Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/33

Այս էջը սրբագրված է

տատեց IX համագումարի քաղ․ գիծը, չին ժողովրդին կոչ արեց «պատրաստվել պատերազմի»։ 1973–75-ին ՉԿԿ ղեկավարության ձախ էքստրեմիստների կողմից սանձազերծած զանգվածային քաղ․ կամպանիաների («Լին Բյաոյի և Կոնֆուցիոսի քննադատությունը» են) գաղտնի թիրախը, այսպես կոչված, չափավորներն էին՝ Չժոու էն Լայի, գլխավորությամբ, այդ կամպանիաներն ուղեկցվում էին հակասովետիզմի բորբոքմամբ։ ԺՆՀԺ–ի նստաշրջանը (1975-ի հունվար) ընդունեց ՉԺՀ–ի նոր սահմանադրություն, որով տուրիզմը հռչակվեց ՉԺՀ–ի պետ․ գաղափարախոսության տեսական հիմք, օրինականացվեց հակասովետական քաղ․ կուրսը, ինչպես նաև պատերազմի նախապատրաստվելու քաղաքականությունը։

Չժոու էն Լայի (1976-ի հունվ․ 8) և հատկապես Մաո Ցզե Դունի մահից (1976-ի սեպտ․ 9) հետո, Չ–ում սրվեց պայքարն իշխանության համար։ 1976-ի ապրիլին կուսակցական և պետ․ բոլոր պաշտոններից դարձյալ հեռացվեց ՉԿԿ ԿԿ–ի նախագահի տեղակալ Դեն Սյաոպինը՝ իբրե «աջ օպորտունիստական գծի» կողմնակից (վերականգնվեց 1977-ի հուլիսին)։ 1976-ի հոկտեմբերին ձերբակալվեցին ՉԿԿ ԿԿ–ի Քաղբյուրոյի 4 անդամներ՝ Ցզյան Ցինի (Մաո Ցզե Դունի այրին) գլխավորությամբ, որոնք պատկանում էին ՉԿԿ–ի, այսպես կոչված, ձախ ռադիկալների խմբին։ ՉԿԿ ԿԿ–ի նախագահ դարձավ Հո ւա Դոֆենը։ ՉԿԿ XI համագումարը (1977-ի օգոստոս) մաոիզմը հոչակեց իբրև ՉԿԿ–ի գաղափարաքաղ․ պլատֆորմ, հաստատեց հակասովետական արտաքին քաղ․ կուրսը, խնդիր դրեց մինչե XX դ․ վերջը ստեղծել չին․ հզոր պետություն՝ «արդիական գյուղատնտեսությամբ, արդիական արդյունաբերությամբ, արդիական պաշտպանունակությամբ, արդիական գիտությամբ և տեխնիկայով» (այսպես կոչված «4 արդիականացում»)։ ԺՆՀԺ նստաշրջանը (1978-ի փետրվար–մարտ) որոշեց տնտ․ աճի արագացրած տեմպեր՝ հաստատելով ժող․ տնտեսության զարգացման 10-ամյա (1976–85) պլան, ընդունեց ՉԺՀ–ի նոր սահմանադրություն, որտեղ հայտարարվեց հավատարմություն մաոիզմին, գլխ․ խնդիր համարվեց «4 արդիականացման» իրականացումը։ 1978-ի դեկտեմբերին ՉԿԿ պլենումը որոշում ընդունեց «կուսակցական ամբողջ աշխատանքի ծանրության կենտրոնը» դասակարգային պայքարից «4 արդիականացման» վրա փոխադրելու, տնտեսության ղեկավարման և տնտեսավարման մեթոդների վերափոխման, «կոլեկտիվ ղեկավարության ամրապնդման», «օրինականության ուժեղացման», «դեմոկրատիան ծավալելու» ենի մասին։ Պլենումը համեմատաբար լայն չափերով սկզբնավորեց մաոական ռեժիմի զոհերի վարկափրկումը։ 1979-ին հեղկոմները փոխարինվեցին «տեղական ժող․ կառավարություններով»։ ԺՆՀԺ նստաշրջանը (1979-ի հունիս–հուլիս) մերժեց ժող․ տնտեսության զարգացման 10-ամյա պլանը՝ իբրե ոչ իրական և ընդունեց երեք տարվա ընթացքում ժող․ տնտեսության «կարգավորման» կուրս։ 1970-ական թթ․ վերջին ՉԺՀ–ի տնտեսության մեջ վերածնվեց և զարգացավ չին․ մասնավոր–ձեռնարկատիրական սեկտորը, ինչպես նաև առաջ եկավ նոր, պետ․-մոնոպոլիստական սեկտոր՝ օտարերկրյա իմպերիալիստների կապիտալի մասնակցությամբ։ ԺՆՀԺ–ի 1980-ի (օգոստոս–սեպտեմբեր) նստաշրջանը հաստատեց ժողտնտեսության «կարգավորման» կուրսը, որոշում ընդունեց տնտ․ զարգացման նոր պլանների՝ հնգամյա (1981–85), տասնամյա (1981 – 1990), քսանամյա (1981–2000) մշակման վերաբերյալ։

ՍՄՀՄ–ի, սոցիալիստական մյուս երկըրների ու զարգացող պետությունների ջանքերի շնորհիվ 1971-ին ՄԱԿ–ի Դլխ․ ասամբլեայի XXVI նստաշրջանը վերականգնեց ՉԺՀ–ի իրավունքները ՄԱԿ–ում և Անվտանգության խորհրդում։ 1970-ական թթ․ սկզբին ՉԺՀ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Արմ․ Եվրոպայի կապիտալիստական երկրների, Կանադայի, ճապոնիայի հետ։ 1979-ի հունվ․ 1-ից ՉԺՀ և ԱՄՆ հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ (1981-ի մարտի տվյալներով ՉԺՀ դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել 125 երկրների հետ)։ ՉԺՀ–ի արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշման փոփոխությունը ուղեկցվեց հակասովետիզմի ուժեղացումով։ 1979-ի ապրիլի 3-ին չին․ կառավարությունը հայտարարեց 1950-ի փետր․ 14-ի սովետա–չին․ պայմանագրի գործողությունը չերկարացնելու մասին։ Իմպերիալիզմի ռազմատենչ շրջանակների հետ չին․ ղեկավարության մերձեցումը վերաճեց ԱՄՆ-ի, սոցիալիստական մյուս երկրների, համաշխարհային հեղափոխության դեմ պայքարի համագործակցության։ 1979-ի փետրվար–մարտին ՉԺՀ զինված ագրեսիա ձեռնարկեց Վիետնամի դեմ։

1982-ի սեպտ․ 1–13–ը տեղի ունեցավ ՉԿԿ XII համագումարը, որը առաջ քաշեց 1980-ական թթ․ երեք հիմնական խնդիրները՝ սոցիալիստական արդիականացման ինտենսիֆիկացիա, պայքար հայրենիքի միավորման (ներառյալ Տայվանը) համար, պայքար «հեգեմոնիզմի» դեմ հանուն խաղաղության ամբողջ աշխարհում։ ՉԿԿ ԿԿ գլխ․ քարտուղար ընտրվեց Հու Ցաոբանը (մինչե համագումարը՝ ՉԿԿ ԿԿ նախագահ)։

VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Չինաստանի կոմու նիստ ական կուսակցություն (ՉԿԿ)։ Հիմնադրվել է 1921-ին, 1949-ից երկրի կառավարող կուսակցությունն է։ Ունի 39,3 մլն անդամ (1982)։ Չ–ում գոյություն ունեն նաև 8 քաղ․ կուսակցություններ և խմբեր, որոնք արտահայտում են առավելապես ազգ․ բուրժուազիայի, մտավորականության մի մասի և բնակչության որոշ այլ խավերի շահերը։ ՉԿԿ, մյուս 8 կուսակցություններն ու խմբերը, ինչպես նաև տարբեր ազգությունների, կրոն, շրջանների, արտասահմանում բնակվող չինացիների են ներկայացուցիչները կազմում են Միասնական ժողովրդադեմոկրատական ճակատ, որի կազմակերպությունը Չինաստանի ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհուրդն է (ՉԺՔԿԽ)։ Հիմնադրվել է 1949-ին։ ՉԺՔԿԽ կենտր․ մարմինը Համաչինական կոմիտեն է (ՀԿ)՝ մշտապես գործող բյուրոյով։ Արհմիությունների համաչինական ֆեդերացիա (ԱՀՖ), հիմնադրվել է 1925-ին։ Չինաստանի երիտասարդության կոմունիստական միություն (ՉԵԿՄ)։ Կանանց համաչինական ֆեդերացիա (ԿՀՖ)։

VII․ Տնաեսաաշխարհագրական ակնարկ Չ․ մինչե ժող․ հեղափոխության հաղթանակը (1949) տնտեսապես հետամնաց երկիր էր, որտեղ տիրապետում էին մինչկապիտալիստական հարաբերությունները։ Չ․ փաստորեն իմպերիալիստական տերությունների կիսագաղութն էր։ 1949– 1957-ին ՄԱՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների եղբայրական օգնությամբ Չ․ ձեռնամուխ եղավ ժողտնտեսության վերականգնմանը, իրականացվեցին սոցիալանա․ վերափոխումներ, որոնց նպատակն էր երկրի զարգացումը տանել սոցիալիստական ուղիով։ Հաջողություններ ձեռք բերվեցին արտադրողական ուժերի զարգացման գործում, ստեղծվեցին Չ–ի համար արդյունաբերության նոր ճյուղեր (հաստոցների, ավտոմեքենաների, տրակտորների, ինքնաթիռների, ալյումինի, սինթետիկ կաուչուկի արտադրություն)։ Ութ տարում ազգային եկամուտն ավելացավ 2,5 անգամ, արդյունաբերության տեսակարար կշիռը համախառն արդյունքում 1949-ի 23,9%–ից 1957-ին հասավ մինչև 56,5%-ի։

Չ–ի պլանաչափ տնտ․ զարգացումը ձախողվեց Մաո Ցզե Դունի և նրա խմբի վարած կուրսի հետևանքով։ Այսպես կոչված «մեծ թռիչքր» (1958–60), «կուլտուրական հեղափոխությունը» (1966–76) և քաղ․ այլ կամպանիաները, ինչպես նաև ժողտնտեսության ռազմականացումը, ռազմ, պոտենցիալի մեծացումը դանդաղեցրին Չ–ի տնտ․ զարգացումը, որի հետևանքով պահպանվեց երկրի բնակչության ցածր կենսամակարդակը։ Չին․ ղեկավարության քաղ․ կուրսի և մաոիստական էքսպերիմենտների ավելի քան 20-ամյա գերիշխումը հանգեցրին տնտեսության անհաշվեկշռվածության խորացմանը և գերլարվածությանը, սրեցին ժողտնտեսության անհամամասնությունները։ 1980-ին հետագա շրջադարձ կատարվեց դեպի գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության զարգացումը՝ ի հաշիվ ծանր արդյունաբերության, դեպի մասնավոր տնտեսությունների խրախուսումը, տնտեսության բւսզմակացութաձևության պահպանումը։

Գյուղատնտեսությունը տալիս է երկրի ազգ․ եկամտի մոտ 30%–ը, նրանում զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության 70%–ը (1974)։ 1980-ին գյուղատնտեսության բաժինը համախառն արդյունքի արժեքում կազմել է 24,5% (162,7 մլրդ յուան)։ Գյուղում գերակշռում են արտադրության միջոցների սեփականության կոլեկտիվ ձևը։ Տնտհաշվարկային հիմնական միավորը արտադրական բրիգադն է։ Պետ.