Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/349

Այս էջը սրբագրված է

մամբ, առանց նեգատիվներ օգտագործելու, ստանում են Պ․։

ՊՈԶԻՏԻՎԻԶՄ (< լատ․ positivus – դրական), դրական ւիիլիսոփայություն, XIX–XX դդ․ փիլ–յան հիմնական ուղղություններից։ Պ․ մերժում է դասական մտահայեցողական փիլ–յան մետաֆիզիկական–գոյաբանական հավակնությունները՝ գտնելով, որ աշխարհի պատկերի ստեղծումը ոչ թե փիլ–յան, այլ մսանավոր՝ դրական, գիտությունների խնդիրն է․ դրական, ոչ մետաֆիզիկական փիլ. զբաղվում է ճանաչողության, հատկապես գիտության մեջ ծագող մեթոդաբանական և իմացաբանական խնդիրներով; Ընդսմին Պ․ փիլ–յան վրա տարածում է ճշգրտության գիտ․ չափանիշները (տես Սցիենտիզմ)։ Պ–ի զարգացումը բնութագրվում է հյումիզմի գծին հատուկ էմպիրիզմի, ագնոսաիցիզմի և ֆենոմենւաիզմի ուժեղացումով, որոնց արտահայտությունն են ընդհանուր տեսական մտակառուցումների և բացատրող հիպոթեզների օբյեկտիվ բովանդակության ժխտումը, գիտության հանգեցումը նկարագրության։ «Առաջին» Պ․ (Օ․ Կոնտ, Զ․ Ա․ Միւ, Տ․ Սպենսեր, է․ Լիտրե, Հ․ Տեն են) դրական գիտությունների եղանակներով մշակել է ավանդական փիլիսոփայությունից օտարված առանձին բնագավառներ՝ տրամաբանություն, բարոյագիտություն, ստեղծել է սոցիոլոգիան։ Արլ․ Եվրոպայի երկրներում և հայ իրականության մեջ (Ս․ Պալասանյան, Ա․ Գարագաշյան, Գ․ Կոստանդյան, Մ․ Նալբանդյան են) որպես առաջադիմական և մատերիալիստական դիրքավորում ընկալվեցին Պ–ի կողմից դրական գիտելիքի ջատագովությունը և պայքարն ընդդեմ կրոնական գաղափարախոսության հետ կապված մտահայեցողական փիլ–յան։ «Երկրորդ» Պ–ի էմպիրիոկրիաիցիզմի, մախիզմի համար բնորոշ են ճանաչողության սահմանափակումը զգայությունների աշխարհով և առհասարակ ճանաչողության հոգեբանական–կենսբ․ մեկնաբանությունը։ «Երրորդ» Պ․ նեոպոզիտիվիզմը (տրամաբանական Պ․, տրամաբանական էմպիրիզմ, վերլուծական փիլ․)» հանգեցրեց գիտության տրամաբանական վերլուծությանը։

Սոցիուլոգիայի բնագավառում Պ․ հասարակական երեույթների վրա տարածում է բնագիտության մեթոդները, հասարակության ուսումնասիրությունը սահմանափակում նրա կոնկրետ վիճակների և հատույթների հետազոտությամբ՝ ժխտելով պատմ․ զարգացման ընդհանուր օրենքները և առհասարակ պատմության փիլյունը։

Գրկ ․Լենին Վ․ Ի․, Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18։ Нарский И․ С․, Очерки по истории позитивизма, М․, 1960; Кон И․ С․, Позити– визм в социологии, Л․, 1964; Simon W․ М․, European Positivism in the Nineteenth Century, Ithaca [N․ Y․], 1963․ Հ, Գնորգյան

ՊՈԶԻՏՐՈՆ [< լատ․ posi (tivus)– դրական և (Էչեկ)տրոն], Լեպտոնների դասի տարրական մասնիկ, էլեկտրոնի հակամասնիկը; Ունի նույնպիսի զանգված, ինչ էլեկտրոնը և մեծությամբ նույնպիսի, սակայն դրական էլեկտրական լիցք (նշանակվում է e+)։ Պ–ի սպինի արժեքը 1/2 tl է (ft=h/2rt, հ–ըՊլանկի հաստատունն է), ենթարկվում է Ֆերմի–Դիրակի վիճակագրությանը։ Պ․ ունի նան․ մագնիսական մոմենտ, որը մեծությամբ հավասար է էլեկտրոնի մոմենտին, սակայն ուղղված է սպինի ուղղությամբ։ Պ․ տեսականորեն գուշակված առաջին հակամասնիկն է, որի գոյությունը բխել է Դիրակի հավասարումից։ 1932-ին Կ․ Դ, Անդերսոնը փորձով հայտնաբերել է Պ, տիեզերական ճառագայթներում։ Պ․ դրական լիցքով ամենաթեթե մասնիկն է և վակուումում կայուն է։ Նյութում Պ․ կարող է գոյություն ունենալ կարճ ժամանակամիջոց՝ էլեկտրոնի հետ բախման հետեանքով այն անիհիլացվում է, վերածվելով Քվանտների։ Որոշ պայմաններում, մինչե անիհիլյացիան, Պ․ և էլեկտրոնը կարող են կազմել կապված վիճակ՝ պոզիտրոնիում։ Այլ տարրական մասնիկների հետ Պ․ փոխազդում է էլեկտրամագնիսական և թույլ փոխազդեցությունների միջոցով։ Պ–ներն առաջանում են դրական ր–մեզոնների տրոհման ժամանակ, որոշ ռադիոակտիվ տարրերի (Յ–տրոհումից, լիցքավորված մասնիկների դաշտում քվանտներով e+ e~ զույգերի ծնման պրոցեսում են։ Պ–ների ինտենսիվ փնջեր ստանալու նպատակով կառուցում են կուտակիչներ։ Արագացված Պ–ների և էլեկտրոնների հանդիպական փնջերի բախումն ընկած է գերբարձր էներգիայի տարրական մասնիկների հետազոտման մեթոդներից մեկի հիմքում;

Գրկ. Дир ак П․, Принципы квантовой механики, пер․ с англ․, М․, 1960․ Յու․ Շահնազարյան

ՊՈԶԻՏՐՈՆԻՈՒՄ, պոզիտրոնի և Էլեկտրոնի կապված վիճակ, նման է ջրածնի ատոմին, որում պրոտոնը փոխարինված է պոզիտրոնով։ Պ–ի գոյությունը կանխագուշակել է հարավսլավացի գիտնական Ա․ Մոհորովիչիչը (S․Mohorovicic) 1934-ին, իսկ փորձով հայտնաբերեւ է Մ․ Դոյչը (M․Deutsch, ԱՄՆ) 1951-ին։ Պ–ի զանգվածը հավասար է երկու էլեկտրոնային զանգվածի։ Եթե ջրածնի ատոմում էւեկտրոնը պտույտ է կատարում իրենից 1836 անգամ ծանր, գրեթե անշարժ պրոտոնի շուրջը, ապա Պ–ում հավասար զանգված ունեցող էլեկտրոնն ու պոզիտրոնը պտտվում են ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը հավասար հեռավորությամբ։ Այդ պատճառով Պ–ի միջին չափերը երկու անգամ մեծ են ջրածնի ատոմի չափերից, իսկ չգրգռված մակարդակների էներգիան երկու անգամ փոքր է ջրածնի համապատասխան մակարդակների էներգիայից։ Ջրածնի ատոմի և Պ–ի ամենակարևոր տարբերությունն այն է, որ վերջինս կայուն չէ։ Պոզիտրոնը և էլեկտրոնը կարող են անիհիլացվել ու փոխարկվել երկու կամ ավելի 7-քվանտների։ Պ–ի կյանքի տհալությունը կախված է նրանից, թե ինչպիսի վիճակում են էլեկտրոնն ու պոզիտրոնը կազմում կապված համակարգ։ Երբ դրանց սպինները հակագուգահեռ են, գոյանում է սինգլետ վիճակ (x= 0 գումարային սպինով), որը կոչվում է պարապոզիտրոնիում։ Սկզբնական սպինննրի զուգահեռ լինելու դեպքում առաջանում է տրիպլետ վիճակ (s= 1), որը կոչվում է օրթոպոզիտրոնիում։ Պ․ իսկորեն չեզոք համակարգ է և ունի որոշակի լիցքային զույգություն՝ պարապոգիտրոնիումի հիմնական վիճակը լիցքորեն զույգ է, իսկ օրթոպոգիտրոնիումինը՝ լիցքորեն կենտ։ Քանի որ Քվանտը լիցքորեն կենտ մասնիկ է, ապա պարապոզիտրոնիումի կյանքի տևողությունը հիմնական վիճակում որոշվում է e+e~->2Y պրոցեսի հավանականությամբ և կազմում է т0= 1,2 • 10~~10 վրկ, իսկ օրթոպոզիտրոնիումի կյանքի տևողությունը պայմանավորված է e+e_->3Y պրոցեսով և ավելի մեծ է (Tj = 1,4* 10 7 վրկ)։ Պ․ նման է ջրածնի ատոմին նաև քիմ․ հատկություններով (քիմ․ նշանը՝ Ps) և կարող է ծառայել իբրե «նշակիր ատոմ» կամ օգտագործվել նյութերի ֆիգիկաքիմ․ հատկությունների հետազոտման համար։

Գրկ․ Б ерестецкий В․ Б․ Лифшкц Е․ М․,Питаевский Л․ П․, Релятивистская квантовая теория, ч․ 1, М․, 1968; Гольданский В․ И․, Физическая химия позитрона и позитрония, М․, 1968․ Յու․ Շահնազարյան

ՊՈԶՆԱՆ (Poznan), քաղաք Լեհաստանում, Վարտա գետի ափին, Պոզնանի վոյեվոդության վարչական կենտրոնը, 506 հզ․ բն․ (1980)։ Երկրի տնտ․, մշակութային կենտրոններից է, երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց, գետային նավահանգիստ։ Արդյունաբերության հիմնական ճյուղը մեքենաշինությունն է, որն արտադրում է նավերի դիզելներ, ջերմաքարշեր, վագոններ, գյուղատնտեսական մեքենաներ, պողպատի ձուլուկ, հսկող–չափող սարքեր, առանցքակալներ են։ Զարգացած են նաև սննդի, քիմ․, փայտամշակման, պոլիգրաֆ, թեթե արդյունաբերությունները։ Ունի 9 բուհ (այդ թվում համալսարան), բժշկ․ ակադեմիա, ֆիլհարմոնիա, օպերայի և դրամատիկական թատրոններ, թանգարաններ։ Պ–ում կազմակերպվում են ամենամյա միջազգային տոնավաճառներ։ Պ․ լեհ․ հնագույն քաղաքներից է։ հիմնադրվել է X դ․։ X–XI դդ․ լեհ․ իշխանների նստավայրերից էր, Լեհաստանում այստեղ է հաստատվել առաջին եպիսկոպոսությունը (մոտ 968-ին)։ Միջին դարերում Պ․ խոշոր արհեստավորական առետրական կենտրոն էր։ 1793-ին Պրուսիան զավթել է Պ․։ 1807–15-ը եղել է Վարշավայի դքսության, 1815-ից՝ Պոզնանի մեծ իշխանության կենտրոնը։ 1918–19–ի Պոզնանի ապստամբությունից հետո մտել է լեհ․ պետության կազմի մեջ։ Պ–ի պատմ․ միջուկը վարտա գետի աջ ափին գտնվող այսպես կոչված Տումսկի կղզին է (Մ․ Ցանի ռոմանական կոստյոլը, մոտ 1200–1512, X– XI դդ․ կոստյոլների տեղում կառուցված գոթական տաճարը, XIII դ․–XV դ․ սկիզբ, Կույս Մարիամի կոստյոլը, XV դ․)։ Զախ ափին կանոնավոր հատակագծով Տին քաղաքն է (աճել է XIII դ–ից)։ Շուկա կենտրոնական հրապարակում են ռատուշան (XIII– XIV դդ․, 1550–60-ին վերակառուցվել է վերածննդի ոճով), XVI––XIX դդ․ բնակելի տներ։ XIX դ․–XX դ․ սկզբին 4-ին քաղաքից արմ․ ձևավորվել է Պ–ի կենտրոնը՝ կլասիցիզմի ոճով, էկլեկտիկ և ժամանակակից ճարտ․ ոգով կառուցված պալատներով ու հասարակական շենքերով։ Երկ–