(2CuS04=2Cu0-f2S02-f 02)։ Լավ է լուծվում ջրում (25°Շ–ում 100 գ ջրում՝ 20,3 գ, 100°C-nuT 73,6 գ)։ Լուծույթից անպատվում են պղնձարջասպի կապույտ բյուրեղները՝ CuS04-5H20։ Հայտնի են նաև CuS04 ЗН2<Э և CuS04H20 բաղադրության բյուրեղահիդրատները։ Պ․ ս․ խոնավածուծ է, խոնավության պայմաններում կապտում է և օգտագործվում է օրգ․ հեղուկներում ջրի առկայությունը որոշելու համար։ Ստացվում է պղնձարջասպը 258°C–ից բարձր տաքացնելիս։
ՊՂՆՁԻ ՕՔՍԻԴՆԵՐ, պղնձի միացությունները թթվածնի հետ։ Պղնձի (II) օքսիդը՝ CuO, սե բյուրեղական նյութ է, խտությունը՝ 6350 կգ/մ3³։ Բնության մեջ հանդիպում է աենորիա միներալի ձեով։ 800°C–ից բարձր տաքացնելիս դանդաղ քայքայվում է (4Cu0=2Cu20-j-02)։ Լուծվում է թթուներում և ցիանիդների լուծույթներում, ջրում չի լուծվում։ Ջրածնի և CO-ի մթնոլորտում (250°C) վերականգնվում է մինչե մետաղական պղնձի։ CuO-ն ստանում են պղնձի տաշեղները (օդում), պղնձի (II) նիտրատը կամ կարբոնատը շիկացնելով։ Օգտագործում են կանաչե կապույտ ապակի և արծններ, նռնաքարե կարմիր ապակի ստանալու, գալվանական չոր բջիջներ պատրաստելու, օրգ․ վերլու– ծության համար և բժշկության մեջ (քսուքներ)։
Պղնձի (I) ենթ օքսիդը՝ Cu20, կարմրաշագանակագույն բյուրեղական նյութ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ 1230°C, խտությունը՝ 5800–6110 կգ/մ³։ Առաջացնում է կուպրիտ միներալը։ Ջրում չի լուծվում, լուծվում է խիտ հալոգենաջրածնական թթուներում և ամոնիակի լուծույթում՝ առաջացնելով անգույն կոմպլեքսներ [Cu(NH3)2]OH, H[CuCl2] են։ Օդում տաքացնելիս և խիտ ծծմբական թթվում օքսիդանում է։ Ստանում են պղինձը անբավարար քանակով օդում շիկացնելով։ Օգտագործվում է ապակին, արծնները գունավորելու, գյուղատնտ․ վնասատուների դեմ պայքարի համար։ Պղնձի (III) օքսիդը՝ Cu203, կարմիր փոշի է, օքսիդիչ, 100°C–ից բարձր տաքացնելիս մասամբ կորցնում է թթվածինը։ Ստացվել է նաև պղնձի գերօքսիդը, որն անկայուն նյութ է և օքսիդիչ։ ռ․ Սարգսյան
ՊՂՆՁՕՁԵՐ (Coronella), լորտուների ընտանիքի ոչ թունավոր օձերի սեռ։ Ունի 2 տեսակ, տարածված Հս․ Աֆրիկայում, Եվրոպայում, Արմ․ Ասիայում։ ՍՍՀՄ–ում՝ Արմ․ Ղազախստանում, Փոքր Ասիայի հվ․ մասերում, Կովկասում (նաե ՀՍՍՀ հս․ շրջաններում) տարածված է մեկ տեսակը՝ սովորական պղնձօձը (c․ aus- triaca), որի մարմնի երկարությունը մինչև 80 սմ է։ Մեջքը գորշ մոխրագույն է կամ գորշ դեղնավունից մինչե պղնձակարմրավուն։ Կարմիր պղնձագույնն առավել բնորոշ է արուներին։ Զվակենդանածին է, էգն ունենում է 2–15 ձագ։ Սնվում է մողեսներով, մանր կաթնասուններով, թռչունների ձվերով ու ձագերով, միջատներով։
ՊՂՊԵՂ ՍԵՎ (piper nigrum), պղպեղագգիների ընտանիքի պղպեղի ցեղի բազմամյա, մագլցող բույս։ Ցողունը կիսափայտացած, բարակ, ճկուն (երկարությունը 10–12 մ), հանգույցներում առաջացող օդային ադվենտիվ արմատներով։ Տերեները պարզ են, ձվաձև, հաստակեղե, հերթադիր։ Ծաղիկները՝ մանր, մոխրադեղնագույն կամ սպիտակ, հավաքված ծաղկաբույծրում։ Պտուղը կլորավուն, միասերմ կորիզապտուղ է (3–5 մմ տրամագծով), գույնը՝ կանաչ, հասունանալիս կարմրում Է, չորանալիս՝ սեանում։ Հայրենիքը Հնդկաստանն Է։ Մշակվում է Հվ–Արևելյան Ասիայի, Արլ․ Աֆրիկայի, Ամերիկայի արևադարձային շրջաններում։ ՍՍՀՄ–ում աճեցվում է ջերմատներում։ Բույսը միատուն Է, վայրի վիճակում՝ երկտուն։ Սերմերով բազմանալիս ծաղկում է 3–4-րդ տարում, վեգետատիվ եղանակով՝ 5–6-րդ ամսում։ Ծաղկումը ռեմոնտանտ Է, պտուղը հասունանում է 5–10 ամիս հետո։ Մեկ բույսի բերքատվությունը 0,6–1,5 կգ Է։ Բույսը երաշտադիմացկուն չէ։ Լավ է աճում բերրի, խոնավ, ցամաքեցված հողերում։ Պարունակում է պիպերին ալկալոիդ և եթերայուղեր։ Օգտագործվում է որպես համեմունք խոհարարության և սննդի արդյունաբերության մեջ։
ՊՂՏՈՐ ՄԻՋԱՎԱՅՐ, միջավայր, որտեղ զգալիորեն ուժեղ է չույսի ցրումը ղրանում պարունակվող կամ առաջացող անկանոն (քաոսայնորեն դասավորված) օպտիկական անհամասեռություններից։ Ցրումը Պ․ մ–ում հանգեցնում է ճառագայթող լույսի սկզբնական ուղղության փոփոխության։ Օպտիկական համասեռության խախտման հետևանքով լույսի բեկման ցուցիչը (ո) միջավայրի ամբողջ ծավալում միատեսակ չի լինում։ Հաճախ Պ․ մ–ի օպտիկական անհամասեռությունը պայմանավորված է նյութի կառուցվածքի արատներով կամ առաջանում է, երբ խառնվում են տարբեր ո ունեցող նյութեր (մառախուղ, ծուխ, սուսպենզիաներ, էմուլսիաներ, կոլոիդ լուծույթներ են)։ Պ․ մ․ կարող են լինել նաև մաքուր նյութերը, մասնիկների քաոսային ջերմային շարժման դեպքում միջավայրի բազմաթիվ միկրոծավալներում խտությունը, կոնցենտրացիան (լուծույթներում) և մոլեկուլների դիրքորոշմամբ պայմանավորված օպտիկական անիզոտրոպությունը կարճատև շեղումներ (ֆլուկտուացիաներ) են ունենում միջին արժեքներից, որի հետևանքով այդ միկրոծավալներում փոխվում է ո–ը (տես Օպաչեսցենցիա կրիտիկական)։ Պ․ մ–ում լույսի ցրման արդի տեսությունն ստեղծել է վ․ Համբարձումյանը իր մշակած ինվարիանտության սկզբունքի հիման վրա։
ՊՂՏՈՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, նեֆելոմետրիա (< հուն․ veqpo£ – ամպ և․․․ մետրի ա), միջավայրում դիսպերսված մասնիկների ցրած լուսային հոսքի (տեսանելի կամ ուլտրամանուշակագույն) ինտենսիվության չափման եղանակների համալիր, որը հնարավորություն է տալիս որոշել մասնիկների մեծությունը, ձևը, կոնցենտրացիան, գազերի, հեղուկների և թափանցիկ պինդ նյութերի պղտորության աստիճանը։ Դիսպերսված մասնիկների վրա ընկնող լույսի ցրումը հայտնի է որպես Տինդալի էֆեկտ։ Մասնիկներից անդրադարձող4 ցրված լույսի բնույթը կախված է մասնիկների չափերի և ընկնող լույսի ալիքի երկարության հարաբերությունից։ Եթե մասնիկի չափսը ալիքի երկարության 0,1 մասից փոքր է, ապա լույսի ցրումը տարածության մեջ զուգաչափ է՝ ռելեյյանցրում։ Լույսի ցրումը մեծ մասնիկներից ավելի ուժեղ է, բայց ոչ հավասարաչափ՝ այն մեծ է ընկնող լույսի ճառագայթի շարժման ուղղությամբ։ Պ–յան միջոցով դիսպերսֆազի կոնցենտրացիան որոշելու հնարավորությունը օգտագործվում է վերլուծական քիմիայում։ Պ–ական վերլուծությունը քանակական վերւուծության մեթոդ է, որը կիրառվում է պղտոր կամ արհեստական որ են պղտորեցված լուծույթների կոնցենտրացիան (C) որոշելու համար։ Հետազոտվող լուծույթում ցրված լույսի ինտենսիվությունը (I) չափում են պղտորաչափի օգնությամբ, կոնցենտրացիան որոշում I–КС կախումն արտահայտող աստիճանավորման կորով։ Օրինակ՝ ջրում սուլֆատ իոնների պարունակությունը որոշելու համար ավելացնում են ВаСЬ-ի լուծույթ և չափում ստացված կախույթի (BaSQ4) յուսացրումը։ Եղանակը կիրառելի է լուծույթում հետազոտվող նյութի 10~5–10~4 % պարունակությունների դեպքում և օգտագործվում է նավթանյութերի պարունակությունը ջրում որոշելու, դեղանյութերի, սննդանյութերի և այլ նյութերի վերլուծության համար։ Յու․ Ա․ Կսալյչո
ՊՅԱՌՆՈՒ (մինչև 1917-ը՝ Պեռնով), քաղաք, էստոնական ՍՍՀ Պյառնուի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ռիգայի ծոցի ափին, Պյառնուի գետաբերանի մոտ։ Ծովային և գետային նավահանգիստ է, երկաթուղային կայարան։ 52 հզ․ բն․ (1982)։ Մերձծովյան կլիմայաբուժական և ցեխաբուժական կուրորտ է։ Կան ձկնարդյունաբերության, սննդի, անտառանյութի մշակման, մեքենաշինական ձեռնարկություններ, վուշե գործվածքների կոմբինատ։ Ունի դրամատիկական թատրոն, թանգարաններ, առողջարաններ, ջրացեխաբուժարան, տուրիստական բազա։ Հայտնի է 1251-ից։
ՊՅԱՍԻՆԱ, գետ ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի Թայմիրի (Դոլգանո–Նենեցական) Ինքնավար օկրուգում։ Երկարությունը 818 կմ է, ավազանը՝ 182 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Պյասինո լճից, թափվում Պյասինայի ծոցը (Կարայի ծով)։ Պ–ի ավազանում կա ավելի քան 60 հզ․ լիճ (10450 կմ² ընդհանուր մակերեսով)։ Սնումը առավելապես ձնային է։ Հորդանում է հունիսից հոկտեմբեր։ Գետաբերանում ջրի միջին ծախսը 2600 մ³/վրկ է։ Սառցակալում է սեպտեմբերի վերջերից մինչև հունիս։ Նավարկելի է։ Հարուստ է ձկներով։
ՊՅԱՏԻԳՈՐՍԿ, քաղաք ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասում, Կովկասյան հանքային ջրեր առողջավայրերի խմբում։ Գտնվում է Պոդկումոկ գետի ափին։ 115 հզ․ բն․ (1982)։ Բալնեոլոգիական և ցեխաբուժական կուրորտ է։ Ամառը տաք է (հույիսի միջին ջերմաստիճանը՝ 22°C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –4°C), տարեկան տեղումները՝ 475 մմ։ Բուժիչ միջոցները՝ Տամբուկան լճի ցեխը, հանքային ջրերը (լոգանքների