Վարշավայում կրկեսների միջազգային փառատոնի (1957), Օսկար մրցանակի (1958, Բրյոաել) դափնեկիր է։ Հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՊՈՊՈՎԻՉ Պավել Ռոմանովիչ (ծն․ 1930), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, գնդապետ, Սովետական Միության կրկնակի հերոս (1962, 1974)։ Ավիացիայի գեներալ–մայոր (1976), տեխնիկական գիտությունների թեկնածու։ ՍՄԿԿ անդամ 1957-ից։ Ավարտել է Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1968)։ Տիեզերագնացների ջոկատում է 1960-ից։ 1962-ի օգոստոսի 12–15-ը, Ա․ Գ․ Նիկոչանի հետ, խմբային թռիչք է կատարել «Վոստոկ–4» տիեզերանավով, որը 70 ժ 44 ր-ում Երկրի շուրջը կատարել է 48 պտույտ։ 1974-ի հուլիսի 3–19-ը, Յու․ Պ․ Արտյուխինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ–14» տիեզերանավով։ Հուլիսի 5-ին «Սոյուզ–14» տիեզերանավը կցվել է 1974-ի հունիսի 25-ից ուղեծրում գտնվող «Սալյուտ–3» գիտակայանին։ Համատեղ թռիչքը տևել է 15 օր։ Երկու թռիչքների ընթացքում Պ․ տիեզերքում եղել է 18 օր և 16 ժ 14 ր։ Պարգեատրվել է Լենինի 2 շքանշանով։
ՊՈՊՊԵՐ (Popper) Դավիդ (1843–1913), չեխ թավջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։ 1861-ին ավարտել է Պրագայի կոնսերվատորիան։ 1868–73-ին՝ Վիեննայի պալատական օպերայի նվագախմբի մենակատար, 1886–1913-ին՝ Բուդապեշտի Երաժշտության ակադեմիայի պրոֆեսոր։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի երկրներում, բազմիցս՝ Ռուսաստանում (առաջին անգամ՝ 1865-ին)։ Պ․ իր ժամանակի խոշորագույն թավջութակահարներից էր։ Նրա նվագը բնորոշվում էր գեղեցիկ, հյութեղ տոնով, նրբագեղությամբ, վիրտուոզ տեխնիկայով։ Պ․ թավջութակի 4 կոնցերտների և այլ երկերի հեղինակ է։ Մանկավարժական պրակտիկայում լայնորեն կիրառվում են նրա էտյուդները (Երկ․ 73)։
ՊՈՊՊԵՐ (Popper) Կարլ Ռայմունդ (ծն․ 1902, Վիեննա), փիլիսոփա, գիտության մեթոդաբան և սոցիոլոգ, հարում է նեոպոզիտիվիզմին։ 1937–46-ին եղել է համալսարանի դասախոս Նոր Զելանդիայում, 1946–49-ին՝ Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցի դասախոս, 1949-ից՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, Բնագիտության զարգացմանը նպաստող թագավորական ընկերության անդամ։ Իր ուսմունքը Պ․ անվանում է քննադատական ռացիոնալիզմ՝ ի հակադրություն հյումիզմից սերող տրամաբանական էմպիրիզմի և շեշտելով իր հարազատությունը Ի․ Կանտի գիտաբանական գաղափարներին։ Մեթոդաբանության մեջ Պ․ առաջադրել է ֆաչսիֆիկացւ1ան սկզբունքը, գիտության էվոլյուցիոն զարգացման տեսակետը, ճանաչող սուբյեկտից օտարված օբյեկտիվ գիտելիքի («երրորդ աշխարհի») գաղափարը։ Գիտության զարգացումը Պ․ ներկայացնում է որպես միմյանց անընդհատ հաջորդափոխող տեսությունների շարք։ Տեսությունը փորձը ընդհանրացում չէ, այլ հիպոթեզ է, որը լուծում է որոշակի պրոբլեմ և «բաց է» քննադատության ու հերքման համար, էմպիրիկ գիտություններում՝ փորձնական հերքման համար։ Գիտելիքի բովանդակության այս չափանիշներով Պ․ պահպանում է ընդհանրական օրենքներն ու տեսությունները, բայց մերժում է «ամեն ինչ բացատրող» տեսական ուսմունքները, այդ թվում մարքսիզմը։ Այս հետադիմական գաղափարական դիրքավորումն ունի նաև այն իմացաբանական արատը, որ փիլիսոփայությունը քննում է մասնավոր գիտության չափանիշներով։ Պ․ ժխտում է պատմականության սկզբունքը՝ գտնելով, որ այն բնության և հասարակության զարգացումը ներկայացնում է իբրև կանխորոշված ընթացք։ Պ–ի բաց հասարակության ուսմունքը, որը նա համարում է քաղաքականության փիլիսոփայություն, օգտագործվում է բուրժ․ դեմոկրատիայի և ազատ ձեռներեցության ջատագովման համար, ինչպես նաև արդի սոցիալ–դեմոկրատիայի գաղափարախոսության մեջ։
Երկ․ Conjectures and Refutations, 5 ed․, Լ․, 1974; The logic of Scientific Discovery, 8 ed․, L․, 1975; Objective Knowledge, 4 ed․, L․, 1975; Unended quest։ an Intellectual Autobiography, L․, 1976; The Self and Its Brain, B․, 1977 (հեղինակակից John C․Eccles).
Գրկ. Корнфорт М․, Открытая философия и открытое общество, пер․ с англ․, М․, 1972․ Հ․ Գևորգյան
ՊՈՊՈՒԼՅԱՐՆԵՐ, պոպուլարներ (լատ․ populares, < populus – ժողովուրդ), գաղափարաքաղ․ հոսանք Հռոմեական հանրապետությունում մ․ թ․ ա․ II դ․ վերջին –I դ․։ Պ․ արտահայտել են հռոմ․ քաղաքացիների լայն զանգվածների՝ պլեբսի, առաջին հերթին՝ գյուղական պլեբսի, շահերը և հակադրվել օպաիմլներին։ Պ–ի հենարանը ժող․ ժողովն էր, օպտիմատներինը՝ ծերակույտը։ Պ․ պայքարել են ագրարային հարցի լուծման և հռոմ․ պետության դեմոկրատացման համար։ Պ–ի առաջնորդները, հազվադեպ բացառությամբ, պատկանել են նոբիլիտետին։ Պ–ի հայտնի ներկայացուցիչներն էին Գրակոոս եղբայրները, մ․ թ․ ա․ 106 և 104-ի ժող․ տրիբուն Գայոս Գլավկիան, մ․ թ․ ա․ 103 և 100-ի ժող․ տրիբուն Ապուլեյոս Սատուրնինոսը։ Պ–ի քաղ․ պայքարի ձևերը օգտագործել են նաև Գայոս Մարիոսը և Հուչիոս Կեսարը։
Գրկ․ Машкин Н․ А․, Римские полити-, ческие партии в конце 2 и начале 1 вв․ до н․ э․, «Вестник древней истории», 1947, № 3; Утченко С․ Л․, Кризис и падение Римской республики, М․, 1965․
ՊՈՊՈՒԼՅԱՑԻԱ (< լատ․ populus – ժողովուրդ, բնակչություն) կենսաբանության մեջ, երկար ժամանակ որոշակի տարածություն զբաղեցնող և մեծ թվով սերունդների ընթացքում ինքնավերարտադրվող միևնույն տեսակի առանձնյակների ամբողջություն։ Միևնույն Պ–ի ներկայացուցիչներն ավելի մեծ հավանականություն ունեն խաչասերվելու միմյանց, քան մյուս Պ–ների անդամների հետ։ Պ․ էվոլյուցիոն պրոցեսի տարրական միավորն է, և այն բնորոշող հիմնական բնութագիրը գենետիկական միասնությունն է։ Դրա հետ մեկտեղ Պ–ի առանձնյակներին հատուկ է ժառանգական Փոփոխականության համար ռեզերվ հանդիսացող գենետիկական տարասեռությունը (հիմնական գենոֆոնդի սահմաններում)։ Կենսաբանական տեսակը սովորաբար ներկայացված է լինում բազմաթիվ փոխազդող Պ–ներով։ Պ–ներ են, օրինակ, ընտանի կենդանիների ցեղերը և բույսերի սորտերը։ Պ․ ձևավորվում է կյանքի պայմանների ներգործությամբ, ժառանգականության, փոփոխականության և բնական ընտրության գործոնների փոխազդեցությամբ։ Գենետիկական, մորֆոֆիզիոլոգիական անհամարժեքության, շրջապատող միջավայրի անհամասեռության շնորհիվ Պ–ները ձեռք են բերում բարդ կառուցվածք․ առանձնյակները տարբերվում են սեռով, տարիքով, տրամախաչվող տարբեր սերունդների, կենսական ցիկլի տարբեր փուլերի, Պ–ի ներսում անկայուն խմբավորումների (գաղութ, հոտ, ընտանիք ևն) պատկանելությամբ։ Պ–ի առանձնյակների քանակը խիստ փոփոխական է նույնիսկ մեկ տեսակի սահմաններում (սովորաբար մի քանի հարյուրից ոչ պակաս, սակայն կարող է հասնել հազարների և միլիոնների)։ Պ–ի սահմաններում և նրանց միջև են ընթանում էվոլյուցիայի հիմքը հանդիսացող միկրոէվոլյուցիայի պրոցեսները։ Պ–ում ընթացող պրոցեսներն ուսումնասիրում են պոպուլյացիոն գենետիկան, պոպուլյացիոն էկոլոգիան, բիոգեոցենոլոգիան։ Մարդկանց պոպուլյացիաներ․ խմբակցություններ, որոնց ներսում ամուսնություններ տեղի են ունենում ավելի հաճախ, քան այլ Պ–ների հետ։ Հարևան Պ–ի բարդ փոխհարաբերությունների հիման վրա են առաջացել մարդկային ռասաները։ Մարդկային պատմության վաղ շրջանում կարևորագույն դեր կատարած Պ–ների աշխարհագրական մեկուսացմանը փոխարինում են հասարակական, էթնո–լեգվային, դասակարգա–դասային ևն մեկուսացումները։ Այդ պատճառով մարդկանց Պ–ները բաժանող սահմանները հաճախ համընկնում են սոցիալական ընդհանրությունների՝ առաջին հերթին ժողովուրդները, էթնոսները բաժանող սահմանների հետ (տես նաև Գենետիկա, ժառանգականություն)։
Գրկ․ Майр Э․, Популяция, виды и эволюция, пер․ с англ․, М․, 1974․ Վ․ Պողոսյան
ՊՈՊՈՒՏՆԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Օտրադնայայի շրջանում, Ուրուփ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 16 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է արեածաղկի, հացահատիկային կուլտուրաների և շաքարի ճակնդեղի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, բուժկայան, մանկամսուր։ Հայերը եկել են Ախալքալաքից, 1857-ին։
ՊՈՊՈՒՐԻ (< ֆրանս․ pot-pourri – բառացի՝ խառը կերակուր, խառնուրդ), նվագարանային պիես՝ կազմված հանրածանոթ որևէ օպերայի, բալետի եղանակներից, կոմպոզիտորի տարբեր գործերի մեղեդիներից, ժող, երգերից, պարերից,