նաև վընէր, դիք, դանք հոգնակերտները, որոնք հանդես են գալիս միայն առանձին բառերում, առաջինը` մարմնի զույգ անդամներ (ձունգ–ձընգվընէր), մյուսները՝ ազգակցություն ցույց տվող բառերում(ախբար–ախբըրդիք, ախբըրդանք)։ Պ․ բ․ ունի ի, ու, վան, ան, օչ վերջադրականն և ա, օ ներդրական հոլովումները։Չկա անձի և իրի առման տարբերակում։ Սեռականը նույնանում է տրականի հետ,հայցականը՝ ուղղականի։ Ըստ այդմ՝ արտահայտության պլանում առկա է միայն չորս հոլովաձև (ուղղական–հայցական՝ հաց, սեռական–տրական՝ հացին, բացառական՝ հացէ, գործիական՝ հացով)։ Հարուստ է դերանուններով, հատկապես ցուցականներով։ Բայն ունի երեք լծորդություն (է, ի, ա)՝ յուրաքանչյուրը պարզ և ածանցավոր տիպարներով։ Խոնարհումը իրականացվում է սահմանական, ըղձական, հարկադրական և հրամայական եղանակներով։ Սահմանականի ժամանակաձևերում ներկա և անցյալ անկատարը ունենում են մասնիկավոր կազմություն (գը սիրէմ, գը սիրէյի), սրանք երկրորդաբար ունեն նաև պայմանական եղանակի ապառնի և անցյալ ապառնի ժամանակների իմաստ։ Մյուս ժամանակաձևերը, բացի անցյալ կատարյալից, բաղադրյալ են (սիրէր էմ, սիրէր էյի, սիրաձ էմ, սիրաձ էյի, սիրէլու էմ, սիրէլու էյի)։ Կա շարունակական ներկա և անցյալ, որոնք կազմվում են գօր մասնիկով (գը սիրէմ գօր, գը սիրէյի գօր)։ Անցյալ կատարյալում հիմքը ցոյական կամ արմատական է․ առաջինն ունենում են է և ի լծորդության պարզ և ա լծորդության բոլոր բայերը, երկրորդը՝ է և ի լծորդության ածանցավոր բայերը։ Անցյալ կատարյալի վերջավորությունները ներգործաձև կամ կրավորաձև են։ Ներգործաձև վերջավորություններ ստանում են ա լծորդության պարզ և է լծորդության պարզ ու ածանցավոր բայերը (սիրէլ, սիրէցի, բաքնէլ–բաքի, խաղալ–խաղացի), կրավորաձև վերջավորություններ ստանում են ա լծորդության ածանցավոր և ի լծորդության բոլոր բայերը (մօռնալ–մօռցա, խօսիլ–խօսէցա, հաքնիլ–հաքա)։ Ըղձական եղանակն արտահայտվում է ընդհանուր սկզբունքով (սիրէմ, սիրէյի), հարկադրականը՝ բիդի եղանակիչով (բիդի սիրէմ․ բիդի սիրէյի)։ Հրամայականի վերջավորությունները որոշվում են ըստ լծորդությունների և նրանց տիպարների [սիրէ բա՝ք, խօսէ՝, հաքի՝(ր), խաղա՝, մօռցի՝(ր)]։ Պ․ բ․ աչքի է ընկնում բայի բաղադրյալ ժամանակների բազմազանությամբ (սիրաձ բիդի ըլլամ, սիրաձ էղաձ բիդի ԸԱամ, սիրաձ ըլլալու էյի, սիրաձ ըլլալու ըլլայի ևն)։
Գրկ․ Աճաոյան Հ․, Քննություն պոլսահայ բարբաոի, Ե․, 1941։ Հ․ Մուրադյան
ՊՈԼՏԱՎԱ, քաղաք, Ուկր․ ՍՍՀ Պոլտավայի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Վորսկլա գետի ափին։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ 282 հզ․ բն․ (1982)։ Պ․ Ուկրաինայի արդ․ խոշոր կենտրոններից է։ Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակությունը, սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերությունը։ Կան փայտամշակման, պոլիգրաֆարդյունաբերության ձեռնարկություններ, ապակե և գեղարվեստական իրերի արտադրություն։ Ունի 5 բուհ, 11 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 2 թատրոն, 6 թանգարան։ Պ–ում է Ուկր․ ՍՍՀ ԳԱ գրավիմետրական աստղադիտարանը։ Ռուս, տարեգրության մեջ Պ․ հայտնի է 1174-ից՝ «Լտավա» անվամբ (մինչև 1430-ը)։ 1569-ից եղել է Լեհաստանի, 1667-ից՝ Ռուսաստանի կազմում։ Կան XVII–XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններ։ Նշանավոր են Փառքի կոթողը (1811), Պոլտավայի ճակատամարտին նվիրված հուշահամալիրը (XIX–XX դդ․)։ 1974-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՊՈԼՏԱՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1709 , ռուս, և շվեդ, զորքերի միջև գլխ․ ճակատամարտը Հս․ պատերազմի (տես Հյուսիսային պատերազմ 1700–21) ժամանակ, հունիսի 27 (հուլիսի 8)-ին։ Շվեդ, թագավոր Կարլ XIl-ի զորքերը [(35 հզ․ զինվոր, 32 հրանոթ), որ Ռուսաստան էին ներխուժել 1708-ին] 1709-ի ապրիլին պաշարեցին Պոլտավան։ Քաղաքի կայազորը (4200 զինվոր և 2500 զինված քաղաքացի, 29 հրանոթ, հրամանատար՝ գնդապետ Ա․ Ս․ Կելին) դրսից վրա հասած ռուս, հեծելազորի (գեն․ Ա․ Դ․ Մենշիկովի գլխավորությամբ) և ուկր․ կազակների աջակցությամբ հաջողությամբ ետ մղեց մի քանի գրոհ։ Մայիսի վերջին Պոլտավային մոտեցան ռուս, բանակի հիմնական ուժերը Պետրոս I-ի գլխավորությամբ։ Հունիսի 16(27)-ի ռազմ, խորհրդում որոշվեց տալ գլխ․ ճակատամարտը։ Հունիսի 25 (հուլիսի 6)-ին ռուս, բանակը (42 հզ․ զինվոր, 72 հրանոթ) դիրքավորվեց Պոլտավայից 5 կմ հեռավորության վրա։ Կարլ XII ռուսների վրա գրոհելու համար առանձնացրեց 20 հզ․ զինվոր, 4 հրանոթ, պահեստում (Պոլտավայի մոտ) թողնելով շուրջ 10 հզ․ մարդ, այդ թվում դավաճան հետման Ի․ Ս․ Մազեպայի կողմից խաբված ուկր․ և զապորոժյան կազակներին։ Հունիսի 27 (հուլիսի 8)-ի գիշերվա ժամը 2-ին շվեդ, զորքերը հարձակվեցին ռուս, ռեդուտների (ամրությունների ) վրա և հաջողություն չունեցան։ Անհաջող գրոհից հետո շվեդ, զորքերը ետ քաշվեցին և նորից գրոհեցին առավոտյան ժամը 9-ին։ Ճակատամարտի ընթացքում ռուս, հետևակը սկսեց նեղել հակառակորդին՝ ճակատից, իսկ հեծեւազորը՝ շրջանցել թևերը։ ժամը 11-ի մոտ շվեդները դիմեցին փախուստի։ Կարլ XII և Մազեպան փախան Օսմանյան կայսրություն։ Շվեդների կորուստը կազմեց 9 հզ–ից ավելի սպանված և 18 հզ–ից ավելի գերի, ռուսներինը՝ 1345 սպանված և 3290 վիրավոր։ Պ․ ճ–ի հետևանքով Շվեդիայի ռազմ, հզորությունը սասանվեց, և պատերազմում տեղի ունեցավ բեկում հօգուտ Ռուսաստանի։
Գրկ. Порфирьев Б․ И․, Полтавское сражение 27 июня 1709г․, М․, 1959․
ՊՈԼՏԱՎԱՅԻ ՄԱՐԶ, Ուկրաինական ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1937-ի սեպտ․ 22-ին։ Գտնվում է ձախափնյա Ուկրաինայի կենտր․ մասում։ Տարածությունը 28,8 հզ․ կմ² է, բն․՝ 1730 հզ․ (1982)։ Բաժանվում է 25 շրջանի, ունի 15 քաղաք, 21 քառ.։ Վարչական կենտրոնը՝ Պոլտավա։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Բնությունը։ Պ․ մ․ գտնվում է Միջինռուսական բարձրության հվ–արմ․ լանջին, Դնեպրի և նրա վտակների հին դարավանդների վրա։ Մակերևույթը հարթավայր է (հս–արլ–ում՝ 170–202 մ, հվ–արմ–ում 60–100 մ բարձրություններով)՝ զառիկող թեքված դեպի Դնեպրը։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –5°Շ–ից մինչև –8°С է, հուլիսինը՝ 20–22°С։ Տարեկան տեղումները 430–560 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 157–172 օր։ Գետերը (Սուլա, Պսյոլ, Վորսկլա) պատկանում են Դնեպրի ավազանին։ Պ․ մ–ի սահմաններում է Կրեմենչուգի ջրամբարի մի մասը։ Տարածքի 70%–ը զբաղեցնում են սևահողերը։ Մերձդնեպրյան շրջաններում տարածված են նաև մուգ մոխրագույն հողերը։ Անտառներն ու թփուտները գրավում են տարածքի 7,5%-ը։ Անտառներում հանդիպում են որմզդեղն, այծյամ, վարազ, գայլ, գորշուկ, աղվես, տափաստաններում՝ կզաքիս, նապաստակ, համստեր, գետնասկյուռ: Կան թռչունների շատ տեսակներ։ Լճերը և գետերը հարուստ են ձկներով։ Մարզում կա բուսայգի, 2 անտառային արգելավայր։
Բնակչությունը։ Հիմնական բնակիչները ուկրաինացիներ են։ Բնակվում են նաև ռուսներ։ Միջին խտությունը 1 կմ^-ի վրա մոտ 60 մարդ է (1982), քաղաքային բնակչությունը՝ 52%։ Խոշոր քաղաքներն են Պոլտավան, Կրեմենչուգը, Լուբնին, Միրգորոդը։ Սովետական իշխանության տարիներին են ստեղծվել Կարլովկա, Գրեբյոնկա, Կոմսոմոլսկ քաղաքները։
Տնտեսությունը։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը, սննդի, թեթև, շինանյութերի և փայտամշակման արդյունաբերությունը։ Ետպատերազմյան տարիներին նավթի, գազի և երկաթի հանքավայրերի հայտնաբերման հետ կապված ստեղծվել են արդյունաբերության նոր ճյուղեր (նավթի, գազի, նավթավերամշակման, քիմ․, հանքարդյունահանող)։ էլեկտրաէներգիա ստացվում է ԶԷԿ–երից և Կրեմենչուգի ՀԷԿ–ից։ Կրեմենչուգում գործում է հանքահարստացուցիչ կոմբինատ։ Տեղական արդյունաբերության ձեռնարկություններն արտադրում են թաղիքե կոշիկներ, ջնարակած և նկարազարդ խեցեամանեղեն ևն։ Արդ․ կարևոր կենտրոններն են Պոլտավան, Կրեմենչուգը, Լուբնին, Միրգորոդը, Պիրյատինը։
Գյուղատնտեսությունն ունի հացահատիկաճակնդեղագործական և կաթնամսատու անասնապահական ուղղություն։ Գյուղատնտ․ հողահանդակները գրավում են մարզի տարածքի 77,3%-ը։ Մշակում են աշնանացան ցորեն, ընդավորներ, եգիպտացորեն, աշորա, շաքարի ճակնդեղ, արևածաղիկ, կարտոֆիլ, բանջարաբոստանային կուլտուրաներ, խոտաբույսեր։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ, դեղաբույսերի մշակությամբ, թռչնաբուծությամբ, ճագարաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Երկաթուղիների երկարությունը 854 կմ է, ավտոճանապարհներինը՝ 7,5 հզ․ կմ,