բժշկ․ գործիքներ, սարքեր, պրոթեզներ են։ Վ․ Դանիեսան,
ՊԼԱՍՏՈՎ Արկադի Ալեքսանդրովիչ (1893–1972), սովետական նկարիչ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1962)։ ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947)։ Սովորել է Մոսկվայի Ստրոգանովյան կենտր․ գեղարվեստաարդ․ (1912–14) ու Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության (1914–17, քանդակագործության բաժին) ուսումնարաններում։ Ապրել է հայրենի Պրիսլոնիխա գյուղում։ 1920–30-ական թթ․ ստեղծել է քաղ․ պլակատներ և ոուս գրողների գործերի պատկերազարդումներ, 1935-ից՝ հիմնականում ժանրային նկարներ (նաև դիմանկարներ), նվիրված սովետական գյուղին և նրա մարդկանց։ Իր արվեստով շարունակել և զարգացրել է XIX դ․ վերջի – XX դ․ սկզբի ռուս, պլենէրային–ժանրային գեղանկարչության ավանդույթները։ Գործերից են՝ «Կոլտնտեսային նաքսիրը» («Արոտավայրում», 1938, Սվերդլովսկի պատկերասրահ), «Ֆաշիստը թռավ–անցավ» (1942), «Խոտհունձ» և «Հունձ» (երկուսն Էլ՝ 1945, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946, երեքն Էլ4 Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա), «Կոլտնտեսային գյուղի մարդիկ» նկարաշարը (1951–65, լենինյան մրցանակ, 1966), «խարույկ դաշտում» (1968–69, Ուլյանովսկի մարզային գեղարվեստական թանգարան) և «Անցյալից» (1969, Տրետյակովյան պատկերասրահ, երկուսն Էլ՝ Ի․ Ե․ Ռեպինի անվ․ ՌՍՖՍՀ պետ․ մրցանակ, 1972), Ա․ Պ․ Չեխովի պատմվածքների պատկերազարդումներ (1920–27, Գրականության թանգարան, Մոսկվա)։ Պ–ի «Ցարցեի դիմանկարը» (1945) և «Աղբյուր» (1952) գործերը գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում։ Պարգեատրվել է Լենինի երկու շքանշանով։
Գրկ․ А․ А․ Пластов․ Авт․-сост․ Б․ М․ Никифоров, М․, [1972]․
ՊԼԱՎՏՈՍ Տիտոս Մակկիոս (Titus Масcius Plautus) (մ․ թ․ ա․ III դ․ կես–մ․ թ․ ա․ մոտ 184), հռոմեացի կատակերգակ։ Կենսագրական տեղեկություններն աղքատ են։ Պ–ի 21 կատակերգություններից մեզ է հասել 20-ը, մեկը («ճամպրուկ»)՝ հատվածաբար։ Ատտիկյան նոր կատակերգությունը վերամշակելով ծաղրանկարի և բուֆոնադի ոճով, Պ․ դիմակ–կերպարներ է ստեղծել «Էշեր», «Պարծենկոտ զինվորը» և այլ կատակերգություններում։ Պ․ առաջին պլան է մղում և գլխավոր հերոս է դարձնում բանսարկու ստրուկին («Բաքոսականք», «Տեսիլք»)։ Ծաղրելով հուն, բարքերի թեթեամտությունը, հեղինակը շոշափում է հռոմ․ իրականության առանձին հրատապ խնդիրներ։ Պ–ի լեզուն ոչ միայն կատակերգական խոսքի բացառիկ երեույթ Է, այլե բանավոր խոսակցական լատիներենի եզակի հուշարձան։
Երկ․ Comedies, ed․ par A․ Ernout, t․ 1–7, P․, 1932–42; Избр․ комедии, т․ 1–3, М․–Л․, 1933–37; Избр․ комедии, М․, 1967․
ՊԼՍՏԵՆ (Platten) Ֆրիդրիխ (Ֆրից) (1883–1942), շվեյց․ և միջազգային բանվ․ շարժման գործիչ։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1904-ին ընդունվել է «Այնտրախտ» բանվ․ լուսավորական միության մեջ; 1906-ին անլեգալ անցել է Ռուսաստան, մասնակցել Լատվիայի հեղափոխական շարժմանը։ 1911–12-ին եղել է Շվեյցարիայի ս–դ․ կուսակցության անդամ, 1912-ից՝ վարչության քարտուղար։ Մասնակցել է Ցիմերվալդի (1915) և Կինտալի (1916) կոնֆերանսներին։ 1917-ի գարնանը կազմակերպել է Վ․ Ի․ Լենինի ղեկավարած քաղտարագիրների խմբի անցումը Շվեյցարիայից Ռուսաստան։ 1918-ի հունվ․ 14-ին Վ․ Ի․ Լենինի դեմ առաջին մահափորձի ժամանակ մարմնով պաշտպանել է նրան գնդակից և վիրավորվել։ Մասնակցել է Կոմինտերնի 1 կոնգրեսին և ընտրվել նախագահության անդամ։ 1919–20-ին բազմիցս ձերբակալվել է ֆին․, ռում․, լիտվ․, գերմ․ և պետլյուրական իշխանությունների կողմից։ Պ․ Շվեյցարիայի կոմկուսի կազմակերպիչներից Է, ընտրվել է նրա քարտուղար։ 1923-ին տեղափոխվել է ՍՍՀՄ և Սիզրանի գավառի Նովայա Լավա գյուղում կազմակերպել շվեյց․ բ անվոր–տարագիրների կոմունա։ 1931-ին եղել է Մոսկվայի միջազգային ագրարային ինստ–ի ավագ գիտաշխատող, դասախոսել է նաև Մոսկվայի օտար լեզուների ինստ–ում։
Գրկ․Մոլորակի լենինյան գվարդիան (ժող–)» Ե․, 1968։ Иванов А․ Փ․, Платтен, М․, 1963․
ՊԼԱՏԻՆ (Platinum), Pt, տարրերի պարբերական համակարգի VI պարբերության VIII խմբի տարր։ Ազնիվ մետաղ Է, պատկանում է պլատինային տարրերի շարքին (տես ՊւաաինայիԱ մետաղներ)։ Կարգահամարը՝ 78, ատոմական զանգվածը՝ 195,09։ d տարր Է, ատոմի Էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s2 5pe5d9 6տ4, К, Լ, M, N թաղանթները լրացված են։
Բնական Պ․ բաղկացած է 194Pt (32,9%), 195Pt (33,8%), 196Pt (25,2%), 198Pt (7,23%) կայուն և 199Ptt(0,0127%, T1/2=6,9 • 1011 տարի), 192Ptt(0,78%, TV2–1015 տարի) թույլ ռադիոակտիվ a ճառագայթող իզոտոպներից։ Ստացվել են 173–201 զանգվածի թվերով 22 ռադիոակտիվ իզոտոպ։ Բնածին Պ․, որը Պ–ային համաձոււվածք Է, հայտնի էր վաղ ժամանակներում (Եթովպիա, Եգիպտոս> Հարավային Ամերիկա)։ XVI դ․ իսպանացիներն այն նորից «հայտնաբերեցին Հարավային Ամերիկայում։ Ոսկու հետ հանդիպող ծանր, արծաթանման մետաղը նրանք անվանեցին Platina, որը արծաթ (Plata) բառի Փոքրացուցիչ ձեն Է՝ արծաթիկ, որովհետև կարծում Էին թե այն արծաթի համաձուլվածք Է։ Մաքուր Պ․ անջատվել է 1803-ին (Ու․ Հ․ Ուոլաստոն, Անգլիա)։ Ավելի ուշ ստացվեց կոփածո Պ․։ XIX դ․ կեսերին ֆրանս․ քիմիկոս Ա․ Սենտ–Քլեր Դեիլը (1818-1881) առաջարկեց Պ․ հալելու և մաքրեւու եղանակ։ Պ․ հազվագյուտ տարր Է, նրա պարունակությունը երկրակեղեում մոտ 106 զանգվ․ % Է։ Առավել հաճախ հանդիպում է բնածին պլատինը։ Պ–ի երկրաքիմիան կենսոլորտում վատ է ուսումնասիրված, հայտնի չէ նրա պարունակությունը ջրոլրրտում և կենդանի նյութում։ Պ–ի պարունակությունը մեծ է մանգանի նստվածքային ապարներում (մինչե 10՜՜3%), որոշ ֆոսֆորիտներում և Պ–ի հանքավայրերի շրջանում աճող ծառերից ստացվող մոխիրում։ Պ․ արծաթասպիտակ, կռելի, կոռոզիակայուն ծանր մետաղ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ 1769°C, եռմանը՝ մոտ 4530°C, խտությունը՝ 21450 կգ/մ³։ Պարամագնիսական է, ջերմության, էլեկտրականության լավ հաղորդիչ։ Պլաստիկ է, հեշտությամբ մամլվում է։ Նրանից կարելի է գլանել մինչե 0,0025 մմ հաստության նրբաթերթեր և ձգել 0,001 մմ տրամագծով լարեր։ Խառնուրդները, անգամ չնչին քանակներով, մեծացնում են կարծրությունը։ Քիմիապես պասսիվ տարր է։ Ձուլածո Պ․ օդում և թթվածնում չի օքսիդանում, անգամ շիկացնելիս։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից, պղնձից և ոսկուց աջ։ Միացություններում ունի -j-2, -{-4, երբեմն -(-3 և հազվադեպ +6, 1tօքսիդացման աստիճաններ։ Սենյակային ջերմաստիճաններում չի Փոխազդում թթուների, հիմքերի, աղերի և այլ տարրերի հետ, դանդաղ փոխազդում է բրոմի հետ, լուծվում է «արքայաջրում»։ Դանդաղ լուծվում է տաք, խիտ ազոտական և եռացող ծծմբական թթուներում։ Ալկալիական մետաղների օքսիդների, հիդրօքսիդների, ցիանիդների և սուլֆիդների հալույթներում օքսիդիչների (Օշ են) առկայությամբ Պ․ ենթարկվում է կոռոզիայի։ Ջրածինը լուծվում է Պ–ի Փոշում (1 ծավ․ Պ․ 20°Շ–ում կլանում է 114 ծավ․ H2)։ Թթվածնի մթնոլորտում տաքացնելիս (8 մթն, 500°С) Պ–ի փոշին օք–