Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/355

Այս էջը սրբագրված է

նարկություն, որը արտահիվանդանոցային բժշկ․ մասնագիտական օգնություն է ցույց տալիս բնակչությանը։ ՍՍՀՄ–ում ամբուլատոր–պոլիկլինիկային հիմնարկները միավորված են հիվանդանոցների հետ, սակայն կան նաև ինքնուրույն Պ–ներ։ Բոլոր Պ–ներն ունեն կաբինետներ, ուր հիվանդներին ընդունում են մասնագետ բժիշկները՝ հիմնական բժշկ․ մասնագիտությունների գծով, ռենտգենաբանության և ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներ, կլինիկա–ախտորոշիչ լաբորատորիա են։ Պ․ կատարում է նաև կանխարգելիչ աշխատանքներ, արդ․ ձեռնարկություններում աշխատողների պարբերաբար զննումներ, նպատակային զննումներ հիվանդությունների (քաղցկեղ, տուբերկուլոզ, շաքարախտ), նախնական ձևերի հայտնաբերման նպատակով, կանխարգելիչ պատվաստումներ, բնակչության տարբեր խմբերի դիսպանսերացում են։ Ծառայությունն իրականացվում է ըստ բնակավայրի և աշխատավայրի (տես Բժշկական տեղամաս)։ Կան երեխաների համար, ինչպես նաև հատուկ բժշկ․ հիմնարկություններին կից առանձին Պ–ներ։

ՊՈԼԻԿՈՆԴԵՆՍԱՑՈՒՄ, պոլիկոնդենսում (< պուի․․․ և լատ․ կոնդենսացում), բազմաֆունկցիոնալ մոնոմերային միացություններից պոչիմերների ըստացման պրոցես, որն ուղեկցվում է ցածրմոլեկուլային կողմնակի միացության առաջացմամբ։ Պ–ման օրինակ է պոլիէսթերների ստացումը գլիկոլների և երկկարբոնաթթուների Փոխազդեցությամբ՝ ПНО–А– ОН+ ПНООС–– А՝–соон^ ^[–0A00C–A՝–C0–]n+2nH20։ Եթե Պ–մանը մասնակցում են հնարավոր նվազագույն թվով մոնոմերներ (հաճախ երկու), ապա այն կոչվում է հոմոպոլիկոնդենսում, որեէ այլ՝ լրացուցիչ մոնոմերի մասնակցության դեպքում՝ համապոլիկոնդենսում։ Երկֆունկցիոնալ մոնոմերների Պ–ից առաջանում են գծային պոլիմերներ (գծային Պ․)․ երեք և ավելի ֆունկցիոնալ խմբեր պարունակող մոնոմերներից՝ տարածական՝ եռաչափ պոլիմերներ (եռաչափ Պ․)։ Հաճախ Պ․ ուղեկցվում է կողմնակի ռեակցիաներով (մակրոմոլեկուլների դեստրուկցիա, ներմոլեկուլային օղակների առաջացում, խառնուրդների փոխազդեցություններ մոնոմերների և օլիգոմերների հետ են), այդ դեպքում պոլիմերի ելքը, մոլեկուլային զանգվածը են պայմանավորված են Պ–ման և կողմնակի ռեակցիաների արագությունների հարաբերությամբ։ Պ․ բնության մեջ տարածված և արդ․ նշանակություն ունեցող երեույթ է։ Պ․ և նման ռեակցիաներն ընկած են սպիտակուցների, նուկլեինաթթուների, թաղանթանյութի և այլ կարեոր կենսապոլիմերների կենսասինթեզի հիմքում։ Արդյունաբերության մեջ Պ․ իրականացնում են հալույթում (ստացվող պոլիմերի «հալման» ջերմաստիճանից 10–20°Cբարձր ջերմաստիճաններում), լուծույթում (մոնոմերները լուծված են միենույն հեղուկ ֆազում) և երկու չխառնվող հեղուկների բաժանման մակերևույթում (միջֆազային Պ․)։ Մոնոմերների Պ–մամբ են ստանում պոլիէթիլենտերեֆտալատը, պոլիկարբոնատները, ալկիդային խեժերը, պոլիամիդները, ֆենոլմրջնալդեհիդային, միզանյութմրջնալդեհիդային խեժերը, որոշ սիլիցիումօրգանական պոլիմերները են։

ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետազոտական նախագծային (ՊՆՀԳԻ), ՄՄՀՄ քիմ․ արդյունաբերության գլխային՝ կոորդինացնող գիտահետազոտական հիմնարկ։ Գտնվում է Երեվանում։ Հիմնադրվել է 1964-ին և 1976-ից մտել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման մեջ։ ՊՆՀԳԻ–ում կատարվում են հիմնարար և կիրառական, գիտահետազոտական և նախագծային հետազոտական աշխատանքներ, որոնց նպատակն է ստեղծել նոր՝ առաջավոր տեխնոլոգիական պրոցեսներ, բարձրարտադրական սարքեր, բարձրորակ մոնոմերներ և պոլիմերային նյութեր։ Աշխատանքները տարվում են ացետիլենի, վինիլացետիլենի, քլորոպրենի, դրանց ածանցյալների և դրանցից ստացվող պոլիմերների, կաուչուկների ու լատեքսների հետազոտման ուղղությամբ։ Ինստ–ը կոորդինացնում է քլորոպրենի, քլորոպրենային կաուչուկների, լատեքսների, նմանակ մոնոմերների և պոլիմերների արտադրական ըստացման և հետազոտման վերաբերյալ աշխատանքները ԱՍՀՄ–ում, ներկայացնում է առաջարկներ Տնտեսական փոխօգնության խորհրդի շրջանակներում այդ աշխատանքները կոորդինացնելու վերբերյալ։ ԱՄՀՄ–ում արտադրվող քլորոպրենային կաուչուկները և լատեքսները ստացվում են ՊՆՀԳԻ–ի մշակված եղանակներով։

ՊՈԼԻՄԵՐԱՑՈՒՄ, պոլիմերում, քիմիական ռեակցիա, որի հետևանքով ցածրմոլեկուլային նյութերից՝ մոնոմերներից առաջանում են բարձրմոլեկուլային նյութեր պոլիմերներ։ Պոլիմերի մոլեկուլը՝ մակրոմոլեկուլն առաջանում է մոնոմերի բազմաթիվ մոլեկուլների հաջորդաբար իրար միանալու միջոցով, հաջորդ մոլեկուլը միանում է մակրոմոլեկուլի աճող շղթայի ծայրում գտնվող ակտիվ կենտրոնին։ Պոլիմերի առաջացումը միայն մեկ մոնոմերից կոչվում է հոմոպոլիմերացում (համասեռ Պ․), երկու և ավելի մոնոմերներից՝ համապոլիմերացում (համատեղ Պ․)։ Մոնոմերի Պ․, սովորաբար, տեղի է ունենում բազմակի կամ ցիկլային կապերի քանդման հետևանքով՝ ո А=В–>[–А–В–]ո, п[А-В]->[А–В– Х]п(А, В և X-ը х տարբեր ատոմներ կամ ատոմական խմբեր են)։ Առաջացող մակրոմոլեկուլը ունի մոնոմերի բաղադրությունը, հաճախ՝ կառուցվածքը և բաղկացած է կրկնվող մոնոմերային օղակներից, որոնց թիվը կոչվում է Պ–ման աստիճան (տես նաև Պոփկոնդենսացում)։ Պ․ շղթայական ռեակցիա է, որտեղ կինետիկական շղթայի զարգացումը ուղեկցվում է մակրոմոլեկուլի շղթայի մեծացմամբ։ Ռեակցիայի տարրական ակտերն են՝ Պ–ման հարուցումը, շղթայի աճը, խզումը։ Հարուցումը հարուցող նյութերի, կատալիզատորների՝ ճառագայթման, էլեկտրական հոսանքի ազդեցությամբ մոնոմերի փոքր թվով մոլեկուլների փոխարկումն է ակտիվ կենտրոնների՝ М՛–М*։ Շղթայի աճը տեղի է ունենում մոնոմերի մոլեկուլների և ակտիվ կենտրոնի կրկնվող միացման հետևանքով՝ м*_ м^М* м^М*․․․М* м․М* ։" 2 3tո ►tո +t1 Շղթայի խզումը հետևանք է ակտիվ կենտրոնների ապաակտիվացման՝ Mn ►Mn, որը նրանց վերախմբավորման, կողմնակի նյութերի կամ այլ ակտիվ կենտրոնների հետ միացման արդյունք է։ Պ–ման ընթացքում կարող է տեղի ունենալ շղթայի փոխանցում՝ ակտիվ կենտրոնը փոխանցվում է այլ մասնիկի, որն այնուհետև առաջացնում է նոր մակրոմոլեկուլ․ M +X ^Mn+X*h ապա ո X* м, ХМ* м․ ХМ* ► 2 ••ХМ* м․ ХМ* ։Ո *tՈ–1-1

Երբեմն շղթայի փոխանցումը բերում է մոնոմեր չմիացնող՝ կայուն միացության առաջացման, այդ դեպքում Պ․ կանխվում է։ Պ․ կանխող նյութերը կոչվում ենինհիբիտորներ։ Կախված ակտիվ կենտրոնի բնույթից տարբերում են ռադիկալային և իոնական (անիոնային, կատիոնային) Պ․։ Հաճախ շղթային մոնոմերի միացմանը նախորդում է կոորդինացիոն կոմպլեքսի առաջացումը (կոորդինացիո ն–իոնական Պ․), որի հետևանքով կարող են առաջանալ տարածական կարգավորված կառուցվածք ունեցող ստերեոռեգուլյար պոլիմերներ։ Պ․ իրականացնում են տարբեր մեթոդներով, որոնցից առավել տարածված են․ 1․ Պ․ հեղուկ մոնոմերի զանգվածում կամ նրա լուծույթում հարուցիչների կամ կատալիզատորների առկայությամբ, 2․ ջրային էմուլսիաներում կամ սուսպենզիաներում, 3․ պինդ ֆազում՝ իոնացնող ճառագայթման ազդեցությամբ, 4․ գազային մոնոմերում իոնացնող ճառագայթման ազդեցությամբ կամ պինդ կատալիզատորի մակերևույթին։ Պ․ օրգ․ սինթեզի արդ․ ամենահզոր և արագ զարգացող ճյուղն է։ Ա․ Ավետիսյան

ՊՈԼԻՄԵՐԲԵՏՈՆ, պլաստբետոն, բետոն, որում կապակցանյութեր են սինթետիկ պոլիմերները (սովորաբար պոլիեթերային, էպօքսիդային, ֆուրանային են)։ Պ–ի կազմի մեջ մտնում են նաև նուրբ դիսպերսային բաղադրիչ (նվազեցնում է պոլիմերի ծախսը), խոշոր և մանր Լցանյութ․ Պ–ի առավելություններն են բարձր ամրությունը (սեղմման դեպքում՝ 80–120 ապա, ծռման դեպքում՝ մինչև 30–50 Մպա), մաշակայունությունը և ունիվերսալ քիմ․ կայունությունը) ինչպես նաև այլ նյութերի նկատմամբ լավ ադհեզիան։ Կիրառվում է գլխավորապես արդյունաբերական շենքերի հատակները ծածկապատելու և կրող կոնստրուկցիաները երեսապատելու, ճանապարհների ու օդանավակայանների համար բարձրորակ ծածկույթներ պատրաստելու և երկաթբետոնե կոնստրուկ–