Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/34

Այս էջը սրբագրված է

սեփականությունը ներկայացված է գլխավորապես պեա․ տնտեսություններով։ Գյուղատնտեսությունը բնութագրվում է ցածր տեխ․ զինվածությամբ, արտադրողականությամբ և ապրանքայնությամբ։ Բուսաբուծությունը տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի մոտ 70% –ը, անասնապահությունը՝ մոտ 12%-Ը» օժանդակ արհեստագործությունը՝ մոտ 20% –ը (1974)։ Չ–ի տարածքի 12%-ը (մոտ 112 մլն հա) գրավում են վարելահողերը։ հողակլիմայական բարենպաստ պայմանները թույլ են տալիս մի շարք շրջաններում հավաքել տարեկան 2, իսկ ծայր հվ–ում նույնիսկ 3 բերք։ Վարելահողերի մոտ 2/5-ը ոռոգվում է, որի մոտ 1 /2-ը գտնվում է հս․ 32° լայնությունից հվ․ (այսպես կոչված «բրնձի գոտում»)։ Հյուսիս–Չինական հարթավայրում, որտեղ ոռոգումը բավարար չէ, հաճախակի են երաշտները։ Ցանքատարածությունների 80% –ը զբաղեցված են պարենային, 14%–ը՝ տեխ․ կուլտուրաներով։ Ցանքերի մոտ 20%–ը մշակվում են մեքենաների օգնությամբ (1974)։ Բնակչության մեկ շնչի հաշվով հացահատիկի և բամբակի արտադրությունը վերջին 20 տարում գործնականորեն մնում է նույն մակարդակի վրա։ հողագործության գլխ․ շրջաններն են երկրի արլ․ մասի հարթավայրերը, գետերի դելտաները և հովիտները։ Հացահատիկային կարևորագույն կուլտուրան բրինձն է, որին բաժին է ընկնում ամբողջ ցանքատարածությունների մոտ 20% –ը և հացահատիկի հավաքի կեսը։ Բրնձագործական հիմնական շրջանն է Ցանցզի գետի ավազանը (բրնձի ցանքերի 2/3-ը)։ Մշակում են նաև ցորեն (առավելապես աշնանացան), եգիպտացորեն, գաոլյան, կորեկ, գարի, հնդկացորեն, բաթաթ, կարտոֆիլ։ Բամբակագործական հիմնական շրջաններն են Հուանհեի և Ցանցզիի ավազանները։ Մոյա մշակում են հս–արլ․ դաշտավայրում և Չին․ մեծ հարթավայրում, գետնանուշ՝ Շանդուն նահանգում, ռապս՝ Ցանցզիի ավազանում, ծխախոտ՝ Հենան, Շանդուն, Անհոյ նահանգներում։ Հվ․ մերձծովյան շրջաններում և Միչուանի գոգավորությունում մշակում են շաքարեղեգ, Արլ․ և Կենտրոնական Չ–ում՝ թեյ (Չ․ թեյի հայրենիքն է), եղրիզենի (տունգ), լաքի ծառեր։ Մերձքաղաքային և գյուղացիական տնամերձ հողատարածություններում զարգացած է բանջարաբուծությունը։ Տարածված է արեվադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիների այգեգործությունը (ցիտրուսներ, արքայախնձոր, մանգո, խնձոր, տանձ ևն), մի շարք շրջաններում՝ խաղողագործությունը։

Անասնապահությունը Արլ, Չինաստանում ունի օժանդակ դեր։ Այստեղ նրա հիմնական ճյուղերն են խոզաբուծությունը, լծկան անասունների բուծումը, թռչնաբուծությունը։ Ներքին Մոնղոլիայում, Սինցզյանի և Տիբեթի հս․ մասում տիրապետում է արոտային անասնապահությունը (ոչխարաբուծություն, խոշոր եղջերավոր անաւաւնների բուծում, ձիաբուծություն)։ 1977-ին Չ–ում կար 243 մլն խոզ (աշխարհում 1-ին տեղը), 137 մլն մանր, 115 մլն խոշոր եղջերավոր անասուն 1300 մլն ընտանի թռչուն։ Չ․ շերամապահության հայրենիքն է և աշխարհում շերամապահության արտադրանքի խոշորագույն արտադրողներից ու արտահանողներից մեկը։ Գլխավոր շրջաններն են Յանցզի և Չժուցգյան գետերի ավազանները (թթենու շերամորդի), Հս–Արլ․ Չինաստանը և Շանդունը (կաղնու շերամորդ)։ Օժանդակ արդյունագործություններից կարևոր նշանակություն ունեն ձկնորսությունը և ծովային արդյունագործությունը (մոտ 7 մլն ւռ, 1976, սիպեր, կարիտոսներ, կակղամորթներ ևն), անտառային տնտեսությունը, վայրի հատա– պտուղների և դեղագործական խոտերի հավաքը։

Արդյունաբերությունը։ Չ․ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալով աշխարհում գրավում է 7-րդ տեղը, իսկ մեկ շնչի հաշվով արդ․ շատ ապրանքների արտադրությամբ՝ վերջին տեղերից մեկը։ 1952–75-ին արտադրության միջոցների արտադրության տեսակարար կշիռը աճեց 47% –ից մինչև 69%, այդ թվում մեքենաշինությանը՝ 7,5%–ից մինչև 25%, 1980-ին արդյունաբերության բաժինը համախառն արդյունքի արժեքում կազմել է 75,5% (499,2 մլրդ յուան)։ Թեթև արդյունաբերության բաժինը արդյունաբերության համախառն արտադրանքում կազմել է 46,9% (1980)։ Արդ․ ամբողջ արտադրանքի մոտ 1/2-ը արտադրում են մանր ձեռնարկությունները։ Արդյունաբերությունը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ։ Արդ․ արտադրանքի 2/3-ից ավելին տալիս են ծովամերձ նահանգները» այդ թվում մոտ 1/6-ը՝ Շանհայի շրջանը, 1/8-ը՝ Լյառնին նահանգը։ Վառելիքաէներգետիկական բազայի հիմքը ածուխն է։ Արդյունահանման հիմնական կենտրոններն են Կայլուանը, Դատունը (Հս․ Չ․), Ֆուշունը, Ֆուսինը (Հս–Արլ․ Չ․)։ Նավթի հիմնական հանքավայրերը գտնվում են Հս–Արլ․ Չ–ի և Սիչուանի գոգավորությունում, գլխ․ նավթահանքերն են Դացինը, Շենլին, Դագանը։ Նավթի վերամշակումը մասամբ կատարվում է արդյունահանման վայրերում, բայց գլխավոր կենտրոններն են Լանչժոուն, Պեկինը, Լյույդան, Նանկինր և Շանհայը։ Արդյունահանվում են վոլֆրամի (Դայույ), ծարիրի (Սինհուա), անագի (Գեցզյու), կապարի (Շույկոուշան), սնդիկի (Տունժեն) հանքանյութ։ էլեկտրաէներգիայի ավելի քան 3/4-ը արտադրում են ՋԷԿ–երը։ Կարևոր ՀԷԿ–երն են Ֆինմանը (Հս–Արլ․ Չ․) և Աինանցզյանը (Չժեցզյան նահանգ)։ Սև մետալուրգիայում թուջի արտադրությունը գերազանցում է պողպատի արտադրությանը։ Մետալուրգիական գլխավոր բագաներն են Հս–Արլ․ Չ․ (Անշանի՝ երկրի խոշորագույն կոմբինատը, Բենսիի, Դալյանի, Ֆուշունի, Ֆուլաերցզիի, Տունհուայի գործարաններ), Հս․ Չ․ (Շիցզինշանի և Տայյուանի կոմբինատները), ինչպես նաև Շանհայը, Բաոտոուն, Ուհանը, Պեկինը։ Գունավոր մետաղներից ձուլում են ալյումին (Ֆուշուն, Նանտին), պղինձ (Շանհայ, Շենյան, Բայինչան), ցինկ և կապար (Շույկոուշան), անագ (Գեցզյու), ծարիր (Աինհուա), արտադրում վոլֆրամի խտանյութ։ Մեքենաշինության ճյուղերից առավել կարևոր նշանակություն ունեն էներգետիկական և ծանր մեքենաշինությունը։ Թույլ է զարգացած ավտոմոբիլաշինությունը, տրակտորաշինությունը, հաստոցաշինությունը, նավաշինությունը, երկաթուղաշինությունը և սարքաշինությունը։ Առավել կարևոր կենտրոններն են Շենյանը, Պեկինը, Շանհայը, ուհանը, Տայյուանը, Տյանցզին, Լյույդան, Խարբինը, Գուանչժոուն, Չանչունը, Լոյանը, Ցինդաոն, Սիանը, Չենդուն։ Քիմ․ արդյունաբերության խոշորագույն ճյուղը պարարտանյութերի արտադրությունն է։ Խոշոր գործարաններ կան Լյույդայում, Նանկինում, Գիրինում, Տայյուանում, Չժուչժուում, Գուանչժոուում, Ցզինանում և Բաոդինում։ Աճում է արհեստական և սինթետիկ մանրաթելերի, պլաստմասսաների, սինթետիկ կաուչուկի արտադրությունը (Շանհայ, Լանչժոու, Պեկին, Բաոդին, Նանկին)։ Ցեմենտի խոշոր գործարաններ կան Բենսիում, Լյույդայում, Տանշանում, Դատունում, Նանկինում, Շանհայում, Չուանչժոուում։ Զարգացած է տեքստիլ արդյունաբերությունը, որը Չ–ի արդյունաբերության հնագույն ճյուղերից է։ Չ․ բամբակյա գործվածքների արտադրությամբ աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը։ Առավել կարևոր կենտրոններն են Շանհայը, Տյանցզինը, Ցինդաոն, Պեկինը, Չուանչժոուն, Շիցզյաչժուանը Հանդանը, Սիանը, Ցզինանը։ Մետաքսե–