առանց հաշվի առնելու իրական հնարավորությունները։ «Մեծ թռիչքը» իրագործելու փորձը առաջ բերեց ճգնաժամ, որը մի քանի տարով ետ տարավ Չ–ի տնտեսությունը։ 1961-ի հունվարից «մեծ թռիչքի» իրագործումը դադարեցվեց, ընդունվեց ժող․ տնտեսության «կարգավորման» կուրս, այսինքն՝ հասցված վնասի վերացում։

1960-ական թթ․ սկզբից ՉԿԿ–ի ղեկավարությունը բացահայտորեն սկսեց ռևիզիայի ենթարկել համաշխարհային կոմունիստական շարժման սկզբունքային գիծը։ Արտաքին քաղաքականության մեջ չին. ղեկավարության «հատուկ» կուրսը բնորոշվեց հեգեմոնիստական ձգտումներով, բացահայտ հակասովետիզմով և պառակտողական գործունեությամբ։ Մաոականների ներքին և արտաքին արկածախնդրական քաղաքականությունը երկրում առաջ բերեց մեծ դժգոհություն, այդ թվում՝ ՉԿԿ–ի պատասխանատու աշխատողների մեջ։ Ընդդիմությունը ոչնչացնելու համար 1960-ական թթ․ 2-րդ կեսին մաոականները կազմակերպեցին «կուլտուրական հեղափոխություն»։ Հենվելով բանակի և խաբված երիտասարդության մի մասի վրա, նրանք ՉԿԿ–ի և ՉԺՀ–ի ղեկավարությունից հեռացրին շատ հայտնի գործիչների (Լյու Շաոցի, Դեն Սյաոպին և ուրիշներ), հալածեցին ՉԿԿ–ի շատ անդամների։ Տեղական կուսակցական և սահմանադրական պետ․ իշխանության բոլոր մարմինները վերացվեցին, նրանց փոխարինեցին վերևից նշանակված, այսպես կոչված, հեղկոմները։ Դադարեցին գործել հասարակական կազմակերպությունները։ Ուժեղացավ ոչ չինացի ժողովուրդների հալածանքը և նրանց ձուլման քաղաքականությունը։ Մաոականները ուժեղացրին հակասովետական զրպարտչական պրոպագանդան, հաճախակի դարձան սովետաչին․ սահմանի զինված խախտումները։

ՉԿԿ IX համագումարը (1969-ի ապրիլ) հավանություն տվեց «կուլտուրական հեղափոխությանը»։ ՍՄԿԿ–ի դեմ պայքարը, միջազգային կոմունիստական և ազգային–ազատագրական շարժումը պառակտելու գործունեությունը բարձրացվեցին ծրագրային խնդիրների մակարդակի։ «Կուլտուրական հեղափոխությունը» Չ–ում առաջ բերեց տնտ․ նոր խառնաշփոթություն և քաղ․ անկայունություն։ 1971-ի սեպտեմբերին Չ–ի ղեկավարության մեջ հերթական ներքին պայքարի սրման հետևանքով իշխանությունից հեռացվեցին ՉԿԿ IX համագումարում ՉԿԿ ԿԿ–ի նախագահի տեղակալ և Մաո Ցզե Դունի «հաջորդ» հաստատված ՉԺՀ–ի պաշտպանության մինիստր Լին Բյաոն և ՉԿԿ ԿԿ Քաղբյուրոյի մի շարք անդամներ և զորահրամանատարներ։ ՉԿԿ X համագումարը (1973-ի օգոստոս) փաստորեն հաս–