Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/389

Այս էջը սրբագրված է

րացիա (որին օգոաո․ 8-ին միացավ նաև ՍՍՀՄ–ը), որը սքահանջում էր ճապոնիայի անվերապահ կապիտուլյացիա և ճապ․ սուվերենության սահմանափակում Հոնսյու․ Հոկայդո, Կյուսյու, Սիկոկու և մի քանի այլ կղզիներով։

Սովետական կառավարությունը հետևողականորեն կատարեց Պ․ կ–ի որոշումները, որոնք լիովին իրականացվեցին Արլ․ Դերմանիայում՝ ԳԳՀ–ի տարածքում։ Արմ․ տերությունները Պ․ կ–ից հետո բռնեցին նրա որոշումները վերանայելու ու դրանցից հրաժարվելու գիծ։

Գրկ․ История Великой Отечественной войны, т․ 5, М․, 1963; Исраэлян В․ Л․, Антигитлеровская коалиция, М․, 1964; The Conferance of Berlin, v․ 1–2, W․, 1960․

ՊՈՏՏ (Pott) Ավգուստ Ֆրիդրիխ (1802–1887), գերմանացի լեզվաբան։ Փիլ․ գիտ․ դ–ր (1827)։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթ․ անդամ (1855)։ Պատմահամեմատական լեզվաբանության հիմնադիրներից, գիտ․ ստուգաբանության հիմնադիրը։ Սովորել է (1821–25) Գյոթինգենի համալսարանում։ 1838-ից Հալլեի համալսարանի պրոֆեսոր։ «Ստուգաբանական հետազոտություններ հնդգերմանական լեզուների բնագավառում» (հ․ 1–2, 1833–36) աշխատության մեջ, որը հնդեվրոպական լեզուների առաշին ստուգաբանական բառարանն է, հետազոտել է այդ լեզուների բառապաշարը և համեմատական հնչյունաբանությունը։ Զբաղվել է նւսն ընդհանուր լեզվաբանության խնդիրներով, հնդեվրոպական դիցաբանության և մշակույթի, հատուկ անունների ուսումնասիրման սկզբունքների մշակման հարցերով, գիր չունեցող և քիչ ուսումնասիրված լեզուների (քրդերեն, գնչուերեն են) հետազոտությամբ։ Պ․ հայտնաբերել է աֆրիկյան բանտու լեզուները։

Երկ․ Etymologische Forschungen auf dem Gebiete der indogermanischen Sprachen, Bd 1–6, 2 Aufl․, Detmold, 1859–76; Die Personennamen, insbesondere die Familiennamen und ihre Entstehungsarten, 2 Ausg․, Wiesbaden, 1968․

Գրկ․ Ջահուկյան Գ․ P․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1960։ Gabe- lentz G․ von der, August Friedrich Pott (1802 – 1887), տես Portraits of Linguists, v․ 1, Bloomington–L․, 1966․ Ն․ Սիմոնյան․

ՊՈՏՏԵՐ (Potter) Պաուլյուս (1625–1654), հոլանդացի նկարիչ։ Սովորել է Ամստերդամում, հոր՝ Պիտեր Պ–ի մոտ։ Ստեղծագործել է Դելֆտում (1645-ից), Հաագայում (1649–52), Ամստերդամում։ Ստեղծել է ժանրային բնանկարներ («Երիտասարդ ցուլը», 1647, Մաուրիցխյոյս, Հաագա, «Ագարակ», 1649, էրմիտաժ, Լենինգրադ), պատկերելով կենդանիներ, արեի ցրված լույսի էֆեկտները հաղորդելու համար լայնորեն օգտագործելով թափանցիկ ստվերներ։ Ունի նաև օֆորտներ։

ՊՈՏՈՒՐՅԱՆ Մկրտիչ Եփրեմի (7․4․1881, Պարտիզակ –8․12․1959, էջմիածին), հայ հանրագիտակ, հայագետ, հրապարակագիր, գրող։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ներսեսյան և Մխիթարյան վարժարաններում։ 1897-ին մեկնել է Վենետիկ, ուսանել հայագետներ Հ․ Թորոսյանի, Վ․ Հացունու, Ա․ Ղազիկյանի մոտ, 1902-ին դարձել է Մխիթարյան միաբանության անդամ։ 1903-ին դասավանդել է Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանում, որտեղ նրան աշակերտել են Դ․ Վարուժանը, Վ․ Փափազյանը և ուրիշներ։ 1909-ին եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1909–11-ին՝ մատենադարանապետ։ Այնուհետև Եղիսաբեթուպոլսում զբաղվել է գիտ․, լրագրական, մանկավարժական աշխատանքով։ 1929–59-ին եղել է Տրանսիլվանիայի Ֆրումոասա (նախկին Սեպվիզ), ավանի հունգարացած հայերի հոգևոր առաջնորդը․ այստեղ հիմնել է տպարան, ծավալել հրատարակչական, մանկավարժական բուռն գործունեություն։ 1959-ին տեղափոխվել է Սովետական Հայաստան։ Պ․ լույս է ընծայել «Զարդանկարք Ավետարանի Մլքե թագուհվո» (1902)։ Տպագրվել են նրա «Կոստանդին Երզնկացի ԺԴ դարո ժողովրդական բանաստեղծ և յուր քերթվածները» (1905), «Ադամգիրք Առաքել Սյունեցվո» (1907), «Առաքել Սյունեցի և իր քերթվածները» (1914), «Մարտիրոս Ղրիմեցի և իր քերթվածները» (1924– 1930) և այլ գրքեր։ Պ–ի գրչին են պատկանում Հովհաննես Երզնկացու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Գրիգորիս Աղթամարցու, Րաղդասար Դպիրի և միջնադարյան այլ բանաստեղծների մասին ուսումնասիրություններ։ Գրել է նաև բանասիրությանը («Սրբազան Հայկազունք», 1902, «Մխիթար և Մխիթարյանք», 1922), մամուլի պատմությանը («Հայ մամուլը տասնեհինգ տարուն մեջ․ 1894–1909», 1910) վերաբերող գործեր։ Բուխարեստում Պ․ հրատարակել է «Մասիս» (1920–22), «Գաղութի ձայն» (1923), «Նավասարդ» (1923 – 24, Հ․ Սիրունու և Հ․ Աթանասյանի հեա), «Փարոս» (1924, Վ․ Մեշտուճյանի հետ), «Երկիր» (1925 – 29), «Հայ մամուլ» (1934–42, Հ․ Աթանասյանի հետ) պարբերականները, տարեցույցներ («Գաղութահայ տարեգիրք», 1939–41, «Ռումինահայ տարեցույց», 1935, Հ․ Աթանասյանի հետ)։

Հայ ժողովրդի տառապանքներն են արտացոլված Պ–ի «Սե էջը» (1910), «Արմենակին հույսերը» (1923), «Կարմիր լուսին» (1927) նովելներում։ Պ․ ստեղծագործել է նաև մանուկների համար («Վեպիկներ», 1930, «Հեքիաթներ», 1930, թրգմ․ հունգարերենից)։ Նրա որոշ երկեր թարգմանվել են ռում․ և հունգ․։ Կատարել է թարգմանություններ իտալ–ից և հուն–ից։

Պ․ հայ հանրագիտական գրականության հիմնադիրներից է (տես «Հաշ հանրագիտակ»)։ Ս․ Քուանջյան

ՊՈՐԵ, Բորե (Вогё), Եվգենեոս (5․8․1809, Անժեր, Ֆրանսիա –3․5․1878, Փարիզ), ֆրանսիացի հայագետ։ 1826–34-ին սովորել է Փարիզի Ստանիսլավի դպրոցի փիլ․ բաժնում, ուսումնասիրել հայոց լեզուն, գրականությունը, դասավանդել Փարիզի Արլ․ կենդանի լեզուների բարձրագույն դպրոցում։ Հայերենից բացի, տիրապեւոել է պարսկերենին, արաբերենին, թուրքերենին, եբրայերենին, փյունիկերենին։ 1835-ին սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, դարձել միաբանության անդամ։ 1833-ին Պ–ի թարգմանությամբ լույս է տեսել Աբրահամ Անկյուրացու «Ողբ ի վերայ մայրաքաղաքին Կոստանդնուպոլսոյ վասն տիրելոյն տաճկաց» երկը, 1835-ին՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմից մի հատված։ 1837-ին եղել է Վիեննայում, Կ․ Պոլսում, Կաբինում, ապա մեկնել է Թավրիզ, հիմնել հայկ․ դպրոց (1838)։ Նույն տարում լույս է տեսել «Թղթակցություններ և օրագրություններ արևելք կատարած մի ուղեվորությունից» գիրքը, 1846-ին՝ Մովսես Կաղանկատվտցու «Աղվանից պատմության» թարգմանությունը («Կաթոլիկական տիեզերք» գրքում)։ Խ․ ԿարադելյաՆ

ՊՈՐԿԿԱԼԱ–ՈՒԴԴ (Porkkala-Udd), թերակղզի Ֆինլանդիայի հվ–ում։ Մակերեսը 393,44 կմ2 (առանց սահմանակից ջրային տարածությունների)։ 1944-ի սեպտ․ 19-ին ՍՍՀՄ և Ֆինլանդիայի միջև կնքված զինադադարի համաձայնագրով և 1947-ի Ֆինլանդիայի հետ հաշտության պայմանագրով (տես Փարիզի հաշտության պայմանագրեր 1947) Պ–Ու․ թերակղզին և շրջակա ջրային տարածքը Ֆինլանդիան տրամադրեց ՍՍՀՄ–ին վարձակալական իրավունքով, 50 տարի ժամկետով, այնտեղ սովետական ռազմածովային բազա կառուցելու համար։ 1955-ին սովետական կառավարությունը ժամկետից շուտ հրաժարվեց Պ–Ու–ի տարածքի օգտագործման իրավունքից (տես Սովետա–Ֆինւանդական պայմանագրեր) և դուրս բերեց իր զորքերը։ Պ–Ու–ի տարածքը Ֆինլանդիային հանձնելու մասին եզրափակիչ պայմանագիրը ստորագրվել է 1956-ի հունվ․ 26-ին, Հելսինկիում։

ՊՈՐՈՆԻՆՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1913 (ՌՍԴԲԿ Կենտկոմի՝ կուսակցական աշխատողների հետ), կայացել է Պորոնինոյում (Զակոպանեի մոտ) սեպտեմբերի 23 (հոկտ․ 6)– հոկտեմբերի 1(14)-ին։ Գաղտնապահության համար կոչվել է «օգոստոսյան», «ամառային»։ Ներկա էր 22 պատգամավոր, որից 17-ը՝ վճռական ձայնի իրավունքով։ Խորհրդակցությունն ընթացել է Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ և մեծ նշանակություն ունեցել Ռուսաստանում հեղափոխական շարժման նոր վերելքի համար։ Խորհրդակցությունը քննարկել է զեկուցումներ տեղերից, Պրագայի կոնֆերանսում ընտրված Կենտկոմի հաշվետվությունը, ագիտացիայի խնդրիների մասին ներկա մոմենտում, կազմակերպական հարց և կուսակցական համագումարի, գործադուլային շարժման, կուսակցական մամուլի, ս–դ–ի դումայական աշխատանքի, դումայական ս–դ․ ֆրակցիայի, լեգալ ընկերություններում աշխատելու, ազգային հարցի, նարոդնիկների (էսէռների), առաջիկա միջազգային սոցիալիստական