քաղ․ կազմակերպության յուրահատուկ ձև Հին Հունաստանում և Հին Իտալիայում (այստեղ անվանել են civitas)։ Առաջացել է դասակարգային հասարակության կազմավորման շրջանում։ Պ․ կազմված էր քաղաքի և շրշակա երկրագործական բնակավայրի (խորա) տարածքից։ Տնտեսության հիմքը հողի սևփականությունն էր» գոյություն ուներ պետ․ (համայնական) և մասնավոր սեփականություն։ Մասնավոր սեփականության իրավունք ունեին միայն Պ–ի լիիրավ քաղաքացիները, որոնք այդպիսին էին իրենց ծագումով։ Մահմանված էր հողատիրության առավելագույն չափ, որի խախտումը պատժվում էր օրենքով։ Լիիրավ քաղաքացիներից զատ Պ–ի տարածքում բնակվում էին նաև ազատ, սակայն ոչ լիիրավ քաղաքացիներ՝ մետոյկները (վերաբնակիչներ), պերիոյկները (հարևանությամբ բնակվողներ), ստրկալույծներ և ստրուկներ։ Պ–ները կա՝մ դեմոկրատական էին (օրինակ, Աթենքը), կամ օլիգարխիական (օրինակ, Սպարտան)։ Պ․ ղեկավարում էին լիիրավ քաղաքացիների (տղամարդկանց) ժող․ ժողովը (էկկլեսիա, ապելլա), խորհուրդը (բուլե, արեոպագոս, գերուսիա, ծերակույտ) և ընտրովի պաշտոնյաները։ Կար ժող․ աշխարհազոր, որը կազմված էր 17–18-ից մինչև 60 տարեկան ազատ քաղաքացիներից։ Պոլիսային հարաբերությունների յուրահատկությունը նպաստել է պոլիսային գաղափարախոսության (ստրկատերերի գաղափարախոսություն), պոլիսային հայրենասիրության (հուն, քաղ․ կարգի առավելությունը ոչ հունականի նկատմամբ) ձևավորմանը։ Պոլիսային համակարգը Հին Հունաստանում ծաղկում է ապրել մ․ թ․ ա․ V դ․, Հին Իտալիայում՝ մ․ թ․ ա․ V–III դդ․։ Մտրկատիրական հասարակարգի հետագա զարգացմամբ Պ․ դարձել է ստրկատիրական պետության ձև, սակայն նրա քայքայումը առաջ է բերել պոլիսային համակարգի ճգնաժամ, որը Հին Հունաստանում սկսել է արտահայտվել մ․ թ․ ա․ IV դ․ սկզբից, Հին Իտալիայում՝ մ․ թ․ ա․ III–I դդ․։
Դասական Պ–ներից տարբեր են հելլենիստական Պ–ները (մ․ թ․ ա․ IV դ․ վերջ– I դ․), որոնք հիմնադրվել են Արևելքի հելլենիստական պետություններում՝ Ալեքսանդր Մակեդոնացու և նրա հետնորդների կողմից։ Իրենց սոցիալական և վարչական կառուցվածքով կրկնօրինակելով դասական Պ–ներին՝ սրանք, սակայն, ոչ թե քաղաք–պետություններ էին, այլ միապետներին հպատակ քաղաքներ։ Օժտված էին որոշ արտոնություններով, այդ թվում՝ ներքին գործերը ինքնուրույն տնօրինելու իրավունքով։ Լիիրավ քաղաքացիները և նրանց համայնքները թագավորական իշխանության կարևոր հենարանն էին։
Հելլենիստական Պ–ները իրենց կառուցվածքի և պետության համակարգում ունեցած դերի առումով որոշակի ազդեցություն են գործել Արևելքի հինավուրց քաղաքների, տաճար–քաղաքների վրա և փոխադարձաբար կրել նրանց ազդեցությունը։ Պոլիսային կարգի ազդեցությունը նկատվում է նաև Հին Հայաստանում (մ․ թ․ ա․ I – մ․ թ․ IV դդ․)։
Գրկ․ էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե․, 1965։ Լենին Վ․ Ի․, Պետության մասին․
Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 39։ Կրկյաշարյան Ս․, Հին Հայաստանի և Փոքր Ասիայի քաղաքների պատմության դրվագներ, Ե․, 1970։ Саркисян Г․ X․, Тигранакерт․ Из истории древнеармянских городских общин, М․, 1960; Блаватский В․ Д․,՝ Античный город, М․, 1963; Утченко С․ Л․, Кризис и падение Римской Республики, М․, 1965․
ՊՈԼԻՍ (Կ․ Պոլիս), քաղաք Բոսֆորի ափին։ Կոաոանդնուպուսի կրճատ անվանումը, տես Ստամբոլը։
ՊՈԼԻՍ (ֆրանս․ police, < իտալ․ polizza– ստորագրություն, անդորրագիր), տես Ապահովագրություն:
ՊՈԼԻ ՍԻԼԼՈԳԻԶՄ (< պոլի․․․և սիլլոգիզմ), բազմասիլլոգիզմ, բարդ սիլլոգիզմ՝ լրիվ արտահայտված երկու կամ ավելի պարզ սիլլոգիզմների միացություն, որտեղ մեկի (պրոսիլլոգիզմ՝ նախորդող սիլլոգիզմ) եզրակացությունը դառնում է մյուսի (էպիսիլլոգիզմ՝ հաջորդող սիլլոգիզմ) նախադրյալ։ Լինում է գծային, երբ մեկ էպիսիլլոգիզմին նախորդում է մեկ պրոսիլլոգիզմ, և կասկադային։ Գծային Պ․ լինում է առաջընթաց, երբ պրոսիլլոգիզմի եզրակացությունը դառնում է էպիսիլլոգիզմի մեծ նախադրյալ («Կենդանի էակը մահկանացու է, մարդը կենդանի էակ է, մարդը մահկանացու է, Աոկրատեսը մարդ է, հետևաբար, Աոկրատեսը մահկանացու է») և ետընթաց, երբ այն դառնում է փոքր նախադրյալ («Աոկրատեսը մարդ է, մարդը կենդանի էակ է, Աոկրատեսը կենդանի էակ է, կենդանի էակը մահկանացու է, հետևաբար, Աոկրատեսը մահկանացու է»)։ Կասկադային Պ–ի մեջ մեկ էպիսիլլոգիզմին նախորդում է երկու պրոսիլլոգիզմ, որոնցից մեկի եզրակացությունը դառնում է էպիսիլլոգիզմի մեծ նախադրյալ, մյուսի եզրակացությունը՝ փոքր նախադրյաւ («Կենդանի էակը մահկանացու է, մարդը կենդանի էակ է, մարդը մահկանացու է, Աոկրատեսը հույն է, հույնը մարդ է, Աոկրատեսը մարդ է, հետևաբար, Աոկրատեսը մահկանացու է»)։ Վ․ Բաղդասարյան
ՊՈԼԻՍՊէՐՄԻԱ (< պոչի․․․ և հուն, сгяерда – սերմ), տես Բազսասաղմություն։
ՊՈԼԻՍՏԻՐՈԼ, [–CH2–CH(C6H5)–In, ստիրոյի գծային պոլիմերը։ Ապակենման, թափանցիկ նյութ Է, մոլ․ զանգվածը՝ 30-500 հգ․, խտությունը՝ 1060 կգ/մ³ (20°C), ապակիացման ջերմաստիճանը՝ 93°C։ Մեծ քանակներով արտադրվող, Էժան, բարձր կարծրության, խոնավակայուն, ջերմապլաստիկ, հեշտ ներկվող, քիմիապես կայուն դիէլեկտրիկ է։ Լուծվում է արոմատիկ և քլորացված ածխաջրածիններում։ Կենսաբանորեն պասսիվ է, սակայն փխրուն է և տաքացնելիս անկայուն։ Ավելի լավ հատկություններ ունեն Պ–ի համապոլիմերները ակրիլնիտրիլի, а-մեթիլստիրոլի և կաուչուկի (հարվածակայուն է) հետ։ Պ․ վերամշակվում է մամլման, էքստրուզիայի, վակուումային ձուլման և այլ եղանակներով։ Օգտագործվում է կենցաղային առարկաներ, խաղալիքներ, թաղանթներ, հարվածակայուն Պ․ ռադիոսարքերի, սառնարանների պատյաններ, ավտոմեքենայի մասեր, կահույք, խողովակներ են պատրաստելու համար։
ՊՈԼԻՍՈՒԼՖԻԴՆԵՐ, H2Տx-ի ածանցյալներ, որտեղ x-ը կարող է լինել 2-ից մինչև 9։ Տհաճ, սուր հոտով, բաց դեղնավունից մինչև դարչնակարմրավուն պինդ նյութեր են։ Հայտնի են ամոնիումի, ալկալիական և հողալկալիական մետաղների Պ․ օրինակ՝ կալիումն առաջացնում է K2S2, K2S3, K2S4, K2S5 և 1ՀշՏ6։ Պ–ի մոլեկուլներում ծծումբի ատոմները տեղադրված են շղթայով, –S–S–S–։ Պ–փ հալ․ ջերմաստիճանը ավելի ցածր է, քան սաւֆիդներինը, օրինակ․ K2S–li հալ․ ջերմաստիճանը 835°C Լ, 1<շՏ6-ինը՝ 183°C։ Պ․ քիմիապես կայուն չեն, տաքացնելիս քայքայվում են՝ առաջացնելով սուլֆիդներ։ Պ․ ստանում են սուլֆիդները, հիդրօքսիդները, կարբոնատները ծծմբի հետ հալելով (ծծումբը կարելի է ավելացնել սուլֆիդի ջրային լուծույթին)։ Կալցիումի, բարիումի Պ․ օգտագործվում են գյուղատնտ․ վնասատուների դեմ պայքարի համար, անօրգանական Պ․՝ մորթու վրայից մազերը հեռացնելու, ներկերի, պոլիսուլֆիդային կաուչուկների արտադրության մեջ։
ՊՈԼԻՎԻՆԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏ t-СН2–СН(ОН) – յո, պոլիվինիլացետատի օճառացմամբ ստացվող պոլիմեր։ Ապիտակ, պինդ նյութ է, մոլ․ զանգվածը, կախված ստացման պայմաններից, 5 հզ․– 1 մլն։ Լուծվում է ջրում, չի լուծվում օրգ․ լուծիչներում, կայուն է յուղերի, ճարպերի, բենզինի նկատմամբ, թունավոր չէ։ Օճառացումն իրականացնում են ուժեղ թթուների և ալկալիների առկայությամբ՝ մեթիլսպիրտի միջավայրում։ Օգտագործվում է մանրաթելեր, թաղանթներ ստանալու համար, նաև որպես էմուլգատոր, թանձրացնող նյութ և սոսինձ, ցածրմոլեկուլային Պ․՝ սննդի արդյունաբերության և բժշկության (դեղանյութերի բաղադրիչ, արյան պլազմայի փոխարինող) մեջ։ Լ․ Հակոբյան
ՊՈԼԻՎԻՆԻԼԱՑԵՏԱԼՆԵՐ, պոլիացետալներ, պոլիվինիլսպիրտի ացետալները։ Ացետալային (x) խմբերից բացի պարունակում են հիդրօքսիլային (у) և ացետիլային (z) խմբեր։ [-СН–СН2-СН–СН2-]х–[-сн2-о-сн–о-СН-]у-[-СН2 -СН-] Անգույն, ամորֆ, պինդ նյութեր են․ լուծվում են արոմատիկ ածխաջրածիններում։ Հիդրօքսիլ խմբերով փոխազդում են թթուների, իզոցիանատների, էպօքսիդների և այլ նյութերի հետ։ Այդ հատկությունն օգտագործում են Պ–ից պատրաստված առարկաներին ջերմության, ջրի, օրգ․ լուծիչների նկատմամբ կայունություն հաղորդելու համար։ Պ․ էլեկտրամեկուսիչներ են, լավ կպչում են (ադհեզիա) մետաղին, ապակուն և այլ նյութերի։ Ատացվում են պոլիվինիլացետալը հիդրոլիզելով և առաջացած պոլիվինիլսպիրտը ալդեհիդի