Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/375

Այս էջը սրբագրված է

(մ․ թ․ ա․ I դ․) ֆորումի, ինչպես նաև դորիական տաճարով եռանկյունի ֆորումի (մ․ թ․ ա․ VI դ․) ավերակները, թատրոններ (մ․ թ․ ա․ Ill–I դդ․), երգասրահներ (օդեոններ), ամֆիթատրոններ (մ․ թ․ ա․ I դ․) են։ Եռանկյունի ֆորումից արլ․ գտնվում են բազմաթիվ հասարակական շենքեր (Իզիդայի տաճարը, գլադիատորների զորանոցները են), քանդակներով, խճանկարներով ու որմնանկարներով զարդարված բնակելի տներ։ Թերմերում պահպանվել են նախշերով ու հարթաքանդակներով ֆրիզներ (ծոփորներ), խճանկար հատակներ, բաղնիքներ են։ Պ–ի հանկարծակի կործանման հետեանքով տների, կրպակների, գինետների, հասարակական շենքերի ողջ կահավորանքը պահպանվել է։ Ուստի այն I դ․ Հռոմ․ կայսրության տնտեսության, կենցաղի, մշակույթի ենի վերաբերյալ կարևոր տեղեկությունների աղբյուր է։

Գրկ․ Сергеенко М․ Е․, Помпей, М․–Л․, 1949; Мaiигi A․, Pompei, Roma, 1928; Նույնի, Pompei, Roma, 1957․

ՊՈՄՊԵՈՍ Գնեոս Մեծ (Gnaeus Pompeius Magnus) (մ․ թ․ ա, 106–48), հռոմ․ զորավար և քաղ․ գործիչ։ 83-ին հարել է Սուսային։ 78–77-ին մասնակցել է ծերակույտի դեմ կոնսուլ Մարկոս Լեպիդոսի, 77–72-ին՝ Սերտորիոսի խռովությունների, 71-ին՝ Սպարտակի ապստամբության ճնշմանը։ 70-ի համար ընտրվել է կոնսուլ (Մարկոս Կրասոսի հետ), վերացրել Սուլլայի մի շարք օրենքներ։ 66-ին նշանակվել է արլ․ զորքերի գլխ․ հրամանատար, պարտության է մատնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին։ Հաղթանակի հետևանքով կազմակերպել է հռոմ․ երկու նոր պրովինցիա՝ Պոնտոս և Բութանիա, Ասորիք։ Երբ ծերակույտը մերժել է հաստատել Պ–ի միջոցառումները արլ–ում և հողաբաժիններ հատկացնել նրա զինվորներին, Պ․ դաշնակցել է Հուչիոս Կեսարի և Մարկոս Կրասոսի հետ (1-ին եռապետություն, մ․ թ․ ա․ 60)։ 55-ի համար երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ (դարձյալ Մարկոս Կրասոսի հետ), այնուհետև եղել Իսպանիայի կառավարիչ։ 1-ին եռապետության կազմալուծումից հետո մերձեցել է օպտիմատներին։ 52-ին ընտրվել է միանձնյա («առանց կոլլեգայի») կոնսուլ։ 50-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար։ 48-ին Դիռաքիոնի (էպիրոս) մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում (Թեսալիա) ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր Պտղոմեոս XIII Դիոնիսոսը, Կեսարին սիրաշահելու համար, սպանել է տվել Պ–ին։

Ըստ հունա–հռոմ․ սկզբնաղբյուրների, Միհրդատ VI-ի պարտությունից հետո, Տիգրան P Մեծը ներկայացել է Հայաստան ներխուժած Պ–ին, նրան հանձնել իր թագը, Պ․ մեծահոգաբար վերադարձրել է այն և կնքել պայմանագիր, որով Տիգրանը հրաժարվել է իր արտաքին նվաճումներից։ Սակայն ըստ Մովսես խորենացու, Պ․ Հայաստան չի ներխուժել, այլ Տիգրանի դեմ ուղարկել է իր զորավարին, որը չի համարձակվել ընդհարվել Հայոց թագավորի հետ։

Գրկ. Պլուտարքոս Քերովնաբի, Զուգակշիռք, հ․ 4, Վնտ․, 1834։ Մովսես 1»որենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մ անանդյան Հ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։

ՊՈՄՊԵՈՍ Սեքստոս (Sextus Pompeius) (մ․ թ․ ա․ մոտ 75–35), հռոմ․ զորավար և քաղ․ գործիչ։ Գնեոս Պոմպեոսի երկրորդ որդին։ Հոր մահից (48) հետո Աֆրիկայում (48–46) և Իսպանիայում (46–44) պատերազմեյ է Հուլիոս Կեսարի դեմ, որի մահից (44) հետո ծերակույտը նրան նշանակել է նավատորմի հրամանատար։ Զավթհլով Սիցիլիան, Սարդինիան և Կորսիկան՝ Պ․ ապաստան է տվել փախստական ստրուկներին և ծովից շրջափակել Իտալիան։ 43-ին 2-րդ եռապետությունը Պ–ին հայտարարել է օրենքից դուրս, սակայն 39-ին հարկադրված պայմանագիր է կնքել նրա հետ և նշանակել ծովային ուժերի հրամանատար։ Բայց հակամարտությունները չեն վերացել։ 36-ին Պ․ Սիցիլիայի մոտ երկու ծովամարտում պարտվել է Օկտավիանոսի զորավար Մարկոս Ագրիպպային, փախել Փոքր Ասիա, որտեղ սպանվել է։

ՊՈՄՊԻԴՈՒ (Pompidou) ժորժ (1911 – 1974), Ֆրանսիայի պետ․ և քաղ․ գործիչ։ 1934-ին ստացել է Քաղ․ գիտելիքների ազատ դպրոցի դիպլոմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ հարել է Դիմադրության շարժմանը, Շ․ դը Գոչի մերձավոր գործակիցներից էր։ Գործուն մասնակցություն է ունեցել «Ֆրանսիական ժողովրդի միավորում» կուսակցության կազմակերպմանը։ 1958-ին նշանակվել է դը Գոլի կաբինետի դիրեկտոր, մասնակցել 1958-ի սահմանադրության մշակմանը։ 1962–68-ին պրեմիեր մինիստր էր, 1969-ից՝ պրեզիդենտ։ Շարունակել է դը Գոլի արտաքին քաղ․ կուրսը՝ Ֆրանսիայի համար ապահովել անկախ գործողություններ միջազգային ասպարեզում՝ պահպանելով դաշնակցային հարաբերությունները արմ․ պետությունների հետ, ինչպես նաև զարգացրել հարաբերությունները ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ։ Եղել է ՍՍՀՄ–ում։ Ստորագրել է սովետա–ֆրանս․ արձանագրություն միջազգային կարևոր հարցերի շուրջ խորհրդակցելու վերաբերյալ (1970, Մոսկվա), «ՍՍՀՄ–ի ու Ֆրանսիայի միջև համագործակցության սկզբունքներ»-ը (1971, Փարիզ) և այլ քաղ․ փաստաթղթեր։

Հեղինակ է ֆրանս․ գրականության պատմության վերաբերյալ աշխատությունների։

ՊՈՅԱՃՅԱՆ Զապել (Պոյաջյան Զաբել) Թովմասի (1872, Դիարբեքիր – 26․1․1957, Լոնդոն), հայ նկարչուհի, գրող, թարգմանչուհի։ Ապրել և ստեղծագործել է Լոնդոնում։ Հայրը՝ Թովմաս Պոյաճյանը, եղել է Անգլիայի փոխհյուպատոսը Թուրքիայում։ Սովորել է Լոնդոնի Ֆ․ Սլեյդի արվեստի դպրոցում, 1914-ին հաճախել բելգիացի նկարիչ Ա․ Բերթսոնի արվեստանոցը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1910-ին, 1912-ին (Լոնդոնում), 1920-ին (Գերմանիայում), 1929-ին (Եգիպտոսում), 1940–50-ական թթ․ (Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում)։ Ստեղծել է բնանկարներ («Ւոսրբերդ», «Հունական բնանկար»), դիմանկարներ («Իռլանդուհին», «Զորավար Անդրանիկ», «Րաֆֆի»), ինչպես և կոմպոզիցիոն աշխատանքներ («Արտաշեսի և Սաթենիկի հարսանիքը», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Հայ պարուհին» են)։ Գրական ասպարեզում հանդես է եկել «Վարդենի» ծածկանունով։ Նրա առաջին «Եսթեր» վեպը լույս է տեսել 1901-ին (անգլ․), «Գիլգամեշ» ավանդավեպը՝ 1924-ին (անգլ․)։ Գրել է «էջմիածին» դրաման (1943, անգլ․), «Գրչով և ներկապնակով Հունաստանում» ճամփորդական նոթերը (1938, անգլ․)։ Տիրապետել է եվրոպ․ և արլ․ մի շարք լեզուների, կատարել թարգմանություններ, այդ թվում՝ Ա․ Իսահակյանի «Աբու Լալա Սահարին» (անգլ․, 1948)։ Կազմել և հրատարակել է «Հայկական լեգենդներ և պոեմներ»