րորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո վերականգնվել են ավերված ճարտ․ հուշարձանները, կառուցվել են հանրախանութը, «Մերկուրի» հյուրանոցը, նոր կենտրոնի անսամբլը, Վարտա գետի աջ ու ձախ ավւերին՝ բնակելի նոր շրջաններ (Դեմբեց, Ռատաե, Վինոգրադի)։
ՊՈԶՆԱՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1848, լեհական ազգային–ազատագրական ապստամբություն պրուս, տիրապետության դեմ մարտի 20-ից մայիսի 9-ը, Պոզնանի մեծ իշխանությունում։ Ֆրանսիայում և Գերմանիայում 1848-ի հեղափոխական իրադարձությունները արձագանք գտան Պոգսանում։ Մարտի 20-ին ստեղծվեց Ազգ․ կոմիտե, կազմակերպվեցին զինված ջոկատներ։ Զինված գյուղացիներն ու քաղաքացիները հարձակվում էին պրուս, պետ․ հիմնարկների վրա, ընդհարվում զորքի հետ։ Ազգ․ կոմիտեն, որը պատրաստ էր բավարարվել Պոզնանի իշխանության համար ինքնավարության պահանջով, բանակցություններ սկսեց պրուս, իշխանությունների հետ և ընդունեց պրուս, գեն․ Վ․ Վիլիզենի պահանջը՝ կրճատել Լ․ Մերոսղավսկու ստեղծած լեհ․ ջոկատների թիվը։ Ապրիլի 29-ին Քսենժում լեհ․ ջոկատի ջախջախումից հետո, Մերոսլավսկին համախմբեց ապստամբներին և հաղթանակներ տարավ։ Սակայն շլյախտայական սպաները, վախենալով հեղափոխական պայքարի թափից, մայիսի 9-ին դադարեցրին պայքարը և ապստամբությունը պարտվեց։
ՊՈԹՈՍԻ (Potosi), քաղաք, համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը Բոլիվիայում։ Գտնվում է երկրի հվ–ում, Անդերի Պոթոսի լեոան լանջին, 4200 մ բարձրության վրա։ 96,8 հզ․ բն․ (1978)։ Ունի երկաթուղային կայարան։ Հիմնադրվել է 1546-ին, արծաթի հանքավայրի տեղում։ XVII դ․ և XVIII դ․ 1-ին կեսին Պ․ տալիս էր աշխարհի արծաթի արդյունահանվող հանքանյութի մոտ 1/2-ը և 1650-ին ուներ ավելի քան 160 հզ․ բն․։ XVIII դ․ 2-րդ կեսին հանքավայրերի անխնա օգտագործման պատճառով պաշարները սպառվեցին, սկսվեց Պ–ի անկումը, և 1825-ին քաղաքի բնակչության թիվը նվազեց մինչե 8 հզ․։ XX դ․ Պ․ դարձավ անագի, վոլֆրամի, ծարիրի արդյունահանման կենտրոն։ Կան մետաղե, կաշվե իրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, կահույքի արտադրության ձեռնարկություններ? Աննշան քանակով մշակում են արծաթ։ Ունի համաւսարան (1892-ից)։
ՊՈԺԱՐՍԿԻ Դմիտրի Միխայլովիչ (1578–1642), ռուս, իշխան, զորավար։ 1613-ից բոյար։ Մասնակցել է Բոլոտնիկովի ապստամբության ճնշմանը (տես Գյուղացիական ապստամբություն Ի․ Ի․ Բողոտնիկովի առաջնորդությամբ 1606–07), 1608–10-ին եղել է ռուս, ցար Վ, Շույսկու համախոհը Կեղծ Դմիտրի II-ի դեմ պայքարում։ 1610-ից Զարայսկի վոյեվոդան էր։ 1611-ին մասնակցել է Առաջին ժող․ աշխարհազորին U լեհ–լիտվ, ինտերվենտների դեմ Մոսկվայի ապստամբությանը։ Եղել է երկրորդ ժող․ աշխարհազորի հրամանատարներից և ժամանակավոր կառավարության ղեկավարներից (1611-ի վերջ–1613-ի սկիզբ)։ 1615–18-ին կռվել է լեհ․ ինտերվենտների դեմ։ 1617–40-ին ղեկավարել է տարբեր պրիկազներ։ 1628– 1630-ին Նովգորոդի վոյեվոդան էր։ Պ–ուն և Կ․ Մինինին հուշարձան է անգնեցված Մոսկվայում, Կարմիր հրապարակում։
ՊՈԼԱԲԵՐԵՆ, պուաբների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքի սլավ, ճյուղի արմ․ խմբին։ Խոսվել է Օդերի ստորին, էլբայի ստորին ու միջին հոսանքների և Բալթիկ ծովի միջե ընկած տարածքում։ Առավելապես հայտաբերում է կապեր պոմորյան լեզուների, յեհերենի, մասամբ՝ լուժիկերենի հետ։ XVIII դ․ կեսերին Պ․ իր տեղը զիջել է գերմաներենին։ Պ–ի մասին կարելի է դատեւ XVII– XVIII դդ․ սահմանագծում գրառված առանձին բառերով ու արտահայտություններով, տեղանվանական բազմաթիվ հետքերով, գերմ․ խոսվածքներում եղած արտացոլումներով (բառապաշարային «պոլաբաբանություններ», որոշ ածանցներ, քերականական խառը սեռեր են)։ Կրել է գերմ–ի ուժեղ ազդեցությունը (երկբարբառների առատություն, հոդի ձևավորում, բաղադրյալ ժամանակների կազմման առանձնահատկություններ, հոլովման համակարգի վերակազմում, բառային փոխառությունների առատություն են)։ Միաժամանակ Պ–ում պահպանվել են այնպիսի հնաբանություններ, ինչպիսիք են երկակի թիվը, անցյալ կատարյալը և անկատարը։
ՊՈԼԱԲՆԵՐ, պոլաբացիներ, պոլաբյան սլավոններ, արևմտասլավ․ ցեղերի խումբ։ Մ. թ․ ա․ I հազարամյակի վերջին –մ․ թ․ II հազարամյակի սկզբին բնակվել են արմ–ում՝ Լաբա (էլբա) գետի ու նրա Սալա (Զաալե) վտակի, արլ–ում՝ Օդրա (Օդեր) գետի, հվ–ում՝ Հանքային լեռների և հս–ում՝ Բալթիկ ծովի միջե ընկած տարածքում։ Միավորվել են ցեղային 3 միության մեջ․ լուժիկյան սերբեր, լյուտիչներ (վելետներ) և բոդրիչներ (օբոդրիտներ)։ Պ․ հիմնականում ըգբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, արհեստներով, առետրով։ Սկսած X դ․ գերմ․ ֆեոդալները պարբերաբար հարձակվել են Պ–ի վրա՝ սկզբում ավարառության, իսկ հետո4 ռազմ, մարզեր հիմնելու ճանապարհով զավթել նրանց հողերը։ Կաթոլիկ քարոզիչները բռնությամբ տարածել են քրիստոնեություն և գանձել հարկեր։ X դ․ գերմ․ ֆեոդալներին հաջողվել է իրենց ենթարկել Պ–ին, սակայն ապստամբությունների (983, 1002) հետևանքով նրանց մեծ մասը, բացի լուժիկյան սերբերից, անկախացել է։ Բայց 1150–60-ական թթ․, օգտվելով պոլաբյան իշխանությունների մասնատվածությունից, գերմ․ ֆեոդալները զավթել են Պ–ի վերջին ազատ հողերը։ Պ–ի մեծ մասը գերմանացվել է, որոշ մասը՝ ոչնչացվել Այնուամենայնիվ ւուժիկները պահպանել են իրենց էթնիկական և մշակութային ինքնուրույնությունը։
ՊՈԼԱՏ (Փոլադ) ՏիգրանՊետրոսի [1874, Ալեքսանդրիս!–17,2․1950, Շարպոն (Ֆրանսիա)], հայ նկարիչ։ 1888-ից հաստատվել է Փարիզում, որտեղ ստացել է իրավաբ․ բարձրագույն կրթություն, միաժամանակ հաճախել է․ Շահինի արվեստանոցը։ Ավելի ուշ սովորել է ժուլիան ակադեմիայում, աշակերտել ժ․ Պ․ Լորանսին և Բ․ Կոնստանին։ Աշխատել է օֆորտի բնագավառում։ Գործերից են՝ «Փողոց Կահիրեում», «Փարիզի էդգար Քինեյի շուկան», «Մահն ու փայտահատը», «Ինքնադիմանկար դստեր հետ», «Պ․ Վեռլենի դիմանկարը»– ևն։ Պ. եղել է գրքի գրաֆիկայի նրբաճաշակ ու հմուտ վարպետ, նկարազարդել է Ա․ Ֆրանսի «Սենտ Քլեռի ջրհորը» (1904), Լաֆոնտենի «Առակների» ակադեմիական հրատարակությունը (1930), Պ․ Շենի «Առնետի հուշատետրը» ևն։ Պ–ի արվեստը աչքի է ընկնում դիտողականությամբ ու նուրբ արտահայտչականությամբ, սև ու ճերմակի հարուստ երանգավորմամբ։ Մասնակցել է ֆրանս․ նկարիչ–փորագրիչների ընկերության տարեկան ցուցահանդեսներին, երկու անգամ արժանացել 1-ին մրցանակի։ 1927-ին ավելի քան 30 աշխատանքով մասնակցել է «Անի» խմբակցության ցուցահանդեսին։ Ընտրվել է ֆրանս․ նկարիչների սալոնի ժյուրիի անդամ։
Գրկ․ Շիշմանյան Ռ․, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե․, 1958։ Avёdissian O․, Peintres et sculpteurs Armeniens, Le Gaire, 1959․ Մ, Հարությունյան
ՊՈԼ–ԲՈՆԿՈԻՐ (Paul-Boncour) ժոզեֆ (1873–1972), ֆրանս․ քաղ․ և պետ․ գործիչ, դիվանագետ։ 1909-14 և 1919-31-ին՝ պառլամենտի դեպուտատ, 1931 – 40, 1946–48–ին՝ սենատոր։ 1916–31-ին և 1945-ից սոցիալիստական կուսակցության անդամ։ Եղել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը Ազգերի լիգայում․ 1932-ին ռազմ, մինիստր, 1932–33-ին պրեմիեր մինիստր և արտաքին գործերի մինիստր, 1933–34 և 1938-ին արտաքին գործերի մինիստր, 1936-ին՝ պեա, մինիստր։ 1930- ական թթ․ հանդես է եկել գերմ․ ագրեսիային հակահարված կազմակերպելու, ՍՍՀՄ–ի հետ համագործակցելու օգտին։ 1940-ին դեմ էր ֆաշիստ․ Գերմանիայի