Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/356

Այս էջը սրբագրված է

ցիաները (կամուրջներ, աստիճաններ, ճանապարհներ) վերանորոգելու համար։

ՊՈԼԻՄԵՐՆԵՐ (< ւցուի․․․ե հուն, р,ёрО£-մաս, բաժին), մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ, որոնց մոլեկուլները մակրոմոլեկուլները, բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային (տարրական) օղակներից։ Պ․ բարձրամոլեկուլային միացություններ են, որոնց մոլեկուլային զանգվածը մի քանի հազարից հասնում է մի քանի միլիոնի։ Մակրոմոլեկուլներում մոնոմերային օղակները իրար են միացված կովալենտային կամ դոնորակցեպտորային կապերով։

Պ․ տերմինը գիտության մեջ մտցրել է Ի․ Բերցեչիուսը (1833)։ Նա պոլիմերիա է անվանել իզոմերիայի հատուկ տեսակը (էթիլեն և բութիլեն, եռօքսիմեթիլեն և մրջնալդեհիդ, թթվածին և օզոն)։ Այդ ժամանակ Պ․ հայտնի չէին, հանդիպող «խեժացման* ռեակցիաները համարվում էին անցանկալի, ստացվող «խեժերը» ուսումնասիրված չէին; Սինթետիկ Պ․ առաջին անգամ հիշատակվում են 1838-ին (պոլիվինիլիդենքլորիդ) և 1839-ին (պոլիստիրոլ)։ Պ–ի քիմիան ստեղծվեց XIX դ․ 60-ական թթ․, Ա․ Բուաչերովի նյութի քիմ․ կառուցվածքի տեսության ստեղծումից հետո։ Սինթետիկ կաուչուկի ստացման եղանակների հետազոտությունները (մինչե XX դ․ 20-ական թթ․) խթանեցին Պ–ի քիմիայի զարգացումը։ Դերմ․ քիմիկոս Հ․ Շտաուդինգերի (1881 – 1965) հետազոտությունները հիմք դրեցին Պ–ի, որպես մակրոմոլեկուլային նյութերի մասին, ժամանակակից պատկերացումներին։ Նախնական իմաստով Պ․ տերմինն այլևս չի օգտագործվում։

Ըստ ծագման Պ․ լինում են բնական (բնական խեժեր և կենսապոլիմերներ՝ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ, թաղանթանյութ են) և սինթետիկ (պոլիէթիլեն, ֆենոլմրջնալդեհիդային խեժեր են)։ Հայտնի Պ–ի բազմազանությունը դժվարացնում է նրանց դասակարգումը․ մինչե այժմ չի ստեղծված Պ–ի դասակարգման կուռ համակարգ։ Առավել տարածված են Պ–ի բաղադրության ու կառուցվածքի և նրանց առաջացման մեխանիզմի վրա հիմնված դասակարգումները։ Ամերիկացի քիմիկոս Ու․ Քարոթերսը (1896–1937), հիմնվելով մոնոմերների և նրանցից ստացվող Պ–ի բաղադրությունների համեմատության վրա, առաջարկել է (1929) տարբերել պոլիմերման (ադիցիոն) և կոնդենսման Պ․։ Առաջիններն ստացվում են մոնոմերներից, առանց կողմնակի նյութի անջատման (I), երկրորդները՝ ցածրամոլեկուլային նյութի (H20, СО են) անջատմամբ (II)։ Առաջարկվել է նաև կոնդենսման Պ․ անվանել այն Պ․, որոնց մոլեկուլներում կրկնվող օղակները իրար են միացված ամիդային, էսթերային, սուլֆիդային կամ այլ ֆունկցիոնալ խմբերով (III), իսկ պոլիմերման Պ․, որոնց հիմնական շղթայում ֆունկցիոնալ խմբեր չկան (բայց կարող են լինել) nCH2=CH2^(–CH2– CHr-)nt(I) nH2N–R–NH2-f nHOOC–R՝–COOH->_>H–(–NH–R–NHCO–R՝–CO–)n– –OH+(2n–1)H20 (II) (–R–OCO–R–OCQ–)nt(III)(–CH2–CH~)nt(IV) I CN կողմնային ֆունկցիոնալ խմբեր՝ (I Y)։ Թաղանթանյութը, բուրդը, օսլան, բնական մետաքսը են կոնդենսման Պ․ են, նրանց մոլեկուլի տարրական օղակներում բացակայում է հիպոթետիկ մոնոմերների մոլեկուլներում պարունակվող ատոմներից մեկը։

Ատոմները և ատոմական խմբերը Պ–ի մակրոմոլեկուլում կարող են առաջացնել գծային և ճյուղավորված շղթաներ կամ ցանցեր։ Ըստ այդ հատկանիշի տարբերում են գծային (կաուչուկ, պոլիէթիլեն են), ճյուղավորված (ամիլոպեկտին են) և կարված (պնդացած էպօքսիդային խեժեր են) Պ․։ Եթե մակրոմոլեկուլը բաղկացած է միատեսակ մոնոմերային օղակներից, ապա պոլիմերը կոչվում է հոմոպոլիմեր (այդպիսիք են էկոփվինիւքւորիդը, պոլիկարբամիդը, թաղանթանյութը են, I)։ Պ․, որոնց մակրոմոլեկուլները բաղկացած են տարբեր մոնոմերային օղակներից, կոչվում են համապոլիմերներ։ Համապոլիմերը, որի մոլեկուլում տարբեր տեսակի օղակները առաջացնում են հաջորդաբար իրար միացած և զգալի երկարություն ունեցող շղթաներ, կոչվում էբլոկհամապոլիմեր (V)։ Հիմնական շղթային միացած և նրանից տարբերվող կառուցվածք ունեցող ճյուղավորումներ պարունակող Պ․ կոչվում են պատվաստված Պ․ (YI)։ Եթե մակրոմոլեկուլները բաղկացած են մոնոմերի միենույն [–A–]ո–[–В–]m–[–A–]ո–[– В–Jm բլոկհամապոլիմեր (V) –A–A–A– A–A– A–A–A I 1 I [–В – ]n[ – В–Ы – В – ]n պատվաստված պոլիմեր (VI) տարածական իզոմերից կամ որոշակի հաջորդականությամբ իրար միացված տարբեր տարածական իզոմերներից, ապա Պ․ կոչվում են տարածական կարգավորված (ստերեոռեգուլյար)։ Կախված մակրոմոլեկուլի գլխավոր շղթայի բաղադրությունից տարբերում են հետերոշղթայական (տարասեռ շղթայական, շղթան պարունակում է տարբեր տարրերի ատոմներ՝ II, III, Y, YI) և հոմոշղթայական (համասեռ շղթայական I, IV) Պ․։ Վերջիններից առավել շատ տարածված են կարբոշղթայական Պ․ (գլխավոր շղթան բաղկացած է միայն ածխածնի ատոմներից)։ Պ․ ունեն յուրահատուկ ֆիզիկաքիմիական և մեխանիկական հատկություններ․ առաջացնում են բարձրկարգավորված և կայուն մանրաթելեր և թաղանթներ, ունեն դարձելի դեֆորմացվելու, սառը կամ տաք մամլվելու, լուծիչում ուռչելու, մածուցիկ լուծույթներ առաջացնելու և այլ հատկություններ։ Պ–ի նշված հատկությունները պայմանավորված են նրանց մեծ մոլեկուլային զանգվածով, մակրոմոլեկուլների շղթայական կառուցվածքով, ճկունությամբ, Փոխադարձ դասավորությամբ, կարվածության աստիճանով և այլ առանձնահատկություններով։ Պ․ տարբեր զանգված ունեցող մոլեկուլների խառնուրդ են, այդ պատճառով որոշում են նրանց միջին մոլեկ ու լային զանգվածը և մոլեկուլային զանգվածների հարաբերական բաշխումը։ Պինդ վիճակում Պ․ ամորֆ են կամ բյուրեղական (մասնակի կամ լրիվ)։ Ամորֆ Պ․ կարող են գտնվել ապակեկերպ, բարձրառաձգական կամ մածուցիկահոսուն վիճակներում։ Ցածր ջերմաստիճաններում (20°C–lig ցածր) ապակեկերպ վիճակից բարձրւսռաձգական վիճակի փոխարկվող Պ․ կոչվում ենէլաստոմերներ, բարձր ջերմաստիճաններում փոխարկվողները՝ պլաստիկներ։ Պ․ սովորաբար քիմիապես պասսիվ նյութեր են։ Նրանց բնորոշ, են մակրոմոլեկուլների միջե քիմ․ կապերի առաջացմամբ, մակրո մոլեկուլների քայքայմամբ և ֆունկցիոնալ խմբերով պայմանավորված ռեակցիաները։ Բնական Պ․ ստացվում են կենսասինթեզով, սինթետիկները՝ պուիՎերացսան կամ պուիկոնղենսացՎաԱ ռեակցիաներով։ Պ․ լայնորեն օգտագործվում են արդյունաբերության մեջ և կենցաղում։ Պ․ են պլաստմասսաները, մանրաթելերը, ռետինը, լաքերը, սոսինձները, խեժերը, բազմաթիվ ներկեր են։

Հայտնի են նաև անօրգանական Պ․, որոնց մակրոմոլեկուլի գլխավոր շղթայում ածխածնի ատոմներ չեն պարունակվում։ Ըստ կառուցվածքի անօրգ․ Պ․ լինում են գծային, ճյուղավորված և ցանցային (երկչափ կամ եռաչափ), ըստ գլխավոր շղթայի բաղադրության՝ համասեռ և տարասեռ։ Կայուն համասեռ շղթայով Պ․ են առաջացնում միայն փոքր թվով (մոտ 15) քիմ․ տարրեր՝ Տ, P, Se, Те, Si ևն, այն էլ սահմանափակ երկարության շղթաներով (օրինակ՝ առաձգական ծծումբ, բազմածծմբաջրածիններ ևն)։ Ավելի բնորոշ, են տարասեռ շղթաներով Պ․, որոնց մոլեկուլները բաղկացած են բևեռացված քիմ․ կապերով հաջորդաբար իրար միացած էլեկտրաբացասական և էլեկտրադրական տարրերի ատոմներից (N և В, P և N, Si և Օ են)։ Քիմ․ կապի բնույթը այդ Պ–ում պայմանավորում է նրանց ռեակցիոնունակությունը, հատկապես հիդրոլիզվելու հակումը։ Նրանից