Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/333

Այս էջը սրբագրված է

տիարակության միջոց։ Պ․ սրբագործել է Հունաստանի սլոլիսային հասարակարգը՝ դրան բնորոշ քաղաքացիականության ոգով։ Իբրև պատմագիր, Պ․ հանդես է եկել որպես Հռոմ․ կայսրության վերնախավի շահերի արտահայտիչ և Հռոմի նվաճողական քաղաքականության ջատագով։ Պ–ի բարոյափիլիսոփայական և պատմագիտական հայացքներն արտահայտված են նրա հուն, գրած «Բարոյականք» (հայ․ հրտ, 1860, 3-րդ տետր) և «Զուգահեռ կենսագրություններ» (հայ․ հրտ․ «Զուգակշիռք», հ․ 1–6, 1832–35) աշխատություններում։ «էթիկա» պայմանական անունը կրող աշխատությունն ընդգրկում է բարոյախրատական, փիլ․ գործերը՝ «Թագավորների և զորավարների ասույթները», «Հունական հարցեր», «Միապետության, դեմոկրատիայի և օլիգարխիայի մասին», «Իսիսի և Օսիրիսի մասին» են։ «Զուգահեռ կենսագրություններ՜ում Պ. շարադրել է հին աշխարհի հայտնի գործիչների կենսագրությունները (մեզ հասել է 50 կենսագրություն)՝ զույգ–զույգ ընտրելով նշանակությամբ և գործունեությամբ մոտավորապես համարժեք մեկ հույն և մեկ հռոմեացի գործիչ կամ ավանդական հերոս (Թեսես և Հռոմուլոս, Ալեքսանդր Մակեդոնացի և Հուլիոս Կեսար, Դեմոսթենես և Կիկերոն, Պերիկլես և Փաբիոս Մաքսիմոս են) և համեմատել նրանց նման ու տարբեր հատկանիշները։ Չորս կենսագրություն, այդ թվում՝ պարսից արքա Արտաքսերքսես I-ի, գրել է շեղվելով իր ընտրած սկզբունքից, իսկ մոտ 20 կենսագրություն մեզ չի հասել։ «Զուգահեռ կենսագրություններ»^ գրելիս Պ–ի նպատակը ոչ թե պատմություն շարադրելն էր, այլ իր ընտրած գործիչների վարքը, բնութագիրը և ներքնաշխարհը (Ալեքսանդր, 1, 2–3), նրանց օրինակով սերունդներին դաստիարակելու միտումը։ Պ․ իր ձեռքի տակ եղած նյութը, չնչին բացառությամբ, օգտագործել է անքննադատաբար, որի հետևանքով հաճախ աղավաղել է պատմ․ ճշմարտությունը, շարադրանքը խճողել անհավատալի պատմություններով, իբրև կանոն, լավագույն գծերով է օժտել հույն և հռոմեացի գործիչներին և բացասական՝ նրանց հակառակորդներին։

Հայաստանի, հայերի և հայ գործիչների մասին Պ․ բազմատեսակ տեղեկություններ է հաղորդում «Թագավորների և զորավարների ասույթներ»-ում (203, А–В), Կիմոնի (3-րդ գլուխ), Եվմենեսի (4–6-րդ գլուխներ), Դեմետրիոսի (46-րդ գլուխ), Սուլլայի (5-րդ գլուխ), Լուկոլլլոսի (9, 14, 19, 21–37, 46-րդ գլուխներ), Պոմպեոսի (28, 30–34, 41,45,47–48, 83-րդ գլուխներ), Կրասոսի (19, 21–22, 32–33-րդ գլուխներ), Անտոնիոսի (37, 41, 45–47, 49–50, 54, 92-րդ գլուխներ) կենսագրություններում, որոնք վերաբերում են մ․ թ․ ա․ IV, մ․ թ․ ա․ II–I դդ․։ Պ․ մանրամասն նկարագրում է Արտաշատի կառուցումը, մ․ թ․ ա․ 69–66-ի հայ-հռոմ․ պատերազմը, Տիգրան Բ Մեծի գործունեությունը, նրա փոխհարաբերությունները նուկուլլոսի և Պոմպեոսի, Արտավազդ Բ-ի փոխհարաբերությունները Կրասոսի և Անտոնիոսի հետ են։ Հայաստանի մասին Պ–ի տեղեկությունների մեծ մասը միտումնավոր են, Հռոմի ոտնձգություններից իրենց երկիրը պաշտպանող Հայոց թագավորները՝ Տիգրան Բ Մեծը և Արտավազդ Բ, անհիմն կերպով վատաբանված են։ Պ–ի շատ տեղեկություններ անքննադատ ընդունելու հետևանքով պատմագիտության մեջ Հին Հայաստանի պատմության որոշ հարցեր հաճախ սխալ են մեկնաբանվում։

Երկ․ Moralia, v․ 1–7, Lipsiae, 1925–67; Vitae parallelae, v․ 1–4, Lipsiae, 1914–39; Сравнительные жизнеописания, т․ 1–3, М․, 1961-64․

Գրկ․ Аверинцев С․ С․, Плутарх и античная биография․ К вопросу о месте классика жанра в истории жанра, М․, 1973; Geigenmiiller P․, Plutarchus Stel- lung zur Religion und Philosophie seiner Zeit, «Neue Jahrbiicher fur das Klassische Altertum», 1921, Bd․ 47; Dihle A․, Studien zur griechischen Biographie, Gottingen, 1956․

ՊԼՈՒՏՈԿՐԱՏԻԱ (<հուն․ яХойтос; – հարստություն և крахов – ուժ, իշխանություն), հարուստների իշխանություն, փողի տիրապետություն։ Սովորաբար հասկացվում է պետ․ կառուցվածքի տարատեսակ, որի դեպքում ձևականորեն (օրինականացված բարձր գույքային ցենզերի միջոցով) և փաստացի կամ միայն փաստացի (դեմոկրատական հռչակված նորմերից անկախ) քաղ․ իշխանությունը պատկանում է առավել ունևոր խավերին։ էությամբ շահագործողական բոլոր պետությունները միշտ եղել են պլուտոկրատական, սակայն սովորաբար Պ․ կոչվում են միայն այն պետությունները, որտեղ կառավարում են տիրող դասակարգերի տնտեսապես առավել ազդեցիկ շերտերը։

ՊԼՈՒՏՈՆ, Արեգակնային համակարգի իններորդ, Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակը։ Աստղային նշանը՝ Е կամ Р։ Հայտնաբերել է աստղագետ Ք․ Թոմբոն 1930-ին՝ ղեկավարվելով ամերիկացի աստղագետ Փ․ Լոուելի տեսական կանխագուշակումներով, որն ըստ Ուրանի շարժման դիտվող շեղումների հաշվարկել էր (1915-ին) դեռևս անհայտ մոլորակի շարժումը։ Պ–ի ուղեծիրը շատ առումներով նման չէ Արեգակին ավելի մոտ, մեծ մոլորակների ուղեծրերին։ Պ–ի հեռավորությունը Արեգակից (5899,1 մլն կմ) 39,4 անգամ մեծ է Երկիր–Արեգակ հեռավորությունից, ուղեծրի մեծ ձգվածության պատճառով (էքսցենտրիսիտետը՝ е= 0,250) այն Փոփոխվում է 9,8 ա․մ–ով (1466 մլն կմ), երբեմն ավելի է մոտենում Արեգակին, քան Նեպաունը։ Պ–ի ուղեծրի թեքությունը խավարածրի հարթության նկատմամբ 17° է (ամենամեծը՝ մոլորակների ուղեծրերի թեքություններից), որի հետևանքով այդ մոլորակը հաճախ դուրս է գալիս Կենդանաշրշանի սահմաններից (մասնավորապես, 1980-ին Պ․ գտնվում էր Վերոնիկայի վարսեր համաստեղությունում)։ Պ–ի մակերևույթի ջերմաստիճանը –230°Cէ։ Իր առանցքի շուրջը պտտվում է 6,4 օրում, Արեգակի շուրջը՝ 247․7 տարում։ Պտտման առանցքն ուղեծրի հարթության հետ կազմում է 40°-ից փոքր անկյուն։

1950-ական թթ․ Պ․ երևում էր 14,9, իսկ 1970-ական թթ․ 15,1 աստղային մեծության․ պայծառության այդ թուլացումը բացատրվում է նրա մակերևույթի անդրադարձնող հատկությունների վւոփոխմամբ։ 1976-ին հաստատվել է, որ Պ–ի մակերևույթը պատած է մեթանային եղյամով։ Քանի որ այս մոլորակը շարժվում է ձգված էլիպսով, և 1970-ական թթ․ 1950-ական թթ․ համեմատությամբ 4 ա․մ–ով մոտեցել էր Արեգակին, ամենայն հավանականությամբ եղյամը մասամբ հալվել է, և մոլորակի մակերևույթը մթնել է։ 1978-ին Զ․ Քրիստին հայտնաբերեց Պ–ի արբանյակը (Քարոն), որի ուղեծրի հարթությունը գրեթե ուղղահայաց է մոլորակի շարժման ուղեծրի հարթությանը։ Արբանյակի միջին հեռավորությունը մոլորակից 17,0 հզ․ կմ է, պայծառությունը՝ շուրջ 10 անգամ փոքր մոլորակի պայծառությունից։ Արբանյակի շարժման ուսոլմնասիրմամբ ճշտվեցին Պ–ի չափերն ու զանգվածը, պարզվեց, որ նրա տրամագիծը մոտ 2800 կմ է, զանգվածը՝ 1,2 X 10 ա (500 անգամ փոքր Երկրի զանգվածից), խտությունը՝ 1,5 գ/սմ³, ձգողական ուժի արագացումը մակերևույթի վրա՝ 50 սմ/վրկ² (մոտ 20 անգամ փոքր երկրայինից)։ Պ–ի արբանյակի տրամագիծը մոտ 1120–1100 կմ է, նա գտնվում է մոլորակից 12 պլուտոնյան տրամագծի չափ հեռավորության վրա, այսինքն՝ Պ․ իր արբանյակի հետ կազմում է ավելի սեղմ «կրկնակի մոլորակ», քան Երկիր–Լուսին համակարգն է։ Պ–ից անդրադարձած և Արեգակից նրա վրա ընկած լույսի քանակությունների հարաբերությունը (ալբեդո) հավասար է 0,6-ի։ Ենթադրվում է, որ Պ․ հիմնականում կազմված է ապարների հետ խառնված ջային սառույցից։ Բ. ԹուԱանյան

ՊԼՈՒՏՈՆԻԶՄ (< հուն․ nXovtcov–Պլուտոն, ստորերկրյա թագավորության աստված), XVIII դ․ վերջին –XIX դ․ սկզբին տարածված ուսմունք երկրաբանական պատմության ընթացքում Երկրի ներքին ուժերի առաջատար նշանակության մասին։ Այդ ուսմունքը, որպես որոշակի համակարգ առաջարկել է անգլիացի երկրաբան Զ․ Հատտոնը (J․ Hutton, 1726–1797) 1788-ին։ Ըստ այդ տեսության, արտաքին ուժերը (ջուրը, օրգանիզմները, քամին) նպաստում են ռելիեֆի փոփոէսությանը, ապարների քայքայմանը և ծովի հատակին նստվածքների առաջացմանը։ Այնուհետև, երկրակեղևի բարձրացման ընթացքում, բարձրջերմաստիճանային հալոցքի ներդրման շնորհիվ տեղի է ունենում հրային ապարների (գրանիտների) առաջացում։ Ապարների հետագա քայքայումը և վերանստեցումը տեղիք է տալիս նյութի շրջապտույտի նոր փուլի։ Պ–ի ձևավորումը տեղի է ունենում նեպտունիզմի հետ սուր պայքարում, քանի որ վերջինս բացառում է Երկրի ներքին ուժերի որևէ նշանակություն։Պ․, ի հակադրություն նեպտունիզմի, հիմնվում էր զարգացման գաղափարի վրա և իր ժամանակի համար ունեցավ առաջադիմական մեծ նշանակություն։

ՊԼՈՒՏՈՆԻՈՒՄ (լատ․ Plutonium), Pu, տարրերի պարբերական համակարգի VII պարբերության III խմբի տարր։ Պատկանում է ակտինիդների ընտանիքին, արհեստականորեն ստացվող ռադիոակտիվ