մանակակից շինարարության մեջ Պ․ կ․ կիրառում են հիմնականում որպես կրող կոնստրուկցիաներ՝ տարբեր (ըսա նշանակման և կոնստրուկտիվ համակարգի) շենքերում և կառույցներում, բնակելի և հասարակական շենքերում (այդ թվում՝ բարձրահարկ), արդյունաբերության տարբեր ճյուղերի, հատկապես մետալուրգիական (դոմնային, մարտենյան, գլոցման արաադրամասերում) արտադրական շենքերում, ռեզերվուարներում և գազամբարներում, կապի կառույցներում (ռադիո– և հեռուստատեսային փայլքերում ու աշտարակներում, անտենաներում), էներգետիկական կառույցննրում (ՀԷԿ–երում, ՋԷԿ–երում, ԱԷԿ–ներում, էլեկտրահաղորդման գծերում) և արուր։ Պ․ կ․ կազմված են հեծաններից, ֆերմաներից, շրջանակներից, սյուներից, թաղանթներից են։ ՍՍՀՄ–ում Պ․ կ–ի պատրաստման համար օգտագործվում են, հիմնականում, սակավածխածնային, բարձրացված և բարձր ամրության պողպատներ։ Պ․ կ․ նախագծվում են ըստ համապատասխան շինարարական նորմաների և կանոնների, որոնք նախատեսում են կառույցների տեխնիկատնտեսական տեսակետից օպտիմալ սխեմաների, տարրերի հատվածքների և պողպատի դասերի, ընտրության անհրաժեշտությունը։ Հեռանկարային են (հատկապես կախովի համակարգերում) պողպատե նախաչարված կոնստրուկցիաները, որոնք հնարավորություն են տալիս էապես փոքրացնել Պ․ կ–ի սեփական կշիռը ն մեծացնել դրանց կրողունակությունը։
ՊՈՄԻԴՈՐ (<իտա[․ pomidoro,<pomodого – ոսկե խնձոր), տես Լոլիկ։
ՊՈՄՈԼՈԴԻԱ (< լատ․ pomum – պտուղ և ․․․ չոգիա), տես Պտղասորտագիտություն։
ՊՈՄՊ (լատ․ Antlia), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում՝ Հիդրա, Կենտավրոս, Առագաստ և Կողմնացույց համաստեղությունների միջե։ ՍՍՀՄ հվ․ լայնություններում երեում է ձմռանն ու գարնան սկզբներին։
ՊՈՄՊ, 1․ հիդրավլիկական մեքենա, ապարատ կամ սարք, հիմնականում ծառայում է կաթիլային հեղուկի ճնշումային տեղափոխման համար։ Հեղուկի ոչ ճնշումային տեղափոխման համար ծառայող սարքերը սովորաբար Պ․ չեն անվանում և դասում են ջրամբարձիչ մեքենաների շարքը։ Պ–ի հիմնական պարամետրերն են․ միավոր ժամանակում տեղափոխվող ջրի քանակը, զարգացվող ճնշումը, օգտագործվող հզորությունը և օ․ գ․ գ–ն։ Պայմանականորեն Պ–երը կարելի է բաժանել երկու խմբի, պոմպեր–մեքենաներ (աշխատեցվում են շարժիչնե րով) և պոմպե ր–ա պարատներ (գործում են էներգիայի այլ աղբյուրների հաշվին և չունեն շարժվող աշխատանքային մարմիններ)։ Պ․-մեքենաներր լինում են թիակավոր (կենտրոնախույս, առանցքային, մրրկային), մխոցավոր, ռոտորային (շաղափային, թիթեղնավոր, պտուտակային են)։ Պ–երի առավել տարածված տեսակը՝ կենտրոնախույս Պ–երը (t°>60°C) ջրի, մածուցիկ և ագրեսիվ հեղուկների մատուցման համար։ Դրանց աշխատանքի հիմքում ընկած է պտտվող աշխատանքային անվից թիակների միջև գտնվող հեղուկի մասնիկներին կինետիկ էներգիայի հաղորդումը, որի շնորհիվ առաջացող կենտրոնախույս ուժի ազդեցությամբ մատուցվող միջավայրի մասնիկները տեղափոխվում են աշխատանքային անվից դեպի Պ–ի իրանը, իսկ դրանց տեղը օդի ճնշման հետեանքով գրավում են նոր մասնիկներ։ Այդպիսով ապահովվում է Պ–ի անընդհատ աշխատանքը։ Մրրկային և առանցքային Պ–երի գործողության սկզբունքը նույնն է, ինչ կենտրոնախույս Պ–ինը։ Մխոցավոր Պ–երի (նկ․ 2) աշխատանքը հիմնված է միմյանց հաջորդող ներծծման և մղման պրոցեսների վրա, որոնք տեղի են ունենում Պ–ի գլանում՝ աշխատանքային մարմնի շարժման շնորհիվ։ Ռոտորային Պ–երը հիմնականում կիրառվում են հեղուկի փոքր մատուցումների համար։ Ըստ աշխատանքային մարմինների կառուցվածքային առանձնահատկությունների տարբերում են ատամնավոր, պտուտակավոր, մղափականավոր և այլ ռոտորային Պ–եր։
Պ․–ապարատների խմբին պատկանող շիթային Պ–երը բազմազան են և ունեն կիրառման լայն ոլորտ։ Այդ Պ–երում մղվող հեղուկի էներգիան մեծանում է ի հաշիվ մեկ այլ աշխատանքային միջավայրի էներգիայի։
Պ–երը կիրառվում են ոռոգման, ջրամատակարարման, հրշեջ, ջեռուցման համակարգերում, ՋԷԿ–երում և ԱԷԿ–երում, մեքենաշինության, շինարարության և այլ բնագավառներում։ 2․ Փակ ծավալից գազերի դուրս մղման հարմարանք (տես Վակուումային պոմպ)։
Գրկ․ ԹոքմաշյանՎ․ ^տ․, Տոռզյան Ռ․ Ե․, Տիդրավւիկական մեքենաներ և հիդրոհաղորդակներ, Ь․, 1976։С тепанов А․ И․, Центробежные и осевые насосы, пер․ с англ․, 2 изд․, М․, 1960; Лймакин А․ А․, Цен тробежные и осевые насосы, 2 изд․, перераб․ и доп․, М․–Л․, 1966․ Վ․ Թոքմաջյան
ՊՈՄՊԵՅ, հնավայր, հին հռոմ․ քաղաք Հվ․ Իտալիայում։ Ավերակները գտնվում են Նեապոլի ծոցի ափին, վեզուվ լեռան ստորոտին, Նեապոլ քաղաքից 22 կմ հվ–արլ․, այժմյան Պոմպեյ քաղաքի մոտ։ Կործանվել է 79-ի օգոստոսին՝ Վեզուվի ժայթքման հետևանքով։ Պեմզայի բեկոր ների և մոխրի շերտով (6–6,5 մ հաստությամբ) ծածկված Պ–ում մասնակի պեղումներ են կատարվել դեռևս 1748-ից։ Կանոնավոր պեղումներն սկսվել են 1808–1815-ից՝ Նեապոլի թագավոր, մարշալ Մյուրատի նախաձեռնությամբ։ 1940–1950-ական թթ․ Պ–ի պեղումները ղեկավարել է իտալացի հնագետ Ա․ Մայուրին։ Բացվել են քաղաքի մեծ մասը, դարպասների մոտ գտնվող դամբարանադաշտը և քաղաքից դուրս՝ ամառանոցային շքեղ տներ։ Քաղաքում պահպանվել են սյունաշարով, այսպես կոչված՝ բազիլիկով, Ապոլլոնի տաճարով (մ․ թ․ ա․ II դ․), Ցուպիտերի տաճարով, թերմերով (բաղնիքներով), մահուդի, ու մսի շուկաներով