յունաբերությունը։ Կան քիմ․, տեքստիլ, ապակու–հախճապակու, կաշվի, պոլիգրաֆիայի ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն, ՋԷԿ։ Ենթադրվում է, որ հայերը Պ–ում հաստատվել են ուշ միջնադարում։ Պ–ի փոքրաքանակ հայկ․ գաղութը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Արմ․ Հայաստանի և Թուրքիայի տարբեր շրջաններից բռնագաղթի ենթարկված որոշ թվով հայեր հաստատվել են այնտեղ։ Պ–ի հայերը զբաղվել են առետրով և արհեստներով, աշխատել նավթարդյունաբերության մեջ։ 1935-ին Պ–ում բնակվել է մոտ 200 հայ։ 1936-ին ստեղծվել է հայկ․ մշակույթի ակումբ, կազմակերպվել են հայերենի դասնթացներ, հայագիտական դասախոսություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946-ին և 1948-ին, Պ–ի հայերի զգալի մասը ներգաղթել է Սովետական Հայաստան։ Ս․ Քոչանջյան
ՊԼՈՎԴԻՎ, քաղաք Բուլղարիայում, Մարիցա գետի ափին։ Պլովդիվ օկրուգի վարչական կենտրոնը։ Մեծությամբ, տնտ․ և մշակութային նշանակությամբ երկրի երկրորդ քաղաքն է։ 320 հզ․ բն․( 1980)։ Տրանսպորտային հանգույց է, մեքենաշինության և էլեկտրատեխ․ արդյունաբերության կարևոր կենտրոն։ Կա նաև սննդհամի, տեքստիլ, կարի, կաշվի, մորթու և կոշիկի, ապակու, թաղանթանյութի–թղթի արդյունաբերություն։ Զարգանում է քիմ․ արտադրությունը (բույսերի պաշտպանության միջոցներ, դեղագործություն, եթերայուղեր)։ Պ–ի մոտակայքում կա կապարիցինկի խոշոր կոմբինատ։ Պ–ում 1933-ից տեղի են ունենում ամենամյա միջազգային ցուցահանդես–տոնավաճառներ։ Ունի բժշկ․, գյուղատնտ․, սննդի ինստ–ներ, ԳՀԻ–ներ, թանգարաններ, դրամատիկական և ժող․ օպերային թատրոններ։ Կան ճարտ․ հուշարձաններ։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ 343–341-ին (Ֆիլիպպոպոլիս անվամբ, կոչվել է նաև Ֆիլիպպե, Տրիմունցիում, Պըլդեն, սլավ, անվանումը՝ Պլենդիվ)։
Հայերը Պ–ում բնակություն հաստատել են դեռևս VI դ․։ Գաղութը մեծացել է VIII –XII դդ․ (XII դ․ 2-րդ կեսին Պ–ի հայերն ունեին եկեղեցի և առաջնորդարան)։ XVIII դ․ Պ–ում բնակվում էր շուրջ 2 հզ․ հայ։ Համայնքը ստվարացել է հատկապես 1895–96-ի թուրք, ջարդերից փախած, 1915-ի եղեռնից փրկված և 1922-ին Թուրքիայից բռնագաղթված հայերի Պ–ում հաստատվելով, որոնց թիվը հասել է 10 հզ–ի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) նախօրեին Պ–ի հայերի թիվը 7500 էր։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստներով ու առևտրով, եղել են նաև գործարանային բանվորներ ու մտավորականներ։ Համայնքի կյանքը կազմակերպել ու ղեկավարել են թաղական խորհուրդը, հասարակական և մշակութային կազմակերպությունները։ Գործել են հայրենակցական, երիտասարդական, մարզական միություններ, ՀԲԸՄ Պ–ի մասնաճյուղը (1910-ից), ինչպես նաև հայ ազգ․ կուսակցությունների տեղական կազմակերպությունները։ 1883-ին Պ–ում ստեղծվել է «Գրասիրաց եղբայրություն» լուսավորական ընկերությունը։ 1828-ին հիմնվել է Ս․ Գևորգ եկեղեցին (գործում է ցայսօր), որին կից 1831–34–ին կառուցվել է դպրոց։ Պ–ի հայկ․ վարժարաններից հայտնի են «Վարդանանց–Վառվառյան» երկսեռ դպրոցը (1974-ից Ստեփան Շահումյանի անվ․), Մխիթարյան վարժարանը, եղել են և մասնավոր դպրոցներ։ Պ–ում լույս է տեսել 17 անուն պարբերական (առաջինը՝ «Ռազմիկ»-ը՝ 1905-ին)։ 1983-ին Պ–ում բնակվում էր շուրջ 5000 հայ, որոնք մյուս բուլղարահայերի հետ ակտիվորեն մասնակցում են երկրում նոր հասարակարգի կառուցմանը։ Գործում է <Երևան> մշակութային կազմակերպության Պ–ի մասնաճյուղը՝ իր ինքնագործ թատերախմբով, «Արամ Խաչատրյան» երգչախմբով, «էրեբունի» էստրադային նվագախմբով։ Տես նաև Բուլղարիա, Հայերը Բուլղարիայում մասը։ Զ․ Ղասաբյան
ՊԼՈՏԻՆ (IlXamvos)․ Պլոտինոս Լիկոպոլսեցի (մոտ 205 – մոտ 270), հույն փիլիսոփա, նեոպւաւոոնականության հիմնադիրը։ Փիլ–յամբ ինքնուրույն սկսել է զբաղվել 40 տարեկանից՝ Հռոմ փոխադրվելուց հետո, ուր բացել է դպրոց և ղեկավարել այն մինչև կյանքի վերջը։ Ունեցել է բազմաթիվ աշակերտներ և հետևորդներ։ Պ–ի աշխատությունները նրա աշակերտ Պորփյուրը բաժանել է 6 իննյակների (էննեադների) և հրապարակել ուսուցչի մահվանից հետո։ Պ․ զարգացրել է Պչատոնի գաղափարների մասին ուսմունքը՝ զուգակցելով այն Արիստոտելի, ստոիցիզմի, Պյութագորասի փիլ–յան իդեալիստական կողմերի և Արևելքի կրոնամիստիկական ուսմունքների հետ։ Ամեն ինչի հիմքը, ըստ Պ–ի, գերբնական և գերզգայական աստվածային «առաջնամիակն» է, որը ենթակա չէ որևէ սահմանման, բանական կամ զգայական ճանաչման։ Ողջ կեցությունը «առաջնամիակի» էմանացիայի արդյունքն է․ այն արտազեղում, ճառագայթում է իրենից աստվածային միտք, այնուհետև՝ հոգի և վերջապես՝ բնություն, որը աստվածայինի ամենաստորին դրսևորումն է։ Աշխարհն ստեղծվում է խավարի (նյութի) մեջ աստվածային լույսի ներթափանցման շնորհիվ։ Այդ ժամանակ կատարվում է անցում միասնությունից դեպի բազմություն, կատարելությունից դեպի անկատարելություն։ էմանացիայի վերին և ստորին աստիճանները կազմում են հակադրամիասնություն։ Մարդու նպատակն է բարձրանալ կեցության ստորին աստիճաններից դեպի վերին աստիճանները և ձուլվել աստվածային լույսի հետ։ Պ․ ընդգծել է Պլատոնի դիալեկտիկայի տարրերը, սակայն դրանք միախառնելով խորհրդապաշտական գաղափարների հետ, մոտեցել է կրոնական փիլ–յանը։Պ–ի ուսմունքը և նեոպլատոնականությունը ազդել են քրիստոնեական, միջնադարյան (այդ թվում հայ) փիլ–յան վրա։
Երկ. Plotini opera omnia․․․, ed G․ Moser et F․ Creuzer, v․ 1–3, Oxonii, 1835․
Գրկ․ Блонский П․ П․, Философия Плотина, М․, 1918; История философии, т․ 1, М․, 1940․ Ս․ Արևշատյան
ՊԼՊՈՒԼ ԶԱՐԵՀ (Պարոնյան Զարեհ Հակոբի, 14․2․1891, Ադաբազար –7․2․1961, Բուխարեստ), հայ բանաստեղծ, մանկավարժ։ 1912-ին ավարտել է Ադաբազարի կեդրոնական երկրորդական վարժարանը, երկար տարիներ դասավանդել տարբեր վայրերում, եղել որբանոցի, նախակրթարանի տնօրեն, Բուխարեստի «Հայ մշակույթի տան» վարչության քարտուղարը։
1908-ից բանաստեղծություններով հանդես է եկել Կ․ Պոլսի «Գարուն» շաբաթաթերթում, «Երկիր», «Կոհակ» U այլ հանդեսներում, իսկ այնուհետև՝ ռումինահայ և սփյուռքահայ զանազան պարբերականներում։ Տպագրվել են նրա «Ընդվզում» (1912, արձակ տաղերգություն), «ճակատագրի փուշին վրա» (1927), «Բաժակ մը երգ» (1941) բանաստեղծությունների գրքերը, «Մեր ժամուն սուրբերը» (1946, Բուխարեստի «Հայ մշակույթի տան» Անահիտ Սահակյան գրական մրցանակ) նովելը, «Ծաղկեփունջ» (1956) ժողովածուն։ Պ–ի քնարական գործերի հիմնական թեման մարդասիրությունն է, հայրենասիրությունը։ Ս․ Քուանջյան
ՊԼՏԵՆՅ, Պլտենց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում։ 1909-ին ուներ 58 տուն (230 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ (հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ) և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
ՊԼՈՒՏԱՐՔՈՍ Քերովնացի (․xapxoG օ Xaipooveuc;) (մոտ 46–մոտ 127), հին հույն պատմագիր, բարոյախոս փիլիսոփա։ Աթենքում ստացել է բազմակողմանի կրթություն։ ճանապարհորդել է Հունաստանում, եղել Հռոմում [այստեղ դարձել է ապագա կայսր Հադրիանոսի (Ադրիանոս) դաստիարակը], Ալեքսանդրիայում։ Կյանքի մեծ մասն անցկացրել է իր ծննդավայր Քերոնեա (Քերովնեա) քաղաքում, ուր գրավել է բարձր պաշտոններ։ Իբրև փիլիսոփա, Պ․ հարել է Պղատոնյան ակադեմիային, էկլեկտիզմի ոգով տուրք է տվել ստոիկյան, պերիպատետիկյան և, հատկապես, պյութագորասականության ազդեցություններին։ ժամանակի բարոյախոսների նման, Պ․ փիլիսոփայությունը համարել է ոչ այնքան իբրև համակարգված գիտակարգ, որքան ինքնադաս–