Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/357

Այս էջը սրբագրված է

շատերը անկայուն են օդում, կարող են ապապոլիմերվել և առաջացնել օղակաձե մոլեկուլներ։ Գծային էլասաամեր պոլիֆոսֆոնիտրիլքլորիդը՝ [–C12PN–]ո, հիդրոլիզվելու և հեաագա պոլիկոնդենսման հետեանքով ձեռք է բերում եռաչափ կառուցվածք և կորցնում առաձգականությունը։ Ջերմակայունությամբ անօրգ․ Պ․ գերազանցում են օրգ․ Պ–ին (ֆոսֆորի պոլիմերային օքսինիտրիդը՝ [–PON–]ո կայուն է бООХ-ում), սակայն մեխանիկական և էլեկտրական հատկություններով qիշու մ են նրանց։ Բազմաթիվ անօրգանական նյութեր պինդ վիճակում առաջացնում են բյուրեղներ, որոնք թեն հսկա մակրոմոլեկուլներ են, բայց չեն համարվում Պ․, եթե չունեն տարածական կառուցվածքի (հետևաբար նաև հատկությունների) անիզոտրոպություն։

Գրկ. Тен Փорд 4․, Физическая химия полимеров, пер․ с англ․, М․, 1965; Каргин В․ А․, Слонимский Г․ Л -, Краткие очерки о физико-химии полимеров, 2 изд․, М․, 1967; Тагер А․ А․, Физикохимия полимеров, 2 изд․ , М․, 1968; Xэм Д․, Сополимеризация, пер․ с англ․, М․, 1971; Энциклопедия полимеров, т․ 1–2, М․, 1972–1974; Оудиан Дж․, Основы химии полимеров, пер․ с англ․, М․, 1974․ Ա. Ավեաիսյան, Լ․ Գրիգորյան

ՊՈԼԻՄԵՐՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է պոլիմերային մարմինների ֆիզիկամեխանիկական և էլեկտրական հատկություններն ու դրանց կապը ւկուիմերնեբի կառուցվածքի հետ։ Պոլիմերային մարմինները կարող են գտնվել միայն երկու՝ հեղուկ և պինդ ագրեգատային վիճակներում, իսկ պինդ վիճակը, ըստ վերմոլեկուլային կառուցվածքի, կարող է լինել ամորֆ կամ բյուրեղային (տես Պինդ մարմին)։ Պոլիմերային մարմինների մակրոմոլեկուլների շղթայական բնույթի և մեծ չափերի շնորհիվ, և՝ ամորֆ, և՝ բյուրեղային վիճակում պոլիմերների ֆիզիկական հատկություններն էապես տարբերվում են ցածրամոլեկուլային նյութերի հատկություններից։ Ըստ կառուցվածքային տարրերի կարգավորվածության և շարժունակության, ամորֆ գծային պոլիմերները կարող են գտնվել երեք ֆիզիկական վիճակներում՝ ապակենման, բարձրաէլաստիկ և մածուցիկահոսուն։ Այդ վիճակների միջև անցումներն ունեն ռելաքսացիոն բնույթ և առաջին կարգի ֆազային փոխարկումներ չեն, այսինքն4 չեն կատարվում տվյալ նյութի համար որոշակի հաստատուն ջերմաստիճանում, այլ՝ սովորաբար 20–40° ջերմաստիճանային տիրույթում։ Ֆազային վիճակների միջև անցումները բավական պայմանական են, կատարվում են արտարկված (էքստրապոլված) ջերմաստիճաններում՝ ապակիացման ջերմաստիճանում (անցում ապակենման և բարձրաէլաստիկ վիճակների միջև) և հոսունության էհ ջերմաստիճանում (անցում բարձրաէլաստիկ և մածուցիկաեոսուն վիճակների միջև)։ Այս ջերմաստիճանները պոլիմերների կարևոր բնութագրերից են և որոշում են դրանց վերամշակման հնարավորությունն ու վարքը տարբեր պայմաններում։ Ոչ բոլոր պոլիմերները կարող են գտնվել վերը նշված երեք ֆիզիկական վիճակներում; Այսպես, եթե էա–ն ավելի բարձր է պոլիմերի քայքայման էք ջերմաստիճանից, ապա այն կարող է գտնվել միայն ապակենման վիճակում (օրինակ, չափազանց կոշտ շղթայով պոլիցիկլիկ պոլիմերները)։ Եթե tm-ն ավելի ցածր Է, իսկ էհ–ն՝ բարձր էք–ից, ապա պոլիմերը կարող է գտնվել երկու՝ ապակենման և բարձրաէլաստիկ վիճակներում։ Վերջին դեպքը վերաբերում է ճկուն շղթայով, գծային կամ նոսր ցանցաձև կարով պոլիմերներին (օրինակ, կաուչուկները և ռետինը)։ Բարձրաէլաստիկ վիճակն իրականանում է էա՜ի և էհ–ի միջև ընկած տիրույթում։ Այն պոլիմերները, որոնց t-ն ավելի բարձր Է, քան էա–ն և էհ–ն, կարող են գտնվել նշված բոլոր երեք ֆիզիկական վիճակներում (օրինակ, պոլիԷթիլենը, պոլիստիրոլը, պոլիմեթիլմեթակրիլատը են)։ Սակայն, անւկախ նշված դեպքերից, տվյալ պոլիմերը կարող է գտնվել բարձրաէլաստիկ վիճակում միայն այն դեպքում, եթե նրա միջին մոլեկուլային զանգվածն ավելի մեծ է այդ պոլիմերի համար բնորոշ մակրոմոլեկուլի սեգմենտին համապատասխանող մոլեկուլային զանգվածից։ Ընդ որում բարձրաէլաստիկ ւլիճակը, որը թույլ է տալիս պոլիմերին ենթարկվելու հակադարձելի մեծ դեֆորմացիաների, այն վիճակն է, որը բնորոշ է միայն պոլիմերային նյութերին և տարբերում է դրանք բոլոր ցածրամոլեկուլային ամորֆ և բյուրեղային նյութերից։

Պոլիմերների ֆիզիկական վիճակների և վարքի բացատրության հիմքում ընկած է պոլիմերների վիճակագրական ֆիզիկան։ Ըստ այդ տեսության հիմնական դրույթի, պոլիմերային մոլեկուլները դիտվում են որպես կովալենտ կապերով միացած, z ատոմներից բաղկացած I երկարության ճկուն շղթաներ (նկ․)։ Ատոմների միջև արժեքական a անկյան պահպանումով կապերի միջև կարող է կատարվել <p միջին անկյունով արգելակված պտույտ։ Այդպիսի շղթայի ծայրերի միջին քառակուսային հեռավորությունը հ²=z/² 1+cosα/1-cosα * 1+cosφ/1-cosφ: Արժեքական կապերի այն թիվը (а), որի դեպքում αφ=360°, որոշում է տվյալ պոլիմերային շղթայի սեգմենտի մեծությանը։ Դրանից բարձր պոլիմերման աստիճան ունեցող պոլիմերը ցուցաբերում է բարձրաէլաստիկություն, այսինքն՝ էնտրոպիական բնույթի հակադարձելի դեֆորմացիաների ենթարկվելու ունակություն։ Այդ դեֆորմացիաների կինետիկական պարամետրերը տարբեր ֆիզիկական վիճակներում պայմանականորեն որոշվում են ռելաքսացիայի այն % ժամանակով, որի ընթացքում չափվող պարամետրը (օրինակ, պոլիմերի ձգված նմուշի երկարությունը) փոքրանում է р=2,718 անգամ։ Տարբեր ֆիզիկական վիճակներում t-ի արժեքները խիստ տարբեր են և կարող են վրկ–ներից (մածուցիկահոսուն վիճակ) հասնել մինչև ամիսների (ապակենման վիճակ)։ т-ի մեծությունը կախված է շղթայական մակրոմոլեկուլների և դրանց սեգմենտների փոխադարձ շարժունակությունից։ Ապակենման վիճակում շարժունակությունը լրիվ սահմանափակված Է, և պոլիմերն ունի առաձգականության մեծ մոդուլ ու մեխանիկական ամրություն։ Բարձրաէլաստիկ վիճակում մակրոմոլեկուլների շարժունակությունը թեև սահմանափակված է, սակայն պահպանվում է սեգմենտների շարժունակությունը, որի հետեանքով հնարավոր են լինում մինչև 1000%-ի հասնող հակադարձելի դեֆորմացիաներ՝ փոքր (1–10 կգ/սմ²) առաձգականության մոդուլով։ Մածուցիկահոսուն վիճակում պոլիմերային մարմնի կառուցւլածքային բոլոր տարրերը շարժունակ են, ուստի սահքային լարումների ազդեցությամբ միաժամանակ առաջանում են պլաստիկ (էներգետիկ) և բարձրաէլաստիկ (էնտրոպիական) դեֆորմացիաներ։ Այս վիճակում պոլիմերը թանձր, ոչ–նյուտոնյան հեղուկ է։ Մածուցիկահոսուն վիճակը կարևոր նշանակություն ունի պոլիմերային նյութերի վերամշակման համար։

Գրկ. Гуль В․Е․, Кулезнев В․Н․„ Структура и механические свойства полимеров, М․, 1972; Бартенев Г․ М․, Зеленев Ю․ В․, Курс физики полимеров, Л․, 1976; Перепечко И․ И․, Введение в физику полимеров, М․, 1978․ Վ․ Դանիեսան․

ՊՈԼԻՄՈՐՖԻԶՄ (պուխ․, և < հուն цорфл– ձե), տես Բազմաձևություն։

ՊՈԼԻՄՈՐՖԻԶՄ ֆիզիկայում, միներալոգիայում, քիմիայում, տարբեր կառուցվածքի մի քանի բյուրեղային վիճակում որոշ նյութերի գոյություն ունենալու ունակությունը։ Յուրաքանչյուր այդպիսի վիճակ (թերմոդինամիկ փուլ), որը կոչվում է պոլիմորֆ մոդիֆիկացիա, կայուն է որոշակի արտաքին պայմանների (ջերմության և ճնշման) դեպքում։ Տվյալ նյութի պոլիմորֆ մոդիֆիկացիաների հատկությունների տարբերությունը պայմանավորվում է կառուցվածքի տարբերությամբ։ Պ․ հայտնաբերվել է 1798-ին, երբ պարզվել է, որ СаСОз-ը կարող է հանդես գալ 2 միներալի՝ կալցիտի և արագոնիտի ձևով։ Պ–ով օժտված են պարզ նյութերը, ինչպես նաև օրգ․ և անօրգ․ միացությունները։ Ածխածինն ունի 2 մոդիֆիկացիա՝ խորանարդային (ալմաստ) և հեքսագոնային (գրաֆիտ), որոնք խիստ տարբերվում են ֆիզ․ հատկություններով։ Սպիտակ անագը մետաղ է, մոխրագույնը՝ կիսահաղորդիչ։ Պ․ հետևանք է այն բանի, որ միևնույն ատոմները և մոլեկուլները տարածության մեջ կարող են առաջացնել մի քանի կայուն ցանցեր։

ՊՈԼԻՄՐԶՆԱԼԴԵՀԻԴ, պոլիֆորմալդեհիդ, (–СН20–)ո, մրջնալդեհիդի գծային պոլիմերը։ Եղջերակերպ, սպիտակ նյութ է, մոլ, զանգվածը՝ 40–