պը» աշխատությունը, որտեղ համեմատել է եբր․, արաբ․, հուն․, հայերենը, վրաց․, լատ․ (թվով 12 լեզու) և հանգել այն եզրակացության, որ դրանց նախամայր լեզուն եբրայերենն է․ այդ նպատակով նա բերել է «Հայր մեր»-ը բոլոր 12 լեզուներով։ Պ–ի գործը լեզուների համեմատության և պատմահամեմատական մեթոդի սկզբնավորման առաջին փորձերից է։ «Լեզուների ցեղակցություն» (անտիպ) գրքում Պ․ նպատակ է դրել ուսումնասիրել լեզուների դասակարգման հարցը։ Դրել է նաև կրոնադավանաբանական բնույթի ուսումնասիրություններ։ Խ․ Կարադելյան
ՊՈՍՏԻՄՊՐԵՍԻՈՆԻԶՄ (< լատիներեն post – հետո և իմպրեսիոնիզմ), XIX դ․ վերջի և XX դ․ առաջին տարիների ֆրանս․ գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը։ Պ–ի ներկայացուցիչները, որոնք նախկինում հարում էին իմպրեսիոնիզմին, 1880-ական թթ․ կեսից (նրա ճգնաժամի ժամանակ) ձգտել են գտնել իրենց կարծիքով դարաշրջանին առավել համահնչյուն արտահայտչամիջոցներ, հաղթահարել գեղարվեստական մտածողության էմպիրիզմը և իմպրեսիոնիզմին հատուկ կյանքի առանձին ակնթարթների անմիջական սեեռակումից անցել նրա հոգեոր և նյութական ինչ–որ չափով տնական վիճակների մարմնավորմանը։ Պ–ում արտացոլում են գտել այդ շրջանի արևմտաեվրոպ․ մշակույթի ճգնաժամային գծերը, նրա բարդ, շրջադարձային պահը, արվեստագետների կողմից գաղափարաբարոյական կայուն արժեքների դժվարին ու հակասական որոնումները։ Պ–ի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխազդեցությունը։ Չնայած Պ–ի մի շարք ուղղություններ (նեոիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, «մոդեռն»-ի ֆրանս․ տարբերակը՝ «Նաբի»-ն) որակապես ներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա առաջատար վարպետների՝ Պ․ Սեզանի, Վ․ վան Գոգի, Պ․ Գոգենի, Ա․ Թոււոէզ–Լոարեկի ստեղծագործությու–նը իր պրոբլեմատիկայով սկզբնավորել է XX դ․ կերպարվեստի պատմությունը։
Պատկերազարդումը տես 448–449-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ I։
Գրկ․ Ревалд Дж․, Постимпрессионизм [пер․ с англ․, Л․–М․, 1962]․
«ՊՈՍՏԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ», «ետարդյունաբերական հասարակություն», արդի բուրժ․ սոցիոլոգիայում և ֆուտուրոլոգիայում օգտագործվող հասկացություն՝ առաջատար կապիտալիստական երկրների սոցիալ–տնտ․ զարգացման նոր, այսպես կոչված, «ետարդյունաբերական» փուլը բնորոշելու համար։ Այս գաղափարն ընկած է 1960–70-ական թթ․ ամեր․ սոցիոլոգ Դ․ Բելի առաջադրած «Պ․ հ․»-յան տեսության հիմքում, որը յուրովի ընդհանրացնում և զարգացնում է մինչ այդ տարածում գտած «միասնական արդ․ հասարակության» (Ռ․ Արոն), «նոր արդ․ հասարակության» (Զ․ Կ․ Գելբրայթ), «տնտ․ աճի փուլերի» (Ու․ Ռոսթոու), «աեխնոտբոնային հասարակության» (Զ․ Բժեզինսկի), «ետկապիտալիստական հասարակության» (Ռ․ Դարենդորֆ), կոնվերգենցիայի տեսության զանազան տարբերակները և այլ տեսություններ։ Ըստ Դ․ Բելի, «Պ․ հ․» XX դ․ վերջի –XXI դ․ սկզբի հասարակություն է և բնութագրվում է՝ ապրանքների արտադրությունից սպասարկման էկոնոմիկային անցմամբ (երբ աշխատավորների մեծ մասը զբաղված է սպասարկման ոլորտում), հասարակության մեջ մասնագետների, գիտնականների և ինժեներների նոր դասի տիրապետող դիրքով, գիտության որոշիչ նշանակությամբ, «բանական տեխնոլո– գիայի»՝ գիտատարոդունակ արդ․ բնագավառների ստեղծմամբ։ Բելի կարծիքով, ի տարբերություն արդի հասարակության, որտեղ տիրապետող հաստատությունը արդ․ ձեռնարկությունն է, «Պ․ հ․»-յան առանցքը դառնում է համալսարանը, ԳՀԻ։ Դրա հետեանքով, իբր, կվերանան բուրժ․ հասարակարգի դասակարգային հակասությունները, որովհետև կապիտալիստին կփոխարինի մենեջերը, մասնագետը կամ գիտնականը՝ այսպես կոչված «տեխնոկառուցվածքը», որի իշխանությունը հիմնված է ոչ թե մասնավոր սեփականության, այլ գիտելիքի և փորձի վրա։ Սպասարկման ոլորտում զբաղվածների աճին համընթաց կնվազի արդ․ պրոլետարիատի թիվը։ Ըստ Բելի, «Պ․ հ․»-յան փուլին հասնում է ԱՄՆ, որտեղ արդեն 1960-ական թթ․ սկսած ծառայողները քանակապես գերազանցում են բանվորներին։ «Պ․ հ․»-յան տեսությունը արդի կապիտալիզմի ջատագովությունն է, որին բնորոշ են հասարակության գլոբալ պրոբլեմների (տես Պրոբլեմներ գչոբաւ) սցիենտիստական մեկնաբանումը, գիտատեխ․ հեղափոխության նշանակության և դերի բացարձականացումը՝ այն կտրելով կոնկրետ սոցիալ–պատմ․ պայմաններից և ներկայացնելով որպես սոցիալական բոլոր պրոբլեմների լուծման և հակասությունների համահարթման միջոց։
Գրկ․ Гэлбрейт Д․ К․, Новое индустриальное общество, пер․ с англ․, М․, 1969; Грзал Л․, Попов С․, Критика современных буржуазных социологических теорий, М․, 1976; Чесноков Г․ Д․, От концепции исторического круговорота к теориям «постиндустриального общества», М․, 1978; Агоп R․, Dix-huit lemons sur la societe industrielle, P․, 1962; Bell D․, The Coming of Post-industrial Society, N․ Y․, 1973․ Ա․ Հարությունյան
ՊՈՍՏԻՇԵՎ Պավել Պետրովիչ (կուսակցական ծածկանունը՝ երմակ) [6(18)․ 9․1887–26․2․1939], սովետական կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1904-ից։ Ծնվել է Իվանովո–Վոզնեսենսկում, ջուլհակ–բանվորի ընտանիքում։ 1905-ին եղել է Իվանովո–Վոզնեսենսկի բանվ․ դեպուտատների սովետի դեպուտատ։ 1906-ին՝ ՌՍԴԲԿ Իվանովոյի քաղկոմի անդամ, 1907–08-ին՝ օկրուգային կոմիտեի բյուրոյի անդամ։ 1908-ին ձերբակալվել և դատապարտվել է տաժանակրության, 1912-ին՝ ընդմիշտ բնակության է ուղարկվել Իրկուտսկի նահանգ, 1914–17-ին՝ ՌՍԴԲԿ Իրկուտսկի բյուրոյի անդամ, մետաղագործների արհմիության ղեկավար։ 1917-ի մարտից՝ Իրկուտսկի սովետի դեպուտատ, օգոստոսից՝ նախագահի տեղակալ, արհեստակցական միությունների Կենտր․ բյուրոյի նախագահ, 1917-ի դեկտեմբերից՝ Իրկուտսկի ՌՀԿ–ի անդամ, կարմիր գվարդիայի ջոկատների կազմակերպիչ։ 1918-ին եղել է Հեղտրիբունալի նախագահ, Ցենտրոսիբիրի անդամ և նրա ներկայացուցիչը Հեռավորարևելյակ ԺԿԻ>-ում, իյաբարովսկում։ 1918–20-ին ընդհատակյա աշխատանք է կատարել Հեռավոր Արևելքում, գլխավորել Մերձամուրյան պարտիզանական ջոկատները։ 1920-ին՝ ՌԿ(բ)Կ ԿԿ լիազորը իյաբարովսկի շրջանում, Հեռավորարևելյան բյուրոյի անդամության թեկնածու։ 1921–22-ին կուսակցական, զինվ․, սովետական ղեկավար աշխատանքներ է տարել Հեռավորարևելյան հանրապետությունում։ 1923-ից կուսակցական աշխատանքներ է կատարել Ուկրաինայում։ 1925-ից ՈւԿ(բ)Կ ԿԿ անդամ և քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1926–30-ին՝ քաղբյուրոյի, կազմբյուրոյի անդամ և ՈւԿ(բ)Կ ԿԿ քարտուղար։ 1930–33-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար, ԿԿ կազմբյուրոյի անդամ, միաժամանակ 1933–37-ին՝ ՈւԿ(բ)Կ ԿԿ քարտուղար, քաղբյուրոյի և կազմբյուրոյի անդամ, 1934-ից՝ ՈւԿ(բ)Կ ԿԿ և Կիևի մարզկոմի, 1937–38-ին՝ ՀամԿ(բ)Կ Կույբիշևի երկրկոմի քարտուղար։ ՀամԿ(բ)Կ XI, XIII – XVII համագումարների պատվիրակ էր, XIV համագումարում ընտրվել է ԿԿ անդամության թեկնածու, XV–XVII համագումարներում՝ անդամ։ 1934– 1938-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ Եղել է ՄՍՀՄ ԿԴԿ Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։
ՊՈՍՏՆԻԿ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVI դարի կեսի ռուս ճարտարապետների (կամ ճարտարապետի) անուն։ 1․ Պ․ (Պոստնիկ Յակովլև), «եկեղեցական և քաղաքային վարպետ» Պսկովում։ Գործերից են․ Կազանում՝ Կրեմլի (1556–62) հվ․ պատերը և մի շարք աշտարակներ (այդ թվում՝ Մպասսկայա), Բլագովեշչենսկի (Ավետման) տաճարը (1562, երկուսն էլ՝ Ի․ Շիր յայի հետ)։ Պ–ին է վերագրվում նաև Մվիյաժսկի Ուսպենսկի (Վերափոխման) մենաստանի Օւսպենսկի տաճարի (1560) կառուցումը։ 2․ Պ․ Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարի (1550–60) կառուցողը (Պարմայի հետ)։ Ենթադրություններ կան երկու Պ–ների, ինչպես և Պ–ի և Բարմայի նույնության մասին։
Գրկ․ Калинин Н․ Փ․, Постник Барма-строитель собора Василия Блаженного в Москве и Казанского Кремля, «Советская археология», 1957, JSfe 3, с․ 261–64․