Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/35

Այս էջը սրբագրված է

դենի արդյունաբերության հիմնական կենտրոններն են Շանհայը, Հանչժոուն, բրդեղենինը՝ Շանհայը, Լանչժոուն, Բաոտոուն, Սինինը։ Ամենուրեք տարածված են սննդհամի արդյունաբերության բազմաթիվ, առավելապես մանր ձեռնարկություններդ Հատկապես զարգացած են բրնձազտիչ, ալրաղաց, ձիթհան, շաքարի, թեյի մշակման, ծխախոտի, պտղի և ձկան պահածոների ճյուղերը։

Չ–ում կարևոր նշանակություն ունի տնայնագործական արտադրությունը։ Նրա հնագույն ճյուղերից են մանածագործությունը, ջուլհակությունը, խեցեգործությունը (ճենապակի, հախճապակի), գյուղատնտ․ գործիքների և ինվենտարի, տնային գործածության իրերի արտադրությունը։ Լայն ճանաչում ունեն չին․ գեղարվեստական արհեստները։

Տրանսպորտը թույլ է զարգացած։ Տրանսպորտով առավել ապահովված են երկրի արլ․ և հս–արլ․ շրջանները։ Երկաթուղիներին բաժին է ընկնում ամբողջ բեռնաշրջանառության 45–50% –ը, ներքին ջրային տրանսպորտին՝ 40–45%-ը, ավտոմոբիլայինին՝ 6–7%-ը։ Երկաթուղիների երկարությունը 52 հզ․ կմ է, այդ թվում երկգիծ՝ 11 հզ․ կմ (էլեկտրիֆիկացված է 1600 կմ)։ Հիմնական մայրուղիներն ենՊեկին–Գուանչժոու և Տյանցզին–Շանհայ, Լյանյ ունգան–Լանչժոու–Ուրումչի, ինչպես նաև Պեկին–Շենյան և Պեկին–Բաոտոու։ Ավտոճանապարհների երկարությունը ավելի քան 897 հզ․ կմ է, որից կոշտ ծածկով՝ 250 հզ․ կմ։ Առավել կարևոր ավտոճանապարհներն են Սիկան–Տիբեթյանը և Աինցզյան–Տիբեթյանը։ Ներքին ջրային ուղիները մոտ 150 հզ․ կմ են (գլխավորապես Ցանցզի գետի ավազանում)։ Գետային հիմնական նավահանգիստներն են Նանկինը, Ուհանը, Չունցինը։ 1981-ին ծովային նավահանգիստների բեռնաշրջանառությունը կազմել է 259 մլն տ։ Ծովային առավել խոշոր նավահանգիստներն են Դալյանը, Տյանցզինը (Դեղին ծով), Շանհայը (Արևելա–Չինական ծով), Գուանչժոուն, Չժանցզյանը (Հարավ–Չինական ծով)։

Արտաքին առևտուրը։ 1980-ին Չ–ի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է․ արտահանումը՝ 27,2 մլրդ յուան (մոտ 17 մլրդ դոլլար), ներմուծումը՝ 29,1 մլրդ յուան (մոտ 18,2 մլրդ դոլլար)։ Չ․ արտահանում է գյուղատնտ․ ապրանքներ, ածուխ, գունավոր մետաղներ, տունգի յուղ, գործվածքներ, տնայնագործական իրեր, մեքենաների և սարքավորման առանձին տեսակներ ևն, ներմուծում՝ մեքենաներ և սարքավորումներ, պողպատ, ալյումին, երկաթի հանքանյութ, հացահատիկ, բամբակ, քիմ․ պարարտանյութեր, նավեր, ավտոմեքենաներ, ավիացիոն տեխնիկա, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ են։

Արտաքին առևտրի շրջանառության մեջ զարգացած կապիտալիստական երկրների բաժինը 58% է (1959-ին՝ 18%), սոցիալիստական երկրներինը՝ 11% (1959-ին՝ 72%)։ Հիմնական գործընկերներն են՝ ճապոնիան (շրջանառության 1/4-ից ավելին), Հոնկոնգը (հանդիսանում է ազատ փոխանակվող վալյուտայի կարևոր աղբյուր), «Ընդհանուր շուկայի» երկրները, Կանադան, Ավստրաւիան։ Չ․ ունի առևտր․ և գիտ․ համագործակցության երկարաժամկետ պայմանագիր ճապոնիայի, Ֆրանսիայի, ԳՖՀ–ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հետ։ 1981-ին Չ․ են այցելել 7 մլն օտարերկրյա տուրիստ։ Դրամական միավորը յուանն է։ ՄՄՀՄ պետ․ բանկի կուրսով 100 յուանը =37 ռ․ 35 կոպեկի (1983-ի հունիս)։

VIII․ Զինված ուժերը ՉԺՀ զինված ուժերը (ժողովրդաազատագրական բանակ, ԺԱԲ, ավելի քան 3,5 մլն մարդ, 1982) կազմված են ցամաքային զորքերից (3 մլն մարդ), ռազմաօդային (ներառյալ ՀՕՊ–ը, 250 հզ․ մարդ) և ռազմածովային (275 հզ․ մարդ) ուժերից, սահմանապահ և հասարակական անվտանգության զորքերից։ Գլխավորում է Չ–ի կոմկուսի ԿԿ նախագահը, անմիջական ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության մինիստրը։ Չ–ի զինված ուժերի առաջացումն ու զարգացումը կապված է չին․ ժողովրդի բազմամյա հեղափոխական պայքարի հետ։ 1924-ին Չ–ի կոմկուսի մասնակցությամբ սկսվեց Հվ․ Չ–ում Սուն Ցաթ Սենի ստեղծած Ազգային–հեղափոխական բանակի (ԱՀԲ) շինարարությունն ու ամրապնդումը։ Այդ գործում մեծ օգնություն ցույց տվեց ՍՍՀՄ–ը՝ զենքով և զինվորական կադրերի պատրաստմամբ։ ԱՀԲ–ում գտնվում էր սովետական զինվորական խորհրդականների մի խումբ։ 1927-ի հակահեղափոխական հեղաշրջումից հետո ստեղծվեցին հեղափոխական զինված ջոկատներ և միավորումներ, որոնք կոչվեցին Չ–ի կարմիր բանակ (ՉԿԲ)։ Օգոստ․ 1-ը (1927-ին այդօրը սկսվեց Նանչանի հեղափոխությունը) նշվում է իբրև Չ–ի ԺԱԲ–Ի օր։ 1937–45-ին ՉԿԲ համառ պայքար մղեց ճապոն, զավթիչների դեմ։ ժողովրդահեղւաիոխական զորքերի կանոնավոր միավորումների քանակը 1945-ին հասավ 1 մլն 280 հզ․ մարդու, իսկ ժող․ աշխարհազորի և պարտիզանական ջոկատների քանակը՝ 2 մլն 700 հզ–ի։ Չին ժողովրդին ճապոն, զավթիչների դեմ պայքարում բազմակողմանի օգնություն ցույց տվեցին ԱՍՀՄ զինված ուժերը, որոնք 1945-ին Հս–Արլ․ Չ–ում և Ներքին Մոնղոլիայում ջախջախեցին ճապոն․ Կվանտունյան բանակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժողովրդահեղափոխական ուժերը ՉԿԿ ղեկավարությամբ, հենվելով սովետական բանակի ազատագրած հս–արլ․ շրջանների վրա, կռվեցին գոմինդանականների դեմ։ 1947-ին ժողովրդահեղափոխական ուժերը պաշտոնապես կոչվեցին ԺԱԲ։ 1948-ին ԺԱԲ–ում հաշվվում էր 2 մլն 800 հզ․ մարդ։ 1948–49-ին ԺԱԲ–ի մի շարք խոշոր հարձակողական գործողությունների հետևանքով ջախջախվեցին գոմինդանականների հիմնական ուժերը, երկրի մեծ մասը ազատագրվեց նրանցից։ ՉԺՀ–ի կազմավորումից հետո ՍՍՀՄ մեծ օգնություն ցույց տվեց ԺԱԲ կանոնավոր բանակի վերակազմելու և ժամանակակից զենքով զինելու գործում։ Ստեղծվեցին ՌՕՈԻ և ՌԾՈԻ։ Այսպես կոչված, «կուլտուրական հեղափոխության» ընթացքում ԺԱԲ–ի վրա դրվեցին ոչ հատուկ ֆունկցիաներ՝ զինվորական հսկողություն արդ․ նւ գյուղատնտ․ ձեռնարկությունների, պետ. և ուս․ հաստատությունների աշխատանքի վրա, սովորողների ռազմաքաղ․ ուսուցում։

ԺԱԲ համալրվում է զինապարտության օրենքի (1955) հիման վրա։ Զորակոչվում են 18–25 տարեկանները։ Ծառայության ժամկետը ցամաքային զորքերում 2–4 տարի է, ՌՕՈԻ–ում՝ 3–5, ՌԾՈԻ–ում՝ 4–6։ Հրամանատարական կադրերը պատրաստվում են ռազմ, ակադեմիաներում, ուսումնարաններում են։

Ցամաքային ուժերն ունեն 10 տանկային, 121 հետևակային, 3 հեծյալ, 4 օդադեսանտային, 40 հրետանային ևն դիվիզիաներ, 8 հզ․ տանկ, 3 հզ․ զրահամեքենա, 20 հզ․ հրանոթ, 6 հզ․ ականանետ են։

ՌՕՕԻ և ՀՕՊ ունեն 3800 մարտական ինքնաթիռ (կազմում են ավիացիոն կորպուսներ, դիվիզիաներ, գնդեր), զենիթա–հրթիռային սարքավորումներ, ռազմատրանսպորտային 400 ինքնաթիռ, 300 ուղղաթիռ ևն։ ՌԾՈԻ ունեն 800 մարտական և օժանդակ նավ (երեք նավատորմ), ավելի քան 50 դիզելային սուզանավ, 230 տորպեդային և 100 հրթիռային ռազմանավակ, ծովային ավիացիան՝ 30 հզ․ մարդ, մոտ 600 ինքնաթիռ։ Ստրատեգիական ուժերն ունեն ստրատեգիական նշանակության հրթիռներ, միջուկային զենք կրող մոտ 100 ինքնաթիռ։

IX․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (1980) 1955-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 32,6, մահացությունը՝ 12,3, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 74,3 (1955-ից հետո դեմոգրաֆիական տվյալներ չեն հրապարակվել)։ Ամերիկյան և արևմտաեվրոպական մամուլի տվյալներով 1974-ին ծնունդը կամել է 1000 բնակ–