Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/353

Այս էջը սրբագրված է

Երկ․ Historiae, v․ 1–6, Camb․-Massachusetts-!․․, 1960; Всеобщая история в сорока книгах, т․ 1–3, М,, 1890–99․ Ս. Կրկյաշարյան

ՊՈԼԻԳԱՄԻԱ, տես Բազմամուսնություն։

ՊՈԼԻԳՆՈՏՈՍ (IIoXijyvcdtos, ծն․ մ․ թ․ ա․ մուռ 510, Թասոս կղզի–մահ․ թ․ անհտ․), հույն նկարիչ։ Ստեղծել է հերոսական ոգով դիցաբանական և պատմ․ թեմաներով որմնանկարներ Աթենքի պինակոտեկայում, Դելփիքի լեսքեում (կնիդոսցիների ժողովատուն), մոմանկարներ։ Գործերը չեն պահպանվել (հայտնի են Պավսիանոսի և այլ հեղինակների նկարագրություններից)։

Գրկ․ Всеобщая история искусств, т․ 1, М․, 1956, с․ 225-227․

ՊՈԼԻԳՐԱՖԻԱ (< պողի գրաֆիա, բառացի բագմագրություն), տեխնիկայի բնագավառ, տեքստային նյութերի և գրաֆիկական պատկերների բազմաքանակ վերարտադրման տեխ․ միջոցների ամբողջություն։ Ի տարբերություն բազմաքանակ վերարտադրման մյուս եղանակների (օրինակ, լուսապատճենահանման), պոլիգրաֆիական եղանակների դեպքում ներկաշերտը որևէ ռեզերվուարից փոխադրվում է ընդունող մակերևույթի (առավել հաճախ թղթի) վրա, ըստ որում շերտի ձևավորումը կատարվում է նախապես տրված, վերարտադրման ենթակա բնագրին համապատասխան։ «Պ․» տերմինի տակ հասկանում են նաև արդյունաբերության բնագավառ՝ տպագրական արտադրանք (գրքեր, թերթեր, ամսագրեր, աշխարհագրական քարտեզներ ևն) պատրաստող արդյունաբերական ձեռնարկությունները միավորող պոչիգրաֆիական արդյունաբերությունը։ Պ–ի հիմնական արտադրական պրոցեսներն են․ տպաձևերի պատրաստում, տպագրություն, տպագրված արտադրանքի վերջնամշակում։ Տպաձևերի պատրաստ ու մն ընդգրկում է շարվածքի (տեքստի տպաձևերի) և պատկերազարդման տպաձևերի պատրաստման պրոցեսները։ Տեքստի տպաձևը կարող է ստացվել տպագրական շրիֆտից (տես Տպատառ)՝ ձեռքի շարվածքով կամ էլ շարող մեքենայի օգնությամբ։ Լայն տարածում են ստացել ավտոմատ շարվածքի տարբեր մեթոդներ։ Պատկերազարդումների տպաձևերը պատրաստում են լուսամեխանիկական մեթոդներով (ավտոտիպիա, լուսացինկագրություն, լուսավիմագրություն, լուսատպագրություն ևն), ինչպես նաև էլեկտրոնային փորագրող մեքենաներով։ Տպաքանակը մի քանի մեքենաներով միաժամանակ տպելիս բնագիր տպաձևը պատճենահանում են, ստանում, այսպես կոչված, երկրորդային տպաձև։ Բարձր տպագրության երկրորդային տպաձևերի ստացման համար լայնորեն կիրառվում են ստերեոտիպիան, ինչպես նաև էյեկտրոլիտիկ մեթոդները (տես Գալվանաստերեոլոիպիա)։ Տարբերում են տպագրական պրոցեսների 3 տեսակ, ներկող ռեզերվուարում (հեկտոգրաֆիա, տուրկինոտիպիա), միջանկյալ մակերևույթի՝ տպաձևի վրա (այսպես կոչված, տպագրության դասական եղանակներ), ընկալող մակերևույթի վրա (ներկաշերտի էլեկտրաստատիկ և էլեկտրամագնիսական փոխադրմամբ եղանակներ) պատկերների ձևավորումներով տպագրում։ Տպագրության դասական եղանակները տարբերվում են ըստ տպագրող և բացատային տարրերի բաժանումների մեթոդի։ Ներկաշերտի ձևավորումը կարող է իրականացվել ինչպես տպաձևի միջով ներկի փոխադրման պրոցեսում (տրաֆարետային տպագրություն, միմեոգրաֆիա, ռոտատոր), այնպես էլ ներկը տպաձևի մակերևույթին քսելով։ Վերջին դեպքում կիրառվում է տպագրող կամ բացատային տարրերի տարածական (բարձր տպագրություն և խոր տպագրություն) կամ ֆիզիկաքիմ․ (հարթ տպագրություն) բաժանում։ ժամանակակից Պ–ում կիրառվող տպագրական պրոցեսներում ներկապատկերը տպաձևից ընդունող մակերևույթ են փոխադրում անմիջականորեն կամ էլ մեկ (օֆսեթ տպագրություն) կամ երկու (օրլովյան տպագրություն) միջանկյալ մակերևույթների օգնությամբ։ Տպագրումն իրականացվում է տպագրող մեքենաներով։ Վերջնամշակման պրոցեսների բնույթը կախված է տպագրական արտադրանքի տեսակից։ Առավել բարդ են գրքերի և ամսագրերի պատրաստման ժամանակ կիրառվող բրոշյուրավորման–կազմարարական պրոցեսները (տես նաև Տպագրություն)։

Գրկ․ տես Պոչիգրաֆիական արդյունաբերություն հոդվածի գրականությունը։

ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արդյունաբերության ճյուղ, որն ընդգրկում է տպագրական արտադրանք (լրագիր, գիրք, ամսագիր, պլակատ, աշխարհագրական քարտեզ և այլն) թողարկող (ՍՍՀՄ–ում՝ նաև տառաձուլական և տպագրական ներկերի) ձեռնարկությունները։ Վերջիններս, արտադրության բնույթից ելնելով, անվանվում են տպարան, տպավիմագրատուն, գունավոր տպագրության և օֆսեթային ֆաբրիկա, պոլիգրաֆկոմբինատ (ունի տպագրության մի քանի եղանակ, ամփոփում է մի շարք պրոցեսներ) ևն։ Ըստ թողարկվող արտադրանքի, ձեռնարկությունները կարող են լինել ունիվերսալ կամ մասնագիտացված՝ գրքի, լրագրի, լրագրի–ամսագրի ևն։ ՍԱՀՄ Պ․ ա․ բարձր զարգացած է։ Ներդրվել են առաջավոր տեխնիկա և տեխնոլոգիա, մեքենայական և ձեռքի շարվածքն իր տեղն աստիճանաբար զիջում է ֆոտոշարվածքին։ Հիմնական և օժանդակ պրոցեսները մեքենայացված են, տեղամասերը, արտադրամասերն ու ամբողջ ձեռնարկություններ համալիր մեքենայացված, իսկ մի շարք պրոցեսներ ու տեղամասեր ավտոմատացված են։ Կառուցվել են խոշոր ձեռնարկություններ․ գունավոր տպագրության և մանկական գրականության Կալինինի կոմբինատները, Ցարոսլավլի, Չեխովի (Մոսկվայի մարզ), Մինսկի պոլիգրաֆ կոմբինատները, «Պրավդա» թերթի տպագրության համալիրները, դպրոցական դասագրքերի տպագրության Սարատովի կոմբինատը, գունավոր տպագրության Կիևի ֆաբրիկան ևն։ 1981-ին հրատարակվել է 83,0 հզ․ անուն գիրք և բրոշյուր, 5195 ամսագիր և այլ պարբերականներ, 8172 լրագիր, որոնց ընդհանուր տպաքանակր կազմել է համապատասխանաբար՝ 1899,3116 և 178 մլն։

Սովետական Պ․ ա․ ղեկավարում են ՍՍՀՄ U միութենական Մինիստրների խորհուրղների հրատպետկոմները, իսկ երկրամասերում և մարզերում՝ գործկոմների հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի վարչությունները։ Պոչիգրաֆիայի բնագավառում գիտահետազոտական աշխատանքներն իրականացնում են Մոսկվայի պոլիգրաֆիայի համալիր պրոբլեմների համամիութենական ԳՀԻ (հիմնադրվել է 1931-ին), որը մասնաճյուղ ունի Կիևում, Լվովի Պ․ ա–յան ուկր․ ԳՀԻ (հիմնադրվել է 1932-ին) ևն։ Նախահեղափոխական Հայաստանում Պ․ ա․ ընդգրկում էր Երևանի, Ալեքսանդրապոլի, Վաղարշապատի, Ղարաքիլիսայի և Նո»ր Բայազետի 12 մանր տնայնագործական ձեռնարկություններ, հրատարակվող գրքերի տպաքանակը փոքր էր։ Քիչ թե շատ տեխնիկա և սարքավորում ուներ միայն Երևանի նահանգական պետ․ տպարանը (տես Երևանի տպագրություն, Լենինականի տպագրություն, էջմիածնի տպարան)։ Սովետական Հայաստանի Պ․ ա–յան առաջնեկը համարվում է 1929-ին շահագործման հանձնված Երևանի միացյալ (N. 1) տպարանը, ուր տեղակայվեցին շարող տողաձուլ լինոտիպ, տպագրական ինքնադարսիչ, գլանատիպ ռոտացիոն առաջին մեքենաները, կազմարարական և ցինկոգրաֆիական սարքավորումներ։ Հետագայում կազմակերպվեցին Քաղհրատի տպարանը, իսկ ետպատերազմյան տարիներին գործարկվեց (1952) պոլիգրաֆկոմբինատը։ 1976–80-ին շահագործման հանձնվեցին գունաւխր տպագրության (հիմնականում՝ օֆսեթ եղանակով) և Հայաստանի կոմունիսաական կուսակցության Կենտրոնական կոմիտեի հրատարակչության տպարանները։ 1983-ին ՀՍՍՀ Պ․ ա․ ընդգրկում էր քաղաքային 10 (որից 6-ը՝ խոշոր), շրջանային՝ 36, գործարանային և բուհական՝ 17 մանր տպարաններ, ինչպես նաև մեծ քանակությամբ ռոտոպրինտային արտադրամասեր, ներդրվել են լինոտիպ, ռոտացիոն մեքենաներ, թելակար և այլ ավտոմատներ։ Յուրացվել է ֆոտոշարվածքի և կլիշեների էլեկտրոնային փորագրման տեխնոլոգիան։ Պ․ ա–յան նյութատեխ․ բազայի ընդլայնման շնորհիվ աճել է ձեռնարկությունների թողունակությունը, եթե 1922-ին լույս է տեսել ընդամենը 57 անուն գիրք և 4 անուն հանդես, ապա 1982-ին թողարկվել է 1000-ից ավելի գիրք–բրոշյուր, 90 հանդես, 87 լրագիր (չորս լեզուներով), որոնց տպաքանակը համապատասխանաբար կազմել է՝ 10,4, 22 և 244 մլն։ Տես նաև Հայկական տպագրություն հոդվածը։

Գրկ․ Զարբհան ա լ յան Գ․, Պատմություն հայկական տպագրության, Վնտ1895։ Լևո, Հայկական տպագրություն, հ․ 1–2, Թ․, 1901 – 1902։ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմություն, հ․ 1, Ե․, 1977։ Экономика, организация, технология полиграфического производства․ Реферативный сб․, М․, [изд․ с1975], Виноградов Г․ А․, Полиграфическое производство․ М․, 1973․ Ա․ Մաւոինյան