ինչպես նաև միջազգային կոմունիստական և բանվորական շարժման պատմությանը նվիրված աշխատությունների հեղինակ։
Պ․ ՍՄԿԿ պատվիրակությունների անդամ է եղել կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններում։ Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։
ՊՈՆՍ (Pons) Լիլի (1904–1976), ֆրանսիացի երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ Որպես օպերային երգչուհի աոաջին անգամ հանդես է եկել 1927-ին, Լակմեի ղերերգով (Լ․ Գելիբի «Լակմե»)։ Պ–ի գործունեությունը կապված է եղել հիմնականում Նյու Չորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ի հետ (1931–55)։ Կատարել է գլխավորապես քնարական դերերգեր իտալ․ և ֆրանս․ օպերաներում՝ Ջիլդա, Վիոլետա (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»), Ռոզինա (Ռոսսինիի «Սեվիլյան սափրիչ»), Ֆիլինա (Թոմայի «Մինյոն») են։ Հյուրախաղերով հանդես է եկել «Քովենտ Գարդեն» (Լոնդոն), «Կոլոն» (Բուենոս Այրես) և այլ թատրոններում։ Ելույթներ է ունեցել նաև որպես համերգային երգչուհի։ Պ․ XX դ․ ականավոր երգչուհիներից էր՝ օժտված տեմբրի մաքրությամբ ու փայլով աչքի ընկնող թեթե, ճկուն և դինամիկ ձայնով։ Նկարահանվել է կինոյում։
ՊՈՆՍԵԼԵ (Poncelet) ժան Վիկտոր (1788–1867), ֆրանսիացի մաթեմատիկոս և ինժեներ, Փարիզի ԴԱ անդամ (1834)։ 1807-ին ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1838–48), Պոլիտեխնիկական դպրոցի դիրեկտոր (1848–50)։ Հիմնական մաթեմատիկական աշխատանքը երկրաչափությանը վերաբերող «Տրակտատ պատկերների պրոյեկտիվ հատկությունների մասին» աշխատությունն է (1822), որում, առաջին անգամ, հատուկ խմբի մեջ են ընդգրկվել պատկերների պրոյեկտիվ հատկությունները, և ստեղծվել են այդ հատկություններն ուսումնասիրելու երկրաչափական նոր մեթոդներ, վերջիններիս հետագա զարգացումը հանգեցրեց պրոյեկտիվ երկրաչափության մշակմանը։ Պ․ աշխատանքներ ունի տեխ․ մեխանիկայից և հիդրավլիկայից։
ՊՈՆՏԱԿԱՆ ԼԵՌՆԵՐ (< հուն․ II6viO£ – Սև ծով), Հյուսիս–Անատոլական լեռներ, լեռնային համակարգ Փոքր Ասիայի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հվ․ ափով, մոտ 1000 կմ երկարությամբ և մինչե 130 կմ լայնությամբ։ Կազմում է Փոքր Ասիական բարձրավանդակի և մասամբ Հայկական լեռնաշխարհի հս․ եզրը։ Կազմված է զուգահեռ շղթաներից, որոնք բաժանվում են երկայնական հովիտներով ու գոգավորություններով։ Առանձնացվում են ավելի բարձր, ալպյան տիպի ռելիեֆով Արևեւա–Պոնտական չեռները, Քաջքար (3937 մ) գագաթով և ավելի ցածր (մինչե 2565 մ) Արևմտա–Պոնտական չեոներն ու Ջանիկ լեռները։ Պ․ լ․ կազմված են հնագույն բյուրեղային և մեզոզոյան ու երրորդական հասակի նստվածքային ապարներից։ Սեյսմիկ շրջան է։ Օգտակար հանածոներից կան քարածուխ (Զոնգուլդակ), պղինձ, բազմամետաղներ։ Պ․ լ․ կտրտված են Կզըլ Իրմակ, էշիլ Իրմակ և այլ գետերի միջանցիկ կիրճերով։ Հս․ լանջերը ծածկված են անտառներով, հվ–ը՝ լեռնային տափաստանային ու կիսաանապատային բուսականությամբ, բարձր լեռնային շրջանները մարգագետիններ են։ Տես նաև Հայկական չեռնաշխարհ։
ՊՈՆՏՈՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Պոնտոս, պետություն Փոքր Ասիայում մ․ թ․ ա․ 302/301–մ․ թ․ ա․ 64-ին։ Հիմնվել է Կապադովկիայի մերձսեծովյան շրջաններում (Պոնտական Կապադովկիա կամ Փոքր Կապադովկիա)՝ պարսկ․ մի հայտնի տոհմի (որն իրեն համարում էր Դարեհից սերված) գլխավորությամբ։ Մայրաքաղաքն էր Ամասիան։ Գետերի հովիտներում զբաղվել են հիմնականում երկրագործությամբ, լեռնային և տափաստանային շրջաններում՝ անասնապահությամբ։ Երկիրը հարուստ էր երկաթի և արծաթի հանքերով։ Քաղաքներում տիրապետող էին ստրկատիրական հարաբերությունները, գյուղական վայրերում պահպանվել էր գյուղական համայնքը, շահագործվում էր ազատ արտադրողների աշխատանքը։ Տիրող ստրկատեր դասը սկզբնապես գտնվել է իրանական ուժեղ ազդեցության տակ, ժամանակի ընթացքում կրել է հուն, մշակույթի ազդեցությունը, ընդունել հուն, լեզուն և գիրը։ Պ․ թ–յան հիմնական բնակչությունը կապադովկացիներն էին։ Նվաճումների հետևանքով Պոնտոսի կազմի մեջ են մտել հույներ, տիբարեններ, մոսսինոյկներ, հայեր են։
Պ․ թ–յան արտաքին նվաճումներն սկզբնավորել են Միհրդատ II և Միհրդատ III թագավորները, որոնք գրավել են ծովափնյա հուն, քաղաքները և այլ տարածքներ։
Թագավոր Փառնակ I (մոտ մ․ թ․ ա․ 185–169) 183-ին գրավել է Սինոպեն, Կերասուսը, Տրապեզուսը ևն։Նրա և նրա հաջորդների ժամանակ սերտ կապեր են հաստատվել հս․ մերձսեծովյան հուն, քաղաքների հետ։ 183-ին Փառնակ 1 դաշնակցել է Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատի հետ և պատերազմել Գաղատիայի, Կապադովկիայի և Պերգամոնի դեմ։ Չնայած սկզբնական հաջողությանը, Փառնակը և Միհրդատը պարտվել են։ Կնքված պայմանագրով (որի կնքմանը մասնակցել է նաև Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա) Պ․ թ․ և Փոքր Հայքը հրաժարվել են իրենց նվաճումներից և պարտավորվել են վճարել մեծ ռազմատուգանք։ Միհրդատ V Եվերգետեսի («Բարերար», մոտ 150–120) ժամանակ ստեղծվել է վարձու բանակ՝ հույների օրինակով, սկսվել է ռազմ, նավատորմի շինարարությունը, մայրաքաղաք է դարձել Սինոպեն։ Միհրդատ V Պ․ թ–յանն է ենթարկել Փռյուգիան, գերիշխանություն հաստատել Պափլագոնիայի և Գաղատիայի վրա, Կապաղովկիայի գահին նստեցրել իր դրածո Արիարաթես Եպիփանեսին։ Պ․ թ․ իր հզորության գագաթնակետին է հասել Միհրդատ VI Եվպատորի («Ազնվազարմ», 111–63) օրոք։ Միհրդատ VI նվաճել է Բոսպորի թագավորությունը, վերահաստատել գերիշխանությունը Պափլագոնիայի և Գաղատիայի վրա, գրավել Փոքր Հայքն ու նրա հս–ում և հս–արմ–ում ընկած մերձսեծովյան շրջանները։ Միհրդատ VI միջազգային ասպարեզում իր հեղինակությունն ամրապնդելու և Հռոմի դեմ հնարավոր պատերազմի դեպքում թիկունքն ապահովելու նպատակով պայմանագիր է կնքել Հայոց արքա Տիգրան Բ Մեծի հետ․ պայմանագիրն ամրապնդվել է Միհրդատ VI-ի դստեր՝ Կլեոպատրայի և Տիգրան Բ–ի ամուսնությամբ։ Հռոմի առաջխաղացումն Արևելք և Պ․ թ–յան հզորացումը առաջ են բերել պատերազմներ այդ երկու ուժերի միջև (տես Միհրդատյան պատերազմներ մ․ թ․ ա․ 89–63)։ Մ․ թ․ ա․ 71-ին Միհրդատը պարտվել է, հռոմեացիները գրավել են Պ․ թ–յան տարածքը։ Տիգրան Բ–ի օգնությամբ Միհրդատ VI ժամանակավորապես (67–66) վերագրավել է իր թագավորությունը, սակայն, պարտվելով հռոմ․ զորավար Պոմպեոսից, փախել է Բոսպոր։ 64-ին Պ․ թ–յան արմ․ մասը միացվել է հռոմ․ Բիթանիա (Բութանիա) պրովինցիային (ստեղծվել է նոր պրովինցիա՝ Բիթանիա և Պոնտոս), արլ․ մասը, այդ թվում՝ Փոքր Հայքը, տրվել է Հռոմի դաշնակիցներին (հետագայում այն միացվել է Հռոմին)։
Քարտեզը տես 378-րդ էջում։
Գրկ․Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971, գլ․ 22, 23, 24։ Մանանդյան Հ․,
Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ А п п и а н, Митридатовы войны, «Вестник древней истории», 1946, Jsfe 4; Плутарх, Сравнительные жизнеописания, т․ 2, М․, 1963, с․ 119–149, 171-209,334–91; Reinach Th․,Mithridate Eupator, P․, 1890․
ՊՈՆՏՐՅԱԳԻՆ Լև Աեմյոնովիչ [ծն․ 1908,Մոսկվա], սովետական մաթեմատիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ 14 տարեկանում դժբախտ պատահարից կորցրել է տեսողությունը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1929)։ 1935-ից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ 1939-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Վ․ Ա․ Ստեկլովի անվ․ մաթ․ ինստ–ի բաժնի վարիչ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են տոպոլոգիային, տատանումների տեսությանը, պրոցեսների կառավարման տեսությանը։ Տոպոլոգիայում հայտնաբերել է երկակիության ընդհանուր օրենք, և, դրա հետ կապված, կառուցեւ անընդհատ խմբերի խարակտերների տեսությունը։ Պ․ ստացել է մի շարք արդյունքներ հոմոտոպների տեսության մեջ։ Կառավարման տեսության մեջ Պ․ օպտիմալ պրոցեսների մաթ․ տեսության ստեղծողն է։ Ունի հիմնարար աշխատանքներ դիֆերենցիալ խաղերի տեսության մեջ։ Պ․ մի շարք ակադեմիաների անդամ (կամ պատվավոր անդամ) է։ Լենինյան (1962) և պետական